Ալեն Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեն Ռոբերտի Սիմոնյան | ||
| ||
---|---|---|
Օգոստոսի 2, 2021 | ||
Նախագահ | Արմեն Սարգսյան, Վահագն Խաչատուրյան | |
Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |
Նախորդող | Արարատ Միրզոյան | |
| ||
01․02․2022 - 13․03․2022 | ||
Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |
Նախորդող | Արմեն Սարգսյան | |
Հաջորդող | Վահագն Խաչատուրյան | |
| ||
05․05․2017 - 16.05.2018 | ||
Երևանի քաղաքապետ | Տարոն Մարգարյան | |
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Կրթություն՝ | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ | |
Մասնագիտություն՝ | Իրավաբան քաղաքագետ | |
Գործունեություն՝ | դերասան պրոդյուսեր լրագրող կուսակցական գործիչ քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | 1980 թվականի հունվարի 5 | |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան | |
Հայր | Սիմոնյան Ռոբերտ Նշանի | |
Մայր | Հովհաննիսյան Մարինե Սերգեյի | |
Ամուսին | Մարգարյան Մարիամ Ձոնիկի | |
Զավակներ | որդիˋ Սիմոնյան Ռոբերտ դուստր՝ Սիմոնյան Վիկտորյա | |
Ալեն Ռոբերտի Սիմոնյան (հունվարի 5, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1]։ Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր (2018 մայիսի 16-ից), Հանդիսացել է «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։
2022 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 13-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը։
1996-2000 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
2008 թվականին ուսանել է European Education & Research Center-ի կողմից կազմակերպած PR և քաղտեխնոլոգիայի (Political Technologies) դասընթացներին։
2013-2015 թվականներին սովորել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
Ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-2002 թթ․ ծառայել է Հայաստանի զինված ուժերում, ունի սերժանտի կոչում։
Դերասանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995-1996 թվականներին խաղալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում՝ դարձել է Հայաստանի լիգայի չեմպիոն։ 2004-2008 թվականներին նկարահանվել է "Փախուստ բանտից" հեռուստասերիալում, "Հիպոկրատի երդվյալները" հեռուստասերիալում, մասնակցել է տարբեր հեռուստանախագծերում որպես դերասան, պրոդյուսեր, նախագծի տնօրեն։ Հանդիսացել է "Ալաբալանիցա" Ֆիլմի գծային պրոդյուսեր, "Նո Քոմմենթ" ներկայացման տնօրեն։
Աշխատանքային գործունեություն և բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար։
2003 թվականին աշխատանքի է անցել «Կոնվերս» բանկում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ։
2004 թվականին հիմնել է Հայաստանում առաջին՝ «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբը։ 2004-2010 թվականներին եղել է վերջինիս սեփականատերը։
Ռադիո
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սիթի FM» կայանում վարել է «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» ռադիոնախագծերը։
Հեռուստատեսություն և շոու բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2012 թվականներին համագործակցել է «Արմենիա», «TV5», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների հետ՝ որպես տնօրեն, դերասան, հաղորդավար, ինչպես նաև զբաղվել է երաժշտական պրոդյուսերությամբ։ Որպես պրոդյուսեր՝ նկարահանել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակներ։
2013 թվականից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած «Արարատ Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր խմբագիրը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսին ակտիվորեն մասնակցել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ցույցերին Երևանում և հանդիսացել է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված Car free քաղաքացիական ակցիայի կազմակերպիչ[3]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին կայացած նախագահական ընտրություններում սատարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին[4]։
2013 թվականի մայիսի 5-ին կայացած Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է որպես ավագանու թեկնածու՝ ընդգրկված լինելով «Բարև Երևան» դաշինքի նախընտրական ցուցակում[5][6]։
2013 թվականից հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ[7]:2015 թվականի մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ։
2015 թվականի հունիսի 17-ին Ալեն Սիմոնյանը ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ։
2017-2018 թթ․՝ Երևանի ավագանու անդամ («ԵԼՔ» դաշինք)։
2018 թվականի մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է[8]
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 21 949 ձայն[9]։
2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[10][11]։
