Կաղապար:Այսօր/Սեպտեմբերի 14
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Սեպտեմբերի 14

- 1321 թ. – մահացել է Դանթե Ալիգիերին, իտալացի հռչակավոր բանաստեղծ, «Աստվածային կատակերգություն» պոեմի հեղինակը (ծն. 1265 թ.)։
- 1829 թ. – Ադրիանապոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց խաղաղության պայմանագիր, որով ավարտվեց 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմը։
- 1862 թ. – ծնվել է Մովսես Սիլիկյանը, ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (մահ. 1937 թ.)։
- 1867 թ. – լույս տեսավ Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։
- 1909 թ. – ծնվել է Սերգո Պայազատը, հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ (մահ. 1971 թ.)։
- 1919 թ. – ծնվել է Աբիգ Ավագյանը, հայ գրող, արձակագիր (մահ. 1983 թ.)։
- 1939 թ. – մահացել է Արմենակ Շահմուրադյանը, հայ օպերային երգիչ, տենոր, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչ (ծն. 1878 թ.)։
- 1994 թ. – տեղի ունեցավ «Լեոն» ֆիլմի պրեմիերան։
- 2008 թ. – Մոսկվայից Պերմ թռչող Բոինգ 737 ինքնաթիռ վթարի ենթարկվեց, մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 88 մարդիկ։