«Գիտեի՞ք որ» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր, ուշագրավ տեղեկություններ։ Այս նախագծում հիմնականում ընդգրկվում են Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում առկա հետաքրքրաշարժ տեղեկությունները։
Ինչպե՞ս է տեղեկությունը հայտնվում «Գիտեի՞ք որ» բաժնում։ Նախ որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի տեղեկություն և այն առաջարկում է «Հաջորդ թողարկման պատրաստում» կոչվող էջում։ Այստեղ կատարվում է ընտրություն։ Ընտրված տեղեկությունները տեղադրվում են հատուկ կաղապարի մեջ, որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր տեղեկության, ապա սեղմեք այստեղ այն «թեկնածու» առաջարկելու համար։
Նախագիծը վերահսկվում է մի քանի ակտիվ մասնակիցների կողմից (տե՛ս աջում)։ Եթե ինքներդ ցանկանում եք ակտիվ մասնակցություն ունենալ, ապա հայտնեք ձեր ցանկության մասին նախագծի քննարկման էջում։
...այս(նկարում)կրկնակի պատկերում մարդիկ, կախված տարիքից, տեսնում են կա՛մ երիտասարդ աղջկա, կա՛մ տարեց կնոջ։
...Բրազիլիայի ազգային աստղադիտարանի երկրաֆիզիկայի դեպարտամենտի տվյալներով՝ ստորգետնյա Համզա գետը, որը սնվում է ստորգետնյա ջրերով, հոսում է նույն ուղղությամբ, ինչ Ամազոնը, բայց 4 կմ խորության վրա, նրա հոսքը գնահատվում է 3 հազար մ³/վ։
...ուտեստներ մատուցելու ճապոնական այս պրակտիկան(լուսանկարում) հաճախ համարվում է դաժան, ստորացուցիչ, անկումային և քննադատվում է որպես սեռական առարկայացում։
...50-150 հոգու թունավորած և 90 տարեկանում կալանավորված ու 15 տարվա ազատազրկման դատապարտված սերբայս տատիկի պատրաստած «կախարդական ջուրը» գնել են առավելապես կանայք, որոնք ունեին դժվարություններ ամուսնական կյանքում։ Նրանք այդ թուրմը տվել են իրենց ամուսիններին, որոնք հիմնականում մահացել են ութ օր անց։
...Գինեսի ռեկորդակիրայս բրիտանացին պատահական դասավորությամբ 2808 խաղաքարտերից (54 տուփ) յուրաքանչյուրը մեկ անգամ տեսնելուց հետո կարողացել է ճշգրտորեն դասավորել՝ թույլ տալով ընդամենը ութ սխալ։
․․․այս ծառը(լուսանկարում), որը մյուսներից 400 կմ հեռավորության վրա էր գտնվում բոլոր ուղղություններով, համարվում էր Երկրի ամենամիայնակ ծառը, քանի դեռ նրան չէր հարվածել բեռնատարի հարբած վարորդը:
․․․Նոր Զելանդիայիբնիկներն ունեցել են դեմքերն ամբողջությամբ դաջվածքով պատելու ավանդույթ, և երբ մարդը մահացել է, ընտանիքը նրա գլուխը մշակել ու պահել է զարդարուն փորագրված տուփերում, և այն դուրս է բերվել միայն արարողությունների ժամանակ։
․․․Արևելյան Գերմանիայումլուսացույցիմարդուկը(լուսանկարում) տարբերվում էր մյուս տեղերում ընդունված սովորական մարդուկից, և հետագայում նույնիսկ դարձել է բողոքի ցույցերի պատճառ։
...հնագետների կարծիքով՝ մարդու ամենահին գրանցված անունը Քուշիմն է։
...կակադուներն անազատության մեջ սովորաբար ապրում են 40-60 տարի, սակայն այս թութակը(լուսանկարում) ապրել է 83 տարի՝ սահմանելով երկարակեցության ռեկորդ իր տեսակի համար։
...Անգլիայումսպանդանոցի ճանապարհին բեռնատարից փախած այս խոզերին երկար ժամանակ չեն կարողացել հայտնաբերել, իսկ հետագայում նրանք դարձել են հանրային հսկայական հետաքրքրության առարկա։
...այս քարանձավից հայտնաբերված ոսկորներով վերականգնված միաեղջյուրի կմախքը (լուսանկարում) ենթադրել է, թե կենդանին իր իրանը քարշ է տվել առջևի զույգ ոտքերով։
...կանադացի երաժիշտը իր երգերի այս եռյակով ստիպել է խոշոր ավիաընկերությանը դասեր քաղել և փոխել հաճախորդների սպասարկման քաղաքականությունը։
...Վիկտորյա թագուհու ինքնահռչակ «պաշտոնական» առնետորսը բռնած առնետների մի մասը պահել է, բուծել՝ ստանալով անսովոր գույների առնետներ, այնուհետև դրանք վաճառել է որպես ընտանի կենդանիներ։
․․․եղերական ավտովթարից րոպեներ առաջ անհայտ լուսանկարչի անմահացրած կադրը(լուսանկարում) համաշխարհային հռչակ է ստացել և դարձել համբույրների ամենահայտնի լուսանկարներից մեկը։
