Գերմանիա
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Bundesrepublik Deutschland |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ «Einigkeit und Recht und Freiheit» (դե ֆակտո) «Միասնություն, արդարություն և ազատություն |
||||
Ազգային օրհներգ՝ "«Դոչլանդլիդ»" «Գերմանիայի երգը» |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Բեռլին | |||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | |||
Էթնիկ խմբեր (2016) | 80,8%՝ գերմանացիներ 11,7%` այլ եվրոպացիներ 4,9%՝ արևմտաասիացիներ 3,4%` թուրքեր 1,3%` արաբներ 1,3%` այլ ասիացիներ 0,6%` աֆրիկացիներ 0,5%՝ ամերիկացիներ 0,1%՝ այլն |
|||
Կրոն (2017) | * 57%՝ քրիստոնյա[1][2]
|
|||
Կառավարում | Դաշնային խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր | ||
- | Կանցլեր | Օլաֆ Շոլց | ||
- | Բունդեսթագի նախագահ | Բարբել Բաս | ||
Ձևավորում | ||||
- | Գերմանական կայսրություն | հունվարի 18, 1871 | ||
- | Վայմարյան հանրապետություն | նոյեմբերի 9, 1918 | ||
- | Երրորդ Ռայխ | հունվարի 30, 1933 | ||
- | Արևմտյան և Արևելյան Գերմանիա | 1945-1990 թվականներ | ||
- | Դաշնային կառավարման մոդելի մասին օրինագծի ընդունում | մայիսի 8, 1949 | ||
- | Վերամիավորում | հոկտեմբերի 3, 1990 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 348,560 կմ² (62-րդ) | ||
Բնակչություն | ||||
- | 30․06․2019 նախահաշիվը | 83073100[3] (17-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $4555 միլիարդ[4] (5-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $54983[4] (18-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $4117 միլիարդ[4] (4-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $49692[4] (17-րդ) | ||
Ջինի (2017) | 29,1 | |||
ՄՆԶԻ (2017) | 0,936 (5-րդ) | |||
Արժույթ | Եվրո (€) (EUR) | |||
Ժամային գոտի | CET (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | CEST (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .de և .eu | |||
Հեռախոսային կոդ | +49 |
Գերմանիա (գերմ.՝ Deutschland), պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland), պետություն Արևմտյան Եվրոպայում, որը Բալթիկ և Հյուսիսային ծովերից ձգվում է մինչև Ալպյան լեռներ և Բոդենի լիճ՝ հարավում հասնելով մինչև հյուսիսային Հռենոս։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արևելքում՝ Չեխիային և Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային և Շվեյցարիային, հարավ արևմուտքում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային և Նիդերլանդներին՝ արևմուտքում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի և ընդգրկում է ընդհանուր հաշվով շուրջ 357 386 քառակուսի կիլոմետր տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ Գերմանիան համարվում է Եվրոպական միության (ԵՄ) ամենախիտ բնակեցված պետությունը։ Գերմանիան բավականին ապակենտրոնացված պետություն է․ թեպետ մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Բեռլինն է, այնուամենայնիվ, Մայնի Ֆրանկֆուրտը հանդիսանում է երկրի ֆինանսական կենտրոնը և հենց այստեղ էլ գտնվում է դաշնության խոշորագույն օդանավակայանը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։ Բացի այդ, Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը և Նյուրնբերգը։
Գերմանիան Եվրոպայի ամենահարուստ պատմություն ունեցող պետություններից է։ Գերմանական ցեղերը եվրոպական հողերում հաստատվել են Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակահատվածում և Վերդենի դաշնագրի կնքումից հետո ձևավորել սեփական պետությունը։ 10-րդ դարում ստեղծվում է գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրությունը, որը դառնում է տարածաշրջանի կարևորագույն ուժերից մեկը։ 15-րդ դարում հյուսիսգերմանական շրջաններում ձևավորվում է ռեֆորմացիայի շարժումը, որն ազդարարում է նոր շրջանի եվրոպական պատմության սկիզբը[5]։ Սրբազան Հռոմեական կայսրության փլուզումից հետո՝ 1815 թվականին ստեղծվում է Գերմանական համադաշնությունը, որը Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկի ջանքերով կենտրոնացված իշխանության ներքո միավորվում է 1871 թվականին։ 1918 թվականին Գերմանիան սանձազերծում է Առաջին համաշխարհային պատերազմը, որի ավարտին կրած պարտությունից հետո կայսերական կարգերը տապալվում են և հաստատվում է Վայմարյան հանրապետությունը։ Հաջորդ տասնամյակում Գերմանիայում իշխանության եկած նացիստները՝ ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ, սկսում են նոր աշխարհամարտ, որտեղ սակայն կրում են պարտություն։ Արդյունքում՝ վերջիններս կորցնում են նվաճված բոլոր տարածքներն ու արևելյան Գերմանիան, որը սկսում է զարգանալ սոցիալիստական ուղով։ 1989 թվականին ԳՖՀ-ում տեղի է ունենում հեղափոխություն, որի արդյունքում կոմունիստական վարչակարգն արևելյան Գերմանիայում անկում է ապրում և երկրի երկու մասերը միավորվում են[6]։
Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Ունի «մեծ տերության» կարգավիճակ և համարվում է տնտեսական գերհսկա (ՀՆԱ-ի ցուցանիշով՝ չորրորդն աշխարհում, անվանական ՀՆԱ-ով՝ հինգերորդը)։ Արդյունաբերական և տեխնոլոգիական բազմաթիվ ոլորտներում համարվում է համաշխարհային առաջատար։ Որպես բնակչության բարձր կենսամակարդակ ունեցող զարգացած պետություն՝ Գերմանիան ապահովում է բացառիկ սոցիալական անվտանգություն, հանրային առողջապահություն, անվճար, որակյալ միջնակարգ և բուհական կրթություն: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 1957 թվականից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999 թվականից ի վեր՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաև ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գերմանիա» բառն առաջացել է լատիներեն համարժեք («Germania») եզրույթից․ այդպես է անվանել Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը՝ անվանակոչելով Հռենոսի ավազանի արևելքում բնակվող ժողովուրդներին[7]։ Գերմաներեն «Դոյչլանդ» երկրանվանումը (թարգմանաբար՝ «գերմանական երկիր») առաջացել է հին վերին գերմաներեն «diutisc» («հայտնի») բառարմատից։
Այդ բառն առօրեական կիրառություն ուներ խոսակցական լատիներենում և ռոմանական լեզուներում։ Այն ծագել է պրոտո-գերմանական «þiudiskaz» բառից, որը ևս նշանակում է «հայտնի»[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մաուեր այն» հնագիտական բրածոյի (իրենից ներկայացնում է նախամարդու ստորին ծնոտ) հայտնաբերումը վկայում է այն մասին, որ հնագույն հումանոիդը մերօրյա Գերմանիայի տարածքը բնակեցրել է դեռևս 600 հազար տարի առաջ[9]։ 1994-1998 թվականների հետազոտությունների արդյունքում Շյոնինգերի տարածքից հայտնաբերվել է պալեոլիթյան ժամանակաշրջանի մարդու կողմից գործածված մի քանի նիզակներ[10]։
Դյուսելդորֆի շրջակայքում գտնվող Նեանդերթալի հովտում հայտնաբերվել է Պլեյստոցենի ժամանակաշրջանում բնակված և ներկայումս վերացած հումանոիդի առաջին բրածոն։ 40 հազար տարվա հնության «նեանդերթալյան գանգի» (նույն՝ «նեանդերթալ-1») շնորհիվ կատարվել է այս տեսակի մարդու առաջին վերակառուցումը։ Հնագույն մարդկանց մնացորդներ պահպանվել են նաև Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում գտնվող Շվաբյան ալբ քարանձավում[11]։ Այնտեղ կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է 42-հազարամյա թռչնի ոսկորներ, ինչպես նաև մամոնտի փղոսկրից կառուցված ֆլեյտա հիշեցնող հարմարանք (երբևէ հայտնաբերված ամենահին երաժշտական գործիքը)[12]։
Գերմանիայի տարածքից պեղված 40 հազար տարվա հնության մարդառյուծի արձանիկը անմրցունակ կերպով համարվում է երբևէ հայտնաբերված ամենավաղնջական արվեստի նմուշը[13][14]։
Գերմանների գաղթ և Ֆրանկական կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին գերմանական ցեղերը՝ գերմանները, առաջացել են սկանդինավյան բրոնզե դարում կամ նախահռոմեական երկաթե դարաշրջանում։ Մ․թ․ա․ 1-ին դարում Սկանդինավյան թերակղզու և Գերմանիայի հյուսիսից նրանք տեղաշարժվել են հարավային, արևելյան և արևմտյան ուղղություններով՝ անմիջական կապեր ունենալով մեծ գաղթի արդյունքում կենտրոնական և արևմտյան Եվրոպայում հաստատված կելտերի, գալերի, ինչպես նաև իրանական, բալթյան և սլավոնական վաչկատուն ցեղերի հետ[15]։ Մ․թ․ա․ 27 թվականին իրենց «Օգոստոս» հռչակած Օկտավիանոս կայսրը՝ հռոմեական լեգեոնների գլուխն անցած ներխուժում է Գերմանիա և այն դարձնում Հռոմեական կայսրության պրովինցիա[16][17]։ 9 թվականին Գերմանիայի կուսակալ Քվինտիլիոս Վարոսը Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում ծանր պարտություն է կրում հին գերմանական քերուսկի ցեղի առաջնորդ Արմինիոսից։ Մեր թվարկության 100-ական թվականներին հռոմեացի պատմիչ Կոռնելիոս Տակիտոսը գրել է «գերմանացիների ծագման և Գերմանիայի տեղագրության մասին» երկը, համաձայն որի՝ նշյալ ժամանակահատվածում և նախորդիվ գերմանները հաստատվել են Հռենոսյան ավազանից մինչև Դանուբ ընկած տարածություններում՝ զբաղեցնելով ժամանակակից Գերմանիայի տարածքը։ Այնուամենայնիվ, հետագա արշավանքների արդյունքում Ավստրիան, Բադեն-Վյուրթեմբերգը, Բավարիան, Հեսսենը և արևմտյան Հռենոսը վերստին վերածվում են Հռոմեական կայսրության վարչական միավորների՝ պրովինցիաների[18][19]։ 3-րդ դարում ցեղային տեղաշարժերի արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ արևմտագերմանական ցեղեր և ցեղային միավորումներ, այդ թվում՝ ալեմանները, ֆրանկները, սաքսոնները, սիգամբրները, թյուբինգացիները, բավարացիները և ֆրիզները։
