Կաղապար:Այսօր/Հունվարի 30
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունվարի 30

- 1667 թ. – ռուս - լեհական պատերազմի ժամանակ կնքվեց Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտավ ցարական Ռուսաստանի կազմի մեջ:
- 1882 թ. – ծնվել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ԱՄՆ-ի նախագահ, 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում (մահ. 1945 թ.):
- 1896 թ. – Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո Հալեպում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը հետ էին քաշում Զեյթուն գավառից:
- 1933 թ. – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Գերմանիայի իշխանությունը հանձնեց ֆաշիստներին, Ադոլֆ Հիտլերը նշանակվեց կանցլեր:
- 1937 թ. – ծնվել է Բորիս Սպասկին, ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն:
- 1964 թ. – ծնվել է Պետրոս Ղևոնդյանը՝ հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը (զոհվել է 1994 թ.):
- 1969 թ. – The Beatles բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվեց իր վերջին համերգը:
- 2001 թ. – Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը: