Jump to content

Ատլանտյան օվկիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատլանտյան օվկիանոսը Երկրի քարտեզին
Երկիր մոլորակի օվկիանոսներ

Ատլանտյան օվկիանոս (լատին․՝ Oceanus Atlanticus), զբաղեցրած տարածքի մեծությամբ և խորությամբ Երկիր մոլորակի երկրորդ օվկիանոսն է Խաղաղ օվկիանոսից հետո։ Հյուսիսում գտնվում է Գրենլանդիայի և Իսլանդիայի միջև, Եվրոպայի և Աֆրիկայի միջև արևելքում, Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի միջև արևմուտքում, իսկ Անտարկտիդան օվկիանոսի ծայր հարավում է։

Ատլանտյան օվկիանոսի մակերեսը կազմում է 91.66 միլիոն կմ²[1][2], որից մոտավորապես 16 %-ը պատկանում է ծովերին, ծոցերին և նեղուցներին։ Առափնյա ծովերի մակերեսը մեծ չէ և չի գերազանցում ընդհանուր աքվատորիայի 1 %-ը։ Օվկիանոսի ծավալը կազմում է 329.7 միլիոն կմ³, որը կազմում է Համաշխարհային օվկիանոսի ծավալի ավելի քան 25 %-ը։ Միջին խորությունը կազմում է 3736 մետր, իսկ առավելագույնը՝ 8742 մետր է[3] (Պուերտո Ռիկո)։ Ատլանտյան օվկիանոսի ջրերի միջին աղիությունը կազմում է 35 ‰: Օվկիանոսն աչքի է ընկնում խիստ կտրատված ափագծերով, որոնց շնորհիվ շատ են ծովերն ու ծոցերը։

Ատլանտյան օվկիանոսի անվանումն առաջացել է հունական դիցաբանության տիտան Ատլասի[4] անունից։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսի անվանումն առաջին անգամ հանդիպում է դեռևս մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում[5] պատմահայր Հերոդոտոսի աշխատություններում։ Այդ աշխատանքներում հեղինակը գրել է. «Հերկուլեսյան սյուներով[6] պարփակված ծովը կոչվում է Ատլանտիս (հին հունարեն՝ Ἀτλαντίς - Ատլանտիդա)»[7]։ Անվանումն առաջացել է հունական դիցաբանության տիտան Ատլասից, որն իր ուսերին պահում էր երկնակամարը Միջերկրական ծովի ծայր արևմուտքում։ Հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագն առաջին դարում օգտագործել է օվկիանոսի ժամանակակից անունը՝ Օկեանուս Ատլանտիկուս (լատին․՝ Oceanus Atlanticus)՝ «Ատլանտյան օվկիանոս»։ Տարբեր ժամանակներում օվկիանոսի առանձին մասերին անվանել են՝ Արևմտյան օվկիանոս, Հյուսիսային ծով, Ներքին ծով։ 17-րդ դարի կեսերից արդեն օգտագործվեց Ատլանտյան օվկիանոս անվանումը, որը վերաբերում էր օվկիանոսի ողջ աքվատորիային[8]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օվկիանոսների ընդհանուր ձևաբանական բնութագրերը (Ըստ «Օվկիանոսների ատլաս» գրքի, 1980 թվական)[9]
Օվկիանոսներ Մակերևույթի մակերեսը, կմ² Ծավալը, միլիոն կմ³ Միջին խորությունը, մ Օվկիանոսի առավելագույն խորությունը, մ
Ատլանտյան 91,66 329,66 3597 Պուերտո Ռիկո փողրակ (8742)
Հնդկական 76,17 282,65 3711 Զոնդյան փողրակ (7729)
Հյուսիսային սառուցյալ 14,75 18,07 1225 Գրենլանդական ծով (5527)
Խաղաղ 179,7 710,36 3984 Մարիանյան փողրակ (11 022)[10]
Համաշխարհային 361,26 1340,74 3711 11 022[10]

Ընդհանուր ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսն իր մեծությամբ երկրորդն է Երկրի վրա՝ Խաղաղ օվկիանոսից հետո։ Մակերեսը կազմում է 91.66 միլիոն կմ², ջրի ծավալը՝ 329.66 միլիոն կմ³: Այն ձգվում է մերձարկտիկական գոտուց ընդհուպ մինչև Անտարկտիդա[11]։ Հնդկական օվկիանոսի հետ սահմանն անցնում է Ասեղի հրվանդանի միջօրեականով (20 ° արևելյան երկայնություն) մինչև Անտարկտիդայի ափերի մոտ գտնվող Մոդ թագուհու երկիր[12]։ Խաղաղ օվկիանոսի հետ սահմանն անցնում է Հոռն հրվանդանից՝ արևմտյան երկայնության 68°04’ միջօրեկանից կամ Հարավային Ամերիկայի ծայրից մինչև Անտարկտիկական թերակղզի Դրեյքի նեղուցով, որից հետո Օստ կղզուց Շտերնեկ հրվանդան[13]։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հետ սահմանն անցնում է Հուդզոնի ծոցով, հետո Դևիսի նեղուցով և Գրենլանդիայի ափերով մինչև Բրուստեր հրվանդան, Դանիական նեղուցով մինչև Ռեյդինպյուր՝ Իսլանդիա կղզի, որի ափերի մոտից մինչև Հերպիր հրվանդան, որից հետո Ֆարերյան կղզիներով, Շետլանդյան կղզիներով և հյուսիսային լայնության 61°-ով մինչև Սկանդինավյան թերակղզու ափեր[14]։ Երբեմն օվկիանոսի հարավային մասը, հարավային լայնության 35 °-ից մինչև 60 °-ը Հարավային օվկիանոսի մաս են համարում։

Ծովեր և ծոցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսի ծովերը, ծոցերը և նեղուցները զբաղեցնում են 14.69 միլիոն կմ² մակերես, որն ամբողջ օվկիանոսի տարածքի ավելի քան 16 %-ն է։ Ծավալը կազմում է 29.47 միլիոն կմ³ (8,9 %): Ատլանտյան օվկիանոսի ամենահայտնի ծովերն ու ծոցերն են (ժամ-սլաքի ուղղությամբ)՝ Իռլանդական ծով, Բրիստոլի ծոց, Հյուսիսային ծով, Նորվեգական ծով, Բալթիկ ծով, Բոտնիկի ծոց, Ֆիննական ծոց, Ռիգայի ծոց, Բիսկայան ծոց, Միջերկրական ծով, Ալբորան ծով, Բալեարյան ծով, Լիգուրյան ծով, Տիրենյան ծով, Ադրիատիկ ծով, Հոնիական ծով, Եգեյան ծով, Մարմարա ծով, Սև ծով, Ազովի ծով, Գվինեական ծոց, Ռիսեր-Լարսենի ծով, Լազարևի ծով, Ուեդդելի ծով, Սկոշայի ծով (վերջին չորս ծովերը երբեմն համարում են Հարավային օվկիանոսի մասեր), Կարիբյան ծով, Մեքսիկական ծոց, Սարգասյան ծով, Մենի ծոց, Սուրբ Լավրենտիոս ծոց, Լաբրադորի ծով[9]։ Առանձնացվում են նաև Իրմինգերի ծովը (Գրենլանդիայի և Իսլանդիայի միջև), Կելտական ծովը, Իրուազյան ծովը, Վատտեն ծովը։

Օվկիանոսի տեսքը Նյուֆաունդլենդ կղզուց

(Կանադա)

Էլբա կղզին Միջերկրական ծովում Վարդերո քաղաքի լողափը, Կուբա Սառցադաշտ Բուվե կղզում

Ատլանտյան օվկիանոսի խոշոր կղզիներն ու կղզեխմբեր են՝ Բրիտանական կղզիներ (Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Հեբրիդյան կղզիներ, Օրկնեյան կղզիներ, Շետլանդական կղզիներ), Մեծ Անտիլյան կղզիներ (Կուբա, Հայիթի, Ճամայկա, Պուերտո Ռիկո, Խուվենտուդ), Նյուֆաունդլենդ, Իսլանդիա, Հրո երկիր կղզեխումբ (Հրո երկիր, Նավարինո), Մարաժո, Սիցիլիա, Սարդինիա, Փոքր Անտիլյան կղզիներ (Տրինիդատ, Գվադելուպա, Մարտինիկա, Կյուրասաո, Բարբադոս, Գրենադա, Սենտ Վինսենտ, Տոբագո), Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիներ (Արևելյան Ֆոլկլենդ (Սոլեդադ), Արևմտյան Ֆոլկլենդ (Գրան Մալվինա)), Բահամյան կղզիներ (Անդրոս, Մեծ Ինագուա, Մեծ Բահամա), Քեյփ Բրետոն, Կիպրոս, Կորսիկա, Կրետե, Անտիկոստի, Կանարյան կղզիներ (Տեներիֆե, Ֆուերտեվենտուրա, Գրան Կանարիա), Զելանդիա, Էդուարդ արքայազնի կղզի, Բալեարյան կղզիներ (Մալյորկա), Հարավային Ջեորջիա, Լոնգ Այլենդ, Արևմտաէստոնական կղզիներ (Սաարեմաա, Հիյումաա), Կանաչ հրվանդանի կղզիներ, Եվբեա, Դոդեկանես (Հռոդոս), Գոթլանդ, Ֆյուն, Կիկլադյան կղզիներ, Ազորյան կղզիներ, Հոնիական կղզիներ, Հարավային Շետլանդական կղզիներ, Բիոկո, Բիժագոշ, Լեսբոս, Ալանդյան, Ֆարերյան կղզիներ, Էլանդ, Լոլլլանդ, Հարավային Օրկնեյան կղզիներ, Սան Տոմե, Մադեյրա կղզիներ, Մալթա, Պրինսիպի, Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման, Բերմուդյան[9]։

Օվկիանոսի ձևավորման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օվկիանոսային կեղը Ատլանտյան օվկիանոսի տակ. կարմիր գույնով նշված են ամենաերիտասարդ շրջանները, կապույտով՝ ամենահին շրջանները:

Ատլանտյան օվկիանոսն առաջացել է մեզոզոյան ժամանակաշրջանում՝ Պանգեյ[15] նախամայրցամաքի տրոհման արդյունքում, որը բաժանվեց Գոնդվանայի և Լավրասիայի[16]։ Շնորհիվ այդ մայրցամաքների տարբեր կողմեր շարժվելու, տրիասի վերջում առաջացավ առաջին օվկիանոսային ընդերքը ներկայիս Հյուսիսային Անտլանտիկայում։ Առաջացած ռիֆտային գոտին Թետիս օվկիանոսի ռիֆտային խզվածքի արևմտյան շարունակությունն էր։ Ատլանտյան իջվածքն իր ձևավորման վաղ շրջանում առաջացել է որպես երկու մեծ օվկիանոսային ավազանների միախառնման տեղ՝ Թետիս օվկիանոսի արևելքում և Խաղաղ օվկիանոսի արևմուտքում։ Ատլանտյան օվկիանոսի գոգավորության հետագա ընդարձակումը կատարվել է շնորհիվ Խաղաղ օվկիանոսի տարածքի կրճատման։ Վաղ յուրայի ժամանակաժրջանում Գոնդվանան սկսեց տրոհվել, որից առաջացան Աֆրիկան և Հարավային Ամերիկան և այդպիսով առաջացավ նաև ժամանակակից Հարավային Ատլանտիկայի հատակը։ Կավճի ժամանակահատվածում տրոհվեց նաև Լավրասիան և Հյուսիսային Ամերիկան առանձնացավ Եվրոպայից։ Ընդ որում, Գրենլանդիա կղզին էլ սկսեց հեռանալ Սկանդինավիայից և Կանադայից։ Վերջին 40 միլիոն տարիների ընթացքում, ընդհուպ մինչև մեր օրերը, շարունակվում է Ատլանտյան օվկիանոսի ավազանի ընդարձակումը[17]։ Այսօր էլ տեկտոնական սալերի շարժումը շարունակվում է։ Հարավային Ատլանտիկայում շարունակվում է Աֆրիկյան սալի և Հարավամերիկյան սալի տեղաշարժումները տարեկան 2,9-4 սմ արագությամբ։ Կենտրոնական Ատլանտիկայում իրարից հեռանում են Աֆրիկյան, Հարավաամերիկյան և Հյուսիսամերիկյան սալերը տարեկան 2,6-2,9 սմ արագությամբ։ Հյուսիսային Ատլանտիկայում շարունակվում է Եվրասիական և Հյուսիսամերիկյան սալերի շարժումները տարեկան 1,7-2,3 սմ արագությամբ։ Հյուսիսամերիկյան և Հարավամերիկյան սալերը շարժվում են դեպի արևմուտք, Աֆրիկյանը՝ հյուսիս-արևելք, իսկ Եվրասիականը՝ հարավ-արևելք՝ առաջացնելով սեղմման գոտի Միջերկրական ծովի շրջանում[18]։