Շուրջ 260 թվականին, գերմանները ասպատակում են Հռոմեական կայսրության սահմանները[20]։ 284 թվականին Գայոս Դիոկղետիանոսը կայսրությունը բաժանում է երկու մասերի։ Հոների ներխուժումից հետո՝ 375 թվականին, սկսվում է կայսրության լճացման ժամանակաշրջանը, ինչի արդյունքում աշխարհակալության տարածքը տրոհվում է։ Շուտով գերմաններով բնակեցված որոշ տարածքներ ռազմակալվում են ֆրանկների կողմից և ներառվում Մերովինգյան թագավորության մեջ։ Ավելի ուշ, ֆրանկները զբաղեցնում են նաև Ավստրիան, Նեյստրիան և Աքվիտանիան՝ հիմնելով իրենց ընդարձակ թագավորությունը։ Գերմանիայի արևելյան շրջանները բնակեցվում են արևմտասլավոնական ցեղերի կողմից, ովքեր էլ այս տարածքներում հիմնադրում են իրենց իսկ անկախ պետականությունը՝ Օբոտրիտների համադաշնությունը[16]։ 8-րդ դարի վերջիներին Ֆրանկական թագավորությունում իշխող Մերովինգյան արքայատոհմը կտրուկ թուլանում է․ հարստության վերջին ներկայացուցիչները ձևականորեն կրում էին թագավորական տիտղոսները, սակայն վերահսկողության արեալների վրա ունեին չափազանց թույլ իշխանություն։ 768 թվականի Հռոմի ֆորումում Պիպին Կարճահասակը հռչակվում է արքա՝ հիմնադրելով Կարոլինգների արքայատոհմը։ Կարոլինգների տոհմանունը առաջնում է Պիպինի հաջորդ Կառլոսի անունից․ վերջինս 800 թվականին թագադրվում է արևելաֆրանկական պետության թագով և ի կատար ածում բազմաթիվ արկածախնդիր ծրագրեր։ Կառլոսի նվաճումների արդյունքում թագավորության տարածքը կրկնապատկվում է։ Նա իրեն համարում էր Հռոմեական կայսրության իրավահաջորդը և ձգտում էր վերականգնել կայսերական տիտղոսը։ Կառլոսի մահից հետո պետության տարածքը տրոհվում է։
Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]800 թվականին «Մեծ» տիտղոսով անվանակոչված ֆրանկների մայորդոմ Կառլոսը թագադրվում է կայսերական թագով՝ հիմնադրելով Ֆրանկական կայսրությունը։ Սակայն, վերջինիս ստեղծած աշխարհակալությունը երկար կյանք չի ունենում և գոյատևում է շուրջ կես տասնամյակ։ 843 թվականին Վերդենում կնքվում է դաշնագիր[21], որով Ֆրանկական տիրակալությունը բաժանվում էր երեք անկախ թագավորությունների։ Վերդենի համաձայնագրով գերմանական (արևելաֆրանկական) հողերը բաժին էին ընկնում Լյուդովիկոս II Գերմանացուն։ Շուրջ հարյուր տարի անց՝ 962 թվականին, գերմանական տիրույթներում ստեղծվում է Սրբազան Հռոմեական կայսրությունը, որն ինքնին բացառում է արևելաֆրանկական տերության իրավահաջորդությունը և գործում որպես անկախ տարածաշրջանային ուժ[22]։ Ի սկզբանե Արևելյան Ֆրանկիա կոչվող տարածքը Հռենոսից ձգվում էր մինչև Էլբա գետը, Հյուսիսային ծովից մինչև Ալպյան լեռներ։ Օտտոն I-ը կարողանում է համախմբել Գերմանիայի տարածքում ձևավորված մանր ու միջին իշխանությունները՝ դքսությունները, և իր միավորիչ գործունեության շնորհիվ՝ օծվում Սրբազան Հռոմի կայսր։ 996 թվականին Գրեգորիոս V-ը դառնում է ազգությամբ գերմանացի առաջին Հռոմի պապը, ում ջանքերով էլ Սրբազան Հռոմեական կայսրության գահն անցնում է Օտտոն III-ին։ Նրա օրոք գերմանական բանակը ներխուժում է հյուսիսային Իտալիա և Բուրգունդիա՝ համակված լինելով «համաշխարհային կայսրությունը» վերստեղծելու ուտոպիական ձգտումով[23]։
Օտտոն I՝ Սաքսոնական արքայատոհմից սերվող գերմանացի միապետ, գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության հիմնադիրը։ Պայքարել է իր տիրակալության ներսում բռնկված անջատողական շարժումների դեմ, օժանդակել հոգևորականությանը և ձեռք բերել մեծ ժողովրդականություն։ Լեխի ճակատամարտում հաղթել է հունգարական հրոսակներին։ | Ֆրիդրիխ I Շիկամորուս (Բարբարոսա)` Սրբազան Հռոմեական կայսրության կայսր 1155-1190 թվականներին։ Իր հանրահայտ մականունը ստացել է հյուսիսային Իտալիա կատարած արշավանքի կապակցությամբ։ Իտալիայում պայքար մղելուց բացի վերջինս մասնակցել է նաև Խաչակրաց երրորդ արշավանքին՝ Ֆիլիպ Օգոստոսի և Ռիչարդ Առյուծասիրտի հետ։ Մահացել է Կիլիկիայում՝ պատահաբար խեղդվելով Սալեֆ գետում լողալիս։ | Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն՝ Սրբազան Հռոմեական կայսրության գահակալը 1212 թվականից։ Ի սկզբանե ժառանգել է Սիցիլիայի թագավորության իշխանությունը և ապա դարձել Գերմանիայի թագավոր։ Հովանավորել է երաժշտությունը, գրականությունը և ճարտարապետությունը։ Հիմնել է բազմաթիվ կրթական հաստատություններ, այդ թվում՝ Նեապոլի համալսարանը։ |
11-րդ դարի վերջին ավատատիրական հարաբերությունները սկսում են ընդգրկել ամբողջ Գերմանիան, ուժեղանում է քաղաքական ապակենտրոնացումը։ Օգտվելով դրանից՝ պապականությունը փորձում է այստեղ հաստատել իր քաղաքական տիրապետությունը, որն էլ իր հանգուցալուծումն է ստանում 1122 թվականի Վորմսի պակտով։ Սակայն կայսրերի և պապերի հակամարտությունն այդպես էլ չի ավարտվում։ Փոխարենը՝ Ֆրիդրիխ I Շիկամորուսը վերսկսում է իտալական արշավանքները, որոնք ավարտվում են բացառիկ հաղթությամբ։ Միևնույն ժամանակ գերմանական իշխանները խաչակրաց արշավանքների պատրվակով նվաճում են պոլաբյան սլավոնների, ինչպես նաև Էլբայից արևելք ընկած և Մերձբալթիկայում ապրող ժողովուրդների տիրույթները։
12-րդ դարում Սրբազան Հռոմեական կայսրությունում հաստատվում է Հոհենշտաուֆենների ժառանգական իշխանությունը։ Գերմանական ազդեցությունը տարածվում է դեպի հարավ և արևելք՝ հասնելով մինչև սլավոնական բնակատեղիներ։ Հանզայական միության առևտրային ուղիները, որոնք գլխավորապես անցնում էին գերմանական քաղաքների տարածքներով, կարևոր նշանակություն ունեին միջնադարյան Եվրոպայի տնտեսական կյանքում։ անզան ներդրել է արտաքին ինքնուրույն քաղաքականություն՝ ձեռք է բերել ամրոցներ, աձևավորել ասպետական օրդեններ, աջակցել օլիգարխիային։ Չնայած նրան, որ Սրբազան Հռոմեական կայսրության թագավորի ընտրության աշխարհիկ և եկեղեցական կանոնները լավ էին սահմանված, այնուամենայնիվ, շատ հաճախ առաջ էին գալիս մասնավոր անհամաձայնություններ։ Այդ իսկ պատճառով Կառլոս IV կայսրը 1356 թվականին ընդունում է այսպես կոչված «ոսկե բուլլան», որն ամրագրում է Սրբազան Հռոմեական կայսրությանչ որսհարյուրամյա գոյության ընթացքում ձևավորված հիմնական սահմանադրական հիմքերը։
14-րդ դարում Սրբազան Հռոմեական կայսրությունն ապրում է ժողովրդագրական ճգնաժամ, որը մեծապես պայմանավորված էր «սև մահվան»՝ ժանտախտի համաճարակի տարածման արդյունքում մահացությունների անասելի մեծ թվաքանակով (Եվրոպայի բնակչության 30-60 տոկոսը)[24]։
Միջնադարի մայրամուտն ու նոր շրջանի կարգերի ձևավորումը Գերմանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1517 թվականի հոկտեմբերին Վիտենբերգի համալսարանի պրոֆեսոր Մարտին Լյութերը, ով աչքի ընկնում քրիստոնեական եկեղեցու որոշ արարողակարգերի նկատմամբ իր քննադատական կեցվածքով, կազմում է «95 թեզիսներ» (հավատով արդարացման վարդապետությամբ և հայտնության քրիստոսակենտրոն ընկալմամբ)։ Լյութերը պնդում էր, որ Աստվածաշունչը հանրամատչելի գիրք է և այն պիտի կարդան բոլորը։ Այդ պատճառով էլ նա դառնում է առաջին անձը, ով «Սուրբ գիրք»-ը լատիներենից թարգմանում է գերմաներեն։ Հեղափոխության պատճառը սակայն դառնում է Հռոմից ժամանած սաքսոնացի կաթոլիկ քահանա Հովհաննես Տեցելի վաճառած ինդուլգենցիաները։ Վերջինս Հռոմի պապ Լևոն X-ի հրամանով եկել էր Գերմանիա՝ սբ. Պետրոս եկեղեցու շինարարության համար գումարներ հավաքելու։ Ընդդիմանալով նմանօրինակ գործողություններին՝ Լյութերը սկզբնավորում է ռեֆորմացիայի շարժումը՝ միևնույն ժամանակ հիմնադրելով լյութերականության գաղափարներով լեցված բողոքական եկեղեցին։ Կարճ ժամանակահատվածում շարժումը լայնորեն տարածվում է ամբողջ Արևմտյան Եվրոպայում։ Եվրոպայի կաթոլիկների և լյութերականների միջև հակամարտությունն իր հանգուցալուծումն է գտնում 1555 թվականի սեպտեմբերի 25-ին Աուսբուրգում, որտեղ Սրբազան Հռոմեական կայսրության գահակալ Կառլոս V-ի և Շմալկալդինյան դաշինքի միջև կնքվում է հաշտության պայմանագիր։
Ռեֆորմացիային հաջորդած կրոնական հակամարտության և Երեսնամյա պատերազմից հետո, զարգացած միջնադարում՝ ազգային պետությունների կազմավորմանը զուգընթաց, Սրբազան Հռոմեական կայսրությունը բռնում է լճացման ուղին[25]։ Կայսրությության տարածքում ապրող բողոքականների և կաթոլիկների միջև հերթական հակասությունները 1618 թվականին վերաճում են բաց պատերազմի[26]․ շուտով այն փոխարկվում է իշխող Հաբսբուրգյան հարստության և կայսրության տարածքային ամբողջականության դեմ ուղղված անուղղակի պայքարի։ Բազմակողմ պատերազմն ավարտվում է 1648 թվականին՝ Վեստֆալյան հաշտության պայմանագրի կնքմամբ[27]։ Վերջինիս դրույթները ֆունդամենտալ նշանակություն են ունենում Սրբազան Հռոմեական կայսրության հետագա ճակատագրի համար։ Տարածքային առումով պայմանագիրն ամրագրում է կայսրության կողմից Շվեյցարիայի և Նիդերլանդների կորուստը (վերջիններս հռչակվում են անկախ պետություններ), իսկ որոշ հողեր՝ զիջում հակառակորդներին։ Հաստատվում է հյուսիսային Գերմանիայում եկեղեցական հողերի սեկուլյարիզացիայի (պետության օգտին օտարման) արդյունքները։ Դավանաբանության տեսակնյունից ճանաչվում է կաթոլիկ, լյութերական և կալվինական եկեղեցիների հավասարությունը, կայսերական դասերի համար ամրագրվում է մեկ դավանանքից մյուսին անցնելու ազատության իրավունքը, երաշխավորվում՝ կրոնական փոքրամասնությունների համար դավանանքի ազատությունն ու արտագաղթելու իրավունքը։
Ավստրիական կայսրություն և Պրուսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձախից՝ Պրուսիայի թագավորությունը 1815 թվականին։ Աջից՝ Ավստրիական կայսրությունը 1815 թվականին
|
1701 թվականին մահանում է Բրանդենբուրգ-Պրուսիայի «մեծ կուրֆյուրստ» Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը, ում հաջորդում է որդին՝ Ֆրիդրիխ III-ը։ Վերջինս հրաժարվում է ենթակա տիտղոսից և իրեն հռչակում Պրուսիայի անկախ թագավորության գահակալ՝ Ֆրիդրիխ I անվան ներքո[28][29]։ Ստեղծված պետությունը միջազգային ճանաչում ստանում է միայն 1713 թվականին՝ Ուտրեխտյան պայմանագրով։ Սրբազան Հռոմեական կայսրությանը պատուհասած հերթական փորձանքը տեղի է ունենում 1740-1748 թվականներին, երբ եվրոպական պետությունները միմյանց դեմ մղում են ավստրիական հողերի ժառանգության համար արյունարբու պատերազմներ։ Կայսերապատկան հողերի նկատմամբ ունեին մի շարք եվրոպական երկրներ, մասնավորապես՝ Պրուսիան, Բավարիան, Սաքսոնիան, Իսպանիան և Սարդինիան։
