Ծովը ներսում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծովը ներսում իսպ.՝ Mar adentro | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա, կենսագրական |
Թեմա | Ընթերակայված ինքնասպանություն[1], ինքնասպանություն[1], լուծանք[1] և Կյանքի իմաստ[1] |
Թվական | 2004 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Ալեխանդրո Ամենաբար |
Պրոդյուսեր | Ալեխանդրո Ամենաբար Ֆերնանդո Բովայրա |
Սցենարի հեղինակ | Ալեխանդրո Ամենաբար Մատեո Հիլ |
Դերակատարներ | Խավիեր Բարդեմ Բելեն Ռուեդա Լոլա Դուենյաս Մաբել Ռիվերա |
Օպերատոր | Խավիեր Ագիրրեսարոբե |
Երաժշտություն | Ալեխանդրո Ամենաբար Կառլոս Նունյես |
Մոնտաժ | Ալեխանդրո Ամենաբար[1] |
Պատմվածքի վայր | Իսպանիա |
Նկարահանման վայր | Բարսելոնա, Մադրիդ և Գալիսիա |
Կինոընկերություն | Sogecine / Himenóptero / UGC Images / Eyescreen |
Տևողություն | 125 րոպե |
Բյուջե | 10 միլիոն եվրո |
Շահույթ | 38 միլիոն դոլլար |
Նախորդ | Take My Eyes? |
Հաջորդ | Բառերի գաղտնի կյանքը |
Պաշտոնական կայքէջ |
«Ծովը ներսում» (իսպ.՝ Mar adentro), 2004 թվականին ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի նկարահանած ֆիլմը։ Հիմնվելով իրական դեպքերի վրա, այն պատմում է իսպանացի նախին ծովային Ռամոն Սամպեդրոյի կյանքի վերջին երկու տարիների մասին, որը մոտ 30 տարի պայքարել է էվթանազիայի իրավունքի համար։
Գլխավոր հերոսին վարպետորեն մարմնավորում է մեր օրերի իսպանացի տաղանդավոր դերասան Խավիեր Բարդեմը։
Ֆիլմը ստացել է մոտ 60 տարբեր կինոմրցանակ ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 30-ի։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանացի կաթվածահար Ռամոն Սամպեդրոյի կյանքի պատմությունը։ Ռամոնը, ում հոգնեցրել էր իր գրեթե անգործունակ կյանքը՝ անընդհատ մահճակալի վրա պառկած, պայքարում էր էվթանազիայի իրավունքի համար։ Դրա համար նրան փորձում է օգնել նրա ընկերուհի լրագրող և փաստաբան Խուլիան, ով նույնպես հիվանդ էր և հերթական ինֆարկտից հետո կորցնում է ինքնուրույն շարժվելու ընդունակությունը։ Իսկ Ռամոնի մյուս ընկերուհին՝ երկու երեխաների մայր Ռոզան՝ ում լքել էր ամուսինը, փորձում է համոզել նրան, որ կյանքը լավ բան է, և արժե դրա համար ապրել։ Նա նույնիսկ մեկ անգամ ելույթ է ունենում հեռուստատեսությամբ, պատմելով իր մասին և իր կյանքին վերջ դնելու մասին կայացրած որոշման համար։ Սակայն մերժում է ստանում դատարանի կողմից։ Նրա հետ խոսում է մեկ այլ կաթվածահար մարդ՝ հոգևորական Ֆրանսիսկոն և փորձում է համոզել հետ կանգնել այդ քայլից, սակայն ապարդյուն։ Ռամոնը բոլորին բերում է իր տանջալի կյանքին վերջ դնելու տարբեր փաստարկներ։ Ռամոնը չնայած իր այդ որոշմանը, իր ընտանիքի անդամներին ու ընկերներին քաջալերում է և օգնում հասկանալ կյանքի լավ կողմերը։ Ընտանիքի անդամները ամեն մեկը յուրովի է մոտենում Ռամոնի կայացրած այդ որոշմանը։
Նրա զբաղմունքը հատուկ հարմարանքով գրելն էր։ Նա անընդհատ հիշում է իր կյանքի լավագույն պահերը մինչև իր կաթվածահար լինելը, և հաճախ է մտքում տեսնում այն պահը (փորձելով ցատկել ծով, նա ուշադիր չի լինում ծովին՝ նայելով անծանոթ աղջկա կողմը, և ցատկում է ջրի մեջ ծովի տեղատվության ժամանակ և գլխով հարվածելով ծովի հատակին կոտրում է պարանոցը), երբ նա դարձավ կաթվածահար։ Ֆիլմում յուրատեսակ ձևով են ներկայացված Ռամոնի զգացմունքները և հիշողությունները, փոխհարաբերությունները մարդկանց հետ, նրա աշխարհայացքը, վերաբերմունքը շրջապատող աշխարհին։
Ռամոնը սիրահարվում է Խուլիային, ով պատասխանում է նրա զգացմունքներին։ Նրանք որոշում են, որ Խուլիան պետք է օգնի իրեն ինքնասպան լինել (առանց դատարանի համապատասխան որոշման), երբ հրատարակվի Ռամոնի առաջին գիրքը, սակայն վերջին պահին Խուլիան չի համարձակվում գնալ այդ քայլին։
Ռամոնին օգնում է Ռոզան ...
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խավիեր Բարդեմ - Ռամոն Սամպեդրո
- Սելսո Բուգալո - Պոսե Սամպեդրո, Ռամոնի եղբայրը
- Մաբել Ռիվերա - Մանուելա, եղբոր կինը
- Թոմաս Նովաս - Խավի, եղբոր տղան
- Խոան Դալմաու - Խոակին, հայրը
- Խոսե Մարիա Պոու - հոգևորական Ֆրանսիսկո
- Բելեն Ռուեդա - Խուլիա
- Ալբերտո Խիմենես - Խերման, Խուլիայի ամուսինը
- Լոլա Դուենյաս - Ռոզա
- Նիկոլաս Ֆեռնանդես Լունա - Քրիստիան, Ռոզայի մեծ որդին
- Ռաուլ Լավիսեր - Սամուել, Ռոզայի կրտսեր որդին
- Կլարա Սեգուրա - Ժենե
- Ֆրանսեսկ Գարրիդո - Մարկ, Ժենեյի ամուսինը
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը ստացել է մոտ 60 տարբեր կինոմրցանակ ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 30-ի, որոնց թվում՝
- 1 Օսկար - Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար
- 14 Գոյա
- 1 Ոսկե Գլոբուս
- 3 Վենետիկի կինոփառատոնի մրցանակ և այլն