․․․առանց թաթերի թաղանթային մասի ծնված այս թռչունը հայտնի է դարձել որպես «Սպորտային կոշիկներով սագ»։
...խանութում հնարավոր է գնել թղթադրամների չկտրված թերթեր, ընդ որում՝ մեկ թերթի համար պետք է վճարեք ավելի շատ, քան կտրված թղթադրամների համախառն անվանական արժեքն է։
...այս անձրև առաջացնողը իր հմտությունով մոտ 500 անգամ կարողացել է մարդկանց օգնել, թեև երբեմն չափն անցել է։
...2011-2012 թվականներին Նորվեգիայում առաջացած ճգնաժամի ընթացքում թերթերից մեկը փորձել է նոր բաժանորդներ ներգրավել՝ նրանց առաջարկելով կես կիլոգրամ կարագ, իսկ ուսանողները կարագը աճուրդի են հանել համացանցում՝ փորձելով միջոցներ հավաքել ավարտական երեկույթների համար։
․․․մանկական այս խաղը(տեսանյութում) խաղում են նաև մեծահասակները՝ անցկացնելով տարբեր առաջնություններ, այն օգտագործվում է նաև որպես հայրենասիրական ակցիա, իսկ 1964 թվականին կռվելու պահին պատկերվել է նաև «լիվերպուլյան քառյակը»։
․․․մետրոյում շատ կանայք հատուկ հագուստի օգնությամբ պաշտպանվում են անցանկալի հայացքներից, սեքսիստական արտահայտություններից և թշնամական ու անբարյացակամ վերաբերմունքից։
․․․ազատ արտոնագրի սկզբունքները կարող են կիրառվել ոչ միայն թվային աշխարհում, այլև նյութական ապրանքների արտադրության մեջ։
․․․սովորական բանանն էլ ռադիոակտիվություն ունի, բայց վտանգավոր չափաբաժին ստանալու համար պետք է ուտել 10 000 000 բանան, ինչը մոտավորապես մեկուկես տոննա է:
․․․1500-ական թվականների սկզբին Նյուրնբերգում հայտնված այս ձվերը(լուսանկարում) հնարավոր էր կրել և՜ վզին, և՜ դաստակին, և՜ գրպանում։
...միապետի մանկության խաղընկերներից, ազնվականների զավակներից և պալատի սպասավորներից կազմված ժամանակակից ռազմական արվեստն ուսումնասիրելու նպատակով ստեղծված զվարճական բանակը հետագայում դարձել է Ռուսական կայսերական գվարդիայի հիմքը։
...16-րդ դարում անգլիացի նավաստիների վարձատրությունը ներառում էր ռոմի մի չափաբաժին, որի թնդության աստիճանը նրանք ստուգում էին՝ նրանով թրջելով վառոդը․ եթե վառոդն այրվում էր, ստացվում էր ապացույց (անգլ.՝ proof), որ ռոմին ջուր խառնված չէ։ Դրանից էլ առաջացել է խմիչքի թնդության չափման միավորը (լուսանկարում)։
...16-րդ դարում անգլիացի նավաստիների վարձատրությունը ներառում էր ռոմի մի չափաբաժին, որի թնդության աստիճանը նրանք ստուգում էին՝ նրանով թրջելով վառոդը․ եթե վառոդն այրվում էր, ստացվում էր ապացույց (անգլ.՝ proof), որ ռոմին ջուր խառնված չէ։ Դրանից էլ առաջացել է խմիչքի թնդության չափման միավորը (լուսանկարում)։
․․․որոշ համակարգիչներ ունեն հատուկ կոճակ, որը նախատեսված է աշխատանքային ժամերին ոչ աշխատանքային գործունեությամբ զբաղվելիս աշխատանքային վիճակին արագ անցում կատարելու և գործ անելու տպավորություն թողնելու համար։
․․․գրեթե բոլորի տանը առկա այս առարկայի(լուսանկարում)հավաքորդությունը կոչվում է «մեմոմագնետիկա», իսկ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամերիկուհի Լուիզա Գրինֆարբիի հավաքածուում կա ավելի քան 30 հազար այդպիսի առարկա։
ԱՄՆ-ում գործում է ռեստորաններիցանց, որն ունի անհեթեթ ինտերիեր, իսկ անձնակազմից պահանջվում է հաճախորդների հետ լինել ոչ սիրալիր, և, չնայած դրան, ցանցի ռեստորանները ծաղկում են։
․․․1 կմ²-ից պակաս մակերեսով այս բնակավայրը(լուսանկարում) միայն մեկ փողոց ունի և գտնվում է ավելի քան 50 մետր բարձրությամբ և գրեթե մեկ կիլոմետր երկարությամբ բազալտային ժայռի վրա։
․․․այս գետի մինչև 9 մետր բարձրությամբ մակընթացային ալիքը գետի վրայով շարժվում է մինչև 40 կմ/ժ արագությամբ, ինչը երբեմն հանգեցնում է զոհերի։
․․․երկաթի այս բեկորը(լուսանկարում) հայտնի պահպանված ամենամեծ երկնաքարն է և մոտ երկու անգամ ավելի զանգված ունի, քան Քեյփ Յորքի երկնաքարի 31 տոննա կշռող Ահնիգիտոյի ամենամեծ բեկորը։
․․․այս արհեստական լիճը(լուսանկարում) 116 մ երկարություն, միջինը 1մ խորություն և Ֆինլադիայի տեսքն ունի՝ 1։10000 մասշտաբով։