Հաբսբուրգների պաշտպանությամբ հանդես էին գալիս Անգլիան և «Ցածրահողերը»՝ Ֆրանսիայի առևտրական մրցակիցները, և Ռուսաստանը, որն անհանգստացսւծ էր Պրուսիայի հզորացումից։ 1748 թվականին հակամարտությունն ավարտվում է և կնքվում է Աախենի պայմանագիրը, որով Հաբսբուրգները պահպանում են իրենց տիրույթների զգալի մասը, ճանաչվում է Մարիա Թերեզայի օրինական իրավունքները թագի նկատմամբ։ Այնուամենայնիվ, Հաբսբուրգները կորցնում են իտալական տիրույթների մի մասը և գրեթե ամբողջ Սիլեզիան, որն անցնում է Պրուսիային։ Կայսրության մոտալուտ փլուզման կամ առնվազն Գերմանիայում Հաբսբուրգների իշխանության վերացման հավանականությունը 1803 թվականի «Եզրափակիչ որոշման» ընդունումից հետո ակնհայտ էր դարձել անգամ կայսր Ֆրանց II-ի համար։ 1804 թվականին վերջինս ընդունում է «Ավստրիայի կայսր» տիտղոսը՝ ձգտելով հավասարակշռություն պահել Նապոլեոն Բոնապարտի ջանքերով զարթոնք ապրող Ֆրանսիայի հետ։ Այսպիսով, նույն տարում գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրությունը դադարում է գոյություն ունենալով՝ իր տեղը զիջելով Ավստրիական կայսրությանը։ Գերմանական տերությունների համար իրական պատուհաս էին Նապոլեոնյան պատերազմները, որոնք գլխավորապես հյուծում և պառակտում են նախկին հզոր տիրակալությունները։ Աուստեռլիցի ճակատամարտում ավստրիական բանակի կրած պարտությունից հետո Նապոլեոն Բոնապարտը պաշարում է Վիեննան՝ ցնցումնային հարված հասցնելով կայսրությանը։ Գերմանական հողերում ձևավորվում են փոքր և միջին պետական միավորումներ, որոնք գործում էին ապակենտրոն։ Վերջիններս 1806 թվականին Ֆրանսիայի հետ կնքում են պայմանագիր և դառնում վերջինիս վասալը՝ ինքնին ձևավորելով Հռենոսյան միությունը։ 1814-ի Վիեննայի վեհաժողովում ևս Գերմանիան շարունակում է պահպանել իր պառակտված վիճակը[30][31]։
Գերմանիայի միավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիեննայի վեհաժողովում Նապոլեոնյան Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո մասնակից երկրների ջանքերով հիմնվում է Գերմանական կոնֆեդերացիան (համադաշնությունը), որը ներառում էր 39 ինքնիշխան պետական կազմավորումներ։ Համադաշնության «ղեկն» իր ձեռքում է կենտրոնացնում «Ավստրիայի կայսր» տիտղոսը կրող միապետը, թեպետ և անհերքելի էր գերմանական հողերում օրեցօր զորեղացող Պրուսիայի թագավորության ազդեցության շրջանակների ընդլայնման հանգամանքը։ Այն ուղեկցվում էր Հաբսբուրգների և Հոհենցոլերների հարստությունների միջև անզիջում պայքարով։ Այնուամենայնիվ, ցանկացած միավորման գերնպատակը համարվում էր պառակտ Գերմանիայի միավորումը։ Ֆրանսիական հեղափոխության ազատատենչ գաղափարներով ոգեշնչված Ազգային և ազատագրական հայացքներ ուներ հատկապես երիտասարդությունը։ 1832 թվականի մայիսին նշված Համբախի ֆեստիվալը Գերմանիայի միավորմանը, ազատությանը և ժողովրդավարությանը միտված կարևոր միջոցառում էր։
Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի կառավարման տարիներին ներքաղաքական քաոսը էլ ավելի է ահագնանում, որն էլ 1878 թվականին դառնում է հեղափոխական ալիքի բռնկման կարևոր դրդապատճառ։ Նույն տարվա մայիսի 18-ին Մայնի Ֆրանկֆուրտում բացվում է համագերմանական ազգային ժողովը, որը պետք է վճռեր երկրի միավորման հիմնահարցը։ Այնուամենայնիվ, անպտուղ բանավեճերով հագեցած ժողովը ձգձգում է համագերմանական սահմանադրության մշակումը և ընդդիմադիր ուժերին ամրապնդվելու հնարավորություն տալիս։ 1862 թվականին Վիլյամ I-ի կողմից նախարար-նախագահի պաշտոնում նշանակվում է դիվանագետ Օտտո ֆոն Բիսմարկը, ում վիճակված էր իրագործել Գերմանիայի վերամիավորման բաղձալի ծրագիրը։ Բիսմարկը հաջողությամբ 1864 թվականին պատերազմում է Դանիայի թագավորության դեմ՝ բավարարելով Յուտլանդ թերակղզու նկատմամբ Պրուսիայի կառավարության հավակնությունները։ 1866 թվականին Պրուսիան հաղթանակում է կայսերական Ավստրիայի դեմ մղվող պատերազմում և ստեղծում Հյուսիսգերմանական համադաշնությունը («Նորդդոյթչեր բունդ»)։ Ֆրանս-պրուսական պատերազմից հետո Օտտո Բիսմարկի նախագահությամբ Վերսալի հայելապատ դղյակում տեղի է ունենում Գերմանական կայսրության հռչակման հանդիսավոր արարողությունը։ Ընդարձակ տերության կազմի մեջ էին մտնում գերմանական գրեթե բոլոր հողերը՝ բացառությամբ Ավստրիայի և Շվեյցարիայի գերմանախոս երկրամասի։ Նորաստեղծ Գերմանիան փաստացիորեն վերամիավորվում էր «գերմանական հողերի սրտի»՝ Պրուսիայի շուրջ, որտեղ շարունակում էր Հոհենցոլերների ժառանգական իշխանությունը։ Կայսրության քաղաքամայր էր հռչակվում Բեռլինը։
Առաջին Ռայխ և գաղութային կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ անդրծովյան խնդիրներ են ընկել Գերմանական կայսրության վրա, խնդիրներ, որոնք շատ ավելի մեծ են, քան մեր երկրից որևէ մեկը կսպասեր։ Գերմանական կայսրությունը, ինչպես իրեն է հատուկ, պարտավոր է օգնել իր քաղաքացիներին, ովքեր վտանգի մեջ են օտար երկրներում։ Խնդիրներ, որոնք հին գերմանական ազգի Հռոմեական կայսրությունը ի վիճակի չէր լուծել, նոր Գերմանական կայսրությունը հստակ գիտի լուծման ձևը։ Սա հնարավոր է դարձնում մեր բանակը։
Գերմանիայի միավորումից հետո Օտտո ֆոն Բիսմարկը հռչակվում է երկրի բունդեսռայխկանցլեր։ Ֆրանսիայի նկատմամբ հաղթանակն այս երկրի համար առաջ է քաշում զարգացման մեծ հեռանկար։ Ֆրանֆուրտի պայմանագրով նախ և առաջ վերջինս վերահսկողություն է սահմանում Էլզաս և Լոթարինգիա երկրամասերի նկատմամբ, ապա որպես փոխհատուցում ստանում 5 միլիարդ ֆրանկ ռազմատուգանք։ Վիլհելմ II-ի կառավարման տարիներին Գերմանիան, ինչպես և մյուս եվրոպական տերությունները, բռնում է զարգացման իմպերիալիստական ուղին՝ քանիցս բախվելով հարևան երկրների հետ։ Սա հանգեցնում է նրան, որ Գերմանիայի հետ սերտ հարաբերություններ ունեցող շատ երկրներ հրաժարվում են իրենց դաշնակցային պարտավորություններից։ Նմանօրինակ աշխարհաքաղաքական պայմաններում Գերմանիան մերձենում է Ավստրո-Հունգարական կայսրության հետ, ով նախկինում պահպանում էր նետրալիտետը[32]։
Գերմանիայի վարած բազմասփյուռ արտաքին քաղաքականության շնորհիվ կայսրությունը կարճ ժամանակահատվածում վերածվում է գերտերության՝ իր ազդեցության ոլորտում ներառելով բազմաթիվ տարածաշրջաններ։ Գերմանական զորքերին հաջողվում է նաև նոր տարածքներ ձեռք բերել այլ աշխարհամասում՝ ստեղծելով գաղութային կայսրություն։ 1884 թվականին տեղի ունեցած Բեռլինի վեհաժողովում օրենքի ուժով հաստատվում են Գերմանական Արևելյան Աֆրիկայի, Գերմանական Հարավարևեմտյան Աֆրիկայի, Տոգոլենդի և Կամերունի պրոտեկտորատները[33]։ Ավելի ուշ՝ գերմանական օկուպացիայի արդյունքում Խաղաղօվկիանոսյան տարածշրջանում ձևավորվում է Նոր Գվինեայի, Միկրոնեզիայի և Սամոայի կախյալ տարածքները, իսկ Չինաստանում՝ Գերմանական կայսրությանն է հպատակվում Ցզյաո Չժոուի նեղուցը։ 1904-1907 թվականներին գերմանահպատակ Հարավարևմտյան Աֆրիկայի գաղութում (ներկայիս Նամիբիայում) իրականացվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Այդ դրդապատճառը եղել է Նամիբիայի տեղաբնիկ ժողովուրդների՝ հերերոների և հոտենտոտների ապստամբությունն ընդդեմ գաղութային դաժան շահագործման և աֆրիկացիների հողազրկման։ Գերմանական մետրոպոլիան ապրիլին պարտության է մատնում գաղութի կենտրոնական շրջաններն ազատագրած հերերոներին։ Նրանց մի մասը կոտորվում է դաժան մարտերում, մի մասն էլ նահանջի ճանապարհին զոհվել անապատում։ Շատերն էլ ստրկացվել են գաղութարար ֆերմերների կողմից[34][35]։ Ընդհանուր հաշվով, գերմանացիների ցեղասպան գործողությունների արդյունքում զոհվել են 100 հազար հերերոների շուրջ 80 %-ը։
Համաշխարհային գերիշխանության հասնելու բաղձալի իղձով համակված Գերմանիան 1914 թվականի հունիսին սանձազերծում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Աշխարհամարտի բռնկման ձևական շարժառիթը դառնում է սերբ ուսանող Գավրիլո Պրինցիպի կողմից Ավստրո-Հունգարիայի գահաժառանգի սպանությունը։ Վերջինս կռվում էր «Քառյակ դաշինքի» մյուս անդամ-պետությունների՝ Բուլղարիայի, Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի զինակցությամբ։ Այնուամենայնիվ, Անտանտի երկրների միահամուռ ուժերով համաշխարհային պատերազմն ավարտվում է Գերմանիայի ջախջախիչ պարտությամբ։ Պատերազմական գործողությունների արդյունքում գերմանական կողմն ունենում է շուրջ 2 միլիոն զոհ։ Մարդկային զոհերից բացի, Գերմանիան ունենում է նաև բազմաթիվ տարածքային կորուստներ, տնտեսությունն ապրում է աննախադեպ լճացում։
Վայմարյան հանրապետություն և Նացիստական Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի նոյեմբերին բռնկված հեղափոխության հաղթանակից հետո Գերմանիան հռչակվում է դաշնային հանրապետություն։ 1925 թվականի տվյալներով վերջինիս կազմի մեջ էին միավորվում 18 դաշնային երկրամասեր։
1919 թվականի օգոստոսի 11-ին նախագահ Ֆրիդրիխ Էբերտը («Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից») ստորագրում է այսպես կոչված «Վայմարյան սահմանադրությունը»[36]՝ բացարձակապես արմատախիլ անելով երկրի միապետական մնացուկը։ Այնուամենայնիվ, հանրապետականները չէին կարողանում ամբողջական վերահսկողություն սահմանել երկրի ողջ տարածքի վրա, քանզի սոցիալիստներն իրենց բացարձակ իշխանությունն էին հաստատել Բավարիայում՝ ստեղծելով Մյունխենի սոցիալիստական հանրապետությունը, իսկ պահպանողականները ժամանակ առ ժամանակ ընդվզում էին կառավարության դեմ՝ միապետական կարգերը վերականգնելու նպատակով։ Իր գայության տասնչորս տարիների ընթացքում Վայմարյան հանրապետությունը առերեսվում է բազում խնդիրների հետ, այդ թվում՝ հիպերարժեզրկման, քաղաքական էքստրեմիզմի, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակիցների հարկադրանքներին։ Վերսալյան պայմանագրի հետ անհամաձայնությունը, ինչպես նաև այդ պայմանագիրը ստորագրած քաղաքական գործիչների նկատմամբ անհանդուրժողականությունը, ի վերջո հանգեցնում է քաղաքական անկայունության։
Առաջին աշխարհամարտից հետո «դաշնակիցները» պարտված Գերմանիայի համար ստեղծում են հետագա զարգացման համար չափազանց անբարենպաստ պայմաններ։ Չվճարված ռեպարացիաների դիմաց 1923 թվականի հունվարին ֆրանս-բելգիական միացյալ զորաբանակները ներխուժում են հյուսիսային Գերմանիա՝ օկուպացիայի ենթարկելով քարածխի և բնական գազի չափազանց մեծ պաշարներ ունեցող և գերմանացիների տնտեսական կյանքում կենսական նշանակություն ունեցող Ռուրի երկրամաս (տե՛ս՝ Ռուրի ճգնաժամ)։ Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի գործուն աջակցությամբ շուտով կազմվում է պարքի վերաձևակերպման ծրագիր, որով ռազմատուգանքները բաժանվում էր մասնաբաժինների։ Այդ իսկ պատճառով 1924-1929 թվականներն ընդունված է համարել «մասամբ կայունացման» ժամանակաշրջան[37]։ 1929 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամը թիրախավորում է նաև զարգացման ուղին բռնած Վայմարյան հանրապետությունը։ Մեծ ճգնաժամն էլ ավելի է սրանում «Բրյունինքի տնտեսական քաղաքականության» պատճառով` նպաստելով երկրում արդեն իսկ արմատացած գործազրկության բարձր մակարդակի շարունակական աճին[38]։
Միջազգային հարաբերությունների աշխուժացման տեսանկյունից Գերմանիայի ֆրանսիական օկուպացիան բավականաչափ փոխում է Գերմանիայի հանդեպ արտասահմանյան հանրության վերաբերմունըք, չնայած այն հանգամանքին, որ Ազգերի լիգայում ոչ մի գործողություն չէր իրականացվում Վերսալյան պայմանագրի իրավակիրառ սահմանային շրջանակներից դուրս։ Ֆրանսիացիները, իրենց տնտեսական խնդիրներով հանդերձ, ի վերջո ստիպված են լինում ընդունել Դաուեսյան պլանը և 1925 թվականի հուլիսին ու օգոստոսին հեռացնում իրենց ուժերը ռազմակալված տարածքներից։ Հաջորդիվ ֆրանսիական զորքերը տեղափոխվում են Դյուսելդորֆ և Դուիսբուրգ՝ ավարտելով Ռուրի տարածաշրջանում իրենց բացարձակ վերահսկողությունը։ : Ըստ Սալի Մարկսի՝ Ռուրի օկուպացիան տվյալ իրավիճակում շահավետ էր գերմանացիների համար, նամանավանդ որ այն ոչ մի կերպ չի նպաստել գերմանական հիպերինֆլացիային։ Վերջինս սկսել էր 1922 թվականին՝ Ռուրի օկուպացիայի կապակցությամբ փքված գերմանական արձագանքների պատճառով։ 1924 թվականին ֆրանկի արժեզրկման արդյունքում առաջ է գալիս փոխհատուցումների գոլորշիացման ֆորսմաժորային խնդիր; |
1932 թվականին տեղի ունեցած հատուկ դաշնային ընտրություններում հաղթանակ է տանում Ադոլֆ Հիտլերի գլխավորած նացիստական կուսակցությունը[39]։ 1936 թվականի հունվարի 30-ին գործող նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգը ստիպված է լինում Հիտլերին նշանակել Գերմանիայի կանցլերի պաշտոնում[40]։ Հինդենբուրգը մահից հետո Հիտլերը իր ձեռքում է կենտրոնացնում երկրի ամբողջ օրենսդրական իշխանությունը։ Կարճ ժամանակամիջոցում վերջինիս ղեկավարած կառավարությունը ստեղծում է կենտրոնացված ամբողջատիրական պետություն, որն ազգային հանրաքվեից հետո դուրս է գալիս Ազգերի լիգայից․ սկսվում է Գերմանիայի ռազմական վերազինման գործընթացը, որը տեղի է ունենում աննախադեպ արագ տեմպերով[41][42]։ Այս ժամանակահատվածում նացիստները մեծ ժողովրդականություն և լեգիտիմություն էին վայելում Գերմանիայում՝ ի շնորհս վերջիններիս նախաձեռնած տնտեսական բացառիկ ծրագրերի, պակասորդի նվազեցման, աշխատավարձերի բարձրացման և գործազրկության մակարդակի թռիչքային անկման։
1935 թվականին Ադոլֆ Հիտլերը հայտարարում է Վերսալ-Վաշինգտոնյան համակարգից Գերմանիայի դուրս գալու մասին[43] և հրապարակում Նյուրնբերգյան սկզբունքները («Գերմանական արյունը և գերմանական պատիվը պաշտպանելու մասին օրենք»)։ Ռասիզմը, հատկապես` հակասեմականությունը, հիտլերյան վարչակարգի հիմնական շրժիչն էր։ Գերմանական ժողովուրդները նացիստների կողմից բնորոշվում էին որպես տիրակալների ռասա, որը «արիական ռասայի» ամենամաքուր ճյուղն էր։ Հրեաների և գնչուների դեմ ճնշումները սկսվում են իշխանության գալու վաղ տարիներից, 1933 թվականի մարտին հիմնադրվում են առաջին համակենտրոնացման ճամբարները։ Շատ քաղաքացիների և եկեղեցու ընդվզումները բազմիցս ճնշվում են, շատերը բանտարկվում են։ Կրթությունը սկսում է կենտրոնանալ ռասսայական կենսաբանության, բնակչության քաղաքականության և ռազմական ծառայության վրա։ 1935 թվականին գերմանական բանակը վերահսկողություն է սահմանում Սաարի նկատմամբ (որպես «Արևմտյան սահմանային մարկա»), 1936 թվականին՝ բռնակցում Ռեյնլանդը։ 1938 թվականին տեղի է ունենում «Անշլյուսի» գործողությունը, որի արդյունքում Ավստրիան ենթարկվում է անեքսիայի։ Նույն տարվա հոկտեմբերի 30-ին Նացիստական Գերմանիան («Երրորդ Ռայխ») Ֆրանսիայի հետ կնքում է Մյունխենի համաձայնագիրը, ըստ որի որով Ֆրանսիան չպետք է ռազմական օգնություն տրամադրեր Չեխոսլովակիային՝ Գերմանիայի կողմից Սուդետների երկրամասի գալիք օկուպացիայի ժամանակ[44]։ Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ գերմանական վերմախտը շարունակում է իր հաղթարշավը Չեխոսլովակիայում՝ երկիրը ենթարկելով անեքսիայի։
Նոյեմբերի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Ռայխի ողջ տարածքում ոչնչացվում է ավելի քան 200 սինագոգ ու պաշտամունքային վայր, թալանվում հրեաներին պատկանող 7500 առևտրային կրպակ ու ձեռնարկություն, գրեթե հարյուր հրեա սպանվում է, հարյուրավորներն ինքնասպանություն են գործում կամ մեռնում ստացված վնասվածքների պատճառով։ Եվս 30 հազարն աքսորվում է համակենտրոնացման ճամբարներ։ Ընդհանուր առմամբ, ջարդերի ու աքսորի հետևանքով զոհվում է 2000-5000 հրեա։ Այս եղերական իրադարձությունը պատմության մեջ հայտնի է «բյուրեղապակյա գիշեր» անվանումով։ 1939 թվականի օգոստոսին Հիտլերի կառավարությունը բանակցություններ է սկսում ԽՍՀՄ-ի հետ, որի արդյունքում կնքվում է Մոլոտով-Ռիբենտրոպյան պակտը («խորհրդա-գերմանական փոխադարձ չհարձակման պայմանագիր»)։ Այն ինքնին նախատեսում էր Արևելյան Եվրոպայի բաժանումը գերմանական և խորհրդային ազդեցության ոլորտների։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին վերմախտը ներխուժում է Լեհաստան՝ սանձազերծելով Երկրորդ համաշխարհային պատերազմը․ սկսվում է բաժանված աշխարհի հերթական վերաբաժանումը[45][46]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիտլերի գործողություններից երկու օր անց՝ սեպտեմբերի 3-ին, պաշտոնական Բեռլինը մերժում է պատերազմը դադարեցնելու կապակցությամբ Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացրած վերջնագիրը, որի արդյունքում էլ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը պատերազմ են հայտարարում Գերմանիային[47]։ 1940 թվականի գարնանը Գերմանիան ռազմախուժում է Դանիա-նորվեգական միացյալ թագավորություն, Նիդերլանդներ և Լյուքսեմբուրգ։ Գրեթե միևնույն ժամանակահատվածում վերմախտը օկուպացնում է հյուսիսային և հյուսիսարևմտյան Ֆրանսիայի գերակշիռ մասը, որից հետո Փարիզից հեռացած վտարանդի կառավարությունը ստիպված է լինում համաձայնության գալ Հիտլերյան վարչակարգի հետ։ Հաջորդիվ գերմանական ուժերը փորձում են ինտերվացիայի ենթարկել Բրիտանիան, սակայն վերջիններս հրթիռահրետակոծությունների են ենթարկում օկուպացված Պա դը Կալեն, որն էլ վերածվել էր գերմանական նավատորմի կարևոր կայանքի։ 1941 թվականին գերմանական վերմախտը հասնում է մինչև Բալկանյան թերակղզի՝ ռազմակալելով Հարավսլավիան և Հունաստանը։
Նույն տարում Հիտլերը խախտում է Մոլոտով-Ռիբենտրոպյան պակտը և ներխուժում ԽՍՀՄ-ի տիրույթներ․ սկսվում է խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ 1942 թվականի տվյալներով Նացիստական Գերմանիան և «առանցքի ուժերը» (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա և այլն) տիրապետում էին մայրցամաքային Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասին։ Ստալինինգրադի ճակատամարտում խորհրդային կարմիր բանակի հաղթանակից հետո իրադարձությունները սկսում են այլ ընթացք ստանալ․ դաշնակիցները արշավում են Աֆրիկայի գերմանական գաղութներ, իսկ արդեն 1943-ին՝ ներխուժում Ֆաշիստական Իտալիա[45]։ 1944-ին արևմուտքի դաշնակիցներն ազատագրում են Ֆրանսիան, իսկ արևելքում՝ իր վերահսկողությունն էր սահմանում Խորհրդային Միությունը։ Զարգացնելով շրջադարձային հաջողությունները՝ դաշնակիցները բազմաճակատ ռազմախուժման են ենթարկում Գերմանիան։ Բեռլինի ճակատամարտի ավարտից հետո Հիտլերի վարչակարգը անկում է ապրում, իսկ Ռայխը՝ լքում ճակատը՝ պատերազմում միայնակ թողնելով իր դաշնակից Ճապոնիային։ Փաստացիորեն, 1945 թվականին պատերազմական գործողությունները Եվրոպայում ավարտվում են[48]։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո նացիստական վարչակարգի նախկին անդամների դեմ Նյուրնբերգյան ատյանում հարուցվել են քրեական վարույթներ՝ միջազգային իրավունքի սկզբունքները ոտնահարելու, մասնավորապես՝ ապօրինաբար պատերազմ սանձազերծելու մեղադրանքով[49][50]։
Համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական կառավարությունն իրականացրել է մարդկության պատմության մեծ իր ծավալներով աննախադեպ ոճրագործություն՝ Հոլոքոստը։ Ցեղասպանության էին ենթարկվում գլխավորապես փոքրամասնությունները՝ գնչուները, հոգեկան ու մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք, Եհովայի վկաները, համասեռամոլները, ինչպես նաև մի շարք կրոնական և քաղաքական գործիչներ[51]։ Գերմանական վայրագությունների արդյունքում մահվան են դատապարտվել նաև բռնազավթված տարածքների միլիոնավոր բնակիչներ, մասնավորապես՝ 2,7 միլիոն լեհ[52], 1,3 միլիոն ուկրաինացի, 1 միլիոն բելառուս[53], ինչպես նաև 3,5 միլիոն տարբեր ազգություններ ունեցող խորհրդային գերիներ[49][53]։ Եվրոպայի նվաճյալ տարածքներից գերեվարվել են շուրջ 12 միլիոն անձինք, որոնք դատապարտվում են ստրկության և տաժանակիր աշխատանքի[54]։ Ընդհանուր հաշվով գերմանական կողմը աշխարհամարտում տվել է 5,3 միլիոն զոհ[55][56], ևս 900 հազար քաղաքացիական անձինք սպանվել են ռազմական գործողությունների հետևանքով։ Հրթիռահրետակոծությունների հետևանքով ավերակի են վերածվել բազմաթիվ քաղաքներ, ոչնչացել մեծ թվով մշակութային կոթողներ։
