Կաղապար:Այսօր/Մայիսի 21
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մայիսի 21
- 1471 թ. – ծնվել է Ալբրեխտ Դյուրերը, գերմանացի նկարիչ, Վերածննդի ժամանակաշրջանի ամենանշանավոր նկարիչներից մեկը (մահ. 1528 թ.)։
- 1502 թ. – պորտուգալացի ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց Սուրբ Հեղինեի կղզին։
- 1804 թ. – բացվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատունը։
- 1904 թ. – Փարիզում ստեղծվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան։
- 1921 թ. – ծնվել է Անդրեյ Սախարովը, ռուս գիտնական, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1989 թ.)։
- 1945 թ. – տեղի ունեցավ Հոլիվուդյան աստղեր Համֆրի Բոգարտի և Լորեն Բեքոլի հարսանիքը։
- 1967 թ. – մահացել է Բարսեղ Կանաչյանը, հայ կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Հայաստանի օրհներգի՝ «Մեր Հայրենիքի» երաժշտության հեղինակը (ծնվել է 1885 թ.)։
- 1969 թ. – մահացել է Սիմոն Վրացյանը, Հայաստանի առաջին հանրապետություն չորրորդ վարչապետ (ծնվել է 1882 թ.)։
- 2011 թ. – Իսլանդիայում գտնվող Գրիմսվոթն հրաբխի ժայթքումից ծուխը բարձրացավ մոտ 20 կմ, ինչի հետևանքով մի շարք եվրոպական ավիաընկերություններ հետաձգեցին թռիչքները։