Մեր հայրենիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեր Հայրենիքից)
Մեր հայրենիք
Flag of Armenia in Yerevan.JPG
Տեսակ օրհներգ
Բառերի հեղինակ Միքայել Նալբանդյան
Երգահան Բարսեղ Կանաչյան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Հաստատված 1991
Վիքիդարան Մեր հայրենիք
National anthem of Armenia Վիքիպահեստում

«Մեր հայրենիք», Հայաստանի ազգային օրհներգը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885թ. մարտի 15-ին, որպէս Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը[1]։ Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին[2]:

Տեքստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր հայրենիք

Մեր հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն պետական, հեղափոխական, զինվորական, կրոնական, որևէ նշանավոր անձի կամ դեպքի պատվին գրված օրհներգեր։ Հին և միջնադարյան Հայաստանում կրոնական բնույթի օրհներգեր են եղել շարականները։

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգը ստեղծվել է 1944 թվականին՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության և բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա։ Այն որպես օրհներգ հնչեց մինչև 1991 թվականը, որից հետո Հայաստանի երրորդ հանրապետության Գերագույն խորհուրդը ՀՀ պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) օրհներգը՝ բանաստեղծական տեքստում կատարելով որոշ փոփոխություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հիմնի տեքստը թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ չի՛ համապատասխանում մեր ազգի նման գրականություն ունեցողին։ Միքայել Նալբանդյանը հայերեն է շարադրել իտալացի բանաստեղծ Լուիջի Մերկանտինիի, Գարիբալդիի մարշի հեղինակի, բանաստեղծության սյուժեն, որտեղ ցորենի հասկեր հավաքող աղջկա շուրթերով հեղինակը պատմում է հայրենասեր երիտասարդների սխրանքի մասին, ովքեր դուրս էին ելել կռվելու ավստրո-հունգարական կայսրության դեմ։ Այնուամենայնիվ, այս բանաստեղծությունը գրվել է որպես հայրենասիրության կոչ, այլ ոչ պետության կամ կուսակցության հիմն։ Ու այդ բավականին երկար բանաստեղծությունը, որտեղ իտալացի աղջիկը կոչ է անում կործանել Ավստրիան, կտրելով-ձևելով-կարելով-կցմցելով-կրճատելով հիմն դարձնելը պատիվ չի բերում Թումանյան, Տերյան, Իսահակյան, Շիրազ, Սևակ, Սահյան, Սարմեն, Կոմիտաս, Խաչատուրյան ու Մանսուրյան ունեցող ազգին։ Բանաստեղծությունը հնչեղ չէ՛, մինչդեռ նա պիտի լինի պատմական, ռազմական, աշխատանքային, մշակութային ու սպորտային հաղթանակի երգ։ Ինչպես Տերյանի ցանկացած բանաստեղծությունը, որը կարող է երգել ցանկացած անձ, լինի գրագետ թե ոչ։ Փոխել է պետք, այստեղ երկու կարծիք լինել չի՛ կարող։

  1. Alexandre Siranossian, «Mer Hairénik, cet inconnu», Nouvelles d'Arménie Magazine, N. 143, Paris, France
  2. «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]