Արևելյան և Արևմտյան Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի անձնատուր լինելուց հետո դաշնակից երկրները բաժանում են Բեռլինը, իսկ Գերմանիայի տարածքում ձևավորվում են չորս ռազմական գոտիներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիան մաս հասած արևմտյան շրջաններում 1949 թվականի մայիսի 23-ին ստեղծվում է Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունը։ 1949 թվականի հոկտեմբերի 7-ին խորհրդային օկուպացիոն գոտում՝ արևելքում, ձևավորվում է Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը։ Երկրներն արդի պատմագիտության մեջ առավել հայտնի են համապատասխանաբար Արևմտյան և Արևելյան Գերմանիա անվանումներով։ Արևելյան Գերմանիայի մայրաքաղաք է հռչակվում Արևելյան Բեռլինը, իսկ Արևմտյան Գերմանիան իր վարչաքաղաքական կենտրոնը տեղափոխում է Բոնն՝ հայտնելով, որ պետության այսօրինակ բաժանումն ու տարածաշրջանի ստատուս քվոն արհեստական է և կրում ժամանակավոր բնույթ[57]։ Արևմտյան Գերմանիան դաշնային հանրապետություն էր՝ շուկայական տնտեսությամբ։
1948 թվականի սկզբին Արևմտյան Գերմանիան Մարշալի պլանի շրջանակների ստանում է բազմաթիվ օժանդակություններ՝ ենթակառուցվածքների վերականգնման և արդյունաբերությանը զարկ տալու համար[58]։ 1949 թվականին Կոնրադ Ադենաուերը հռչակվում է Ֆեդերատիվ Գերմանիայի առաջին բունդեսկանցլեր, ով պաշտոնավարում է մինչև 1963 թվականը։ Նրա և Լյուդվիգ Էրհարդի կառավարման տարիներին երկիրն ապրում է աննախադեպ տնտեսական աճ, 1950-ականների սկիզբն ընդունված է կոչել «տնտեսական հրաշքի» ժամանակաշրջան[59]։ ԳՖՀ-ը 1955 թվականին դառնում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) համահիմնադիր անդամ, 1957 թվականին անդամակցել Եվրոպական տնտեսական համագործակցությանը։ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը սոցիալիստական ճամբարի («արևելյան բլոկ») շարքային պետություն էր, որը թե՛ քաղաքական և թե՛ ռազմական առումներով վերահսկվում էր Խորհրդային Միության և Վարշավայի պայմանագրի կազմակերպության զինված ուժերի կողմից[60]։ Որպես սոցիալիստական տնտեսական համակարգի ունեցող երկիր՝ Արևելյան Գերմանիան անդամակցում էր Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցությանը[61][62]։
Երկու երկրների բաժանարար սահմանը համարվում էր Բեռլինի պատը, որը կառուցվել է 1961 թվականի օգոստոսի 13-ին։ Պատճառը՝ Արևելյան Գերմանիայի բնակչության դեպի արևմուտք ապօրինի արտահոսքի կանխումն էր։ Բեռլինյան պատը ԳԴՀ-ի կողմից պաշտոնապես կոչվել է «Հակաֆաշիստական պաշտպանական պատ», նկատի ունենալով, որ ՆԱՏՕ-ի երկրները՝ մասնավորապես Արևմտյան Գերմանիան, համարվում են «ֆաշիստներին» հավասարազոր։ Արևմտյան Գերմանիայի կառավարությունը հաճախ այն անվանում էր «Ամոթի պատ»։ Գերմանիայի ներքին սահմանի հետ, որը սահմանագծում էր Արևելյան և Արևմտյան Գերմանիայի բաժանարար հատվածը, խորհրդանշում էր Սառը պատերազմի ընթացքում Արևմտյան Եվրոպան և արևելյան, սոցիալիստական բլոկը միմյանցից բաժանող «Երկաթյա վարագույրը»[63]։ Պատը քանդվել է 1989 թվականին՝ դառնալով կոմունիզմի անկման, ԽՍՀՄ-ի կազմալուծման և Գերմանական վերակառուցման գլխավոր խորհրդանիշը[64]։ Գերմանիայի արևմտյան և արևելյան մասերի միջև լարվածությունը փոքրիշատե մեղմվում է 1970-ականներին՝ կանցլեր Վիլի Բրանդտի վարած արևելյան քաղաքականության շնորհիվ։ 1989 թվականի ամռանը, Հունգարիան ապամոնտաժում է Ավստրիայի հետ սահմանին կառուցված «երկաթյա վարագույրը», որի արդյունքում Արևելյան Գերմանիայի հազարավոր բնակիչներ Հունգարիայի միջոցով անցնում են Ավստրիա և ապա՝ Արևմտյան Գերմանիա։ Գերմանիայի վերամիավորումը տեղի է ունենում 1990 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երկուսին գումարած չորս պայմանագրի արդյունքում։
Գերմանիայի վերամիավորում և եվրոինտեգրացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի վերամիավորումից հետո հռչակված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ստանձնում է Արևմտյան Գերմանիայի իրավահաջորդությունը՝ այդ կերպ շարունակելով իր անդամակցությունը միջազգային կազմակերպություններին[65]։ 1994 թվականին կնքված Բեռլին-Բոն համաձայնագրով Բեռլինը վերստին դառնում էր միացյալ Գերմանիայի մայրաքաղաքը, իսկ Բոնը ստանում էր «բունդեսշտադտ»-ի բացառիկ կարգավիճակ (դաշնային նշանակության քաղաք)՝ պահպանելով որոշ նախարարություններ սեփական հարկի տակ[66]։ Կառավարության վերատեղակայումը տեղի է ունենում 1999 թվականին[67]։ 1988 թվականի ընտրություններում հաղթանակ է տանում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Գերհարդ Շրյոդերը դառնում է բունդեսկանցլեր։
Արևելյան Գերմանիայի տնտեսական արդիականացումն ու ինտեգրացիան եղել է բավականին բարդ գործընթաց, որը շարունակվում է մինչ օրս։ Ամեն տարի Գերմանիայի արևմուտքից արևելք է փոխանցվում շուրջ 80 միլիարդ ԱՄՆ դոլար[68]։
Վերամիավորումից հետո Գերմանիան Եվրոպական միության շրջանակներում ստանձնում է էլ ավելի ազդեցիկ դիրք։ ԵՄ անդամ-պետությունների հետ միասին 1992 թվականին դաշնային հանրապետությունը ստորագրում է Մաաստրիխտի համաձայնագիրը, 1999-ին՝ Եվրագոտու ստեղծման մասին հռչակագիր, իսկ 2007 թվականին՝ Լիսաբոնի պայմանագիրը՝ Եվրոպական Միության սահմանադրության հիմք հանդիսացող երկու պայմանագրերից մեկը[69]։
Գերմանիան խաղաղապահ առաքելություններ է իրականացրել Բալկանյան թերակղզում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ համատեղ ռազմական գործողություններ իրականացրել Աֆղանստանում՝ Թալիբանի ահաբեկչական կազմակերպությունից այդ երկիրը պաշտպանելու նպատակով[70]։ Շատերը կարծում են սակայն, որ Աֆղանստանի պատերազմում Գերմանիան չարաշահել է իր դիրքերը, քանզի ներպետական Սահմանադրության համաձայն՝ Աֆղանստանում օտարերկրյա զորքերը կարող են կայանվել բացառապես այդ երկիրը պաշտպանելու նկրտումներով[71]։ 2005 թվականին Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլերի պաշտոնում ընտրվում է իգական սեռի ներկայացուցիչ՝ Անգելա Մերկելը[72]։ 2009 թվականին Մերկելի գլխավորած լիբերալ-պահպանողական խորհրդարանական խմբակցությունը ստանձնում է երկրի կառավարումը։ 2015 թվականին Գերմանիային է պատուհասել ներգաղթյալների ճգնաժամը, քանի որ վերջինս Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի փախստականների համար դարձել էր ապրուստի բարենպաստ վայր։ Վերջին տարիներին Գերմանիայում են հաստատվել ավելի քան 1 միլիոն փախստականներ[73]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիան բնակչության թվով Եվրոպայի ամենամեծ երկիրն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմում այն կրեց մարդկային զգալի կորուստներ, սակայն բնակչության բնական աճը բացասական նշանով է։ Ստեղծված ժողովրդագրական անբարենպաստ իրադրությունը հաղթահարվում է միայն ներգաղթի հաշվին։
Գերմանիայի բնակչության ազգային կազմը միատարր է, թեև երկրում ապրում են մոտ 7 միլիոն օտարերկրացիներ։ 1990-ական թվականներից սկսած մեծացավ նաև հայերի հոսքը Գերմանիա։ Այժմ այնտեղ ստեղծվել է ոչ մեծ հայկական համայնք։ Ընդունված է գերմանացիների ազգային բնավորության գիծ համարել կարգապահությունը, ճշտապահությունը, հաշվենկատությունը, արտադրական բարձր մշակույթը և օրինապահությունը։ Բնակչությունը Գերմանիայում անհավասարաչափ է տեղաբաշխված։ Ճիշտ է, միջին խտությունը շատ բարձր է՝ 230 մարդ/կմ2, բայց կան շրջաններ, օրինակ, Հռենոս-Ռուրի մեգալոպոլիսում, որտեղ 1 կմ2 վրա ապրում է ավելի քան 1000 մարդ։ Բարձր է երկրի ուրբանիզացման մակարդակը՝ 90%-ից ավելի։
- Գործազրկության մակարդակը Գերմանիայում (%), 2001-2021[74]
Բնակչության կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ The World Factbook-ի՝ Գերմանիայի ազգային կազմը 2020 թվականի դրությամբ՝ 86,3% գերմանացիներ, 1,8% թուրքեր, 1% լեհեր, 1% սիրիացիներ, 1% ռումինացիներ, 8,9% այլ ազգությունների խմբեր։ Լուսատյան սերբերը (60 հազար) ապրում են Բրանդենբուրգի և Սաքսոնիայի հողերում, դանիացիները (50 հազար) ապրում են Շլեզվիգ-Հոլշտեյնի հյուսիսային շրջաններում։ Երկրում կա 6,75 միլիոն օտարերկրյա քաղաքացի, որից 1,749 միլիոնը՝ թուրքեր, 930000՝ նախկին Հարավսլավիայի հանրապետությունների, 187,5 հազարը՝ Ռուսաստանի Դաշնության, 129 հազարը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ 1988 թվականից ի վեր 2,2 միլիոն գերմանական ծագում ունեցող միգրանտներ և 220,000 փախստականներ (ներառյալ նրանց ընտանիքների անդամները) հետխորհրդային երկրներից մշտական բնակության են ժամանել Գերմանիա՝ այդպիսով կազմելով ռուսալեզու ամենամեծ համայնքներից մեկը։ Գերմանիայում իսլամադավան բնակչությունը կազմում է 3,2-3,6 միլիոն, թեև այդ թիվը երբեմն վիճարկվում է։ Որոշ այլ աղբյուրների համաձայն՝ 4,3 միլիոն մուսուլման մշտապես ապրում է Գերմանիայում, որոնցից մոտավորապես 63,2%-ը թուրքական ծագում ունի։ Գերմանիայի բնակչության տարիքային կառուցվածքը 2020 թվականի դրությամբ՝ 0-14 տարեկան՝ 12,89%, 15-64 տարեկան՝ 64,12%, 65 տարեկան և բարձր՝ 22,99%: Գերմանիայի բնակչության միջին տարիքը ըստ The World Factbook-ի 2020-ի համար եղել է 47 տարի (4-րդ տեղն աշխարհում), այդ թվում՝ 46 տարեկան տղամարդկանց և 49 տարեկան կանանց համար։ Տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը՝ 0,96 (2020)։ Գերմանիայի բնակչության կյանքի միջին տեւողությունը 2021 թվականի դրությամբ՝ 81,3 տարի՝ տղամարդիկ - 78,93 տարի, կանայք - 83,8 տարի։ 2021 թվականի դրությամբ ծնելիության մակարդակը կազմում է 8,63 նորածին 1000 բնակչի հաշվով (212-րդն աշխարհում)։ Պտղաբերության ընդհանուր գործակիցը (TFR) կազմում է 1,48 ծնունդ մեկ կնոջ համար։ Բնակչության ժողովրդագրական ծերացման պատճառով մահացության մակարդակը անշեղորեն աճում է, 2021 թվականի դրությամբ մահացության մակարդակը կազմում է 12,22 մահ 1000 մարդու հաշվով (13-րդ տեղ աշխարհում)։ 2021 թվականի դրությամբ Գերմանիայում զուտ միգրացիայի մակարդակը համեմատաբար ցածր է՝ 1,58 միգրանտ 1000 բնակչի հաշվով (54-րդն աշխարհում)։ 2019 թվականի դրությամբ Գերմանիայում առաջին ծննդաբերության ժամանակ կնոջ միջին տարիքը 29,8 տարեկան է (համեմատության համար նշենք, որ Կորեայի Հանրապետությունում աշխարհում ամենացածր TFR-ով երկիրը կազմում է 0,84 ծնունդ մեկ կնոջ հաշվով 2020 թվականին, կինն առաջին ծննդյան ժամանակ 2019 թվականին եղել է 32,2 տարեկան)։