Երկրաբանական կառուցվածք և հատակի ռելիեֆ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքների ստորջրյա եզրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատլանտյա օվկիանոսի խորությունների քարտեզ

Օվկիանոսային ծանծաղուտի զգալի մասը գտնվում է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ափամերձ գոտիներում։ Չորրորդական ժամանակաշրջանում օվկիանոսային շելֆի մեծ մասը մայրցամաքի կողմից ենթարկվել է սառցապատման, ինչն էլ ձևավորել է հատակի ռելիեֆի սառցադաշտային տիպերը։ Օվկիանոսի ծանծաղուտի ռելիկտային ձևերից են նաև ընկղմված գետահուները, որոնք հանդիպում են Ատլանտյան օվկիանոսի գրեթե ողջ ծանծաղուտային շրջաններում։ Լայնորեն տարածված են նաև մայրցամաքային ռելիկտային նստվածքաշերտերը Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի ափերի մոտ ծանծաղուտը զբաղեցնում է ավելի փոքր տարածք, թեպետ Հարավային Ամերիկայի հարավային հատվածում այն ընդարձակվում է (Պատագոնիական ծանծաղուտ)։ Մակընթացային հոսանքների արդյունքում առաջացել են ավազաթմբեր. դրանք խիստ բնորոշ են Հյուսիսային ծովի ծանծաղուտին, շատ են նաև Լա Մանշի նեղուցում, ինչպես նաև Ամերիկա աշխարհամասի ափամերձ գոտիներում։ Օվկիանոսի հասարակածային և արևադարձային ջրերում (հատկապես Կարիբյան ծովում, Բահամյան կղզիներում, Հարավային Ամերիկայի ափերի մոտ) լայնորեն տարածված են կորալային խութերը[19]։

Մայրցամաքային թեքությունները Ատլանտյան օվկիանոսի շրջանների մեծ մասում արտահայտված են մեծ թեքություններով, երբեմն դրանք ունեն աստիճանակերպ կառուցվածք և մասնատված են խորը ստոգետնյա խնձահովիտների։ Որոշ շրջաններում մայրցամաքային թեքություններին գումարվում են նաև եզրային բարձրավանդակները՝ Բլեյք, Սան Պաուլու, Ֆոլկլենդյան բարձրավանդակները ամերիկյան ստորջրյա եզրերում, Պոդկուպայն, Գոբան բարձրավանդակները՝ Եվրոպայի ստորջրյա եզրերում։ Բեկորային կառուցվածք ունի Ֆարերոիսլանդական սահանքը, որը ձգվում է Իսլանդիայից դեպի Հյուսիսային ծով։ Այդ նույն տարածաշրջանում գտնվում է Ռոկկոլի բարձրացումը, որը համարվում է Եվրոպա աշխարհամասի ստորջրյա հատվածը[11]։

Մայրցամաքային ստորոտը, իր ձգվածության մեծ մասում, ներկայացնում է կուտակումային հարթավայր, որն ընկած է 3-4 կմ խորություններում։ Այն պատված է մի քանի կիլոմետրանոց նստվածքային շերտով։ Ատլանտյան օվկիանոս թափվող երեք գետերը դասվում են աշխարհի մեծագույն գետերի տասնյակին. դրանք են՝ Միսիսիպին (կոշտ հոսքը տարեկան 500 միլիոն տոննա), Ամազոնը (499 միլիոն տոննա) և Օրանժը (153 միլիոն տոննա)։ Ատլանտյան օվկիանոս թափվող կոշտ հոսքի գումարային քանակը տարեկան կազմում է ավելի քան 1.8 միլիարդ տարի։ Օվկիանոսի առանձին շրջաններում մայրցամաքային ստորոտում գտնվում են հսկայական կոներ, որոնք առաջացել են գետահոսքերի հետևանքով. այդպիսի կոներ առաջացրել են Հուդզոն, Ամազոն, Ռոն, Նիգերը, Կոնգո գետերը։ Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ սառը արկտիկական օվկիանոսային հոսանքների շնորհիվ առաջացել են հսկայական կուտակումային ռելիեֆային ձևեր, որոնցից նշանավոր են՝ Նյուֆաունդլենդի լեռնավահանն ու Բլեյք-Բահամյան լեռնավահանը[11][20]։

Անցողիկ զոնա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսում տարածվում են մայցամաքների անցողիկ շրջաններ. դրանք են՝ Կարիբյան, Միջերկրածոցյան, Սկոշի, Հարավսանդվիչյան։

Կարիբյան շրջանին են վերաբերում՝ Կարիբյան ծովը, Մեքսիկական ծոցի խորջրյա հատվածները, կղզային աղեղներն ու խորջրյա փողրակները։ Կղզային ներքին աղեղներից են՝ Կուբայի, Կայմանյան-Սիերա Մաեստրա, Ճամայկա-Հարավային Հայիթի, իսկ արտաքիններից՝ Փոքր Անտիլյան կղզիներ։ Բացի այդ, այստեղ առանձնանում են ստորջրյա բարձրացումներ՝ Նիկարագուա, Բեատա և Ավես։ Կուբայի աղեղն ունի բարդ կառուցվածք. այն լարամյան ծալքավորության ժամանակ է առաջացել։ Դրա շարունակությունն է համարվում Հայիթի կղզու Կորդիլիերը։ Միոցենում է առաջացել Կայման-Սիերա Մաեստրա ծալքավորությունը, որը սկսվում է Յուկատան թերակղզու Մայայի լեռներից, հետո շարունակվում է որպես Կայման ստորջրյա լեռնաշղթա և Հարավային Կուբայում վերածվում է Սիերա Մաեստրա լեռնաշղթայի։ Փոքր Անտիլյան աղեղն ներառում է հրաբխային գոյացությունների շարք, որոնցից նշանավոր է Մոնտան Պելե հրաբուխը։ Այդ հրաբխային գոյացությունները բաղկացած են անդեզիտային, բազալտային, դացիտային արտաժայթքումներից։ Աղեղի ներքին թմբաշարը կազմված է կրաքարերից։ Հարավից կողմից Կարիբյան ծովը եզերում են երկու զուգահեռ ձգվող երիտասարդ լեռներ։ Կղզային աղեղներն ու ստորջրյա լեռնավահանները Կարիբյան ծովի հատակը դարձնում են խիստ բազմազան՝ մի շարք գոգահովիտներից բաղկացած, որոնք կազմված են կորբոնատային նստվածքներից։ Այդ գոգահովիտներից ամենախորը Վենեսուելական գոգահովիտն է (5420 մետր)։ Այստեղ են գտնվում նաև երկու ամենախորը փողրակները՝ Կայմանն ու Պուերտո Ռիկոն (վերջինս Ատլանտյան օվկիանոսի ամենախորն իջվածքն է՝ 8742 մետր)[11]։

Սկոշի և Սանդվիչյան կղզիների լեռների մարզերն իրենցից ներկայացնում են բորդերլենդեր՝ ստորջրյա մայրցամաքային եզրեր, որոնք մասնատված են երկրակեղևի տեկտոնական շարժումների հետևանքով։ Հարավային Սանդվիչյան կղզիների աղեղի մոտ տարածվում է հրաբխային շարք։ Արևելքից դրա մեջ է մխրճվում Հարավային Սանդվիչյան փողրակը, որի առավելագույն խորությունը կազմում է 8228 մետր։ Լեռնային և բլրավետ ռելիեֆ ունի Սկոշի ծովի հատակը, որն առաջացել է Միջինօվկիանոսային լեռնաշղթայի ճյուղավորումից[19]։

Միջերկրական ծովում լայնորեն տարածված է մայցամաքային տիպի երկրակեղևը։ Սուբօվկիանոսային երկրակեղևը տարածված է որոշակի հատվածներում՝ Բալեարյան, Տիրենեյան, Կենտրոնական և Կրետեի։ Շելֆն առավելապես տարածված է Ադրիատիկ ծովի սահմաններում և Սիցիլայի մոտ։ Լեռնային ծալքավորությունը, որն իրար է միացնում Հոնիական կղզին և Կրետեն, իրենից ներկայացնում է կղզային աղեղ, որը սահմանակցում է հարավից Հելլենական փողրակին, վերջինս էլ, հարավից սահմանակցում է Արևելամիջերկրածովային թմբաշարին։ Միջերկրական ծովի հատակը ձևավորվել է վերին միոցենի ժամանակահատվածում։ Միջերկրական ծովն իրենին ներկայացնում ակտիվ սեյսմիկ գոտի։ Այս տարածաշրջանում կան գործող հրաբուխներ՝ Վեզուվ, Էտնա, Սանտորինի[19]։

Միջինատլանտյան լեռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջօրեականի ուղղությամբ է ձգվում Միջինատլանտյան լեռնաշղթան, որն Ատլանտյան օվկիանոսը բաժանում է երկու հատվածների՝ արևելյան և արևմտյան։ Այն սկսվում է Իսլանդիայի ափերի մոտ և կոչվում է Ռեյկյանես։ Առանցքային կառուցվածքում գերակշռում են բազալտային գագաթները, ռիֆտային հովիտներն այստեղ թույլ են արըահայտված։ Կան գործող հրաբուխներ։ Հյուսիսային լայնության 52-53° Միջինատլանտյան լեռնաշղթային հատում են Գիբբս և Ռեյկյանես կոտրատումների զոնաները։ Դրանցից հետո սկսվում է Միջին Ատլանտյան լեռնավահանը՝ կոտրատումներով և խորը գրաբեններով։ 40° հյուսիսային լայնությունում ձևավորվում է Ազորյան հրաբխային սարահարթը՝ բազմաթիվ ստորջրյա և կղզային գործող հրաբուխներով։ Ազորյան հրաբխային սարահարթից հարավ՝ ռիֆտային գոտում տարածվում են կրաքարային շերտերը, որոնց տակ էլ 300 մետր հզորությամբ տարածված են բազալտային շերտերը, վերջինիս տակ էլ՝ ուլտրահիմնական ապարները։ Այս գոտում դիտվում են բուռն հրաբխականություն և ջրաջերմային ակտիվություն։ Հյուսիսատլանտյան լեռների մերձհասարակածային հոտվածներում շատ են բեկվածքներն ու կոտրվածքները։ Բուն հասարակածի հատվածում տարածված է Ռոմանշի իջվածքը՝ 7856 մետր խորությամբ[19]։

