Էռնեստ Դերվիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնեստ Դերվիշյան
Ernest H. Dervishian.jpg
օգոստոսի 10, 1916({{padleft:1916|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:10|2|0}})[1] - մայիսի 20, 1984({{padleft:1984|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:20|2|0}})[1] (67 տարեկանում)
Ծննդավայր Ռիչմոնդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մարտեր/պատերազմներ Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ Պատվո մեդալ

Էռնեստ (Երվանդ) Հերբերտ Դերվիշյան (օգոստոսի 10, 1916մայիսի 20, 1984), հայազգի ամերիկյան բանակի սպա, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1916 թվականին ԱՄՆ Ռիչմոնդ քաղաքում։ Ստացել է Երվանդ անունը[3]։ 1933 թվականին ավարտել է Ջոն Մարշալի անվան միջնակարգ դպրոցը։ 1937 թվականին հանձնելով Վիրջինիա նահանգի քննությունները ստանում է իրավագիտության բակալավրի աստիճան։ 1941 թվականի սեպտեմբերին իր ծննդավայրից մեկնում է բանակ և որպես շարքային ծառայության անցնում։ Վերապատրաստվել է Հարավային Կարոլինայում[4]։ 1944 թվականին, Իտալիայում ֆաշիստների դեմ մարտերին մասնակցելիս, հետևակային 34-րդ դիվիզիայի տեխնիկական սերժանտ էր։

Հերոսական արարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի Մայիսի 23-ին Սիստեռնայի մոտ ամերիկյան ջոկատն ընկնում է շրջապատման մեջ։ Ամբողջ ջոկատից ողջ է մնում միայն Դերվիշյանը։ Անընդհատ դիրքը փոխելով և հրաձգություն վարելով նա փորձում է տպավորություն ստեղծել, թե ջոկատը մարտունակ է։ Երբ զինամթերքը սպառվում է, միայն ատրճանակով զինված Դերվիշյանը անցնում է թշնամու դիրքերը, խլում մեկ գնդացիր և անակնկալի բերում հակառակորդի ջոկատին։ Արդյունքում՝ մեն-մենակ գերևարում է թշնամու 45 զինվորի, խլում երեք գնդացիր և տասը ատրճանակ։[5]

Գնահատականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից հետո էլ Էռնեստ Դերվիշյանը շարունակեց իր ծառայությունը Եվրոպական և խաղաղօվկիանոսյան տարբեր շրջաններում։ Զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով[6] (ըստ այլ տվյալների գնդապետի[7])։ Բացի Կոնգրեսի պատվո շքանշանից, Դերվիշյանը պարգևատրվել է մի շարք երկրների շքանշաններով՝ լեհական վտարանդի կառավարության կողմից՝ Պատվո մեդալով, Բրոնզե աստղով և իտալական հրամանատարության կողմից՝ Արծաթե խաչով, ռազմական արիության խաչով և այլն։ Զորացրվելով՝ Դերվիշյանը զբաղեցրել է ռազմական բարձր պաշտոններ՝ եղել է Ամերիկյան ազգային լեգեոնի փոխհրամանատար, ռազմական պետական կարևոր հարցերով խորհրդական[8]։

ԱՄՆ ազգային հերոս Էռնեստ Դերվիշյանը մահացել է 1984 թվականին և թաղված է ծննդավայրի Վեստհեմփթն հիշատակի պուրակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  2. Ernest H. Dervishian
  3. Ե. Խալեյան, «Սփյուռքահայության Մասնակցությունը ՀակաՖաշիստական Պայքարում, 1941-1945», Երևան, ԳԱ, 1970, էջ 160
  4. Tashjian, James H. The Armenian American in World War II. Boston: Harenik Association, 1952, p. 70.
  5. Է. Դերվիշյանի մասին, ԱՄՆ բանակի պատմությունից (անգլ.)
  6. Հայերը ամերիկյան բանակում. ԱՄՆ ազգային հերոս Էռնեստ Դերվիշյան
  7. Ջոկատ-մարդը
  8. ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ, anunner.com