Քաղաքական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռլինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքն է։ Չնայած բոլոր բանակցություններին՝ մայրաքաղաքը Բոննից Բեռլին տեղափոխելուն, Բոննին հաջողվել է մի շարք կարևոր գրասենյակներ պահել իր տարածքում, ինչպես, օրինակ, Դաշնային վերահսկիչ պալատը։ Գերմանիան դեմոկրատական, սոցիալական, իրավական պետություն է։ Այն կազմված է 16 դաշնային երկրներից։ Պետությունը ղեկավարվում է Գերմանիայի հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ։
ԳԴՀ-ն խորհրդարանական հանրապետություն է։ ԳԴՀ սուբյեկտներն ունեն ինքնավարության բավականին բարձր մակարդակ. նրանք ունեն իրենց Սահմանադրությունը, խորհրդարաններն ու կառավարությունները։ Միավորված Գերմանիայի հիմնական օրենքը դեռևս 1949 թվականին ընդունված Բոննի Սահմանադրությունն է, որի մեջ կատարվել է ավելի քան 36 ուղղում։
Պետության գլուխ կանգնած է Դաշնային նախագահը, ով ընտրվում է 5 տարի ժամկետով՝ Դաշնային ժողովի կողմից։ Նախագահը մեծ մասամբ իրականացնում է ներկայացուցչական գործառույթներ։ Նախագահը ներկայացնում է երկիրը միջազգային հարաբերություններում, Դաշնության անունից օտարերկրյա պետություններ հետ կնքում է պայմանագրեր, նշանակում և պաշտոնից ազատում է դաշնային դատավորներին և դաշնային պաշտոնյաներին։ Պետության ներքին գործերում նրա հիմնական գործառույթը հանգում է իշխանության տարբեր թևերի բնականոն գործունեության ապահովմանը։
ԳԴՀ Կառավարությունը բաղկացած է Դաշնային կանցլերից և Դաշնային նախարարներից։ Փաստացիորեն, Գերմանիայում իշխանությունը կենտրոնացած է կառավարության և հատկապես նրա առաջնորդի՝ կանցլերի ձեռքում։ Նախագահի առաջարկով Բունդեսթագն ընտրում է երկրի կանցլերի թեկնածուին, ում էլ այդ պաշտոնին նշանակում է նախագահը։ Ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստացել է Բունդեսթագի ձայների մեծամասնությունը։ Որպես կանոն՝ նա խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության ներկայացուցիչն է։ Նախարարներին առաջադրում է կանցլերը, իսկ նշանակում՝ նախագահը, սակայն պաշտոնից կարող է ազատել կանցլերը։ Կանցլերի լիազորությունների ժամկետը 4 տարի է։
Սահմանադրությամբ ԳԴՀ-ում բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է երկպալատ խորհրդարանին, որի վերին պալատը Բունդեսրատն է, իսկ ստորինը՝ Բունդեսթագը (վերջինիս լիազորությունները այս կամ այն չափով սահմանափակվում են Բունդեսրատի կողմից)։ Վերջինս մի շարք հարցերի հետ կապված ունի վետոյի իրավունք, որի հետ Բունդեսթագը չի կարող հաշվի չնստել։ Բունդեսթագն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, կարող է իր կարծիքն արտահայտել դաշնային կառավարության առաջարկած նախագծերի վերաբերյալ։
ԳԴՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ երկրում դատական իշխանությունն իրականացնում են Դաշնային սահմանադրական դատարանը, դաշնային դատարանները և հողերի դատարանները։ Դաշնային դատական համակարգի կարևորագույն օղակը Դաշնային սահմանադրական դատարանն է։ ԳԴՀ-ում գոյություն ունեն նաև դատական ինքնուրույն համակարգեր, ի դեմս՝ Դաշնային ընդհանուր դատարանի, Դաշնային ֆինանսական դատարանի, Դաշնային վարչական դատարանի, աշխատանքային հարցերով Դաշնային դատարանի և սոցիալական հարցերով Դաշնային դատարանի։ ԳԴՀ դատարանների խնդիրը դատական փորձի ամփոփումն է և համակարգի միասնականության ապահովումը։ Դատավորներն անկախ են և ենթակա են միայն օրենքին։ Դատախազությունը ԳԴՀ-ում առանձին համակարգ չի կազմում, այլ գործում է դատական համակարգում՝ գտնվելով արդարադատության նախարարի ենթակայության ներքո։
Արտաքին հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-գերմանական հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական առաջին քաղաքական հստակ ուղղվածությամաբ հարաբերությունները հաստատվել են 1698 թվականին՝ Իսրայել Օրու նախաձեռնությամաբ։ Իսրայել Օրին առաջարկել է կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ազատագրել Հայաստանը օսմանյան ենթակայությունից։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։ Հաջորդ քաղաքական և դիվանագիտական համագործակցությունը սկսում են ձևավորվել Գարեգին Նժդեհի անմիջական մասնակցությամբ։ Նորագույն շրջանի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարին, իսկ Հայաստանի դեսպանությունը բացվել է 1994 թվականին՝ Բեռլինում։ 2015 թվականի մայիսից ԳԴՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Աշոտ Սմբատյանը։ 2006 թվականի սեպտեմբերից ԳԴՀ-ում Հայաստանի պատվավոր հյուպատոսն է Գյունտեր Պիլարսկին (հյուպատոսական տարածքը՝ Բադեն-Վյուրտենբերգ երկրամաս), նստավայր՝ Կարլսռուե։ Երևանում ԳԴՀ դեսպանությունը բացվել է 1993 թվականին։ 2015 թվականից Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանը Մաթիաս Քիսլերն է։
1991 թվականից մինչև 2008 թվականի հուլիսը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանում կատարվել են 248,7 միլիոն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ։ Դրանց հիմնական մասը ներդրված է ծառայությունների և առևտրի ոլորտում, իսկ մոտ մեկ տասնյակը տարբեր արտադրություններում է ներդրված։ Գերմանացի գործարարները ներգրավված են նաև խորհրդատվական, հյուրանոցային և տուրիստական բիզնեսներում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիան իր տնտեսական հզորությամբ աշխարհի չորրորդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Չինաստանից և Ճապոնիայից հետո։ 2009 թվականին Գերմանիայի համախառն ներքին արդյունքը կազմել է $2.81 տրլն (2008 թվական՝ $2.955 տրլն, 2007 թվական՝ $2.917 տրլն), ՀՆԱ-ի իրական աճի տեմպը 2009 թվականի տարեվերջին՝ -4.9 %։ Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը՝ $34100 (VI—ը աշխարհում)։
Գյուղատնտեսությունը տալիս է համախառն ներքին արդյունքի 0.9 %-ը, արդյունաբերությունը՝ 26.8 %-ը։ Սպասարկման ոլորտին բաժին է ընկնում համախառն ներքին արդյունքի 72.3 %-ը (2009 թվական)։ Տնտեսության ճյուղային կառուցվածքում աշխատուժի համամասնությունը հետևյալն է.
- Գյուղատնտեսություն – 2.4 %
- Արդյունաբերություն – 29.7 %
- Սպասարկման ոլորտ – 67.8 % (2009 թվական)
- Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները Գերմանիայում (ԱՄՆ դոլար)
Աղբյուր՝ The World Bank
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսությունը տալիս է համախառն ներքին արդյունքի 0.9 %-ը։ Այս ճյուղում զբաղված է աշխատուժի 2.4 %-ը։ Գյուղատնտեսական հողահանդակները գրավում են երկրի տարածքի 35 %-ը։
Գերմանիայում հողի մեծ մասը պատկանում է խոշոր տնտեսություններին, որոնց հողակտորի միջին մեծությունը 17 հա է։ Տնտեսությունների 54 %-ն ունի մինչև 10 հա հող։ Փոքր տնտեսությունների մի մասն աշխատում է վնասով։
Պետությունը մի կողմից օգնություն է ցույց տալիս վնասով աշխատող ֆերմերային տնտեսություններին և, ընդհանրապես, բոլորին, մյուս կողմից՝ խրախուսում է տնտեսությունների խոշորացման գործընթացը։ Գերմանական ֆերմերային տնտեսությունները և գյուղական բնակչությունն իրենց եկամուտի զգալի մասը ստանում են ոչ գյուղատնտեսական զբաղմունքներից՝ արհեստագործությունից, զբոսաշրջությունից, փոքր ձեռնարկատիրությունից և այլն։
Գերմանիայի գյուղատնտեսությունը 90 %-ի չափով ապահովում է բնակչության սննդամթերքի պահանջները։
Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնամսատու անասնաբուծությունն է, որը տալիս է ճյուղի համախառն արդյունքի 70 %-ը։ Անասնաբուծության համար բազա են հանդիսանում ընդարձակ արոտավայրերը, որոնք գրավում են երկրի տարածքի 30.5 %-ը, մշակովի կերակրախոտերը, սննդի արդյունաբերությունը։
Գերմանիան աշխարհում չորրորդ տեղն է գրավում կաթի (տարեկան 28 միլիոն տոննա), VI տեղը՝ մսի (տարեկան 5.8 միլիոն տոննա) արտադրությամբ։
Խոշոր եղջերավոր անասնաբուծությունը զարգացած է ամենուրեք, խոզաբուծությունը՝ ավելի շատ հյուսիսային շրջաններում։
Բուսաբուծության տակ է դրված 12 միլիոն հա հող, որը կազմում է գյուղատնտեսական հողահանդակների 69.5 %-ը։ Մշակովի հողերի 98.6 %-ը վարելահողեր են։
Գերմանիան Արևմտյան Եվրոպայում առաջին տեղն է գրավում տարեկանի, գարու, վարսակի, կարտոֆիլի, երկրորդ տեղը՝ Ֆրանսիայից հետո, ցորենի, շաքարի ճակնդեղի մշակումով։ Հացահատիկ և կարտոֆիլ մշակում են ամենուրեք, բայց առավել շատ՝ հյուսիսային շրջաններում։ Շաքարի ճակնդեղն ավելի մեծ տարածում ունի Հռենոս-Վեսֆալիայում, Բավարիայում, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում, խաղողը՝ Բադեն-Վյուրտեմբերգում, Էսսենում։
Գերմանիայում մշակում են նաև գայլուկ, բանջարանոցային կուլտուրաներ, ծաղիկներ։
Գյուղատնտեսության բազայի վրա զարգացել է սննդի արդյունաբերությունը։ Կենդանական յուղի և բուսայուղի արտադրությամբ Գերմանիան աշխարհում գրավում է երրորդ, Եվրոպայում՝ առաջին տեղը։ Հայտնի է գարեջրի, շաքարավազի, գինիների, ձկան, պահածոների արտադրությամբ։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերությանը բնորոշ է գերինդուստրացումը, որի առաջատար և միջազգային շուկայում մրցադիմացկուն ճյուղերն են ավտոմոբիլաշինությունը, ինքնաթիռաշինությունը, վագոնաշինությունը, էլեկտրատեխնիկան, օպտիկական և քիմիական արտադրությունը, դեղագործությունը, մետաղաձուլությունը։
Ընդ որում՝ արդյունաբերության մեջ աստիճանաբար մեծանում է նոր՝ բարձր տեխնոլոգիաներով ճյուղերի դերը, համեմատաբար նվազում արդյունահանող, թեթև, սննդի ճյուղերի դերը։
Արդյունաբերության ավանդական ճյուղը արդյունահանումն է։ Արդյունահանում են քարածուխ, նավթ, երկաթաքար, գունավոր մետաղներ, կալիումական աղ։ Քարածխի տարեկան հանույթը կազմում է 51.2 միլիոն տոննա։ Դրանով գրավում է 10-րդ տեղը աշխարհում։ Քարածխի հանույթը աստիճանաբար նվազում է՝ կապված պահանջարկի նվազման հետ։ Քարածխի 80 %-ը տալիս է Ռուրի ավազանը, մնացածը՝ Սաարի և մյուս ավազանները։ Գորշ ածխի հանույթը 193 միլիոն տոննա է. աշխարհում գրավում է առաջին տեղը։ Գորշ ածխի հանույթը նույնպես ունի նվազման միտում։ Շահագործվող հիմնական ավազաններն են Ստորին Հռենոսյանը, Էլբա և Զաալե գետերի միջև ընկած ավազանը։ Գորշ ածուխը արդյունահանվում է բաց եղանակով։ Այն հիմնականում օգտագործվում է էլեկտրակայաններում։
