Արմենակ Ալաջաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Արմենակ Ալաջաջյան
Դիրքը Խաղարկող
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 25, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:25|2|0}})
Ծննդավայր Եգիպտոս Ալեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել է դեկտեմբերի 4, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:4|2|0}})[1] (86 տարեկանում)
Վախճանի վայրը Սքարբորո, Տորոնտո, Կանադա
Ազգություն հայ
Հասակ 174 սմ
Կարիերայի պատմություն
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՖԻՄԱ (Երևան) 1948—1954
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բուրեվեստնիկ (Ալմաթի) 1955—1957
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲԿՄԱ (Մոսկվա) 1958—1966
Մեդալներ
Ոսկի ԽՍՀՄ 1953
Ոսկի Հարավսլավիա 1961
Ոսկի Լեհաստան 1963
Ոսկի ԽՍՀՄ 1965
Order badge of honor rib.png
Արմենակ Ալաջաջյանի անվան պատանեկան միջազգային մրցաշար, Երևան 2014

Արմենակ Միսակի Ալաջաջյան (դեկտեմբերի 25, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:25|2|0}}), Ալեքսանդրիա, Եգիպտոս - դեկտեմբերի 4, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:4|2|0}})[1], Սքարբորո, Տորոնտո, Կանադա), հայ նախկին բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ (1964)։ Ընգրված է Եվրալիգայի բոլոր ժամանակների լավագույն 50 բասկետբոլիստների ցանկում[2]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Ալաջաջյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքում։ Երիտասարդ տարիներին Ալաջաջյանը հաճախել է Եգիպտոսի «Պողոսյան» վարժարանը, որն ավարտել է 1947 թվականին։ 1948 թվականին նա միանում է հայրենադարձության մեծ ալիքին և որոշում է գալ և ապրել Խորհրդային Հայաստանում։ 1948 թվականին նա տեղափոխվում է Հայաստան և ընդունվում է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ[3]։

Բասկետբոլային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում սկսել է խաղալ Երևանի «ՖԻՄԱ» թիմում, այնուհետև Հայաստանի համապետական թիմում, որից հետո տեղափոխվել է Ղազախստան և խաղացել Ալմաթիի «Բուրեվեստնիկ» թիմի կազմում։

Ղազախստանում հաջողություններ գրանցելուց հետո, Ալաջաջյանին 1959 թվականին հրավիրում են Մոսկվա, որտեղ նա սկսում է խաղալ «ԲԿՄԱ» թիմի (Բանակային սպորտային կենտրոնական ակումբ, Մոսկվա) կազմում։ «ԲԿՄԱ» թիմին միանալուց կարճ ժամանակ անց, 1960 թվականին, իր թիմն այն ժամանակ հավասարը չունեցող ռեկորդ է սահմանում. 11 խաղ, 11 հաղթանակ[3]։

Խորհրդային համամիութենական թիմին միանալուց հետո նույնպես նա շարունակում էր ռեկորդներ սահմանել բասկետբոլի ասպարեզում։ Ամենահիշարժան ձեռքբերումներից մեկն իր մասնակցությամբ իր թիմի հաջող խաղն էր 1964 թվականի` Տոկիոյի Միջազգային օլիմպիադայի ժամանակ, որի արդյունքում թիմն արծաթե մեդալի արժանացավ[3]։

Վերադարձ Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Արմենակ Ալաջաջյանի մոտ խնդիրներ առաջացան, որոնք դժվարացնում էին Խորհրդային Միությունում իր գործունեությունը[3]։ Սպորտսմենին սկսեցին թույլ չտալ, որ շատ խաղերի մասնակցի և շատ երևա ասպարեզում. նրան նույնիսկ թույլ չէին տալիս, որ Եվրոպա մեկնի հյուրախաղերի մասնակցելու նպատակով։ Նրան արգելում էին այն պատճառաբանությամբ, որ իր մեծ քույրը Կանադայում է բնակվում, և դա կարող էր պատճառ դառնալ իր կողմից սխալ քայլերի։ Իր հարցազրույցներից մեկում Ալաջաջյանն ասել էր, որ Պետական անվտանգության կոմիտեն բազմիցս փորձել է իրեն ներգրավել այդ կառույցի հետ համագործակցության գործում[3], սակայն նա շարունակաբար համառորեն մերժում էր այդ առաջարկները, քանզի իրեն քաղաքականությունն ու իշխանությունը չէին հետաքրքրում։

ՊԱԿ-ի կողմից ճնշումների արդյունքում Արմենակ Ալաջաջյանը որոշեց արտագաղթել Կանադա՝ իր քույրերի մոտ։ Ալաջաջյանն արտագաղթեց Կանադա 1974 թվականին։ Այդ տարիներին Կանադայում ամենահայտնի խաղաձևը հոկեյն էր, և բասկետբոլին մեծ ուշադրություն չէր դարձվում։

Ալաջաջյանն ընկերներ ուներ ԱՄՆ-ում, ովքեր հենց բասկետբոլի ասպարեզում ունեին ձեռքբերումներ. նրանցից մեկը Լարրի Բրաունն էր, ով 1964 թվականին Խորհրդային Միության դեմ Տոկիոյի օլիմպիական խաղերում ԱՄՆ թիմի կազմում էր խաղացել։ Այդ տարիներին նա Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) բասկետբոլի թիմի մարզիկն էր։ Նա Ալաջաջյանին առաջարկում է մեկնել ԱՄՆ և շարունակել իր մասնագիտական գործունեությունը, սակայն Ալաջաջյանի մայրը դեմ է լինում, քանզի բոլորովին վերջերս էր իր տղան միացել ընտանիքի անդամներին, և իրենց համար անընդունելի էր, որպեսզի նա իրենց թողնի և մեկնի ԱՄՆ։ Նա որոշում է մնալ Կանադայում։

Ալաջաջյանը շարունակում է Կանադայում իր հետագա կյանքի ընթացքում ներգրավվել բասկետբոլի մեջ։ 1974-1975 թվականներին նա աշխատանքի է անցնում «Համբեր Քոլեջում» («Humber College»)՝ որպես այդ ուսումնական հաստատության բասկետբոլի թիմի մարզիչ։ 1974-1990 թվականներին Ալաջաջյանը շարունակում է իր սպորտային գործունեությունը՝ որպես Տորոնտոյի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության բասկետբոլի թիմի մարզիկ։ Տորոնտոյում ապրելու տարիներին նա նաև իր բարեգործական աջակցությունն է ցուցաբերել «Սուրբ երրորդություն» հայկական եկեղեցուն, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը և հայ համայնքի մի շարք այլ ծրագրերի[3]։

1990 թվականի սկզբներին փորձ է արվել Ալաջաջյանին ընդգրկել ԱՄՆ Մասաչուսեթս քաղաքի «Հայտնիների թանգարանի» բասկետբոլի սրահում (Basketball Hall of Fame, Massachusetts), սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ այդ տարիներին արտասահմանյան բասկետբոլի աստղերի հանդեպ մեծ հետաքրքրություն չկար, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր Խորհրդային Միության հայտնիներին։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Ալաջաջյանի գրքերը, հրապարակած նյութերն ու իր մասին պատմող հրապարակումները հազարավոր օրինակներով տարածվել են Խորհրդային Միությունում[3]։ Բասկետբոլի ոլորտում իր ներդրումների մասին հրապարակումներ և ծրագրեր են ցուցադրվել և տպագրվել Հայաստանում և Խորհրդային Միության մյուս երկրներում։ Ալաջաջյանը ռուսերեն լեզվով հրապարակված երկու գրքերի հեղինակ է. «Բասկետբոլիստի նոթեր» (Մոսկվա, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հրատարակչություն», 125 էջ), և «Ոչ միայն բասկետբոլի մասին» (Մոսկվա, «Մոլոդայա գվարդիա», 319 էջ.։ Թարգմանված է նաև էստոներեն լեզվով)[3]։

Մրցանակներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953, 1961, 1963, 1965 թվականներին «Ոսկե մեդալ», նշված տարիներին Եվրոպական առաջնությունում հաղթող թիմի կազմում խաղալու համար,
  • 1959-1966 թվականներին ԽՍՀՄ մրցումների հաղթող,
  • 1960, 1961 թվականներին «Եվրոպական լիգայի» բասկետբոլի հաղթող,
  • 1961 թվականին արժանացել է «Սպորտի վարպետ» միջազգային կոչմանը,
  • 1960-1965 թվականներին ԽՍՀՄ կողմից արժանացել է «Ամենաարժեքավոր բասկետբոլիստ» մրցանակին,
  • 1963 թվականին արժանացել է «Հռչակավոր սպորտային ձեռքբերումների մեդալի»,
  • 1964 թվականին Տոկիոյի Օլիմպիադայի «Արծաթե մեդալ»,
  • 1964 թվականին արժանացել է ԽՍՀՄ «Պատվո շքանշանի»` Տոկիոյի օլիմպիական խաղերում ցուցադրած ձեռքբերումների համար։

Արմենակ Ալաջաջյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածք
«Հպարտությամբ եմ հիշում Ռոլլի Գոլդրինգի հետ 1964թ.-ին ունեցած իմ զրույցը։ Նա կանադական թիմին նախապատրաստում էր Տոկիոյի օլիմպիական խաղերին այդ ժամանակ։ Օլիմպիադայի ժամանակ Կանադայի թիմի առաջին խաղը Սովետական Միության թիմի հետ էր, որի կազմում նաև խաղում էր իմ մորեղբայրը։ Հաղթահարելով Սառը Պատերազմի խոչընդոտները, այս երկու մարզիկները մոտենում են միմյանց և միմյանց սպորտի ասպարեզում հաջողություններ են մաղթում։ Երբ Ռոլլին վերադարձավ Կանադա, ես իրենից հարցրեցի՝ արդյո՞ք խոսել էր իմ քեռու հետ. Ես մեծ ուրախությամբ լսում էի նրա պատմածներն իմ քեռու խաղի մասին։ Ցավոք, երկուսն էլ կյանքից հեռացան Տորոնտոյում վերջերս, մի քանի շաբաթ տարբերությամբ[3]։»
(Ռոլլի Գոլդրինգ)
Վիքիքաղվածք
«Նա ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի բասկետբոլի թիմի մարզիչն էր, և 1981թ.-ից ի վեր «Ալեք Մանուկյան» կենտրոնի կայացման գործում որոշիչ դերակատարում է ունեցել։ Երիտասարդներին շատ է աջակցել առաջ գնալու հարցում, և միշտ աջակցել է ՀԲԸՄ ծրագրերին, հատկապես հովանավորել է բասկետբոլի թիմին։ Բասկետբոլից բացի, Արմենակի համար մեկ այլ բան էլ կար, որին նա անվերապահորեն նվիրված էր. դա Հայաստանն ու հայ մշակույթն էր։ Երբ մենք երիտասարդ կատարողների կամ արվեստագետների էինք հրավիրում Հայաստանից Տորոնտոյում հանդես գալու, Արմենակը միշտ աչքի էր ընկնում իր մեծ սրտով և առատաձեռնությամբ։ Նա ժպիտ պարգևող բարերար էր, ով առաջին հերթին ինքն էր ուրախանում, երբ ինչ-որ մեկին կարողանում էր երջանկացնել[3]։»
(Սալպի Տեր-Ղազարյան)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 23-27-ը Երևանում անցկացվել է Արմենակ Ալաջաջյանի անվան բասկետբոլի միջազգային պատանեկան մրցաշար[3]։

Մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 4-ին Տորոնտոյում, 86 տարեկան հասակում։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]