Համերֆեստ ՓՄԿ
Համերֆեստ ՓՄԿ | |
---|---|
Երկիր | ![]() |
Բացման ամսաթիվ | 2003 |
Շահագործման ավարտ | 2007 |
Շինարարության արժեք | 11 000 000 $ |
Սեփականատեր | Hammerfest Stroem |
Էլեկտրակայան | |
Տեղադրված հզորություն | 700000 կվտ |
Համերֆեստ ՓՄԿ, փորձարարական մակընթացային էլեկտրակայան, որը գտնվում է Նորվեգիայի Ֆինմարքի մարզի Համերֆեստ համայնքում[1]։
Կառուցվել է 2003 թ.-ին Hammerfest Stroem ընկերության կողմից[1]։
Համերֆեստ փորձարարական մակընթացային էլեկտրակայանը ունի 300 կիլովատ/ժամ հզորություն։ Այն իրենից ներկայացնում է գեներատոր և 10 մետրանոց շեղբերով պտուտակ, որոնք մակընթացությունների ժամանակ ավտոմատ կերպով փոխում են թեքության անկյունը։ Այս ամենը ամրացված է 20 մետրանոց սյան վրա, որը կշռում է 200 տոննա[1]։
Համերֆեստ փորձարարական մակընթացային էլեկտրակայանը տարեկան 700000 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն ունի[1]։
Նախագծի արժեքը կազմում է 11 միլիոն ԱՄՆ դոլար[1]։
Կայանը նախատեսված է եղել 4 տարի օգտագործման ժամկետով, սակայն այն աշխատել է 5 տարի։ Գործունեությունը դադարեցվել է 2007թ.-ին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Hammerfest Stroem կայքում կայանի մասին հրապարակված տեղեկատվություն: Արխիվացված 2009-12-18 Wayback Machine