Կաղապար:Այսօր/Հուլիսի 14
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հուլիսի 14

- 1198 թ. – մահացել է Ներսես Լամբրոնացին, հայ մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ (ծն. 1153 թ.):
- 1789 թ. – Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվեց Բաստիլ ամրոցը:
- 1862 թ. – ցարական իշխանությունների կողմից ձերբակալվեց Միքայել Նալբանդյանը:
- 1918 թ. – ծնվել է Ինգմար Բերգմանը (նկարում), շվեդ ճանաչված ռեժիսոր («Մորու բացատը», «Ձմեռային լույս», «Ֆաննին և Ալեքսանդրը», մահ. 2007 թ.):
- 1928 թ. – ծնվել է Նոդար Դումբաձեն, վրացի նշանավոր գրող (մահ. 1984 թ.):
- 1934 թ. – ծնվել է Ժիրայր Անանյանը, հայ նշանավոր դրամատուրգ («Իմ տունը քո տունը չէ», «Տաքսի, տաքսի», մահ. 2004 թ.):
- 1941 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմում Սմոլենսկի ճակատամարտի ժամանակ առաջին անգամ կիրառվեց «Կատյուշա» հրթիռային համակարգը:
- 1964 թ. – տեղի ունեցավ Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը:
- 1969 թ. – Սալվադորի և Հոնդուրասի միջև սկսվեց ֆուտբոլային պատերազմը, որի 6 օրերի ընթացքում մահացավ մոտ 2000 մարդ, իսկ պատճառը ֆուտբոլում Հոնդուրասի Սալվադորից կրած պարտությունն էր: