Angry Birds

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Angry Birds
Изображение логотипа
խաղի լոգո 2009 դեկտեմբերից 2011 մարտ
ՀրատարակիչՄեծ Բրիտանիա Chillingo (2009-2010)
Ֆինլանդիա Rovio Entertainment (2010 թվականից)
Սիստեմային
պահանջումներ
Windows XP'-ի համար
Պաշտոնական կայքangrybirds.com(անգլ.)
 Angry Birds Վիքիպահեստում

Angry Birds (հայերեն՝ Բարկացած թռչուններ), համակարգչային և վիդեո խաղ, որն ստեղծվել է ֆիննական Rovio Mobile կազմակերպության կողմից։ 2009 թվականի դեկտեմբերին AppleiOS օպերացիոն համակարգի համար թողարկվել է խաղի առաջին տարբերակը։ Իսկ արդեն 2010 թվականի հոկտեմբերին խաղի 12 միլիոն օրինակ վաճառվել էր AppleApp Store-ից։ Այնուհետև կազմակերպությունն սկսեց նախագծել այլ սենսորային սմարթֆոնների համար (Անդրոիդ, Symbian, Windows Phone) նախատեսված խաղի տարբերակներ։ Նույնանուն անիմացիոն ֆիլմը Sony Pictures-ի մշակման արդյունքում առաջին անգամ թողարկվեց 2016 թվականի մայիսի 20-ին։ Խաղը կարճ ժամանակում մեծ հեղինակություն է ձեռք բերում ու ստանում մի շարք հեղինակավոր խաղային մրցանակներ։

Վիդեո խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Խաղը Ժանրը Նկարագրություն
2009 Angry Birds Գլուխկոտրուկ Սերիաների առաջին խաղն է։ Այն հիմնականում ընդգրկում է խոզուկների ամրոցների վրա կրակող թռչուններին[1]։
2010 Angry Birds Seasons Գլուխկոտրուկ Ներառում է տոներին նվիրված աշխարհներ։ Այն սկզբնապես անվանվել է «Angry Birds Halloween».
2011 Angry Birds Rio Գլուխկոտրուկ Ըստ հերթականության սերիաների երրորդ խաղն է[2]։
2012 Angry Birds Friends Գլուխկոտրուկ Սերիաների չորրորդ խաղը ներառում է շաբաթական մրցաշարեր։ Խաղը հասանելի է նաև ֆեյսբուքում։
2012 Angry Birds Space Գլուխկոտրուկ Շարքի հինգերորդ խաղը տիեզերական ֆիզիկայի մասին է[3][4]։
2012 Angry Birds Star Wars Գլուխկոտրուկ Վեցերորդ խաղը ստեղծվել է Star Wars եռապատման հիման վրա։
2013 Angry Birds Star Wars II Գլուխկոտրուկ Շարքի յոթերորդ խաղը նույնպես ստեղծվել է Star Wars եռապատման հիման վրա։
2013 Angry Birds Go! Մրցավազք Շարքի ութերորդ խաղը առաջին անգամ շեղվում է գլուխկոտրուկային ժանրից դեպի մրցավազքային ժանրը։
2014 Angry Birds Epic Դերախաղային -
2014 Angry Birds Transformers Սայդ սքրոլլեր Շարքի տասներորդ խաղը ստեղծվել է Տրանսֆորմերների հիման վրա[5]։
2015 Angry Birds Fight! Դերախաղային -
2015 Angry Birds 2 Գլուխկոտրուկ Շարքի տասերկուերորդ խաղում ամեն աշխարհում խաղացողը պետք է հաղթահարի մի քանի փուլ[6][7]։

Կազմարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Խաղը Ժանրը Նկարագրություն
2012 Angry Birds Trilogy Գլուխկոտրուկ Angry Birds-ի առաջին երեք սերիաների (The original, Seasons and Rio) կազմարկումն է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «iOS Angry Birds Mighty Eagle On Its Way: Video»։ phonesreview.co.uk։ նոյեմբերի 25, 2010։ Արխիվացված օրիգինալից January 2, 2011-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30 
  2. Paul Suarez (հունվարի 29, 2011)։ «'Angry Birds Rio' Release Teams With Hollywood»։ PCWorld.com։ Արխիվացված օրիգինալից February 5, 2011-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 4 
  3. Jeff Bertolucci (փետրվարի 17, 2012)։ «Angry Birds in Space: The Final Merchandising Frontier?»։ PCWorld.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 18 
  4. «First Angry Birds Space Gameplay Footage Debuts from Orbit»։ Kotaku։ մարտի 8, 2012։ Վերցված է 2012 թ․ մարտի 8 
  5. Stead Chris (2014-06-15)։ «Angry Birds Transformers Toys-To-Life Collaboration Announced»։ Grab It Indie Games Magazine։ Վերցված է 2014 թ․ հունիսի 15 
  6. «New Angry Birds Game Soft Launches in Canada»։ մարտի 5, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-07-ին։ Վերցված է 2015 թ․ մարտի 6 
  7. Ashcraft Brian (հուլիսի 16, 2015)։ «Angry Birds 2 Will Be Released This Month»։ Kotaku։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 16 
  8. «Housemarque and Rovio team up for Angry Birds Trilogy»։ Housemarque.com։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]