Jump to content

Խորվաթիայի օրհներգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորվաթիայի օրհներգ
Տեսակօրհներգ
Բառերի հեղինակAntun Mihanović?
ԵրգահանՅոսիպ Ռունյանին
Երկիր Խորվաթիա
 National anthem of Croatia Վիքիպահեստում

«Lijepa naša domovino» («Մեր հիասքանչ հայրենիք») Խորվաթիայի ազգային օրհներգը։

Օրհներգի տեքստի հեղինակ Անտոն Միխանովիչը
Օրհներգի երաժշտության հեղինակ Յոսիպ Ռունյանինը

Մինչև 1991 թվականը՝ Հարավսլավիայի փլուզումը օրհներգն օգտագործվել է որպես Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետության օրհներգ՝ Հարավսլավիայի կազմում։

Օրհներգի տեքստի հեղինակը հանդիսանում է հայտնի խորվաթ բանաստեղծ, գրող, դիվանագետ Անտոն Միխանովիչը։ Տեքստն առաջին անգամ հրատարակվել է 1835 թվականին «Horvatska domovina» («Խորվաթիա հայրենիք») վերնագրով[1]։ 1846 թվականին սերբական ծագմամբ ավստրիացի կոմպոզիտոր Յոսիպ Ռունյանինը գրել է գրել է երաժշտությունը։ 1861 թվականին երգը ձայնագրել է խորվաթ դիրիժոր Վատրոսլավ Լիխտենեգերը, մշակել է չորս ձայնի համար և 1864 թվականին առաջին անգամ հրատարակել[1][2]։

Այս երգը անմիջապես չի ընդունվել Խորվաթիայի խորհրդարանի կողմից որպես ազգային օրհներգ։ 1907 թվականին խորվաթական երգիչների ասոցիացիան դիմել է խորհրդարանին՝ խնդրելով երգն ընդունել որպես ազգային օրհներգ, սակայն ոչ մի պատասխան չի ստացել, չնայած երգն օգտագործվել է որպես պետական օրհներգ արարողություններում ոչ պաշտոնական կարգավիճակում։

Երգը պաշտոնապես դարձել է Խորվաթիայի պետական օրհներգը Խորվաթիայի Սահմանադրության փոփոխություններից հետո, որն ընդունվել է Խորվաթիայի խորհրդարանի կողմից 1972 թվականի փետրվարի 29-ին։ Այն հաստատվել է 1974 և 1990 թվականների սահմանադրություններում։ Խորվաթիայի Հանրապետության զինանշանի, դրոշի և ազգային օրհներգի մասին օրենքի փոփոխությունով երգի տեքստը փոքր-ինչ փոխվել է[3]։

Օրհներգի բառերը բնօրինակ լեզվով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Lijepa naša domovino,
Oj junačka zemljo mila,
Stare slave djedovino,
Da bi vazda sretna bila!

Mila kano si nam slavna,
Mila si nam ti jedina.
Mila kuda si nam ravna,
Mila kuda si planina!

Teci Dravo, Savo teci,
Nit' ti Dunav silu gubi,
Sinje more svijetu reci,
Da svoj narod Hrvat ljubi.

Dok mu njive sunce grije,
Dok mu hrašće bura vije,
Dok mu mrtve grobak krije,
Dok mu živo srce bije!

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Tomasović, Mirko (2003 թ․ մարտի 20). «Vrsni katalog emocija i epiteta» [An excellent catalog of emotions and epithets]. Vijenac. Matica hrvatska (236). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  2. «Josip Runjanin» (Croatian). Vinkovci: Josip Runjanin Music School. 2014 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. The National anthem of the Republic of Croatia

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորվաթիայի օրհներգ» հոդվածին։