Կաղապար:Այսօր/Փետրվարի 1
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Փետրվարի 1
- 1411 թ. – ավարտվեց պատմության մեջ «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության և Լեհական թագավորության միջև։
- 1868 թ. – ծնվել է Հովհաննես Քաջազնունին, հայ դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասի սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, նաև ճարտարապետ (մահ. 1938 թ.)։
- 1896 թ. – կայացավ իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։
- 1901 թ. – ծնվել է Քլարկ Գեյբլը, ամերիկացի դերասան, 1930-40 թթ. Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը, ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը (մահ. 1960 թ.)
- 1944 թ. – մահացել է Ֆրեյդուն Աղալյանը, հայ ճարտարապետ (ծն. 1872 թ.)։
- 1945 թ. – մահացել է Յոհան Հայզինգան, հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան, (ծն. 1876 թ.)։
- 1954 թ. – ծնվել է Միքայել Ապրեսյանը, Արցախյան ազատամարտի հերոս, «Արցախ» գնդի հրամանատար (մահ. 2012 թ.)։
- 2003 թ. – թռիչքի ժամանակ պայթեց ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան»։
- 2008 թ. – Վիքիճամփորդություն ուղեցույց-նախագծի հիման վրա տպագրվեցին առաջին ճամփորդական ուղեցույցները։
- 2012 թ. – Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 70-ից ավելի մարդ։