Թագավորական պինգվին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թագավորական պինգվին | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Aptenodytes patagonicus
Miller,JF
|
||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
Տարածվածություն | ||||||||
|
Թագավորական պինգվին (լատին․՝ Aptenodytes patagonicus), չթռչող թռչուն պինգվինների ընտանիքից։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նման է Կայսերական պինգվինին, բայց ավելի փոքր է չափսերով և ունի ավելի վառ գունավորում։ Մարմնի երկարությունը 31սմ - 1մ է։ Հասուններն ունեն մոխրագույն մեջք, գլխի և կրծքի կողային մասերից գույնը վառ նարնջագույն է։ Ձագերն ունեն գորշ գույն։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորական պինգվինը բնադրում է Հրո Երկիր կղզում, Հարավային Ջորջիայում և Հարավային Սանդվիչյան կղզում, Պրինց Էդուարդ, Կրոզե կղզում, Կերգելենում, Խերդում, Մակկուորում։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորական պինգվինը բնադրում է գաղութներով։ Բազմացման պատրաստ էգերը շրջում են գաղութներով և ցուցադրում իրենց պարանոցի վառ գունավորումը՝ փորձելով գրավել արուներին։ Ժամանակ առ ժամանակ արուները ձայն են արձակում՝ կտուցը վեր բարձրացրած։ Էգի ուշադրությունը կենտրոնում է վերջինիս վրա։
Ձվադրում են դեկտեմբեր - հունվար ամիսներին։ Ձվադրում են 1 ձու։ Այս պինգվինների բազմացման ամենաառաջնային փաստն այն է, որ ձվից դուրս եկած ձագերից ապրում են միայն նրանք, որոնք ավելի ուշ ձվադրել են նոյեմբերին և դեկտեմբերին։ Մյուսները, որոնք ավելի ուշ ձվադրումից են ծնվել, չեն հասցնում դառնալ բավականաչափ մեծ և մահանում են ձմռան կլիմայի պայմաններից։
Հասում թռչունները, որոնց ձագերը մահանում են հաջորդ անգամ սկսում են ձվադրել ավելի վաղ։ Իսկ այն թագավորական պինգվինները, որոնք ձվադրել են վաղ և որորնց ձագերը ապրում են հաջորդ անգամ ձվադրում են ավելի ուշ, որից դուրս եկած ձագերը կրկին չեն ապրում։
Թագավորական պինգվինը և մարդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն պինգվինները, որոնց բները գտնվել են մարդկանց հասանելի վայրերում, ոչնչացվել են նավաստիների կողմից սկսած 18-րդ դարից։ Անկառավարելի ոչնչացումը որոշ կղզիներում շարունակվել են մինչև 1918 թվականը, երբ նրանց թվաքանակը որոշ գաղութներում նվազել է՝ հասնելով տագնապալի մակարդակի։ Ներկայումս նրանց թիվը ավելանում է բոլոր կղզիներում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագավորական պինգվին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագավորական պինգվին» հոդվածին։ |
|