Էմիլ Արթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Արթին

Էմիլ Արթին (Արթինյան, գերմ.՝ Emil Artin, 1898 թ. մարտի 3, Ավստրո-Հունգարիա - 1962 թ. դեկտեմբերի 20, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն) 20-րդ դարի առաջատար հայազգի մաթեմատիկոս, Էմմի Նյոթերի հետ միասին համարվում է ժամանակակից հանրահաշվի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել]

Էմիլ Արթինը ծնվել է 1898 թվականին Վիեննայում։ Նրա հորը նույնպես անվանում էին Էմիլ, նա արվեստի գործերի վաճառական էր, մայրը՝ Էմմա Լաուրա-Արթինը, օպերային երգչուհի էր։ Արթինի որդու՝ Մայքլի, խոսքով «Արթինը» հայկական Արթինյան ազգանվան կրճատ տարբերակն է։

Վաղ շրջան[խմբագրել]

1904 թվականի սեպտեմբերին ընդունվեց դպրոց, հավանաբար՝ Վիեննայում։ Երբ Էմիլն ութ տարեկան էր մահացավ նրա հայրը։ 1907 թվականի հուլիսի 15-ին մայրն ամուսնացավ գերմանախոս Ռայխենբերգից (ներկայումս՝ Չեխիայի Լիբերեց քաղաք) հաջողակ գործարար Ռուդոլֆ Հուբների հետ։ 1907 թվականի սեպտեմբերին Էմիլն ընդունվեց Ավստրիայի սահմանին մոտ հարավային Չեխոսլովակիայում գտնվող փոքրիկ Ստրոբնից քաղաքի դպրոց, որտեղ սովորելու համար ապրում է տնից հեռու, տեղական ագարակներից մեկում։ Հաջորդ տարի նա վերադառձավ Ռայխենբերգ, որտեղի դպրոցում էլ սովորեց մինչ 1916 թվականը։

Համալսարանական տարիներ[խմբագրել]

1916 թվականի հոկտեմբերին Էմիլն ընդունվեց Վիեննայի համալսարան՝ կենտրոնանալով մաթեմատիկայի վրա։

Գրքեր[խմբագրել]