Նավթի տարեկան հանույթը մոտ 0.5 միլիոն տոննա է, ներմուծումը՝ 64 միլիոն տոննա։ Նավթի վերամշակման խոշոր կենտրոններն են Համբուրգը, Քյոլնը, Ինգոլշտադը։ Նավթը ներմուծում է ՌԴ-ից և Պարսից ծոցի երկրներից։
Բնական գազի արդյունահանումը տարեկան կազմում է 15.29 միլիարդ մ³ (34-րդը աշխարհում), սպառումը՝ 96.26 միլիարդ մ³ ( 5-րդը աշխարհում), ներկրումը 94.57 միլիարդ մ³ (2-րդը աշխարհում), արտահանումը՝ 12.64 միլիարդ մ³ (16-րդը աշխարհում) (2009 թվական)։
Էլեկտրաէներգիայի արտադրությունը հասնում է 593.4 միլրդ կվտ ժ (8-րդը), սպառումը՝ 547.3 միլիարդ կվտ ժ (7-րդը), արտահանման և ներկրման ցուցանիշներն են համապատասխանաբար 61.7 և 41.67 միլիարդ կվտ ժ (2009 թ.)։
Էլեկտրաէներգետիկայի արտադրության 61.8 %-ը բաժին է ընկնում ջերմաէլեկտրակայաններին, 4.2 %-ը ջրաէլեկտրակայաններին, 29.9 %-ը ատոմային էլեկտրակայաններին։ Խոշորագույն ջերմաէլեկտրակայանն Մանհայմն է։ Միջուկային վառելիքով են աշխատում Ալբտախի, Ֆիլիպսբուրգի և մի շարք այլ էլեկտրակայաններ։ Գործում են քաղաքային աղբի բազայի վրա աշխատող ջերմաէլեկտրակայաններ։ Շուրջ 10 ոչ մեծ ջրաէլեկտրակայաններ կան Հռենոս, Զաալե, Էլբա և մյուս գետերի վրա։
Սև մետաղաձուլությունը Պողպատաձուլությամբ Գերմանիան Արևմտյան Եվրոպայում գրավում է առաջին տեղը, աշխարհում ՝ 6-րդ տեղը։ Տարեկան արտադրում է 40.6 միլիոն տոննա պողպատ։ Առաջատարների շարքում է թուջի՝ 30.0 միլիոն տոննա, և գլանվածքի արտադրությամբ։ Սև մետաղաձուլությունը զարգացած է հիմնականում Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրում՝ Դորտմունդում, Դյուսբուրգում, Սաարի երկրում՝ Սաարբրյուկենում։ Սև մետաղաձուլությունը զարգացած է նաև Բրադենբուրգում, Բրեմենում, Համբուրգում։
Գունավոր մետաղաձուլության ձեռնարկություննրը հիմնականում աշխատում են ներմուծովի հումքի բազայի վրա։ Առաջատար ճյուղը ալյումինաձուլությունն է։ Ալյումինի արտադրությամբ Գերմանիան երկրորդ տեղն է գրավում տարածաշրջանում՝ Նորվեգիայից հետո։ Ալյումինաձուլության խոշոր կենտրոններն են Էսսենը, Ֆյորդեն, Համբուրգը։ Տարեկան արտադրում է 575 հազար տոննա ալյումին։ Զարգացաած է նաև զտված պղինձի՝ (տարեկան 616 հազար տ), կապարի և ցինկի ձուլումը։
Մեքենաշինությունը և մետաղաձուլությունը։ Այս ճյուղում զբաղված է արդյունաբերական աշխատողների 50 %-ը։ Մեքենաշինության մեջ տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով աստիճանաբար նվազում է ընդհանուր մեքենաշինության, նավաշինության դերը, մեծանում է օդանավերի, տիեզերական սարքերի, էլեկտրատեխնիկական սարքավորումների, ավտոմոբիլաշինության, համակարգիչների, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների, ինքնակառավարվող սարքերի արտադրության դերը։
Մեքենաշինության հանրահայտ ճյուղը մնում է ավտոմոբիլաշինությունը և հաստոցաշինությունը։ Հաստոցների արտադրությամբ Գերմանիան աշխարհում գրավում է երկրորդ տեղը, ավտոմոբիլների արտադրությամբ՝ երրորդ տեղը։ Ավտոմոբիլների տարեկան արտադրությունը հասնում է 4.7 մլն-ի։ Ավտոմոբիլաշինական խոշորագույն ընկերություններ են «Ֆոլկսվագենը», «Մերսեդես Բենցը», «ԲՄՎ»-ն, «Աուդին», «Օպելը»։ Ավտոմոբիլաշինության մեջ մեծ է նաև ամերիկյան «Ֆորդ» ընկերության դերը։
«Ֆոլկսվագեն» ընկերությունը երկրում խոշորագույնն է. հիմնվել է 1938 թվականին։ Մասնագիտացած է մարդատար մեքենաների և ավտոբուսների արտադրության գծով։ Խոշոր կենտրոններն են Վոլֆսբուրգը, Հանովերը, որը իր դուստր ձեռնարկությունն ունի Բրազիլիայում, Մեքսիակայում, Ավստալիայում և այլ երկրներում։ «Մերսեդես Բենցի» գլխավոր ձեռնարկությունները գտնվում են Շտուտգարտում և Վերտում, «ԲՄՎ»-ինը՝ Մյունխենում և Ռեգենսբուրգում, «Օպելինը»՝ Մայնի Ֆրանկֆուրտում և Այզենախում, «Աուդի»-նը՝ Հալբրոնում։ Օդանավերի, տիեզերական սարքերի արտադրությամբ հայտնի է Մյունխենը, Բրեմենը, Համբուրգը, նավաշինությամբ՝ Համբուրգը, Քիլը, Ռոստոկը։ Էլեկտրատեխնիկական արդյունաբերության առաջատար ընկերություններն են «Սիմենսը» և «Բոշը»։ «Սիմենսը» հիմնադրվել է 1947 թվականին, արտադրում է արդյունաբերական և կանցաղային նշանակության էլեկտրատեխնիկական, ինչպես նաև ռազմական ապրանքներ։
Ընկերության ձեռնարկությունները տեղաբաշված են Նյուրնբերգում, Շտուտգարտում, Համբուրգում։ Այն իր դուստր ձեռնարկությունները ունի Դանիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։
Էլեկտրատեխնիկական արդյունաբերության առաջատարներից է «Բոշ» ընկերությունը, որը հիմնադրվել է 1886 թվականին, մասնագիտացած է կենցաղային էլեկտրական տեխնիկայի արտադրության բնագավառում։ Երկրում առաջիններից մեկն էր, որ սկսեց իր դուստր ձեռնարկությունները ստեղծել արտասահմանյան երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում և այլն։
Գերմանիան քիմիական արդյունաբերության առաջատարներից մեկն է։ Տնտեսության այս ճյուղի առաջատար երեք խոշոր ընկերությունները՝ «Բայերը», «ԲԱՍՖ», և «Հոեսհթը», հիմնադրվել են 1861—1863 թվականներին։ Այս և քիմիական արդյունաբերության մեծ մասը արտադրում են բազմատեսակ ապրանքներ։
Քիմիական արդյունաբերությունն ունի շատ լայն աշխարհագրություն։ Խոշոր կենտրոններն են Համբուրգը, Մայնի Ֆրանկֆուրտը, Լյուդվիգհաֆենը, Քյոլնը, Վիլհելմսհաֆենը։
Գերմանական ընկերությունների ձեռնարկություններ կան Արևմտյան Եվրոպայի, Լատինական Ամերիակայի մի քանի տասնյակ երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում, Բելգիայում, Դանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Թուրքիայում և այլն։
Արդյունաբերությունում զբաղված է աշխատուժի 29.7 %-ը։ [75]
Երկրի հարավում՝ լեռնային շրջաններում, կան նաև ՋՐԷԿ-ներ։ Գերմանիան Արևմտյան Եվրոպայում ամենաշատ պողպատ արտադրող երկիրն է։ Այստեղ զարգացած է մեքենաշինությունը։ Գերմանիային բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը։ Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ։ Արտահանում է մեքենաներ և սարքավորումներ, արդյունաբերական ապրանքներ։ Ներմուծում է հումք, վառելիք, պարենամթերք։ Կա վարկած, որ առաջին մարդ արարածը եկել է Գերմանիայի տարածք, 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։ Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեացիների աշխատանքներում։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ։ Երկրի տարածքը հագեցած է արագընթաց երկաթուղիների, բարձրակարգ ավտոմոբիլային ճանապարհների, գետային ուղիների, խողովակաշարերի խիտ ցանցով։
Առաջակարգ դեր ունի ծովային տրանսպորտը, որը հիմնականում սպասարկում է արտաքին առևտրին։ Խոշոր նավահանգիստներն են Համբուրգը, Վիլհելմսհաֆենը, Ռոստոկը։
Արտաքին տնտեսական կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիան տնտեսական կապերի մեջ է աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ։ Արտաքին առևտրի շրջանառության ծավալով զիջում է միայն ԱՄՆ-ին։
Արտաքին առևտրի մեծ մասը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին, ԱՄՆ-ին և Կանադային։ ԱՊՀ երկրներից առևտրական կապերը մեծ են Ռուսաստանի հետ։
Գերմանիայի արտահանման գրեթե 9/10-ը լայն սպառման արդյունաբերական ապրանքներն են՝ մեքենաներ և սարքավորումներ, մատուցված ծառայություններ։
Հետաքրքիր փաստեր Գերմանիայի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիան դեռ վաղ ժամանակներից հայտնի է որպես քաղաքների երկիր։ Քաղաքների մեծ թվի մասին հիշատակվում է դեռևս Հռոմեական կայսրության ժամանակներից։ Քաղաքների մեծ մասը, չնայած ներկայիս բարձր զարգացածությանը, պահպանել է հնամենի արտաքին տեսքը, գործառույթները և արտադրվող ապրանքների տեսականին։ Օրինակ՝ Ջոլինգենը՝ մետաղյա իրերի արտադրությունը, Հոտան՝ քարտեզագրությունը, Հայդելբերգը և Գյոթինգենը հայտնի են իրենց համալսարաններով, Վայմարը՝ թանգարաններով՝ կապված Գյոթեի, Շիլլերի, Լիստի, Հենդելի անունների հետ, իսկ Հաննովերը, Քյոլնը, Մայնի Ֆրանկֆուրտը, Լայպցիգը՝ որպես միջազգային տոնավաճառների կենտրոն։ Լայպցիգի տոնավաճառը գործում է արդեն 800 տարի։
- Գերմանիան գարեջրի արտադրության հնագույն երկրներից է։ Գարեջրի օգտագործմամբ գերմանացիններն առաջինն են աշխարհում. մեկ շնչի հաշվով տարեկան արտադրվում է 160 լիտր գարեջուր։
- Հռենոսի վրա գտնվող Դույսբուրգ քաղաքն աշխարհի ամենախոշոր գետային նավահանգիստն է, նրա տարեկան բեռնաշրջանառությունը կազմում է 55 միլիոն տոննա։
- Աշխարհում առաջին հաջողված գլոբուսներից մեկը ստեղծել է գերմանացի Մարտին Բեհայմը 1492 թվականին, որը պահպանվում է Նյուրնբերգ քաղաքի թանգարաններից մեկում։
- Գերմանիան օծանելիքի հայրենիքն է։ Առաջին անգամ օդեկոլոնը արտադրվել է Քյոլնում և կոչվել Քյոլնի ջուր։
- ԳԴՀ-ի տնտեսության սպասարկման ոլորտն աչքի է ընկնում բազմապիսի ծառայությունների և սպասարկման, կրթական, գիտական, առողջապահական հիմնարկների լայն ցանցով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «FOWID
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «EKD2016
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «World Economic Outlook Database, October 2018». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Zippelius, Reinhold (2006) [1994]. Kleine deutsche Verfassungsgeschichte: vom frühen Mittelalter bis zur Gegenwart [Brief German Constitutional History: from the Early Middle Ages to the Present] (German) (7th ed.). Beck. էջ 25. ISBN 978-3-406-47638-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Demshuk, Andrew (2012 թ․ ապրիլի 30). The Lost German East. ISBN 9781107020733. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Schulze, Hagen (1998). Germany: A New History. Harvard University Press. էջ 4. ISBN 978-0-674-80688-7.
