Անդրոս (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Անդրոս
Άνδρος

Երկիր Հունաստան
Կղզեխումբ Կիկլադեսը
Ջրատարածություն Էգեյան ծով
Մակերես 383 022 կմ2
Բնակչություն (2011) 9221 մարդ

Անդրոս (հունարեն՝ Άνδρος), կղզի Էգեյան ծովի կենտրոնում, աշխարհագրորեն մտնում է Կիկլադի արշիպելագի մեջ: Ներկայումս Հունաստանի Հանրապետության ղեկավարության տակ է գտնվում: Այն ավելի խոշոր Էվբեյա կղզուց 6կմ հարավ-արևելք է գտնվում: Տարածքը կազմում է 383 022 կմ2 , ծովափնյա գծի երկարությունը 180 կմ է: Գտնվում է ծովի մակարդակից 995 կմ բարձրության վրա: 2011 թվ.-ի տվյալներով բնակչությունը կազմում է 9221 մարդ: Հիմնական աշխատանքները կապված են տուրիզմի և նավագնացության հետ:

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հարևան կղզիները, Անդրոսը նույնպես շրջապատված է բյուրեղային ժայռերով: Ռելիեֆը լեռնային է, կիսաանապատային, ծովի մակարդակից ամենաբարձր կետը գտնվում է 995 կմ բարձրության վրա(Պետալոն լեռը): Ունի չոր միջերկրածովային կլիմա: Գետերը սակավաջուր են և քչաթիվ: Գետերի հովիտներում կան ձիթապտղի, ցիտրուսների, խաղողի տնկարկներ: Ձկնաբուծությունը հետզհետե անկում է ապրում: Կղզու գշխավոր քաղաքը Անդրոսն է` 1428 բնակչով(2011 թ.):


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին գրավված է եղել հին հույների կողմից դեռևս անտիկ ժամանակներում: Պահպանվել են կղզու հնագույն մայրաքաղաք Պալեոպոլիսի ավերակները: Հետագայում Հռոմեական կայսրության կազմում է եղել: 395-1204 թթ.-ին Բյուզանդիայի կառավարման տակ է անցել: 1204 թ.-ին` Կոստնանդնուպոլսի անկումից հետո, հարևան կղզիների նման` Անդրոսը նույնպես դքսության արշիպելագի կազմում է եղել, որն էլ կախված էր Վենետիկի հանրապետությունից: Թուրքերի ինտենսիվ գրոհներից հետո, Վենեցիան Անդրոսը վերցնում է իր տիրապետության տակ մինչև 1566 թվ.-ը: 15-16-րդ դարերում, կղզու ամայացումից հետո(շատ հույներ մահացել էին պաերազմի ընթացքում, ինչպես նաև համաճարակից) վենեցիացիները, այնուհետև թուրքերը տեղի բալկանյան գավառներից բնակչություն են բերում այստեղ: Այսպիսով, այստեղ են հայտնվում ալբանացի-արնաուտներ, որոնք կղզու բնակչության մեծամասնությունն են կազմում երկար ժամանակ: 1566-1821 թթ.-ին կղզին պաշտոնապես կեկավարում է Օսմանյան կայսրությունը:


Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 45 բնակավայր, այդ թվում.

Գավրիո Անդրոս (Չորա) Իդրուսա Կորֆիո Պալեոպոլի Բաթսի Ապիկիա

Կլիման չորային է, կա խմելու ջրի խնդիր: Բնակչության արտահոսք է նկատվում: Հիմնական էթնոսը հույներն են, որոնց թիվը վերջին 100 տարվա ընթացքում 19 000-ից կրճատվել է 9221-ի(2011 թ.): Անդրոս քաղաքում 9 000-ից 1428-ի է հասել բնակչության թիվը(2011 թ.):

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]