Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 5
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 5
- 1791 թ. – մահացել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, ավստրիացի աշխարհահռչակ երգահան, բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը (ծն. 1756 թ.)։
- 1901 թ. – ծնվել է Ուոլթ Դիսնեյը, ամերիկացի կինեմատոգրաֆիստ, մուլտիպլիկատոր, գործարար (մահ. 1966 թ.)։
- 1918 թ. – սկսվեց Հայ-վրացական պատերազմը Լոռվա համար։
- 1921 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։
- 1926 թ. – մահացել է Կլոդ Մոնեն, ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից (ծն. 1840 թ.)։
- 1936 թ. – լուծարվեց Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը մտավ ԽՍՀՄ-ի կազմի մեջ։
- 1952 թ. – Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ (սմոգ) իջավ, որը ցրվեց միայն 4 օր անց, ծխի հետևանքով մահացավ մոտ 12 000 մարդ։
- 1957 թ. – ջուր իջեցվեց խորհրդային «Լենին» ատոմային սառցահատը, աշխարհում առաջին միջուկային շարժիչով վերջրյա նավը։
- 1965 թ. – ծնվել է Վահան Արծրունին, հայ երաժիշտ, երգահան։