Փոլ վան Դայկ
Փոլ վան Դայկ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Paul van Dyk |
Ի ծնե անուն | գերմ.՝ Matthias Paul |
Նաև հայտնի է որպես | Paul van Dyk |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1971[1] (51 տարեկան) Էյզենհյուտենշտադտ, Արևելյան Գերմանիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | թրանս, տեխնո և էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | ակումբային դիջեյ, ռադիոհաղորդավար, կոմպոզիտոր, դիջեյ, երաժշտական պրոդյուսեր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | էլեկտրոնային ստեղնաշար, DJ mixer? և սինթեզատոր |
Լեյբլ | Vandit Records Ultra Records Deviant Records MFS (1992-1998) |
Պարգևներ | ![]() Berliner Bär? (2006) |
Կայք | paulvandyk.com |
![]() |
Մաթիաս Փոլ (գերմ.՝ Matthias Paul, դեկտեմբերի 16, 1971[1], Էյզենհյուտենշտադտ, Արևելյան Գերմանիա), առավել հայտնի Փոլ վան Դայկ (Paul van Dyk) բեմական անվամբ, գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր, Գրեմմիի մրցանակակիր։ Վան Դայկը առաջին երաժիշտներից էր, ով ստացավ Գրեմմի՝ նոր ավելացված անվանակարգում ` լավագույն դենս/էլեկտրոնիկ ոճի ալբոմ (անգլ.`Best Dance/Electronic album), երբ 2004 թվականին թողարկեց «Reflections» ալբոմը։ 2005 և 2006 թվականներին նրան շնորհվում է «լավագույն դիջեյ» տիտղոսը։ Վան Դայկը միակ դիջեյն է ով 1998 թվականից ի վեր մտնում է դիջեյների ԹՈՓ 10-ի մեջ։ 2007 թվականի դրությամբ վաճառել է 4,5 000 000 ալբոմ։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994։ 45 RPM
- 1996։ Seven Ways
- 2000։ Out There and Back
- 2003։ Reflections
- 2007։ In Between
- 2012։ Evolution[2]
Հեռուստաշոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2003։ Ի՞նչ նորություն կա, Սկուբի Դու
Ֆիլմերի սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2003։ Զուրդո
- 2004: Կատարյալ օրը
- 2005։ Թռչող ներքնազգեստները
- 2005: Կապույտի մեջ
- 2008։ Խավարի ասպետը
Խաղերի սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999: Wipeout 3
- 2003։ FIFA Football 2004
- 2004: Need For Speed: Underground 2
- 2008։ Mirror's Edge
- 2009: Grand Slam Tennis
- 2011։ Test Drive Unlimited 2
- 2012: Grand Slam Tennis 2
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Վան դայկի կայքը Ուլտրա Ռեկորդսում Archived 2012-02-29 at the Wayback Machine.
|