Լաբրադորյան հոսանք

Ատլանտյան օվկիանոսի հոսանքներ
Լաբրադորյան հոսանք, Ատլանտյան օվկիանոսի մակերևութային սառը հոսանք Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ։ Բաֆինի ծոցից ուղղվում է դեպի Նյուֆաունդլենդի բանկը, ուր հանդիպում է Գոլֆստրիմ տաք հոսանքնին և անցնում է խորքը (այս շրջանը հայտնի է իր մառախուղներով)։ Տանում է ծովային սառույցներ և այսբերգներ, որոնք դժվարացնում են նավագնացությունը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»