Կաղապար:Այսօր/Օգոստոսի 10
Հիմնական հոդված՝ Օգոստոսի 10

- 1519 թ. – Ֆեռնան Մագելանը սկսեց աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
- 1793 թ. – Լուվրը բացվեց որպես թանգարան։
- 1821 թ. – Միսսուրին դարձավ ԱՄՆ-ի 24-րդ նահանգը։
- 1899 թ. – ծնվել է Մկրտիչ Խերանյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (մահ. 1970 թ.):
- 1916 թ. – ծնվել է Էռնեստ Դերվիշյանը, ամերիկակահայ զինվորական, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով (մահ. 1984 թ.)։
- 1920 թ. – կնքվեց Սևրի պայմանագիրը։
- 1920 թ. – Հայաստանի առաջին հանրապետության և ՌԽՖՍՀ-ի կառավարությունների միջև կնքվեց համաձայնագիր
- 1924 թ. – ծնվել է Երվանդ Մանարյանը, հայ սիրված դերասան, ռեժիսոր և սցենարիստ, աշխատել է Երևանի պետական տիկնիկային թատրոնում որպես ռեժիսոր (մահ. 2020 թ.):
- 2003 թ. – ռուս տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն, գտնվելով Միջազգային տիեզերակայանում, ամուսնացել է Եկատերինա Դմիտրիևայի հետ, որն այդ պահին գտնվում էր Հյուսթոնում։