Հարավատլանտյան լեռները նույնպես ձգվում են միջօրեականի ուղղությամբ։ Այստեղ բավականին լավ են արտահայտված ռիֆտային հովիտները, կոտրատումները բավականին քիչ են, այդ պատճառով էլ լեռներն ունեն մոնոլիտ տեսք, ինչը որ չունի Հյուսիսատլանտյան լեռնաշղթան։ Լեռնաշղթայի հարավային և միջին հատվածներում գտնվում է Համբարցման հրաբխային սարահարթը[19]։

Օվկիանոսի հատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջինատլանտյան լեռնաշղթան Ատլանտյան օվկիանոսի հատակը կիսում է երկու գրեթե հավասար մասերի։ Արևմտյան հատվածներում տարածված են ռելիեֆի հետևյալ տարրերը՝ Նյուֆաունդլենդի լեռնաշղթա, Բարակուդա լեռնաշղթա, Սաերի բարձրացումն ու Ռիու Գրանդի սարավանդը օվկիանոսի հատակը բաժանում են մի քանի գոգահովիտների՝ Լաբրադորի, Նյուֆաունդլենդի, Հյուսիսամերիկյան, Գվիանական, Բրազիլական, Արգենտինական։ Միջինատլանտյան լեռնաշղթայից արևելք օվկիանոսի հատակն ունի հետևյալ տեսքը՝ Կանարյան կղզիների հիմքեր, Կանաչ հրվանդանի բարձրացում, Գվինեական բարձրացում, Կետի լեռներ։ Այստեղ են հետևյալ գոգահովիտները՝ Արևմտաեվրոպական, Իբերական, Հյուսիսաֆրիկյան, Կանաչ հրվանդանի, Սիերա Լեոնեի, Գվինեական, Անգոլայի, Կապի։ Այդ գոգահովիտներում տարածված են հարթ խորքային հարթավայրերը, որոնք հիմնականում կազմված են կրաքարերից։

Օվկիանոսի հատակի տարածքի մեծ մասը կազմված է 1 կիլոմետրանոց նստվածքային շերտից։ Նստվածքային ապարների տակ էլ գտնվում է հրաբխային և նստվածքային կոշտացած ապարաշերտերը[19]։

Գոգահովիտների տարածքներում, որոնք հեռու են մայրցամաքներից, տարածվում են խորքային բլրաշարերը։ Շուրջ 600 լեռներ տարածված են ամբողջ օվկիանոսի հատակում։ Ամենաշատ լեռներ գտնվում են Բերմուդյան գոգահովտում։ Կան նաև մի քանի շատ մեծ ստորջրյա դաշտավայրեր, որոնցից Հյուսիսային Ատլանտիկայում նշանավոր են՝ Հեյզենի, Մորի[19]։

Հատակի նստվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսի ծանծաղուտներում կուտակված է հիմնականում տղմային նստվածք և օրգանածին նստվածքաշերտ. դրանք զբաղեցնում են օվկանիոսի ամբողջ հատակի մակերեսի ավելի քան 20 %-ը։ Խորջրյա նստվածքներից առավել տարածված են կրաքարային տիղմերը, որոնք զբաղեցնում են հատակի 65 %-ը։ Միջերկրական և Կարիբյան ծովերում, ինչպես նաև Հարավատլանտյան լեռնաշղթայի հարավային շրջանում տարածված են հիմնականում պտերային նստվածքներ։ Խորջրյա կարմիր կավը զբաղեցնում է Ատլանտյան օվկիանոսի հատակի 15 %-ը։ Անգոլական գոգահովտում տարածված են ռադիլյար տիղմերը։ Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում տարածված են դիատոմային տիղմերը, որոնք պարունակում են աուտիգեն՝ 62-72 % պարունակությամբ սիլիցիումի երկօքսիդ։ Արևմտյան քամիների տարածման շրջաններում տարածված են դիատոմաին նստվածքներ, բացառություն է կազմում միայն Դրեյքի նեղուցը։ Որոշ գոգահովիտներում օվկիանոսի հատակը զբաղեցնում են ալևրիտներն ու պելիտները։ Աբիսալ նստվածքներով հատկապես հարուստ են Հյուսիսատլանտյան, Հավայան և Արգենտինական գոգահովիտները[11]։

Միջինատլանտյան լեռնաշղթայի խզվածք Իսլանդիայում Սուֆրիեր Հիլս հրաբխի ժայթքումը Մոնտսերատ կղզում, Փոքր Անտիլյան կղզիներ «Քաթրինա» փոթորիկ։ Տեսքը տիեզերքից։ 28 օգոստոսի, 2005 թվական 1851-ից 2005 թվականներին գրանցված փոթորիկների ուղիները
Ատլանտյան օվկիանոսի կլիմայական գոտիները

Ատլանտյան օվկիանոսի կլիման խիստ բազմազան է. դա հետևանք է նրա հյուսիս-հարավ հսկայական ձգվածության, ինչպես նաև օդային զանգվածների տեղաշարժերի։ Այդ մթնոլորտային կլիմայաստեղծ կենտրոններն են՝ Գրենլանդական անտիցիկլոն, Անտարկտիկական անտիցիկլոն, Իսլանդական մինիմում, Անտարկտիկական մինիմում։ Բացի այդ, մերձարևադարձերում գործում են երկու հիմնական անտիցիկլոններ՝ Ազորյան և Հարավատլանտյան։ Դրանք կիսվում են հասարակածային գոտում երկու մասի՝ մթնոլորտային ճնշման նվազման հետևանքով։ Ատլանտյան օվկիանոսում ձևավորված քամիների ճնշող մեծամասնությունն առաջանում է բարիկական կենտրոններից։ Ատլանտյան օվկիանոսի ջերմաստիճանային ռեժիմի վրա ոչ միայն միջօրեականի ուղղությամբ մեծ ձգվածությունն է ազդում, այլև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հետ ջրափոխանակությունը, ինչպես նաև Անտարկտիկայի ծովերի ու Միջերկրական ծովի ջրերի հետ ջրափոխանակությունը։ Օվկիանոսի մակերևութային ջրերին բնորոշ է դանդաղ սառեցումը՝ հասարակածից հեռանալուն զուգընթաց, չնայած, որ օվկիանոսային վիթխարի հոսանքները ջրի ջերմաստիճանի փոփոխության վրա նույնպես ազդում են՝ անկախ աշխարհագրական լայնությունից[19]։

Ատլանտյան օվկիանոսի ամբողջ տարածքում կան կլիմայական բոլոր գոտիները։ Արևադարձային լայնություններին բնորոշ են ջերմաստիճանի սեզոնային աննշան տատանումները. միջին ջերմաստիճանն այստեղ կազմում է 20 °C: Տեղումներն արևադարձերում ամբողջ տարին առատ են։ Արևադարձերից հյուսիս և հարավ տարածված են մերձարևադարձային գոտիները. այստեղ ջերմաստիճանի սեզոնային տատանումներն առավել տեսանելի են՝ ձմեռը 10 °C, ամառը՝ 20 °C: Առկա է նաև ջերմաստիճանի օրական մեծ տատանում։ Տեղումներն այս գոտում հիմնականում թափվում են ամռանը։ Հաճախակի են կրկնվում արևադարձային փոթորիկները։ Այդպիսի սարսափելի մթնոլորտային պտտահողմերի ժամանակ քամու արագությունը հասնում է մի քանի կիլոմետր ժամ արագության։ Ամենահզոր արևադարձային փոթորիկները մոլեգնում են Կարիբյան ավազանում։ Մեքսիկական ծոցում և Վեստ Ինդիայի կղզիներում ամենամեծ ավերածություններն են գործում։ Վեստ Ինդիայի արևադարձային փոթորիկները ձևավորվում են օվկիանոսի արևմտյան հատվածում՝ հյուսիսային լայնության 10-ից 15° սահմաններում և տեղաշարժվում են դեպի Ազորյան կղզիներ և ընդհուպ մինչև Իռլանդիա։ Արևադարձերից հարավ և հյուսիս տարածվում են մերձարևադարձային գոտիները, որտեղ ամենացուրտ ամսին ջերմաստիճանը նվազում է մինչև 10 °C, իսկ ձմեռը բևեռային սառը օդային զանգվածները ցածր ճնշման մարզերից իրենց հետ բերում են մեծ քանակությամբ տեղումներ։ Բարեխառն լայնություններում միջին ջերմաստիճանը ամենատաք ամսին պահպանվում է 10-15 °C, իսկ ամենացուրտ ամսին՝ -10 °C: Այստեղ նկատվում է նաև ջերմաստիճանի օրական մեծ տատանում։ Բարեխառն գոտուն բնորոշ է նաև գրեթե հավասարաչափ տարեկան բաշխված մթնոլորտային տեղումները, որը կազմում է շուրջ 1000 միլիմետր։ Տեղումները ամենաշատն են դիտվում բարեխառն գոտում աշնան և ձմռան ամիսներին. հաճախակի են գրանցվում նաև ծովամրրիկներ։ Հարավային բարեխառն գոտում այդ ծովամրրիկներն առավել բնորոշ են, ինչի պատճառով երբեմն այդ լայնություններն անվանում են «մռնչացող քառասուն»։ 10 °C իզոթերմը Հյուսիսային կիսագնդում անցնում է հյուսիսային լայնության 50° զուգահեռականով (Լաբրադոր) և հս. լ. 70° զուգահեռականների միջև (Հյուսիսային Նորվեգիա)։ Հարավային կիսագնդում մերձբևեռային գոտին սկսվում է հասարակածին ավելի մոտ՝ մոտավորապես հարավային լայնության 45-50° զուգահեռականներում։ Ամենացածր ջերմաստիճանը Ատլանտյան օվկիանոսի մթնոլորտում գրանցվել է -34 °C՝ Ուեդդելի ծովում[19]։

Ջրաբանական ռեժիմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի մակերևույթի շրջանառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջապտույտը կախված է մթնոլորտի շրջանառությունից։ Մթնոլորտի այդ շրջանառությունից էլ առաջանում են օվկիանոսային և ծովային հոսանքները, որոնք հիմնականում ձևավորվում են հասարակածի երկու կողմերում։ Այդպիսի հոսանքներից են Հյուսիսպասսատային հոսանքն ու Հարավպասսատային հոսանքը[21]. սրանք կտրում են օվկիանոսը արևելքից արևմուտք ուղղությամբ։ Հյուսիսպասսատային հոսանքը Փոքր Անտիլյան կղզիների մոտ բաժանվում է մասերի՝ հյուսիսային ճյուղը շարունակվում է դեպի հյուսիս-արևմուտք, ընդհուպ մինչև Մեծ Անտիլյան կղզիների ափեր (Անտիլյան հոսանք), իսկ հարավային ճյուղը հեռանում է Փոքր Անտիլյան կղզիներից դեպի Կարիբյան ծով, իսկ Յուկատանի նեղուցով անցնում դեպի Մեքսիկական ծոց և դուրս գալիս դեպի Ֆլորիդայի նեղուց՝ ձևավորելով Ֆլորիդական հոսանքը։ Վերջինս ունի 10 կմ/ժամ արագություն և ծնունդ է տալիս ամենահայտնի հոսանքներից մեկին՝ Գոլֆստրիմին։ Գոլֆստրիմն անցնելով Ամերիկայի ափերի մոտով, հյուսիսային լայնության 40° զուգահեռականի մոտ ենթարկվում է արևմտյան քամիների և Կորիոլիսի ուժի ներգործությանն ու փոխում ուղղությունը՝ սկզբից դեպի արևելք, հետայդու հյուսիս-արևելք. այստեղից կոչվում է նոր անունով՝ Հյուսիսատլանտյան հոսանք։ Հյուսիսատլանտյան հոսանքի հիմնական հոսքն անցնում է Իսլանդիայի և Սկանդինավյան թերակղզու միջև և հասնում Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ մեղմացնելով Արկտիկայի եվրոպական հատվածի կլիման։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից սկիզբ են առնում երկու հզոր օվկիանոսային հոսանքներ՝ Արևելագրենլանդական հոսանքը, որն անցնում է Գրենլանդիայի ափերի մոտով, և Լաբրադորյան հոսանքը, որն անցնում է Լաբրադոր թերակղզու և Նյուֆաունդլենդի մոտով ու հասնում մինչև Հատերաս հրվանդան[19]։