- ↑ Lloyd, Albert L.; Lühr, Rosemarie; Springer, Otto (1998). Etymologisches Wörterbuch des Althochdeutschen, Band II (German). Vandenhoeck & Ruprecht. էջեր 699–704. ISBN 978-3-525-20768-0. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (for diutisc) Lloyd, Albert L.; Lühr, Rosemarie; Springer, Otto (1998). Etymologisches Wörterbuch des Althochdeutschen, Band II (German). Vandenhoeck & Ruprecht. էջեր 685–686. ISBN 978-3-525-20768-0. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (for diot) - ↑ Wagner, G. A; Krbetschek, M; Degering, D; Bahain, J.-J; Shao, Q; Falgueres, C; Voinchet, P; Dolo, J.-M; Garcia, T; Rightmire, G. P (2010 թ․ օգոստոսի 27). «Radiometric dating of the type-site for Homo heidelbergensis at Mauer, Germany». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America (46): 19726–19730. Bibcode:2010PNAS..10719726W. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Gerhard Trnka. «Rezension zu: H. Thieme (Hrsg.): Die Schöninger Speere, ...es sind acht Speere...(There are eight javelins)». H-Soz-Kult. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ «The Venus of Hohle Fels». donsmaps.com. 2009 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Earliest music instruments found». BBC News. BBC. 2012 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Ice Age Lion Man is world's earliest figurative sculpture». The Art Newspaper. 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Nebra Sky Disc». Unesco memory of the World. 2013. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Claster, Jill N. (1982). Medieval Experience: 300–1400. New York University Press. էջ 35. ISBN 978-0-8147-1381-5.
- ↑ 16,0 16,1 Fulbrook, Mary (1991). A Concise History of Germany. Cambridge University Press. 978-0-521-36836-0, pp. 9–13.
- ↑ Fichtner, Paula S. (2009). Historical Dictionary of Austria. Vol. Volume 70 (2nd ed.). Scarecrow Press. էջ xlviii. ISBN 978-0810863101. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին: "When the Romans began to appear in the region, shortly before the beginning of the Christian era, they turned Noricum into an administrative province, which encompassed much of what today is Austria."
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ postscript (link) CS1 սպաս․ ref duplicates default (link) - ↑ Modi, J. J. (1916). «The Ancient Germans: Their History, Constitution, Religion, Manners and Customs». The Journal of the Anthropological Society of Bombay (7): 647. «Raetia (modern Bavaria and the adjoining country)»
- ↑ Rüger, C. (2004) [1996]. «Germany». In Bowman, Alan K.; Champlin, Edward; Lintott, Andrew (eds.). The Cambridge Ancient History: X, The Augustan Empire, 43 B.C. – A.D. 69. Vol. Volume 10 (2nd ed.). Cambridge University Press. էջեր 527–28. ISBN 978-0-521-26430-3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ ref duplicates default (link) - ↑ Bowman, Alan K.; Garnsey, Peter; Cameron, Averil (2005). The crisis of empire, A.D. 193–337. The Cambridge Ancient History, 12. Cambridge University Press. էջ 442. ISBN 978-0-521-30199-2.
- ↑ «Treaty of Verdun // France, 843». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Wolfram, Herwig (1997). The Roman Empire and its Germanic Peoples. California University Press. էջեր 11–13.
- ↑ McBrien, Richard (2000). Lives of the Popes: The Pontiffs from St. Peter to Benedict XVI. HarperCollins. էջ 138.
- ↑ Nelson, Lynn Harry. The Great Famine (1315–1317) and the Black Death (1346–1351). University of Kansas. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
- ↑ Macfarlane, Alan (1997). The Savage Wars of Peace: England, Japan and the Malthusian Trap. Blackwell. էջ 51. ISBN 978-0-631-18117-0.
- ↑ Philpott, Daniel (2000 թ․ հունվար). «The Religious Roots of Modern International Relations». World Politics (2): 206–245.
- ↑ For a general discussion of the impact of the Reformation on the Holy Roman Empire, see Hajo Holborn, A History of Modern Germany, The Reformation, Princeton N.J., Princeton University Press, 1959, chapters 6–9 (pp. 123–248).
- ↑ Bideleux, Robert; Jeffries, Ian (1998). A History of Eastern Europe: Crisis and Change. Routledge. էջ 156.
- ↑ Batt, Judy; Wolczuk, Kataryna (2002). Region, State and Identity in Central and Eastern Europe. Routledge. էջ 153.
- ↑ «What was the Congress of Vienna? | History Today». www.historytoday.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Europe in 1815 After the Congress of Vienna». www.themaparchive.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Fulbrook 1991, pp. 135, 149.
- ↑ Black, John, ed. (2005). 100 maps. Sterling Publishing. էջ 202. ISBN 978-1-4027-2885-3.
- ↑ Olusoga, David and Erichsen, Casper W (2010). The Kaiser's Holocaust. Germany's Forgotten Genocide and the Colonial Roots of Nazism. Faber and Faber. 978-0-571-23141-6
- ↑ Olusoga, David (2015 թ․ ապրիլի 18). «Dear Pope Francis, Namibia was the 20th century's first genocide». The Guardian. The Guardian News and Media Limited. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Fulbrook 1991, pp. 156–160.
- ↑ Williamson (2005). Germany since 1815: A Nation Forged and Renewed. Palgrave Macmillan. էջեր 186–204.
- ↑ Büttner, Ursula Weimar: die überforderte Republik, Klett-Cotta, 2008, 978-3-608-94308-5, p. 424
- ↑ «PROLOGUE: Roots of the Holocaust». The Holocaust Chronicle. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Fulbrook 1991, pp. 155–158, 172–177.
- ↑ Richard Evans, The Coming of the Third Reich. New York: Penguin, 2003, 978-0-14-303469-8 p. 344
- ↑ «Ein Konzentrationslager für politische Gefangene in der Nähe von Dachau». Münchner Neueste Nachrichten ("The Munich Latest News") (German). 1933 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ մայիսի 10-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Industrie und Wirtschaft» (German). Deutsches Historisches Museum. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Text in League of Nations Treaty Series, vol. 23, pp. 164–169.
- ↑ 45,0 45,1 Fulbrook, pp. 190–195.
- ↑ Axelrod, Alan (2007) Encyclopedia of World War II, Volume 1. Infobase Publishing. pp. 659.
- ↑ Hiden, John; Lane, Thomas (2003). The Baltic and the Outbreak of the Second World War. Cambridge University Press. 978-0-521-53120-7, pp. 143–144.
- ↑ Steinberg, Heinz Günter (1991). Die Bevölkerungsentwicklung in Deutschland im Zweiten Weltkrieg: mit einem Überblick über die Entwicklung von 1945 bis 1990 (German). Kulturstiftung der dt. Vertriebenen. ISBN 978-3-88557-089-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 49,0 49,1 Ian Kershaw.Stalinism and Nazism: dictatorships in comparison Արխիվացված 15 Սեպտեմբեր 2015 Wayback Machine. Cambridge University Press, 1997, p.150 0-521-56521-9
- ↑ Overy, Richard (2011 թ․ փետրվարի 17). «Nuremberg: Nazis on Trial». BBC History. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ Niewyk, Donald L.; Nicosia, Francis R. (2000). The Columbia Guide to the Holocaust. Columbia University Press. էջեր 45–52. ISBN 978-0-231-11200-0.
- ↑ Institute of National Remembrance (Poland), Polska 1939–1945 Straty osobowe i ofiary represji pod dwiema okupacjami. Materski and Szarota. page 9 "Total Polish population losses under German occupation are currently calculated at about 2 770 000".
- ↑ 53,0 53,1 Maksudov, S. (1994). "Soviet Deaths in the Great Patriotic War: A Note". Europe-Asia Studies 46 (4): 671–680.
- ↑ John C. Beyer; Stephen A. Schneider. Forced Labour under Third Reich. Nathan Associates. Part1 Արխիվացված 24 Օգոստոս 2015 Wayback Machine and Part 2 Արխիվացված 3 Ապրիլ 2017 Wayback Machine.
- ↑ Overmans, Rüdiger (2000). Deutsche militärische Verluste im Zweiten Weltkrieg. Oldenbourg. ISBN 978-3-486-56531-7.
- ↑ Kershaw, Ian (2011). The End; Germany 1944–45. Allen Lane. էջեր 279.
- ↑ Wise, Michael Z. (1998). Capital dilemma: Germany's search for a new architecture of democracy. Princeton Architectural Press. էջ 23. ISBN 978-1-56898-134-5.
- ↑ Carlin, Wendy (1996). «West German growth and institutions (1945–90)». In Crafts, Nicholas; Toniolo, Gianni (ed.). Economic Growth in Europe Since 1945. Cambridge University Press. էջ 464. ISBN 978-0-521-49964-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ Werner Bührer (2002 թ․ դեկտեմբերի 24). «Deutschland in den 50er Jahren: Wirtschaft in beiden deutschen Staaten» [Economy in both German states]. Informationen zur Politischen Bildung. Bundeszentrale für politische Bildung. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ maw/dpa (2008 թ․ մարտի 11). «New Study Finds More Stasi Spooks». Spiegel Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ "Germany (East)", Library of Congress Country Study, Appendix B: The Council for Mutual Economic Assistance Արխիվացված 1 Մայիս 2009 Wayback Machine
- ↑ Protzman, Ferdinand (1989 թ․ օգոստոսի 22). «Westward Tide of East Germans Is a Popular No-Confidence Vote». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «The Berlin Wall». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «What the Berlin Wall still stands for». CNN Interactive. 1999 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Vertrag zwischen der Bundesrepublik Deutschland und der Deutschen Demokratischen Republik über die Herstellung der Einheit Deutschlands (Einigungsvertrag) Art 11 Verträge der Bundesrepublik Deutschland» (German). Bundesministerium für Justiz und Verbraucherschutz. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gesetz zur Umsetzung des Beschlusses des Deutschen Bundestages vom 20. Juni 1991 zur Vollendung der Einheit Deutschlands» [Law on the Implementation of the Beschlusses des Deutschen Bundestages vom 20. Juni 1991 zur Vollendung der Einheit Deutschlands] (PDF) (German). Bundesministerium der Justiz. 1994 թ․ ապրիլի 26. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Brennpunkt: Hauptstadt-Umzug». Focus (German). 1999 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kulish, Nicholas (2009 թ․ հունիսի 19). «In East Germany, a Decline as Stark as a Wall». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Lisbon Treaty : The making of». Council of the European Union. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին. «After signature by all 27 Heads of State and governments, the Treaty will travel back to Brussels, where it will be officially sealed with the seals of the 27 Member States, on the 18th of December. Then, it will be sent to Rome, the Italian government being the depository of the Treaties.»
- ↑ Dempsey, Judy (2006 թ․ հոկտեմբերի 31). «Germany is planning a Bosnia withdrawal». International Herald Tribune. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Merz, Sebastian (2007 թ․ նոյեմբեր). «Still on the way to Afghanistan? Germany and its forces in the Hindu Kush» (PDF). Stockholm International Peace Research Institute. էջեր 2, 3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Germany agrees on 50-billion-euro stimulus plan». France 24. 2009 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Migrant crisis: Migration to Europe explained in seven charts». 2016 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «World Bank Group - International Development, Poverty, & Sustainability». World Bank (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Ավագյան Արամայիս, Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարահագրություն, ՄԱՍ II Ասիա, Երևան 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանում՝ Գերմանիայի դեսպանություն
- Գյոթե կենտրոն
- Հուսո տուն բարեգործական կենտրոն
- www.deutschland.de Բազմալեզու կայք Գերմանիայի մասին
- Վիկիմեդիա Ատլաս Գերմանիա
- Փաստեր Գերմանիայի մասին
- Destatis.de Արխիվացված 2016-07-17 Wayback Machine Դաշնային Գերմանիայի վիճակագրական վարչություն
- Գերմանիա քարտեզը OpenStreetMap կայքում
Կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի կառավարության պաշտոնական կայք
- Գերմանիայի խորհրդարանի պաշտոնական կայք
- [1] Արխիվացված 2013-06-25 Wayback Machine
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանիա» հոդվածին։ |
|
Ընթերցե՛ք «Գերմանիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
|
|
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 42)։ |
- Երկրներ այբբենական կարգով
- Եվրոպական միության անդամ երկրներ
- Հյուսիսային ծովի երկրներ
- Բալթիկ ծովի երկրներ
- Եվրոպայի երկրներ
- 1949 հիմնադրված պետություններ և տարածքներ
- 1990 հիմնադրված պետություններ և տարածքներ
- Արևմտյան Եվրոպայի երկրներ
- Գերմանիա
- Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ
- Լիբերալ ժողովրդավարություններ
- ՄԱԿ-ի անդամ երկրներ
- Մեծ յոթնյակի երկրներ
- Մեծ ութնյակի անդամ երկրներ
- Մեծ քսանյակի անդամ երկրներ
- Միջերկրածովյան միության անդամներ
- ՆԱՏՕ-ի անդամ երկրներ