Գերմանիայի պատմություն նորագույն շրջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գերմանիայի պատմությունը նորագույն շրջանում, Յալ­թայի և Պոտսդամի խորհրդաժողովներում ԽՍՀՄ–ը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Մեծ Բրի­տանիան համաձայնության եկան և Գերմանիան բաժանվեց չորս գոտու.

Բեռլինի բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինի քարտեզ

Բեռլինը, որը գտնվում էր Խորհրդային գոտում, նույնպես բաժանվեց չորս գոտիների։ Սակայն գերմանական խնդրի առնչությամբ դաշնակիցների միջև ծագեցին բավական լուրջ տարաձայնություններ։ Ի տարբերություն արևելյան գոտին վերահսկող Խորհրդային Միության՝ արևմտյան գոտիներում ազդեցություն ունեցող երկրները այլ ապագա էին կանխատեսում Գերմանիայի համար։

Գերմանիայի բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի արևմտյան հատվածում, 1949 թվականին, ստեղծվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը (ԳԴՀ)։ Այս ամենի հետևանքով Գերմանիան բաժանվեց հակադիր ուղղություններով զարգացող երկու պետությունների։ Բեռլինը նույնպես անմասն չմնաց բաժանումից և բաժանվեց արևելյան և արևմտյան հատվածների։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք հռչակվեց Բոննը, իսկ Գերմանիայի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք դարձավ Արևելյան Բեռլինը։ Գերմանական հարցը նոր թափ ստացավ, քանի որ կար երկու գերմանական պետություն, որոնք ջանում էին արդարացնել իրենց ինքնուրույն գոյությունը։ Նրանց միջև հարաբերությունները օրեցօր խորացող լարվածության բնույթ ունեին։

Բեռլինի պատի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավարությունը ԽՍՀՄ–ի դրդմամբ 1961 թվականին ստեղծեց Բեռլինի պատը և ուժեղացրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ սահմանների վերահսկողությունը։ Այս ամենը նպատակ ուներ փախստականների հոսքը դեպի Արևմտյան Գերմանիա դադարեցնել։ Բեռլինի երկու հատվածների միջև ընդհատվեց բոլոր տեսակի կապի միջոցները։ Գերմանիայի պատի երկարությունը 155 կմ էր։ Դա հոգեբանական մեծ ազդեցություն էր ոչ միայն Բեռլինի, այլև ողջ Եվրոպայի վրա։ Այսպիսով Բեռլինը որակվեց սառը պատերազմի մայրաքաղաք։

Բեռլինի պատ

Բեռլինի պատի փլուզում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի նոյեմբերի 9-ին փլուզվեց Բեռլինի պատը, դառնալով Արևելյան Եվրոպայում սոցիալիզմի անկման խորհրդանիշը։ Այս շրջանում Գերմանիայի Ժողովրդական Հանրապետությունում ձևավորվում էին քաղաքական ուժեր։ Նրանք նպատակ ունեին վերամիավորել Գերմանիան։ 1990 թվականին Գերմանական երկու պետությունները վերամիավորվեցին։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա Գերմանիան կրկին միասնական էր։

Գերմանիայի վերամիավորման հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքը և բնակչությունը միանգամից ընդարձակվեցին։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ձեռք է բերում ահռելի ներուժ ունեցող տարածքներ։ Գերմանիայի Ժողովրդական Հանրապետության ողջ ռազմամթերքը անցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, դառնալով նրա սեփականությունը։ Գերմանիայի վերամիավորումը ոչ միայն ի հայտ բերեց գերմանացիների ոգևորությունը, այլև որոշ երկրների (այդ թվում՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի) անհանգստությունը։ Մեծ տարածում էր գտել այն միտքը, որ նորաստեղծ այս պետությունը կարող է նոր գերտերություն դարնալ։

Բեռլինի պատի փլուզման հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարվա ընթացքում Գերմանիան դարձավ աշխարհի առաջատար և ազդեցիկ երկրներից մեկը։ Քաղաքական նոր զարգացումներում նրա կարևոր դերն ակնհայտ էր։ Միավորումը էականորեն ազդեց Գերմանիայի տնտեսական զարգացման վրա, դանդաղեցնելով այն։ Արևելյան Գերմանիան տնտեսական վերակառուցում ու խոշոր ֆինանսական ներդրումներ էր պահանջում։ Նույնիսկ տնտեսապես բարգավաճող Գերմանիայի Դաշնային Հանրապետության ի համար դա լուրջ բեռ էր, և 1990-ական թվականների սկզբներին Գերմանիան մտավ որոշ տնտեսական լճացման փուլ։ Կարևորվում էր նաև Գերմանիայի զույգ հատվածների բնակչության կենսամակարդակի հավասարեցման խնդիրը, ինչին հասնել չհաջողվեց։ Գերմանացիները մտահոգված էին նրանով, որ «Բեռլինի պատի» անկումից հետո գերմանացիների միջև ի հայտ եկան տնտեսական, սոցիալական, մշակութային ու հոգեբանական խոչընդոտներ։ «Արևելյան հողերի» ինտեգրումը շարունակում է մնալ միացյալ Գերմանիայի կառավարության կարևորագույն հիմնախնդիրներից մեկը։