Հարավային պասսատային հոսանքը մասամբ մտնում է Հյուսիսային կիսագնունդ, իսկ Սան Ռոկի հրվանդանի մոտ բաժանվում է երկու մասի՝ դրանցից մեկը հեռանում է հարավ՝ ձևավորելով Բրազիլական հոսանքը, իսկ մյուսը թեքվում է դեպի հյուսիս՝ ձևավորելով Գվիանական հոսանքը, որը հեռանում է դեպի Կարիբյան ծով։ Բրազիլական հոսանքը Լա Պլատա էստուարի մոտ հանդիպում է Ֆոլկելնդյան սառը հոսանքին։ Աֆրիկայի հարավային վերջավորության մոտ Արևմտյան քամիների ներգործությամբ ձևավորվում է Բենգելյան հոսանքը, որը շարունակում է իր ուղղությունը դեպի Հարավարևմտյան Աֆրիկայի ափեր և դանդաղորեն շեղվում է դեպի արևմուտք։ Գվինեական ծոցի մոտ այդ հոսանքը մտնում է Հարավային պասսատային հոսանքի անտիցիկլոնային շրջապտույտի մեջ[19]։

Ատլանտյան օվկիանոսում գոյություն ունեն խորջրյա հոսանքների մի քանի շերտեր։ Գոլֆստրիմի տակով անցնում է հզոր հակահոսանք, որի հիմնական հորձանքը գտնվում է մինչև 3500 մետր խորության վրա, իսկ դրա արագությունը կազմում է 20 սմ/վայրկյան։ Հակահոսանքը տեղաշարժվում է նեղ հոսքով մայրցամաքային ստորոտների մոտով. սրա ձևավորումը կապված է Նորվեգական և Գրենլանդական ծովերի հատակային սառը ջրերի հետ։ Հասարակածային գոտում ստորջրյա հոսանքներից հայտնի է Լոմոնոսովի հոսանքը։ Այն սկիզբ է առնում Անտիլագվիանական հակահոսանքից և հասնում է ընդհուպ մինչև Գվինեական ծոց։ Հզոր խորջրյա հոսանք է Լուիզանիայի հոսանքը, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի արևելքում. այն առաջանում է Միջերկրական ծովի առավել տաք ու աղի ջրերի՝ Ջիբրալթարի նեղուցով հոսելու հետևանքով[19]։

Ատլանտյան օվկիանոսին բնորոշ են ալիքի մեծ բարձրություն ունեցող մակընթացությունները, որոնք դիտվում են հատկապես Կանադայի ֆյորդերում՝ Ունգավայի ծոցում մակընթացության բարձրությունը հասնում է 12.4 մ, Ֆրոբիշերում՝ 16.6 մ և Մեծ Բրիտանիայում՝ մինչև 14.4 մ Բրիստոլի ծոցում։ Ամենամեծ մակընթացության ալիքն աշխարհում դիտվել է Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Ֆանդի ծոցում՝ Կանադայի արևելյան ափերի մոտ. ալիքի բարձրությունը հասնում է մինչև 15.6-ից 18 մետր[20]։

Ատլանտյան օվկիանոսի ջրային հաշվեկշիռը (ըստ 1980 թվականի «Օվկիանոսների ատլասի»)[9]
Մուտք Ջրի քանակությունը տարեկան հազար կմ³ Ծախս Ջրի քանակությունը տարեկան հազար կմ³
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից հետևյալ նեղուցներով՝ Դևիսի, Դանիական, Ֆարերոիսլանդական, Ֆարերոշետլանդական 260 Հյուսիսային սառուցյալ օվկիանոս հետևյալ նեղուցներով՝ Դևիսի, Դանիական, Ֆարերոիսլանդական, Ֆարերոշետլանդական 225
Միջերկրական ծովից Ջիբրալթարի նեղուցով 52 Միջերկրական ծով Ջիբրալթարի նեղուցով 55
Խաղաղ օվկիանոսից Դրեյքի նեղուցով Արևմտյան քամիների հոսանքի հետ 3470 Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս Դրեյքի նեղուցով Արևմտյան քամիների հոսանքի հետ 210
Հնդկական օվկիանոսից Աֆրիկա-Անտարկտիդա կտրվածքով (արևելյան երկայնության 20° միջօրեկան) Մերձափնյա անտարկտիկական հոսանքվ, խորջրյա և երկրային ջրերով 1692 Հնդկական օվկիանոս Աֆրիկա-Անտարկտիդա կտրվածքով (արևելյան երկայնության 20° միջօրեկան) Մերձափնյա անտարկտիկական հոսանքվ, խորջրյա և երկրային ջրերով 4976
Մթնոլորտային տեղումներ 93 Գոլորշացում 125
Գետային հոսք 20
Ստորգետնյա հոսք 1
Արկտիկական սառույցների հալման հետևանքով առաջացած ջրեր 2
Անտարկտիկական սառույցների հալման հետևանքով առաջացած ջրեր 1
Ընդամենը 5591 Ընդամենը 5591

Ջերմաստիճան, աղիություն, սառցագոյացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսի ջրերի ջերմաստիճանի տատանումը մեկ տարվա ընթացքում այդքան էլ մեծ չէ։ Հասարակածային և արևադարձային գոտիների ջրերում այդ տատանումները կազմում են 1-3°, մերձարևադարձերում և բարեխառն գոտու ջրերում՝ 5-8°, մերձբևեռային լայնություններում այն կազմում է 4° հյուսիսում և 1° հարավում։ Օվկիանոսի ամենատաք ջրերը հասարակածային ու արևադարձային գոտիներում են դիտվում։ Գվինեական ծոցի ջրերի մակերեսային հատվածում ջերմաստիճանը երբեք չի նվազում 26 °C-ից։ Հյուսիսային կիսագնդում հյուսիսից դեպի արևադարձային գոտի ջրի ջերմաստիճանը բարձրանում է։ Ընդհանուր առմամբ Հարավային կիսագնդում Ատլանտյան օվկիանոսի ջրերն ավելի սառն են, քան Հյուսիսային կիսագնդում[19]։

Ատլանտյան օվկիանոսի ջրերի աղիության ամենաբարձր մակարդակը նկատվում է մերձարևադարձային լայնություններում, որտեղ աղիությունը հասնում է ընդհուպ մինչև 37.25 ‰: Առավելագույ աղիությունը դիտվում է Միջերկրական ծովում՝ 39 ‰: Հասարակածային լայնություններում, որտեղ ամբողջ տարվա ընթացքում գալիս են հորդառատ անձրևներ, դիտվում է նվազագույն աղիությունը՝ 34 ‰: Խոշոր գետերի գետաբերանային հատվածներում աղիությունը խիստ ցածր է, օրինակ Լա Պլատայի էստուարում այն կազմում է ընդամենը 18-19 ‰[19]:

Ատլանտյան օվկիանոսում սառցագոյացումը տեղի է ունենում Գրենլանդական և Բաֆֆինի ծովերում, ինչպես նաև մերձանտարկտիկական ջերում։ Հարավային Ատլանտիկայի սառցալեռների գոյացման հիմնական պատճառը Ֆիլխների սառցադաշտն է Ուեդդելի ծովում։ Գրենլանդիայի ափերի մոտ այսբերգները գոյանում են հիմնականում Յակոբսհավն սառցադաշտից՝ Դիսկո կղզու շրջանում։ Լողացող այսբերգները Հյուսիսային կիսագնդում ամռանը հասնում են ընդհուպ մինչև հյուսիսային լայնության 40° զուգահեռական։ Հարավային կիսագնդում լողացող սառցասարերը հասնում են մինչև հարավային լայնության 55° լայնություններ՝ հասնելով առավելագույն տարածման սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ընդհանուր առմամբ դուրս եկած քաղցրահամ ջրի հանրագումարը կազմում է 900 000 կմ³/տարի, իսկ Անտարկտիդայից՝ 1630 կմ³/տարի[19]։

Ջրային զանգվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամու և կոնվեկցիոն երևույթների հետևանքով տեղի է ունենում նաև ջրի ուղղահայաց տեղափոխություն Ատլանտյան օվկիանսում։ Կոնվեկցիայի հետևանքով ջրի շերտի տեղափոխության հաստությունը կազմում է 100 մետր հարավային կիսագնդում և մինչև 300 մետր արևադարձային ու հասարակածային լայնություններում։ Ջրի վերին շերտի ստորին հատվածում, մերձանտարկտիկական և մերձանտարկտիդական լայնություններում տարածված են Անտարկտիկական միջնակա ջրերը[19]։

Հյուսիսային Ատլանտիկայի արևելյան հատվածի ջրերի հիդրոլոգիական կառուցվածքի առանձնահատկություններից է համարվում Միջերկրակածովային միջնակա ջրերի առկայությունը, որոնք դանդաղորեն իջնում են դեպի խորությունները՝ 1000-ից մինչև 1250 մետր՝ դառնալով խորջրյա ջրային զանգված։ Հարավային կիսագնդում՝ հարավային լայնության 45° զուգահեռականում այդ ջրային զանգվածը իջնում է մինչև 2500-2750 մետր խորությունները։ Այդ ջրերի գլխավոր առանձնահատկություններից է բարձր աղիությունը և ջերմաստիճանը՝ հարակից ջրերի նկատմամբ։ Ջիբրալթարի նեղուցի հատակային ջրերում աղիությունը կազմում է 38 ‰ իսկ ջրի ջերմաստիճանը՝ մինչև 14 °C: Կադիսի ծոցում, որտեղ Միջերկրական ծովի ջրերը դուրս են գալիս Ատլանտյան օվկիանոս, ջրի աղիությունն ու ջերմաստիճանը փոփոխության է ենթարկվում՝ 35 ‰ աղիություն և 5°С ջերմություն։ Միջերկրական ծովի խորքերում ձևավորվում է հյուսիսատլանտյան խորջրյա շերտը, որը ձմեռային սառը ջերմաստիճանային պայմանների հետևանքով իջնում է ներքև[19]։

Անտարկտիկական հատակային ջրային զանգվածները ձևավորվում են Անտարկտիկական շելֆի վրա։ Այդ ջրերը տարածվում են Ուեդդելի ծովից մինչև Բերմուդյան կղզիներ[19]։

Ֆլորա և ֆաունա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ատլանտիկայի հատակի բուսականությունում հիմնականում տիրապետող են գորշ (ֆուկոիդներ, լամինարիա, ալյարիա) և կարմիր ջրիմուռները։ Արևադարձային գոտիներում տարածված են կանաչ (կաուլերպա), կարմիր (լիտոտամնիա) և գորշ (սարգաս) ջրիմուռները։ Հարավային կիսագնդում հատակային բուսականությունը հիմնականում ներկայացված է լամինարիաներով։ Ատլանտյան օվկիանոսի ֆիտոպլանկտոնը ներառում է 245 տեսակներ՝ պերիդնիե, կոկոլիտոֆորներ, դիատոմային ջրիմուռներ և այլն։ Դիատոմային ջրիմուռները ամենաշատը տարածումն ունեն Արևմտյան քամիների տարածման գոտում[19]։

