Կաղապար:Այսօր/Մարտի 3
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մարտի 3

- 1842 թ. - ծնվել է Ալեքսանդր Մանթաշյանցը, հայ մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող (մահ. 1911 թ.)։
- 1845 թ. - Ֆլորիդան դարձավ ԱՄՆ-ի 27-րդ նահանգը։
- 1847 թ. - ծնվել է Ալեքսանդր Բելլը, շոտլանդացի նշանավոր գիտնական և գյուտարար, հեռախոսի գյուտարարը (մահ. 1922 թ.)։
- 1861 թ. - Ալեքսանդր II կայսրը Ռուսաստանում վերացրեց ճորտատիրական կարգը։
- 1875 թ. - Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացավ պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը։
- 1878 թ. - Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը։
- 1898 թ. - ծնվել է Էմիլ Արթինը, հայազգի մաթեմատիկոս (մահ. 1962 թ.)։
- 1918 թ. - ստորագրվեց Բրեստի պայմանագիրը։
- 1923 թ. - Նյու Յորքում վաճառքի հանվեց Թայմը՝ աշխարհում նորությունների առաջին շաբաթաթերթը։
- 1949 թ. - ծնվել է Արթուր Մեսչյանը, հայ ճանաչված ճարտարապետ և երաժիշտ։