Միքայել Ապրեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Ապրեսյան
Միքայել Ապրեսյան.JPG
«Արցախ» գնդի հրամանատար
Ծնվել է Փետրվար 1, 1954
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ,
Մահացել է Մայիս 28, 2012
Մահվան վայր Երևան
Ազգություն հայ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Հայաստանի Հանրապետության Արիության մեդալ

Միքայել (Միշա) Մարտինի Ապրեսյան, (1954, փետրվարի 1- 2012, մայիս 28 Երևան, հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում), Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Արցախ» գնդի հրամանատար, Արցախյան պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմի հերոս Միքայել Ապրեսյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 1-ին Երևանում։ Խորհրդային բանակի կազմում ծառայել է ԽՍՀՄ Հյուսիսային նավատորմում։ Ահա և այստեղ Միքայելը աչքի է ընկել ռազմական բնագավառում ցուցաբերած բարձր կազմակերպվածությամբ և պատրաստվածությամբ։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականից Միքայելը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմին։ Զբաղվել է զենք-զինամթերքի ձեռքբերումներով նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից, այնուհետև տեղափոխել Հայաստան և Արցախ։ 1988 թվականին Միքայել Ապրեսյանը, Վարդանյան Սամվելի հետ միասին անդամագրվել են Արցախի «Վրիժառուներ» ջոկատին, որը իրականացնում էր հատուկ նշանակության օպերացիաներ (Շահումյանի շրջան (ԼՂՀ) - Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ և այլն)։ 1989 թվականին Միքայել Ապրեսյանը և Վարդանյան Սամվելը ստեղծել են «Արցախ գունդ» ռազմական միավորը, որը գործում էր Արցախի և Հայաստանի տարածքում՝ Արցախ գնդի I-ին հրամանատար Սամվել Վարդանյան, շտաբի պետ Միքայել Ապրեսյան։ 1991 թվականին Սամվել Վարդանյանի զոհվելուց հետո Միքայել Ապրեսյանը «Արցախ» գնդի ռազմական խորհրդի կողմից ընտրվել է հրամանատար։ Մասնակցել է Հայաստանի հյուսիսարևելյան և հարավային սահմանների պաշտպանությանը՝ Իջևան, Բերդ, Վահան գյուղ, Արծվաշեն, Գորիս և այլն, ինչպես նաև ԼՂՀ-ի ինքնապաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին՝ Մարտակերտի շրջան-Մադաղիս, Վերին Հոռաթաղ, Դրնբոն, Կիչան, Չլդրան, Լենինավան, Չայլու և այլն, Ասկերանի շրջան։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Քարվաճառի և Քաշաթաղի ազատագրմանը։

Միքայելի հրամանատարությամբ "Արցախ գունդը" մասնակցել է նաև Շուշիի ազատագրման գործողություններին ապահովելով ինչպես զենք զինամթերքի մատակարարումը, այնպես էլ անմիջականորեն մասնակցելով ռազմական գործողություններին։

Aquote1.png Ինչպես վկայում է իր զինակիցներից մեկը` Արցախ գնդի թիկունքի պետ, Թորոս Գյուլեսերյանը, նա այնքան տաղանդավոր էր իբրև մարդ և այնքան հմուտ՝ իբրև հրամանատար, որ պատերազմի ողջ ընթացքում իրենց գունդն ամենաքիչ զոհը տվեց։ Ինքը` Միշան, մի անգամ, կոնտուզիա է ստացել, բայց երբեք չի վիրավորվել[1] Aquote2.png

։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տված մի հարցազրույցի ժամանակ «Արցախ» գնդի հրամանատարն ասել է.

Aquote1.png Մենք հազարներ չենք, բայց այն տղաները, ովքեր հաղթեցին պատերազմում, իսկապես կռվեցին, մեզ հետ են։ Այն տղաները, ովքեր իսկապես կռվեցին և դեռ կկռվեն, պետք է համախմբվեն կամ մեզ հետ, կամ այլոց՝ ովքեր կպահպանեն մեր սահմանները և հայրենիքը։ Դա վերաբերում է և՛ Սփյուռքին, և՛ Արցախին, և՛ Ջավախքին՝ համա՛յն հայությանը: Aquote2.png


Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]