Կաղապար:Այսօր/Փետրվարի 24
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Փետրվարի 24

- 1607 - Իտալիայի Մանտուա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզագայի արքունիքում կայացավ Կլաուդիո Մոնտեվերդիի Օրփեոս օպերայի առաջին ներկայացումը։
- 1931 - մահացել է Երվանդ Լալայանը, հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ (ծն. 1864)։
- 1942 - հրեա փախստականների բուլղարական «Ստրումո» նավը խորտակվեց Սև ծովում, մահացան անձնակազմի 767 անդամներ։
- 1942 - առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
- 1955 - Բաղդադում Իրաքի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա հետագայում ստեղծվեց CENTO կազմակերպությունը։
- 1955 - ծնվել է Սթիվ Ջոբսը, ամերիկացի նշանավոր ճարտարագետ, գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր (մահ. 2011)։
- 1975 - մահացել է Մինաս Ավետիսյանը, հայ նշանավոր գեղանկարիչ (ծն. 1928)։
- 1978 - մահացել է Հավասին (իսկական անունը՝ Արմենակ Մարկոսյան), հայ ճանաչված գուսան, հեղինակ է մոտ 3600 աշուղական բանաստեղծության (ծն. 1896 թ.)։
- 1980 - տեղի ունեցավ XIII Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։
- 2022 - Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։