Կապույտ կետը Իսլանդիայի ափերի մոտ Մարջանային խութեր Կանարյան կղզիների ափամերձ ջրերում Թագավորական պինգվինների գաղութ. Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ Ալբատրոս Ռիո դե Ժանեյրոյի ափերի մոտ

Ատլանտյան օվկիանոսում կենդանական աշխարհի տարածումն ունի վառ արտահայտված զոնայական բնույթ։ Մերձարկտիկական և արկտիկական լայնությունների ջրերում ձկներից արդյունագործական նշանակություն ունեն՝ նոտոտենայիններ, Պուտասուև ուրիշներ։ Բենթոսով և պլանկտոնով Ատլանտիկան աղքատ է. և՛ տեսակային կազմով, և՛ կենսազանգվածով։ Մերձարկտիկական գոտում, որտեղ բարեխառն գոտու ջրերն են միմյանց հետ հանդիպում, կենսազանգվածը առավելագույնին է հասնում։ Զոոպլանկտոնում գերակշռում են անվակիր խեցգետնակերպեր, Նեկտոնում գերակշռում են՝ կաթնասուն կետերը (կապույտ կետ), մաշկոտանիները, ձկներից՝ նոտոտենայիններ։ Արևադարձային լայնությունների ջրերում զոոպլանկտոնը ներկայանում է բազմազան կենդանատեսակներով՝ ֆորամինիֆերներ, մի քանի տեսակի ճառագայթավորներ, անվակիր խեցգետնակերպեր-ներ, կակղամորթերի և ձկների թրթուրներ, ինչպես նաև սիֆոնոֆորներ, Siphonophora, զանազան մեուզաներ, խոշոր գլխոտանիներ (կաղամարներ), իսկ բենթոսից՝ ութոտանիները։ Արդյունագործական նշանակություն ունեցող ձկներից են՝ սկումբրիա, թյունոս, սարդին, օվկիանոսային սառը հոսանքների շրջանում՝ անչոուսներ։ Արևադարձային և մերձարևադարձային գոտիներին բնորոշ են կորալային խութերը։ Հյուսիսային կիսագնդի բարեխառն լայնությունների ջրերին բնորոշ է կենդանական հարուստ քանակությունը, սակայն տեսակային կազմը համեմատաբար աղքատ է։ Այս գոտում արդյունագործական նշանակություն ունեն՝ ծովատառեխ, ատլանտյան ձողաձուկ, պիկշա, վահանաձուկ, ծովային պերկես։ Զոոպլանկտոնի համար առավել բնորոշ են՝ անվակիր խեցգետնակերպեր, ֆորամինիֆերներ։ Պլանկտոնի ամենամեծ առատությունը դիտվում է Նյուֆաունդլենդի շրջանում և Նորվեգական ծովում։ Խորջրյա ֆաունան ներկայացված է հետևյալ տեսակային կազմով՝ խեցգետնանմաններ, փշամորթներ, սպունգներ, հիդրոզոաներ։ Պուերտո Ռիկո փողրակում հայտնաբերվել են մի շարք էնդեմիկ կենդանատեսակներ՝ բազմախոզան որդեր, հավասարաոտներ, հոլոթուրիաներ[19]։

Բնապահպանական հիմնախնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսն անհիշելի ժամանակներից համարվում է ինտենսիվ ձկնորսության և որսորդության վայր։ Ձկնորսության տեխնոլոգիաների կտրուկ զարգացմումը հանգեցրել է մեծամասշտաբ ձնկորսության, որը վտանգի տակ է դնում շատ ձկնատեսակների։ Հարպունային թնդանոթի հայտնաբերումից հետո Հյուսիսային Ատլանտիկայում հսկայական աճ արձանագրվեց կետորսության բնագավառում։ 20-րդ դարի կեսերին այս ջրերում այնքան մեծացավ կետորսության մասշտաբները, որ կետերը անհետացման եզրին հայտնվեցին[19]։ 1985 թվականից 1986 թվականների ընթացքում Կետերի որսի միջազգային հանձնաժողովը մորատորիում (վճարումի դադարեցում) հայտարարեց։ 2010 թվականի հունիսին Կետերի որսի միջազգային հանձնաժողովի 62-րդ նիստում Ճապոնիայի, Իսլանդիայի և Դանիայի ճնշմամբ մորատորիումը դադարեցվեց[22]։

Նավթի շերտ Մեքսիական ծոցի վրա, 2010 թվական, մայիսի 24. տեսքը Տիրեզերքից

2010 թվականի ապրիլի 20-ին «Deepwater Horizon» նավթային պլատֆորմի, որը պատկանում էր բրիտանական «BP» ընկերությանը, պայթյունի հետևանքով էկոլոգիական աղետ սկսվեց. այն համարվեց երբևէ եղած ամենամեծ բնապահպանական աղետը օվկիանոսում։ Վթարի հետևանքով Մեքսիական ծոցի ջրեր թափվեցին մոտավորապես 5 միլիոն բարել հում նավթ, աղտոտվեց 1100 մղոն երկարությամբ ափագիծը։ Կառավարությունները արգելեցին ձկնորսությամբ զբաղվելը Մեքսիական ծոցի տարածքի ավելի քան մեկ երրորդում[23]։ 2010 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ հավաքվել է 6814 մեռած կենդանիներ, այդ թվում 6104 թռչուն, 609 ծովային կրիա, 100 դելֆին և այլ կաթնասուններ, և 1 երկկենցաղ[24]։ Ըստ ԱՄՆ-ի Օվկիանոսների և մթնոլորտի հետազոտությունների ազգային կառավարման տվյալների 2010 թվականից 2011 թվականներին կետանմանների մահացության դեպքը կտրուկ աճել է Մեքսիական ծոցի հյուսիսում՝ համեմաատած 2002-2009 թվականների հետ[25]։

Սարգասյան ծովում առաջացել է մեծ աղբաշերտ՝ բաղկացած պլաստիկե իրերից և թափոններից։ Դրանք այստեղ են հասել օվկիանոսայի հոսանքների շնորհիվ։ Այս գոտին դառնում է Համաշխարհային օվկիանոսի ամենամեծ աղբավայրերից մեկը[26]։

Ատլանտյան օվկիանոսի որոշ շրջաններում դիտվում են ռադիոակտիվ աղտոտման գոտիներ։ Ատոմակայանների և գիտահետազատական կայանների թափոնները նետվում են Ատլանտյան օվկիանոս, մասնավորապես նրա մաս կազմող հետևյալ ջրատարածությունների մեջ՝ Հյուսիսային ծով, Իռանդական ծով, Միջերկրական ծով, Մեքսիկական ծոց, Բիսկայան ծոց և ԱՄՆ-ի Ատլանտյան ափագիծ։ Միայն 1977 թվականին Ատլանտյան օվկիանոս է նետվել 7180 բեռնարկղ ռադիոակտիվ թափոն՝ 5650 տոննա կշռով։ ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության հաղորդմամբ՝ Մերիլենդ և Դելավեր նահանգների միջև սահմանից դեպի արևելք՝ 120 մղոն երկարությամբ ջրաշերտը աղտոտված է։ Այդտեղ, հընթացս երեսուն տարիների, թաղվել է 14 300 ցեմենտապատ բեռնարկղ, որոնք պարունակում էին պլուտոնիում և ցեզիում։ Այս ռադիոակտվիվ նյութերը աղտոտեցին օվկիանոսի ջրեր. սահմանային թույլատրելի քանակը գերազանցեց 3-ից 70 անգամ։ 1970 թվականին Միացյալ Նահանգները Ֆլորիդայի ափագծից 500 կմ հեռու խորտակեց «Ռասել-Բրիգե» նավը, որի վրա կար 68 տոննա զարին՝ նյարդակաթվածահարական գազ 418 բետոնե բեռնարկղերով։ 1972 թվականին օվկիանոսի ջրերում, Ազորյան կղզիների հատվածում, Գերմանիան խորտակեց 2500 մետաղյա տակառ, որոնց մեջ լցված էր ցիանիդներ պարունակող թափոններ։ Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում 4 ատոմային սուզանավեր են խորտակել՝ 2 խորհրդային (Բիսկայան ծոցում և բաց օվկիանոսում) և 2 ամերիկյան(ԱՄՆ-ի ափեր մոտ և բաց օվկիանոսում)[27]։

Խաղաղ օվկիանոսի պետություններ և տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա (հյուսիսից հարավ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրոշ Պետություն Մայրաքաղաք Տարածք

կմ²

Իսլանդիա Իսլանդիա Ռեյկյավիկ 103 125
Նորվեգիա Նորվեգիա Օսլո 385 186[28]
Շվեդիա Շվեդիա Ստոկհոլմ 447 435[29]
Ֆինլանդիա Ֆինլանդիա Հելսինկի 338 400[30]
Ռուսաստան Ռուսաստան Մոսկվա 17 125 191
Էստոնիա Էստոնիա Տալլին 45 227[31]
Լատվիա Լատվիա Ռիգա 64 589
Լիտվա Լիտվա Վիլնյուս 65 301
Լեհաստան Լեհաստան Վարշավա 312 679
Գերմանիա Գերմանիա Բեռլին 357 021
Դանիա Դանիա Կոպենհագեն 43 094[32]
Նիդերլանդներ Նիդերլանդներ Ամստերդամ 41 543
Բելգիա Բելգիա Բրյուսել 30 528
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիայի և

Հյուսիսային Իռլանդիայի

Միացյալ Թագավորություն

Լոնդոն 243 809
Իռլանդիա Իռլանդիա Դուբլին 70 273
Մեն կղզի Մեն կղզի (Միացյալ Թագավորություն) Դուգլաս 84 497[33]
Ջերսի Ջերսի (Միացյալ Թագավորություն) Սենթ Հելիեր 118.2[34]
Գերնսի Գերնսի (Միացյալ Թագավորություն) Սենթ Փիթեր Փորթ 78
Ֆրանսիա Ֆրանսիա Փարիզ 674 685[32]
Իսպանիա Իսպանիա Մադրիդ 505 990
Պորտուգալիա Պորտուգալիա Լիսաբոն 92 151
Ջիբրալթար Ջիբրալթար (Միացյալ Թագավորություն) Ջիբրալթար 6.5
Իտալիա Իտալիա Հռոմ 301 340
Մալթա Մալթա Վալետտա 316
Սլովենիա Սլովենիա Լյուբլյանա 20 253
Խորվաթիա Խորվաթիա Զագրեբ 56 594
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Սարաևո 51 197
Չեռնոգորիա Չեռնոգորիա Պոդգորիցա 13 812
Ալբանիա Ալբանիա Տիրանա 28 748
Հունաստան Հունաստան Աթենք 131 957
Թուրքիա Թուրքիա Անկարա 783 562[35]
Բուլղարիա Բուլղարիա Սոֆիա 110 993.6
Ռումինիա Ռումինիա Բուխարեստ 238 391
Ուկրաինա Ուկրաինա Կիև 603 549[36]
Ուկրաինա Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն

(չճանաչված հանրապետություն)

Դոնեցկ 8 436.23
Աբխազիայի Հանրապետություն Աբխազիա (մասամբ ճանաչված

պետություն)

Սուխում 8 665
Վրաստան Վրաստան Թբիլիսի 69 700[37][38][39]
Դրոշ Պետություն Մայրաքաղաք Տարածք

