Մոնացիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնացիտ
Կատեգորիամիներալների շարք
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաmonazite mineral group?[1] և phosphate mineral?

Մոնացիտ (գերմաներեն Monazit, հունարեն μονάζω — ապրում եմ միայնակ), միներալ, հազվագյուտ տարրերի՝ հիմնականում ցերիումի խմբի, ֆոսֆատ։ Քիմ․ կազմը՝ ․․․ []։ Հաճախ պարունակում է տարբեր խառնուրդներ, որոնցից կարևոր են՝ (մինչև 10% և ավելի), (մինչև 6,6%), , , ինչպես նաև ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է թերթավոր, երբեմն հաստ աղյուսաձև բյուրեղներ, անկանոն հատիկներ, հատիկավոր զանգվածներ։ Սովորաբար ուժեղ ռադիոակտիվ է․ Գույնը՝ դեղինից, դեղնականաչից մինչև շագանակագույն, կարմրագորշ։ Կարծրությունը՝ 5—5,5, խտությունը՝ 4900—5500 կգ³։ Մոնացիտի հանքավայրերը հիմնականում կապված են գրանիտների, պեգմատիտների, սակավ՝ ալկալիական գրանիտներում, սիենիտներում հիդրոթերմալ կարբոնատային երակների հետ։ Արդյունահանվում է գլխավորապես գետային և ծովային ցրոններից (օրինակ, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Բրազիլիայում)։ Հումք է ցերիում և թորիում ստանալու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 701