Կաղապար:Այսօր/Ապրիլի 30
Հիմնական հոդված՝ Ապրիլի 30

- 1777 թ. – ծնվել է Կառլ Գաուսը, գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ (մահ. 1855 թ.)։
- 1789 թ. – ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց Ջորջ Վաշինգտոնը։
- 1883 թ. – մահացել է Էդուարդ Մանեն, ֆրանսիացի նշանավոր գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը (ծն. 1832 թ.)։
- 1956 թ. – ծնվել է Լարս ֆոն Թրիերը, դանիացի ռեժիսոր։
- 1941 թ. – մահացել է Փանոս Թերլեմեզյանը, հայ նկարիչ և հասարակական գործիչ, Վանի հերոսամարտի հրամանատարներից մեկը (ծն. 1865 թ.)։
- 1945 թ. – մահացել է Ադոլֆ Հիտլերը, գերմանացի քաղաքական գործիչ, բռնապետ, ֆաշիզմի հետևորդ (ծն. 1889 թ.)։
- 1975 թ. – նախկին Սայգոն, ներկայիս Հոշիմին քաղաքի գրավումից հետո ավարտվեց Վիետնամի պատերազմը։
- 1991 թ. – ԽՍՀՄ Զինված ուժերը և ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեցին Օղակ գործողությունը։
- 1993 թ. – ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունեց 822 բանաձևը, որը վերաբերվում էր Արցախյան ազատամարտին։