Արևելյան Ֆոլկլենդ
Տեսակ | կղզի |
---|---|
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Ֆոլկլենդյան կղզիներ |
Մասն է | Ֆոլկլենդյան կղզիներ |
Մակերես | 6605 կմ² |
Ամենաբարձր կետը | Mount Usborne? |
Բնակչություն | 2121 մարդ (2001) |
![]() | |
![]() | |
Արևելյան Ֆոլկլենդ (անգլ.՝ East Falkland, իսպ.՝ Isla Soledad), Ֆոլկլենդյան կղզիների կղզիներից, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում։ Կղզեխմբի գլխավոր կղզիներից մեկն է։ Այն իր մակերեսով կղզեխմբի կղզիներից առաջինն է։ Արևելյան Ֆոլկլենդից հյուսիս-սրևմուտք գտնվում է Ֆոլկլենդյան կղզիների մայրաքաղաքը՝ Պորտ Սթենլին։ Տնտեսության հիմքը համարվում է ոչխարաբուծությունը, ձկնորսությունը, զբոսաշրջությունը։
Կղզին զբաղեցնում է 6605 կմ² մակերես։ Ափի երկարությունը 1036,9 կմ է[1]։ Կղզու հյուսիսային և հարավային մասերը միացված են 2,4 մ երկարությամբ նեղուցով։ Կղզու հյուսիսային մասը լեռնային է։ Այստեղ է գտնվում Արևելյան Ֆոլկլենդիայի ամենաբարձր կետը՝ Ասբորն լեռը, որը նաև ամբողջ կղզեխմբի ամենաբարձր կետն է։ Այն ունի 705 մ բարձրություն[2]։
2006 թվականի վիճակագրական տվյալների համաձայն կղզում ապրում է 2786 մարդ, որը ողջ կղզեխմբի բնակչության 94 %-ն է կազմում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Inventory of European data sources relevant for coastal erosion assessment in Europe (page 122)»։ European Commission։ 2002։ Արխիվացված օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է մարտի 5, 2010The source measures are metric.
- ↑ «(Falkland Island) Location»։ The Falkland Islands Government։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է մարտի 5, 2010. The source measures are metric.
- ↑ «Falkland Islands Census Statistics, 2006»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-16-ին։ Վերցված է 2015-03-10
|