կմ²

Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Նիկոսիա 9250
Թուրքիա Հյուսիսային Կիպրոսի

Թուրքական Հանրապետություն

(մասամբ ճանաչված

պետություն)

Նիկոսիայի

հյուսիսային հատված

3 300
Միացյալ Թագավորություն Ակրոտիրի և Դեկելիա

(Միացյալ Թագավորություն)

Էպիսկոպի 254
Սիրիա Սիրիա Դամասկոս 185 180[40]
Լիբանան Լիբանան Բեյրութ 10 452
Իսրայել Իսրայել Երուսաղեմ[41]Թել Ավիվ 20 770 /22 072
Պաղեստին Պաղեստին (մասամբ ճանաչված

պետություն)

Ռամալլահ 6020[42]
Դրոշ Պետություն Մայրաքաղաք Տարածք

կմ²

Եգիպտոս Եգիպտոս Կահիրե 1 001 450
Լիբիա Լիբիա Տրիպոլի 1 759 541
Թունիս Թունիս Թունիս 163 610
Ալժիր Ալժիր Ալժիր 2 381 740
Մարոկկո Մարոկկո Ռաբաթ 710 850
Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետություն Սահարայի Արաբական

Դեմոկրատական Հանրապետություն

(մասամբ ճանաչված

պետություն)

Էլ Այուն 266 000
Մավրիտանիա Մավրիտանիա Նուակշոտ 1 030 700
Սենեգալ Սենեգալ Դակար 196 722
Գամբիա Գամբիա Բանջուլ 10 380
Կաբո Վերդե Կաբո Վերդե Պրայա 4033
Գվինեա Բիսաու Գվինեա Բիսաու Բիսաու 36 120
Գվինեա Գվինեա Կոնակրի 245 857
Սիերա Լեոնե Սիերա Լեոնե Ֆրիթաուն 71 740
Լիբերիա Լիբերիա Մոնրովիա 111 369
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար Յամուսուկրո 322 460
Գանա Գանա Աքրա 238 537
Տոգո Տոգո Լոմե 56 785
Բենին Բենին Պորտո Նովո 112 622
Նիգերիա Նիգերիա Աբուջա 923 768
Կամերուն Կամերուն Յաունդե 475 442
Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա Մալաբո 28 051
Սան Տոմե և Պրինսիպի Սան Տոմե և Պրինսիպի Սան Տոմե 1001
Գաբոն Գաբոն Լիբրևիլ 267 667
Կոնգոյի Հանրապետություն Կոնգոյի Հանրապետություն Բրազավիլ 342 000
Անգոլա Անգոլա Լուանդա 1 246 700
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կինշասա 2 345 410
Նամիբիա Նամիբիա Վինդհուկ 825 418
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Պրետորիա

Քեյփթաուն

Բլումֆոնտեյն

1 219 912
Նորվեգիա Բուվե (Նորվեգիա) - 49[43]
Միացյալ Թագավորություն Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման կղզի և Տրիստան դա Կունյա

(Միացյալ Թագավորություն)

Ջեյմսթաուն[44] 420

Բլումֆոնտեյն

Հարավային Ամերիկա (հարավից հյուսիս)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրոշ Պետություն Մայրաքաղաք Տարածք

կմ²

Չիլի Չիլի Սանտյագո 756 950[45]
Արգենտինա Արգենտինա Բուենոս Այրես 2 780 400
Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ

(Միացյալ Թագավորություն)

Քինգ Էդուարդ Փոյնթ 4066
Ֆոլկլենդյան կղզիներ Ֆոլկլենդյան կղզիներ

(Միացյալ Թագավորություն)

Պորտ Սթենլի 12 173
Ուրուգվայ Ուրուգվայ Մոնտեվիդեո 176 220
Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա 8 515 770[46]
Սուրինամ Սուրինամ Պարամարիբո 163 821
Գայանա Գայանա Ջորջթաուն 214 970
Վենեսուելա Վենեսուելա Կարակաս 916 445
Կոլումբիա Կոլումբիա Բոգոտա 1 141 748
Պանամա Պանամա Պանամա 78 200

Կարիբյան ավազան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրոշ Պետություն Մայրաքաղաք Տարածք

կմ²

Ամերիկյան Վիրջինյան կղզիներ Ամերիկյան Վիրջինյան կղզիներ

(Միացյալ Նահանգներ)

Շարլոտա Ամալիա 346.36
Անգիլիա Անգիլիա (Միացյալ Թագավորություն) Վալլի 91
Անտիգուա և Բարբուդա Անտիգուա և Բարբուդա Սենթ Ջոնս 440
Բահամյան Կղզիներ Բահամյան կղզիներ Նասաու 13 878
Բարբադոս Բարբադոս Բրիջթաուն 439
Բրիտանական Վիրջինյան կղզիներ Բրիտանական Վիրջինյան կղզիներ Ռոդ Թաուն 153
Հայիթի Հայիթի Պորտ-օ-Պրենս 27 750
Գրենադա Գրենադա Սենտ Ջորջես 344
Դոմինիկա Դոմինիկա Ռոզո 754
Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն Սանտո Դոմինգո 48 730
Կայմանյան կղզիներ Կայմանյան կղզիներ

(Միացյալ Թագավորություն)

Ջորջթաուն 264
Կուբա Կուբա Հավանա 110 860
Մոնտսերատ Մոնտսերատ (Միացյալ Թագավորություն) Պլիմութ 102
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նավասա կղզի (Միացյալ Նահանգներ) - 5.2
Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո Սան Խուան 9104
Սենտ Վինսենթ և Գրենադիններ Սենթ Վինսենթ և Գրենադիններ Քինգսթաուն 389.3
Սենթ Քիթս և Նևիս Սենթ Քիթս և Նևիս Բաստեր 261
Սենտ Լյուսիա Սենտ Լյուսիա Կաստրիս 616
Թերքս և Քայքոս կղզիներ Թերքս և Քայքոս կղզիներ (Միացյալ Թագավորություն) Կոբերն Թաուն 430
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Պորտ օֆ Սփեյն 5 128[47]
Ճամայկա Ճամայկա Քինգսթոն 10 991

Հյուսիսային Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրոշ Պետություն Մայրաքաղաք Տարածք

կմ²

Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Սան Խոսե 51 100
Նիկարագուա Նիկարագուա Մանագուա 129 494
Հոնդուրաս Հոնդուրաս Տեգուսիգալպա 112 090
Գվատեմալա Գվատեմալա Գվատեմալա 108 889
Բելիզ Բելիզ Բելմոպան 22 966
Մեքսիկա Մեքսիկա Մեխիկո 1 972 550
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն 9 519 431[48]
Բերմուդյան կղզիներ Բերմուդյան կղզիներ (Միացյալ Թագավորություն) Համիլթոն 53.2
Կանադա Կանադա Օտտավա 9 984 670

Հետազոտման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Աշխարհագրական մեծ հայտնագործություններից առաջ Ատլանտյան օվկիանոսի ջրերը ճեղքում էին շատ ու շատ նավեր։ Մեր թվարկությունից չորս հազար տարի առաջ դեռևս Փյունիկիայի ժողովուրդները ծովային առևտուր էին վարում Միջերկրական ծովի երկրների ժողովուրդների հետ։ Ավելի ուշ, մեր թվարկությունից առաջ 6-րդ դարից սկսած, ըստ հույն պատմաբան Հերոդոտոսի թողած վկայությունների, փյունիկացիները Աֆրիկայի շուրջը ճանապարհորդություն են իրականացրել, իսկ Ջիբրալթարի նեղուցով և Պիրենեյան թերակղզու մոտով հասել են ընդհուպ մինչև Բրիտանական կղզիներ։ Մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում Հին Հունաստանի բնակիչներն ունեցել են այդ ժամանակվա համար հզոր նավատորմիղ և ճանապարհորդել են Անգլիայի ափերի մոտից մինչև Սկանդինավիա, Բալթիկ ծով և Աֆրիկայի արևմտյան ափեր։ 10-ից 11-րդ դարերում Հյուսիսային Ատլանտիկայի հետազոտություններ իրականացրել են վիկինգները։ Շատ հետազոտողների կարծիքով, նախքան Քրիստափոր Կոլումբոսի հայտնագործություններ, վիկինգները բազմաթիվ անգամներ հասել են Ամերիկայի ափեր. ի դեպ, վիկինգները Ամերիկան անվանել են Վինլանդ և հայտնաբերել են Գրենլանդիան և Լաբրադորը[49]։

15-րդ դարում իսպանացի և պորտուգալացի ծովագնացները կատարել են հեռավոր նավարկություններ, որ գտնեն դեպի Հնդկաստան ու Չինաստան տանող նոր ուղիներ։ 1488 թվականին պորտուգալացի ճանապարհորդ Բարդուղիմեոս Դիաշի արշավախումբը հասավ Բարեհուսո հրվանդանին և շրջանցեց Աֆրիկան հարավից։ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի արշավախումբը Կարիբյան ծովի ավազանի շատ կղզիներ ու հսկա մայրցամաք քարտեզագրեցին, որին հետագայում անվանեցին Ամերիկա։ 1497 թվականին Վասկո դա Գաման Եվրոպայից նավարկության դուրս եկավ դեպի Հնդկաստան՝ շրջանվելով Աֆրիկան հարավից։ 1520 թվականին Ֆեռնան Մագելանն առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը կատարեց։ Նա Ատլանտյան օվկիանոսից հասավ Խաղաղ օվկիանոս. անցավ նեղուցով, որը հետագայում իր անունով կոչվեց՝ Մագելանի։ 15-րդ դարի վերջին Իսպանիայի և Պորտուգալիայի միջև մրցակցություն սկսվեց, թե որը պիտի գերիշխանություն ունենա Ատլանտիկայում։ Դրությունն այնքան սրվեց, որ երկրներին միջամտեց Վատիկանը։ 1494 թվականին Իսպանիայի և Պորտուգալիայի միջև պայմանագիր ստորագրվեց, որը կոչվեց Տորդեսիլյասի պայմանագիր։ Այն համաձայնագիր էր համաշխարհային ազդեցության տիրույթները միմյանց միջև բաժանելու վերաբերյալ։ Կնքվել է 1494 թվականի հունիսի 7-ին Տորդեսիլյաս քաղաքում (Կաստիլիա)[50]։ Սահմանագիծը, որն անցնում էր երկու բևեռների միջով և հատում էր Ատլանտյան օվկիանոսը, պորտուգալական կողմի պնդմամբ տեղափոխվել է գծից՝ անցնելով Ազորյան կղզիներից ցանկացածից 100 լիգա դեպի արևմուտք, և Կանաչ հրվանդանի կղզիներից 370 լիգա դեպի արևմուտք։ Այժմյան կոորդինատներով դա ամ. ե. 49°32’56" միջօրեականն է, կամ «պապական միջօրեականը»։ Այդ գծից արևելք ընկած ծովերն ու ցամաքը բաժին էր հասնում Պորտուգալիայի թագավորությանը, իսկ արևմուտքինը՝ Կաստիլիայի և Արագոնի թագավորությանը (Միացյալ Իսպանիային)։ 16-րդ դարում սկսվեց գաղութացման դարաշրջանը և Ատլանտյան օվկիանոսը դարձավ ամենաերթևեկելի օվկիանոսն աշխարհում։ Օվկիանոսը կտրող նավերը Եվրոպա էին բերում ոսկի, արծաթ, քանկարժեք քարեր, պղպեղ, կակաո, շաքար։ Դեպի Ամերիկա տեղափոխում էին՝ զենք, գործվածքեղեն, ոգելից խմիչքներ, սննդամթերք, բամբակի և շաքարեղեգի տնկատափերում աշխատելու համար ստրկացած աֆրիկացիներ։ Զարմանալի չէ, որ XVI-ից XVII դարերում այդ կողմերում լայն թափ ստացած ծովահենությունն ու կապերությունը։ Ատլանտյան օվկիանոսում այդ դարերի հայտնի ծովահեններից են՝ Ջոն Հոքինս, Ֆրենսիս Դրեյք, Հենրի Մորգան։ Ատլանտյան օվկիանոսի հարավային սահմանը (Անտակտիդա մայրցամաք) հայտաբերվել է 1819-1821 թվականներին ռուսական արշավախմբի կողմից, որը ղեկավարում էին Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզենն ու Միխայիլ Լազարևը[49]։