2019 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստի ժամանակ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ[12][13]։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[14][15][16][17][18][19]։
2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կազմում[20]։
Հնչեղություն ստացած դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեն Սիմոնյանն անմիջականորեն մասնակցել է կամ նրա անունը հնչեցվել է մի շարք դեպքերով, որոնք ստացել են լայն հնչեղություն հայաստանյան հանրային-քաղաքական կյանքում և լուսաբանվել մամուլում[21][22][23][24]։
2020 թվականի ապրիլի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի և Ադեկվատ կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև։ Ըստ Ալեն Սիմոնյանի հայտարարխության՝ Երևանի փողոցներից մեկով զբոսնելիս ինքը տեսել է հանդիպակաց քայլող Արթուր Դանիելյանին, երկար նայել է նրան, ապա բարևել, ինչին ի պատասխան վերջինն իրեն ասել է «բարև բ*զի տղա»։ Դրանից հետո, ըստ Ալեն Սիմոնյանի հայտարարության, Արթուր Դանիելյանին ասել է, որ նույն կարծիքն ունի նրա մասին և գլխով հարվածել է վերջինի քթին[21][23][24]։ Սկսված ծեծկռտուքի ընթացքում, ըստ Ալեն Սիմոնյանի, ինքը ստացել է մարմնական վնասվածք[22][23]։ Դեպքից հետո Արթուր Դանիելյանը ձերբակալվել է և նրան մեղադրանք է առաջադրվել, վերջինը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը[23][24][25]։ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունն էլ հայտնել է, որ գլխով հարվածելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է խիստ հուզմունքի վիճակում[24]։ 2 տարի տևած դատական գործընթացն ավարտվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ վաղեմության ժամկետի լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելով[25]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր՝ Ռոբերտ Սիմոնյան
- Մայր՝ Մարինե Հովհաննիսյան
- Եղբայր՝ Կառլեն Սիմոնյան
- Կին՝ Մարիամ Մարգարյան
- Որդի՝ Ռոբերտ Սիմոնյան
- Որդի՝ Էրիկ Սիմոնյան
- Դուստր՝ Վիկտորյա Սիմոնյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԱԺ փոխխոսնակները հայտնի են. Վահէ Էնֆիաջյանը՝ ընդդիմադիր փոխնախագահ». PanARMENIAN.Net. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Ալեն Սիմոնյան. «Չեն համարձակվի ինձ նախազգուշացնել» Առավոտ (օրաթերթ)
- ↑ Ոչ թե հիասթափվել եմ, ընդհակառակը՝ հպարտ եմ. Ալեն Սիմոնյան 1in.am
- ↑ Ալեն Սիմոնյան. «Րաֆֆին ուրիշ պլաններ ու մտքեր ուներ, բայց ժողովուրդն իրենից պահանջեց» hetq.am
- ↑ Ալեն Սիմոնյան. Ոչ թե ծրագրային, այլ քաղաքական պայքար Հայաստանի Հանրային Ռադիո
- ↑ Իշխանափոխության կհասնենք բոլորի մասնակցությամբ. «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդ(չաշխատող հղում) tert.am
- ↑ https://civilcontract.am/about-us/alen-simonyan(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ https://hetq.am/hy/article/99834.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://lurer.com/?p=309182&l=am.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://www.24news.am/news/19231
- ↑ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
- ↑ «Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 21,0 21,1 «Ալեն Սիմոնյանը տվեց խոստովանական «ցուցմունք» առերևույթ կատարված հանցագործության մասին. Արսեն Բաբայան» հոդված aysor.am կայքում, (արխիվացված 18․12․2023 թվականին)։
- ↑ 22,0 22,1 «Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջև. վերջինիս տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ» հոդված tert.am կայքում, (արխիվացված 18․12․2023 թվականին)։
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 «Արթուր Դանիելյան-Ալեն Սիմոնյան ծեծկռտուքի գործով նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը՝ ԱԺ հավանական ընտրություններից հետո» հոդված 168.am կայքում, (արխիվացված 18․12․2023 թվականին)։
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 «Արթուր Դանիելյան- Ալեն Սիմոնյան ծեծկռտուքի գործով նիստը չի կայացել» հոդված aysor.am կայքում, (արխիվացված 18․12․2023 թվականին)։
- ↑ 25,0 25,1 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Մելիքսեթյանի նախագահությամբ 2022 թվականի հունիսի 20-ին ԵԴ/0874/01/20 դատական գործով կայացված վճիռ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեն Սիմոնյան. «Րաֆֆին ուրիշ պլաններ ու մտքեր ուներ, բայց ժողովուրդն իրենից պահանջեց»
- Ալեն Սիմոնյանի հայտարարագիրը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
|
|
|
- Անձինք այբբենական կարգով
- Հունվարի 5 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- 21-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Երևանի ավագանու 3-րդ գումարման անդամներ
- Կուսակցական գործիչներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ
- Հայ դերասաններ
- Հայ լրագրողներ
- Հայ պրոդյուսերներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