Մարսաշլոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մարսաշլոկ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես4,7 կմ²
ԲԾՄ8 մետր
Բնակչություն3534 մարդ (մարտի 31, 2014)[1]
Փոստային դասիչMXK
Մարսաշլոկ (Մալթա)##
Մարսաշլոկ (Մալթա)

Մարսաշլոկ (մալթերեն՝ Marsaxlokk), ձկնորսական ոչ մեծ քաղաք Մալթայի հանրապետությունում՝ Մալթա կղզու հարավարևելյան շրջանում։ Ունի նավահանգիստ, զբոսաշրջային կենտրոն է նաև՝ շնորհիվ իր հարուստ պատմության և տեսարժան բազմաթիվ վայրերի։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3.534.[2]: Բնակավայրի շուկան ևս բավականին համբավավոր է. ամեն կիրակի անմիջականորեն ծովեզրին վաճառքի են հանվում թարմ ձկնեղեն ու այլ ծովամթերք[3] (շաբաթվա մնացած օրերին ձկնորսներն իրենց որսացածը վաճառում են Վալետայի շուկայում)։ Մալթայի Հանրապետության ձկնեղենի մատակարարումների շուրջ 70 տոկոսն ապահովում են Մարսաշլոկի ձկնորսները։ Քաղաքում գործում է նաև գյուղմթերքի և զբոսաշրջիկներին հրապուրող այլ ապրանքների շուկա՝ ամենօրյա ռեժիմով։ Բնակեցված լինելով դեռևս անտիկ ժամանակներից՝ Մարսաշլոկը՝ որպես նավահանգիստ, օգտագործվել է փյունիկեցիների, կարթագենցիների, հինհռոմեացիների կողմից[4]:Բավական տևական ժամանակ Զեյթուն քաղաքի մի մասն է կազմել և միայն տասնիններորդ դարի վերջերին ձեռք է բերել առանձին ծխի կարգավիճակ։

Թե՛ տեղացիներին և թե՛ զբոսաշրջիկներին գրավում են նաև զբոսավայրերը[5], նավահանգիստը, գունագեղ ներկված, ինքնատիպ նավակներն ու մակույկները՝ լուցուները, նավանորոգարանը[6], ռեստորանները, լողափերը[7], Դելիմարայի՝ վերջին շրջանում շահագործման հանձնված էլեկտրակայանը[8]...

Մարսաշլոկը երբեմն անվանում են Portus Herculis՝ թերևս նկատի առնելով նրա պատմական անցյալը[9]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսաշլոկը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[10]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Abela, Joe Dun Marsaxlokk
  • Bruno, Brunella (2009). Roman and Byzantine Malta: Trade and Economy. Malta: Midsea Books. էջ 42. ISBN 9993272450.
  • Grech, Joseph Marsaxlokk: 100 sena parroċċa
  • Gravina Joseph 'Wirt Marsaxlokk' a TVM 13 documentaries/programmes dedicated to the history of Marsax;okk covering varies historical sites such as 'Tas-Silg temples', Fortifications like Saint Lucian's Tower and Vendome Tower built by the Order of Saint John, English fortifications such as 'Tas-Silg Fort, Delimara Fortress and others on the peninsula, the parish church, and last but not least being a fishing village, a variety of fishing methods. Joseph Gravina is also the Founder/president of Marsaxlokk Heritage (NGO) founded in 2019.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
  2. «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
  3. «Marsaxlokk: Malta's fishing village – travel guide and tips». Malta Uncovered. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. Ċini, George (2006 թ․ հունիսի 2). «Part of Marsaxlokk harbour mapped for first time». Times of Malta. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «Malta goes rural - Marsaxlokk to Marsascala walk». visitmalta.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  6. «Marsamxett Harbour - Repair Facilities». Noonsite.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. «Marsaxlokk: Malta's fishing village». Malta Uncovered. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  8. «About us - Delimara Power Station». Enemalta.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. «About the locality». localgovernment.gov.mt. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. «Twinning». localgovernment.gov.mt. Marsaxlokk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսաշլոկ» հոդվածին։