Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 22
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 22

- 1790 թ. – 1787-1791 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսեցին Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված էին Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր։
- 1858 թ. – ծնվել է Ջակոմո Պուչինին, իտալացի մեծանուն երգահան (մահ. 1924 թ.)։
- 1882 թ. – ծնվել է Արսեն Տերտերյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (մահ. 1953 թ.)։
- 1894 թ. – սկսվեց բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործը, ով մեղադրվում էր Գերմանական կայսրության համար լրտեսելու մեջ։
- 1919 թ. – ԱՄՆ-ից ԽՍՀՄ ուղարկվեց մոտ 250 մարդ, որոնք կասկածվում էին բոլշևիկների հետ կապի համար։
- 1941 թ. – մահացել է Հակոբ Հովհաննիսյանը, հայ կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի ռեկտոր (ծն. 1875 թ.)։
- 1972 թ. – մահացել է Մկրտիչ Արմենը, հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (ծն. 1906 թ.)։
- 2001 թ. – ծնվեց առաջին կլոնավորված ընտանի կենդանին՝ CC անունով կատուն։