Օվկիանոսի հատակի հետազոտման առաջին փորձերը սկսվել են 1779 թվականին Դանիայի ափերի մոտ։ Լուրջ գիտական առաջին հետազոտությունները սկսել են 1803-1806 թվականներին ծովային սպա Իվան Կրուզենշտեռնն ու իր արշավախմբի անդամները[51]։ 1722 թվականին Ջեյմս Կուկը սկսել է Ատլանտյան օվկիանոսի ջրերում ջերմաչափումներ իրականացնել, իսկ Օ. Սոսյուրը՝ 1780 թվականին։ Հետագա չափումների շնորհիվ հնարավոր եղավ կազմել Գոլֆստրիմի տեղաշարժման քարտեզը, որը կազմվեց Բ. Ֆրանկլինի կողմից 1770 թվականին։ Հյուսիսային Ատլանտիկայի խորությունների քարտեզն առաջին անգամ կազմել է Մ. Ֆ. Մորին 1854 թվականին։ Քամիների և հոսանքների քարտեզ նույնպես կազմել է Մորին[52]։

1872-ից 1876 թվականներն ընկած ժամանակահավածում տեղի ունեցավ առաջին գիտական օվկիանոսային էքսպեդիցիան անգլիական «Չելենջեր» առագաստանավ-շոգենավի կողմից[53]։ Ըստ արշավախմբի տվյալների թարմացվեցին օվկիանոսի ջրերի կազմության մասին տեղեկությունները, նոր նյութեր ստացվեցին կենդանական և բուսական աշխարհների, հատակի ռելիեֆի, գրունտի մասին, կազմվեց առաջին քարտեզը, որը ներկայացնում էր խորությունները, ինչպես նաև հավաքվեց խորջրյա կենդանատեսակների առաջին հավաքածուն։ Ստացված արդյունքներից կազմվեց գիտական աշխատանք՝ բաղկացած 50 հատորից[54]։ Դրան հաջորդեցին նաև ուրիշ գիտական արշավախմբեր՝ Ռուսական «Վիտյազ» պտուտակավոր առագաստանավի էքսպեդիցիա (1886-1889), գերմանական «Վալդիվիա» (1898-1899) և «Հաուս» (1901-1903) և այլն[52]։ Լայնամասշտաբ գիտական հետազոտություններ իրականացվեց բրիտանական «Դիսքավերի-II» նավով (1931 թվականից). հետազոտություններն անցկացվեցին Հարավային Ատլանտիկայի մեծ խորություններում։ Կատարվեցին օվկիանոսագիտական, ջրակենսաբանական հետազոտություններ[55]։ Միջազգային երկրաֆիզիկական տարվա» (1957-1958) շրջանակներում հետազոտություններ կատարվեցին օվկիանոսում, որի ժամանակ կազմվեցին օվկիանոսի տեղորոշման քարտեզներ[56]։ 1968 թվականից ամերիկյան «Գլոմար Չելենջեր» նավից կատարվել են կանոնավոր խորջրյա հորատումներ, որոնց շնորհիվ խորջրյա հատվածներում կենսաբանական հետազոտություններ են իրականացվել[57]։ Միջպետական օվկիանոսագիտական հանձնաժողովի որոշմամբ 1963-ից 1964 թվականներին իրականացվցին մեծածավալ գիտարշավներ Ատլանտյան օվկիանոսի արևադարձային և հասարակածային լայնություններում. հետազոտություններին մասնակցեցին՝ ԽՍՀՄ-ը («Վիտյազ», «Միխայիլ Լոմոնոսով», «Ակադեմիկոս Կուրչատով» և այլ նավեր), ԱՄՆ-ն, Բրազիլիան և այլ երկրներ[52]։

Վերջին տասնամյակներում օվկիանոսի հետազոտություններ և զանազան չափումներ կատարվում են նաև տիեզերանավերից։ 1994 թվականին ԱՄՆ-ի գեոֆիզիկայի ազգային կենտրոնի կողմից կազմվեց օվկիանոսների բաթիմետրիկ ատլաս՝ ±100 մետր ճշգրտությամբ[58]։

Տնտեսական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորսություն և ծովային արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսը տալիս է համաշխարհային ձկնորսության 2/5-ը, սակայն այս ցուցանիշը տարեցտարի նվազման միտում է արձանագրում։ Մերձանտարկտիկական ջրերից արդյունագործական նշանակություն ունեցող ձկնատեսակներից են՝ նոտոտենայիններ, պուտասու և այլն, արևադարձային գոտու ջրերից՝ սկումբրիա, թյունոս, սարդինաձուկ, սառը հոսանքների շրջաններից՝ անչոուսներ, բարեխառն գոտու ջրերից՝ ծովատառեխ, ձողաձուկ, պիկշա, վահանաձուկ, պերկես։ 1970-ական թվականներին շատ ձկնատեսակների չափազանց մեծ որսի հետևանքով ստեղծվեծ էկոլոգիական հավասարակշռության խախտում և շատ կենդանատեսակներ կանգնեցին անհետացման եզրին։ Խիստ սահմանափակումների կիրառումից հետո միայն հնարավոր եղավ փրկել ձկնատեսակների[19]։ Ատլանտյան օվկիանոսի ավազանի համար գործում են մի շարք միջազգային կոնվենցիաներ ձկնորսության վերաբերյալ[52]։

Տրանսպորտային ուղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսը համաշխարհային նավարկության մեջ առաջատարն է համարվում։ Ուղիների մեծամասնությունն անցնում են Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա։ Ատլանտյան օվկիանոսի հիմնական նավարկելի նեղուցներն են՝ Բոսֆոր և Դարդանել, Ջիբրալթար, Լա Մանշ, Պա դե Կալե, Բալթյան նեղուցներ (Սկագերակ, Կատեգատ, Էրեսուն, Մեծ Բելտ, Փոքր Բելտ), Դանիական, Ֆլորիդայի։ Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ կապված է արհեստական փորված ջրանցքով՝ Պանամայի ջրանցքով, որն անց է կացված Պանամայի պարանոցում։ Ատլանտյան օվկիանոսը Հնդկական օվկիանոսի հետ կապված է Սուեզի ջրանցքով, որը կրկին արհեստական փորված ջրանցք է, և իրար է միացնում Միջերկրական և Կարմիր ծովերը։ Խոշոր նավահանգիստներից են՝ Սանկտ Պետերբուրգ (նավթամթերք, մետաղներ, անտառամթերք, բեռնարկղեր, ածուխ, հանքանյութ, քիմիական հումք, մետաղի ջարդոն), Համբուրգ (ավտոմեքենաներ և սարքավորումներ, քիմիական արտադրանք, մետաղագործության հումք, նավթ, բուրդ, անտառտնտեսություն, պարենմթերք), Բրեմեն, Ռոտերդամ (նավթ, բնական գազ, հանքանյութ, պարարտանյութ, սարքավորումներ, արդյունաբերական հումք), Անտվերպեն, Հավր (նավթ, սարքավորումներ), Ֆիլիքսթոու, Վալենսիա, Ալխեսիրաս, Բարսելոնա, Մարսել (նավթ, հանքանյութ, հացահատիկ, մետաղ, քիմիական նյութեր, շաքար, մրգեր և բանջարեղեն, գինի), Ջիոիա Տաուրո, Մարսաշլոկ, Ստամբուլ, Օդեսա (շաքարի հումք, բեռնարկղեր), Մարիուպոլ (ածուխ, հանքաքար, հացահատիկ, բեռնարկղեր, նավթամթերք, անտառանյութ, պարենմթերք), Նովոռոսիյսկ (նավթ, հանքաքար, ցեմենտ, հացահատիկ, մետաղներ, սարքավորումներ, պարենմթերք), Բաթում (նավթ, խառնաբեռնիչ իրեր, պարենմթերք), Բեյրութ (ֆոսֆորիտ, մրգեր, բանջարեղեն, բուրդ, անտառանյութ, ցեմենտ, ավտոմեքենաներ, պարատանյութեր, թուջ, շինանյութեր, պարենմթերք), Պորտ Սաիդ, Ալեքսանդրիա (բամբակ, բրինձ, հանքանյութեր, սարքավորումներ, մետաղներ, նավթամթերք, պարատանյութեր), Կասաբլանկա (ֆոսֆորիտ, հանքանյութեր, ցիտրուսներ, խցան, պարենմթերք, սարքավորումներ, գործվածքներ, նավթամթերք), Դաքար (գետնանուշ, արմավ, բամբակ, անասուն, ձկնեղեն, հանքանյութեր, սարքավորումներ, նավթամթերք, պարենմթերք), Քեյփթաուն, Բուենոս Այրես (բուրդ, միս, հացահատիկ, կաշի, բուսական յուղեր, կտավատի սերմ, բամբակ, սարքավորումներ, երկաթի հանքաքար, ածուխ, նավթ, արդյունաբերական սարքավորումներ), Սանտուս, Ռիո դե Ժանեյրո (երկաթի հանքաքար, թուջ, սուրճ, բամբակ, շաքարավազ, կակաոյի սերմեր, սղոցանյութեր, միս, բուրդ, կաշի, նավթամթերք, սարքավորումներ, ածուխ, հացահատիկ, ցեմենտ, պարենմթերք), Հյուսթոն (նավթ, հացահատիկ, ծծումբ, սարքավորումներ), Նոր Օռլեան (հանքանյութեր, ածուխ, շինսարքավորումներ, ավտոմեքենաներ, հացահատիկ, վարձույթ, սարքավորումներ, սուրճ, մրգեր, պարենմթերք), Սավաննա, Նյու Յորք (նավթ, քիմիական հումք, սարքավորումներ, բջջանյութ, թուղթ, սուրճ, շաքարավազ, մետաղներ), Մոնրեալ (հացահատիկ, նավթ, ցեմենտ, ածուխ, անտառանյութ, մետաղներ, թուղթ, ասբեստ, զինամթերք, ձկնեղեն, ցորեն, սարքավորումներ, բամբակ, բուրդ)[59][60]։

Ուղևորափոխադրումների մեջ գլխավոր տեղը, Ատլանտյան օվկիանոսի վրայով, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև, բաժին է ընկնում օդային տրանսպորտին։ Տրանսատլանտյան գլխավոր օդային ուղիներն անցնում են Իսլանդիայից դեպի Նյուֆաունդլենդ։ Մյուս կարևոր օդուղին Լիսաբոնից, Ազորյան կղզիներից և Բերմուդյան կղզիներից է անցնում։ Եվրոպայից դեպի Հարավայի Ամերիկա ավիամայրուղին անցնում է Լիսաբոնից դեպի Դակար և ամենանեղ հատվածով դեպի Ռիո դե Ժանեյրո։ Միացյալ Նահանգներից դեպի Աֆրիկա օդուղիներն անցնում են Բահամյան կղզիներով, Դակարով և Ռոբերտսփորթով[52]։ Ատլանտյան օվկիանոսի ափերին են գտնվում նաև մի շարք տիեզերական թռիչքների կայաններ՝ Կանավերալի հրվանդան (ԱՄՆ), Կուրու (Ֆրանսիական Գվիանա), Ալկանտարա (Բրազիլիա)։

Բեռնարկղեր փոխադրող նավ Համբուրգ նավահանգստում (Գերմանիա) նավթային պլատֆորմ «Development Driller II» Մեքսիկական ծոցում Կերակրի աղի արդյունահանում Կաբո Վերդեում «Sea Diamond» զբոսանավը Ստոկհոլմի նավահանգստում (Շվեդիա)

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսի տարածքից ամենաշատը նավթ և բնական գազ են արդյունահանում, հիմնականում մայրցամաքային ծանծաղուտներից։ Նավթը արդյունահանում են Մեքսիական ծոցից, Կարիբյան ծովից, Հյուսիսային ծովից, Բիսկայան ծոցից, Միջերկրական ծովից, Գվինեական ծոցից։ Հյուսիսային ծովի շելֆից արդյունահանվում է նաև մեծ քանակությամբ բնական գազ։ Մեքսիկական ծոցից արդյունահանում են ծծումբ, Նյուֆաունդլենդ կղզուց՝ երկաթաքար։ Հարավային Աֆրիկայի մայցամաքային ծանծաղուտի հանածոներով հարուստ փխրուն հանքաշերտից արդյունահանում են ալմաստ։ Ատլանտյան օվկիանոսից արդյունահանում են նաև մի շարք այլ քիմիական նյութեր ու օգտակար հանածոներ՝ տիտան, ցիրկոն, անագ, ֆոսֆատներ, մոնացիտ, սաթ, ածուխ, բարիտ, ավազ, կոպիճ, կրաքար և այլն[52]։

Ատլանտյան օվկիանոսի ափերին կառուցված են նաև մակընթացային էլեկտրակայաններ՝ «Լյա Ռանս» Ռանս գետի վրա Ֆրանսիայում, «Աննապոլիս» Ֆանդի ծոցում՝ Կանադա, «Համերֆեսթ» Նորվեգիայում[52]։

Ռեկրեացիոն ռեսուրսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսի ռեկրեացիոն ռեսուրսները խիստ բազմազան են։ Արտագնա զբոսաշրջության հիմնական գոտիներն են՝ Եվրոպա (Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Իտալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Ռուսաստանի Դաշնություն, Շվեյցարիա, Իսպանիա), Հյուսիսային Ամերիկա (ԱՄՆ, Կանադա) և Հարավային Ամերիկա[61]։ Հիմնական ռեկրեացիոն գոտիներն են՝ Հարավային Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի Միջերկրածովային ափագիծ, Բալթիկ և Սև ծովերի ափագիծ, Ֆլորիդա թերակղզի, Հայիթի, Կուբա, Բահամյան կղզիներ, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի քաղաքների և քաղաքային ագլոմերացիաների Ատլանտյան ափագիծ։ Վերջին ժամանակներում մեծ հետաքրքություն են առաջացնում նոր երկրները՝ Թուրքիա, Խորվաթիա, Եգիպտոս, Թունիս, Մարոկկո[62]։ Ատլանտյան օվկիանոսի երկրների մեջ զբոսաշրջիկ ընդունող ամենամեծ երկրներից են՝ Ֆրանսիա (77 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), ԱՄՆ (60 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Իսպանիա (53 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Իտալիա (44 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Միացյալ Թագավորություն (28 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Թուրքիա (27 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Մեքսիկա (22 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Ուկրաինա (21 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Ռուսաստան (20 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Կանադա (16 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Հունաստան (15 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Եգիպտոս (14 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Լեհաստան (12 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Նիդերլանդներ (11 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Մարոկկո (9 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Դանիա (9 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Հարավաֆրիկյան Հանրապետություն (8 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Սիրիա (8 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Թունիս (7 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Բելգիա (7 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Պորտուգալիա (7 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Բուլղարիա (6 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Արգենտինա (5 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Բրազիլիա (5 միլիոն զբոսաշրջիկ տարեկան)[63]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. NOAA: How big is the Atlantic Ocean?
  2. «Atlantic Ocean». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. Eakins & Sharman 2010
  4. Oxford Dictionaries 2015
  5. SLG / (Sch. A. R. 1. 211) Արխիվացված 1 Հունվար 2018 Wayback Machine
  6. Hdt. 1.202.4
  7. 1 Ἀ. θάλασσα "la mar Atlántida" (the Atlantis sea)..., DGE Dictionary, CSIC, 2006. Արխիվացված 1 Հունվար 2018 Wayback Machine
  8. Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь. — 2-е изд., стереотип.. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2001. — С. 24.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Атлас океанов. Термины, понятия, справочные таблицы.— М.: ГУНК МО СССР, 1980. С. 84—85
  10. 10,0 10,1 Данные в этом источнике устаревшие, см. выше
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Физическая география материков и океанов / Под общей ред. А.М.Рябчикова. — М.: Высшая школа, 1988. — С. 535—540.
  12. Большая Российская энциклопедия. Т.11. — М.: Большая Российская энциклопедия, 2008. — С. 228.
  13. Большая Российская энциклопедия. Т. 11. — М.: Большая Российская энциклопедия, 2008. — С. 228.
  14. Большая Российская энциклопедия. Т. 2. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — С. 445.
  15. «GEOL 102 The Proterozoic Eon II: Rodinia and Pannotia». Geol.umd.edu. 2010 թ․ հունվարի 5. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  16. Mussett, Alan E.; Khan, M. Aftab (2000 թ․ հոկտեմբերի 23). Looking Into the Earth: An Introduction to Geological Geophysics. Cambridge University Press. էջ 332. ISBN 978-0-521-78574-7. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  17. Ушаков С.А., Ясаманов Н.А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984. — С. 142—191.
  18. Ушаков С.А., Ясаманов Н.А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984. — С. 10—15.
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 19,14 19,15 19,16 19,17 19,18 19,19 19,20 19,21 Физическая география материков и океанов / Под общей ред. А.М.Рябчикова. — М.: Высшая школа, 1988. — С. 540—546.
  20. 20,0 20,1 Каплин П. А., Леонтьев О. К., Лукьянова С. А., Никифоров Л. Г. Берега. — М.: Мысль, 1991. — С. 130—135.
  21. "Wind Driven Surface Currents: Equatorial Currents Background", Ocean Motion. Retrieved 9 June 2013.
  22. «Япония, Исландия и Дания продолжат убивать китов». BuenoLatina. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  23. «Завершается работа по очистке от нефти побережья Мексиканского залива» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 27 марта 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  24. «Deepwater Horizon Response Consolidated Fish and Wildlife Collection Report» (PDF) (անգլերեն). 2 ноября 2010 года. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  25. «2010-2012 Cetacean Unusual Mortality Event in Northern Gulf of Mexico» (անգլերեն). NOAA Fisheries Office of Protected Resources. 18 марта 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  26. «Мусорный остров в Тихом Океане». ECOlogoFF.Ru. Արխիվացված է [(ecologoff.ru/eco-problems/20-musornyj-ostrov-v-tixom-okeane.html) օրիգինալից] 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  27. «Мировой океан под угрозой». NPLit.ru: Библиотека юного исследователя. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  28. «Statistical Yearbook of Norway 2012, Table 19: Total area, distribution of area and length of coastline, by county. 2011» (անգլերեն). Statistics Norway (Statistisk sentralbyrå). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  29. Land- och vattenareal i kvadratkilometer efter arealtyp och år (2015) Արխիվացված 2015-09-25 Wayback Machine
  30. Атлас мира: Максимально подробная информация / Руководители проекта: А. Н. Бушнев, А. П. Притворов. — Москва: АСТ, 2017. — С. 8. — 96 с. — ISBN 978-5-17-10261-4
  31. Статистика ООН (2012)
  32. 32,0 32,1 Անդրծովյան տարածքների հետ միասին
  33. Население острова Мэн (2011 год)
  34. «Jersey in Figures 2013 booklet» (PDF). Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  35. «CIA - The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  36. Включая Автономную Республику Крым (26 081 км²) и Севастополь (864 км²), находящиеся под контролем России (см. присоединение Крыма к Российской Федерации); без них — 576 604 км²
  37. «The World Factbook. Country profile: Georgia» (անգլերեն). ЦРУ США. 2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  38. Jacques Leclerc (29 sept. 2011). «Géorgie» (ֆրանսերեն). Университет Лаваля. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  39. без Южной Осетии и Абхазии — 57200 км²
  40. Из них около 1150 км² захвачены Израилем в 1967 году по результатам Шестидневной войны, а затем присоединены в 1980 году
  41. Das Jerusalemgesetz besagt, dass Կաղապար:" ist und dass die Stadt als Sitz der Regierung dient, in der sich die Residenz des Präsidenten, die Regierungsämter, der Oberste Gerichtshof und das Parlament befinden. Die Vereinten Nationen und die Mehrheit ihrer Mitgliedstaaten lehnen es ab, das Jerusalemgesetz zu akzeptieren (siehe Kellerman 1993, S. 140) und empfehlen, ihre Botschaften in den Städten Tel Aviv-Jaffa, Ramat Gan und Herzlia zu unterhalten.
  42. «Данные Палестинского академического общества изучения международных отношений» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  43. Bouvetøya // Store norske leksikon, 2009, 14. februar.(նորվ.)(Ստուգված է 4 Մարտի 2014)
  44. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  45. Անտարկտիդայի 1 250 000 կմ² տարածքը չհաշված, որի նկատմամբ հավակնություններ ունի Չիլին
  46. «World Factbook. SOUTH AMERICA :: BRAZIL» (անգլերեն). CIA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  47. Տրինիդադի տարածքը 4 828 քառ. կմ է, իսկ Տոբագոյինը՝ 300 քառ. կմ
  48. «United States» (անգլերեն). CIA — The World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.
  49. 49,0 49,1 Серебряков В. В. География морских путей. — М.: Транспорт, 1981. — С. 7—30.
  50. «Тордесильясский договор между королями Испании и Португалии о разделе мира 7 июня 1494 г.». Восточная литература. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 13-ին.
  51. Крузенштерн И. Ф. Путешествие вокруг света в 1803, 1804, 1805 и 1806 годах на кораблях «Надежда» и «Нева». — М.: Изд. дом «Дрофа», 2007.
  52. 52,0 52,1 52,2 52,3 52,4 52,5 52,6 «Российские универсальные энциклопедии Брокгауз-Ефрон и Большая Советская Энциклопедия объединенный словник». gatchina3000.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  53. «Челленджер». Океанология. Океанография - изучение, проблемы и ресурсы мирового океана. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  54. «Челленджер». Океанология. Океанография - изучение, проблемы и ресурсы мирового океана. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  55. «Комитет «Дискавери»». Секрет Энигмы. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
  56. «Международный геофизический год». Электронная энциклопедия Pochemy.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  57. ««Гломар Челленджер» и проект глубоководного бурения». Мир океана. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  58. «3.5 Батиметрические карты и базы данных». Океанология. Океанография - изучение, проблемы и ресурсы мирового океана. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  59. Серебряков В. В. География морских путей. — М.: Транспорт, 1981. — С. 69—187.
  60. «WORLD PORT RANKING - 2008» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  61. «Основные черты географии туризма». Страны и континенты. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  62. «Рекреационные ресурсы». Страны и континенты. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  63. «UNWTO World Tourism Barometer. 2011 edition» (PDF). Всемирная туристская организация ЮНВТО. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանտյան օվկիանոս» հոդվածին։