Կաղապար:Այսօր/Ապրիլի 21
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Ապրիլի 21

- մ. թ. ա. 753 թ. – համարվում է Հռոմի հիմնադրման օրը:
- 1526 թ. – զորավար Բաբուրը, հաղթանակ տանելով Հնդկաստանում, հիմնադրեց Մեծ Մողոլների կայսրությունը:
- 1910 թ. – մահացել է Մարկ Տվենը, ամերիկացի ճանաչված գրող, նաև ասույթների հեղինակ, «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերրի Ֆիննի արկածները», «Արքայազնն ու աղքատը» (ծն. 1835 թ.):
- 1913 թ. – ջուր իջեցվեց «Աքվիտանիա» շոգենավը: Այն միակ շոգենավն է, որ մասնակցել է առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին:
- 1915 թ. – ծնվել է Էնթոնի Քուինը, մեքսիկացի ծագումով ամերիկյան դերասան (մահ. 2001 թ.):
- 1926 թ. – ծնվել է Եղիսաբեթ II-ը՝ Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհին:
- 1954 թ. – ԽՍՀՄ-ը սկսեց անդամակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
- 1960 թ. – Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվեց Բրազիլիա քաղաք:
- 1965 թ. – ծնվել է Թաթուլ Կրպեյանը, ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը (մահ. 1991):
- 1994 թ. – մահացել է Էդմոնդ Քեոսայանը, հայ նշանավոր կինոռեժիսոր (ծն. 1936 թ.):