Մեր հայրենիք
Մեր հայրենիք | |
---|---|
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | Միքայել Նալբանդյան |
Երգահան | Բարսեղ Կանաչյան |
Երկիր | ![]() |
Հաստատված | 1991 |
Վիքիդարան | Մեր հայրենիք |
![]() |
Հայաստանի ազգային օրհներգներ |
---|
![]() ![]() ![]() |
«Մեր հայրենիք», Հայաստանի ազգային օրհներգը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թվականի մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը[1]։ Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին[2]։
Օրհներգի բառերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրհներգի խոսքերը գրվել են «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության 1, 3, 4 և 7 տների հիման վրա։
Պաշտոնական բառեր | Բնօրինակ տեքստ | «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը (1, 3, 4 և 6 տներ) |
---|---|---|
Մեր Հայրենիք, ազատ, անկախ, |
Մեր Հայրենիք, ազատ անկախ, |
Մեր հայրենիք, թշուառ, անտէր, |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունեն պետական, հեղափոխական, զինվորական, կրոնական, որևէ նշանավոր անձի կամ դեպքի պատվին գրված օրհներգեր։ Հին և միջնադարյան Հայաստանում կրոնական բնույթի օրհներգեր են եղել շարականները։
«Մեր հայրենիքի» խոսքերը հիմնված են Միքայել Նալբանդյանի 1861 թվականին գրած բանաստեղծության՝ «Իտալացի աղջկա երգը» վրա[4], որը ավելի հայտնի է իր առաջին բառերով՝ «Մեր հայրենիք»[5][6]։ Երաժշտությունը մշակել է Բարսեղ Կանաչյանը[4] 20-րդ դարի սկզբին[7], որից հետո 1918-1920 թվականներին այն հռչակվել է որպես Հայաստանի առաջին հանրապետության օրհներգ[4][8]։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո բոլշևիկները փոխել են օրհներգը[5][8]։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգը ստեղծվել է 1944 թվականին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության և բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա[9][10]։ Այն որպես օրհներգ հնչեց մինչև 1991 թվականը, որից հետո՝ 1991 թվականի հուլիսի մեկին[4], Հայաստանի երրորդ հանրապետության Գերագույն խորհուրդը[11] Հայաստանի պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) օրհներգը։ Այս տեքստը նույնական չէ 1918 թվականի տարբերակի հետ, բանաստեղծական տեքստում կատարվել են որոշ փոփոխություններ[7][12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Alexandre Siranossian, «Mer Hairénik, cet inconnu», Nouvelles d'Arménie Magazine, N. 143, Paris, France
- ↑ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենք
- ↑ https://iravaban.net/34285.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Ghazanchyan Siranush (հունիսի 15, 2016)։ «June 15 is the day of Armenian state symbols»։ Public Radio of Armenia։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 28
- ↑ 5,0 5,1 Adalian Rouben Paul (մայիսի 13, 2010)։ Historical Dictionary of Armenia։ Scarecrow Press։ էջ 469։ ISBN 9780810874503։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 28
- ↑ Hacikyan Agop Jack, ed. (2005)։ The Heritage of Armenian Literature: From the eighteenth century to modern times 3։ Wayne State University Press։ էջ 293։ ISBN 978-0814332214։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 29
- ↑ 7,0 7,1 Waters Bella (սեպտեմբերի 1, 2008)։ Armenia in Pictures։ Twenty-First Century Books։ էջ 69։ ISBN 9780822585763։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 29
- ↑ 8,0 8,1 Parsons Robert (օգոստոսի 24, 2006)։ «CIS: Armenia Latest To Agonize Over Anthem»։ Radio Free Europe/Radio Liberty (Broadcasting Board of Governors)։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 28
- ↑ «Aram Khachaturian»։ Encyclopedia Britannica։ Encyclopedia Britannica, Inc.։ դեկտեմբերի 14, 2000։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 28
- ↑ «Aram Khachaturian»։ BBC Music (BBC)։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 28
- ↑ «About Armenia – General Information»։ Government of Armenia։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 28
- ↑ «Armenia»։ The World Factbook։ CIA։ հունվարի 12, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 19-ին։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|