Հավասի
Հավասի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1895 Այազմա, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան |
Երկիր | ![]() |
Մահացել է | փետրվարի 22, 1978 (82 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գուսան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Հավասի (իսկական անունը՝ Արմենակ Պարսամի Մարկոսյան, դեկտեմբերի 25, 1895, Այազմա, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան - փետրվարի 22, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գուսան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1967 թվականից։ Մոտ 3600 աշուղական բանաստեղծության, մոտ 2000 քառյակների և շուրջ 150 եղանակավոր երգերի ու երգախառն հեքիաթների հեղինակ է։
Գուսանական անունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1914 թվականին գուսան Թիֆուլին՝ Եղո Մանուկյանը, Արմենակին տալիս է Հավասի մականունը, որ նշանակում է ցանկություն, որն էլ դառնում է նրա գուսանական անունը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուսան Հավասին՝ Արմենակ Պարսամի Մարկոսյանը, ծնվել է 1896 թվականին Վրացական ՍՍՀ Ծալկայի շրջանի Այազմա գյուղում, հողազուրկ գյուղացու ընտանիքում։ Երեք տարեկան հասակում ծաղիկ հիվանդությունից զրկվում է տեսողությունից, հակառակ ծնողների գործադրած բոլոր ջանքերին։ Երեխան ընդմիշտ մնում ե տեսողությունից զրկված. Անգութ աշփարհ, ինձ դարդ տվիր անփարանտ,
![]() |
Կարծես ես քո որդին չէի հարազատ, |
![]() |
Արմենակի ծանր վիճակը շատ էր անհանգստացնում ծնողներին, նրանք ելք են որոնում, որպեսզի երեխան ապագայում մի զբաղմունք ունենա։ Հայրը գյուղում հայտնի երգասաց էր և հեքիաթներ պատմող։ Նա Արմենակի մոտ նկատում է ձայնային լավ տվյալներ ու երգելու ունակություններ և որոշում է որդուն ուղարկել աշուղի մոտ սովորելու։ Այստեղ Պարսամին օգնության է հասնում հարևան գյուղի բնակիչ աշուղ Դովրանը։ Վերջինս Արմենակին սովորեցնում է սազ նվագել և որոշ գիտելիքներ է հաղորդում գուսանական արվեստից։ Երգել սկսել է մանուկ հասակից։ Նրա առաջին ուսուցիչն է եղել գուսան Դովրանին։ Արդեն տասներկու տարեկան հասակում Արմենակը, ընկերակցելով տեղի աշուղների հետ, շրջագայում է գավառի գյուղերում։ Հայրը անձամբ ճանաչում էր Ախալքալաքի գավառի Սուլդա գյուղի նշանավոր աշուղ Թիֆիլուն և որդուն ուղարկում է նրա մոտ սովորելու։ Արմենակը Սուլդայում մնում է երկու տարի, վարպետը նրան հռչակում է աշուղ և տալիս է աշուղական անուն՝ Հավասի։ Հավասի թուրքերեն հավաս բառից է, որը հայերեն թարգմանվում է մի քանի թևով՝ ցանկություն, տրամադրություն, սեր, բայց ոչ եռանդ։ Հավասին իր անսհման գոհունակությունն է հայտնում սիրելի վարպետին և նրա կնոջը՝ Հիսիին։ 1929 թվականին, Հավասին արդեն ընտանիք կազմած և երկու երեխայի հայր, մշտական բնակություն է հաստատում Ախալքալաքում։ Այեստեղ երիտասարդ գուսանի համար մի նոր ասպարեզ է բացվում։ ժողովրդական և գուսանական երգերի սիրահար ջավախեցիները նորեկ գուսանի նկատմամբ մի առանձին հոգատարություն են ցուցաբերում։ Բախտի բերումով գուսանը ընկերակցում է տեղի նշանավոր երաժիշտներ ջութակահար Աշո Գրիգորյանի և դուդուկահար Հարութ Դավթյանի հետ։ Վերջիններս խոշոր դեր են խաղացել Հավասու երաժշտական ունակությունների զարգացման վրա։ Ախալքալաքը հանդիսացավ հավասու երկրորդ հայրենիքը։ 1944 թվականից ապրել է Երևանում։ Կույրերի միավորման վարչությունում Բրայլյան համակարգով գրել-կարդալ է սովորել։ Մասնակցել է մի շարք գուսանական մրցույթների և մրցանակներ շահել։ Մահացել է 1978 թվականին Երևանում։ Մոտավոր հաշվումներով Հավասին գրել է 2000 երգ և 1500 քառյակ, 130-ի չափ էլ հորինել է մեղեդիներ։ Նրան են պատկանում նաև «Դավաճան Արփիկը», «Հյուսիսափին արև», «Աշխեն և Սուրիկ» հեքիաթները[1]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թ. սեպտեմբերի 25-ին Ախալքալաքում կանգնեցվել է գուսան Հավասու հուշարձանը[2]։
2017 թվականին Այազմիի կենտրոնում Ավասիի հարազատ գյուղում արտիստի անունը կրող պուրակ է բացվել և նրա կիսանդրին է տեղադրվել[3]։
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուրմունք, Երևան, Հայպետհրատ, 1950, 75 էջ։
- Երգեր, Երևան, Հայպետհրատ, 1958, 168 էջ։
- Իմ քնարը (նոտագրված), Երևան, Հայպետհրատ, 1961, 156 էջ։
- Քառյակներ, Երևան, «Հայաստան», 1966, 112 էջ։
- Հասմիկ, Երևան, 1975, 180 էջ։
- Երգեր առանց նվագակցության, Երևան, «Սովետական գրող», 1983, 364 էջ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 284-285
- ↑ http://hetq.am/am/culture/havasi/(չաշխատող հղում)
- ↑ «В Грузии в селе Аязму установлен бюст гусана Аваси» (ռուսերեն)։ NEWS.am։ Վերցված է 2022-11-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 263)։ ![]() |
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Վրաստանում ծնվածներ
- Փետրվարի 22 մահեր
- 1978 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ գուսաններ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ կոմպոզիտորներ
- Կեղծանուններ
- Խորհրդային բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով