Ժոզե Մանուել Բարրոզու
Ժոզե Մանուել Բարրոզու | |
![]() | |
Կուսակցություն՝ | Պորտուգալական կոմունիստական բանվորական կուսակցություն (1976) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | University of Lisbon School of Law?, Ջորջթաունի համալսարան, Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց և Ժնևի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և international forum participant |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մարտի 23, 1956[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Ժոզե Մանուել Դուրան Բարոզու (պորտ.՝ José Manuel Durão Barroso [ʒu'zɛ mɐnu'ɛɫ du'ɾɐũ bɐ'ʁozu], մարտի 23, 1956[1][2][3][…], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի և համաեվրոպացի պետական և քաղաքական գործիչ։
Կրթություն և գիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարոզուն 1978 թվականին ավարտել է Լիսաբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ավելի ուշ շարունակել է ուսումը Ժնևի համալսարանում, որտեղ 1981 թվականին ստացել էր քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Որոշ ժամանակ եղել է Լիսաբոնի համալսարանի պրոֆեսորի օգնական։ Ավելի ուշ ամերիկյան խոշորագույն կաթոլիկական Ջորջթաունի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Հայրենիք վերադառնալուց հետո Լիսաբոնի Լուզիտան համալսարանում եղել է մասնավոր վարչական աշխատակից։
Բարոզուն նաև անգլիական Լիվերպուլի համալսարանի և գերմանական Խեմնից քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի պատվավոր դոկտոր է։
Վաղ քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարոզուն, դեռևս ուսանողական տարիներին լրջորեն տարվել էր քաղաքականությամբ։ 1974 թվականի ապրիլի 25-ի իրադարձությունների ժամանակ, որի ընթացքում Պորտուգալիայում տապալվել էր ֆաշիստական վարչակարգը, Բարոզուն ընդգրկվել է «Մարքսիզմ-լենինիզմին հարող ուսանողների ֆեդերացիայի» կազմում։ Դրանից հետո Բարոզուն միացել է մաոնիստական Պրոլետարիատի վերակազմավորման կուսակցության շարժմանը (այժմ՝ Պորտուգալական աշխատավորների կոմունիստական կուսակցություն) և մասնակցել է ուսանողական գործադուլներին և հանրահավաքներին։
1980 թվականին Բարոզուն համալրել է աջ-կենտրոնամետ Պորտուգալիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը, որն աշխարհում առավել ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկն է։ 1985 թվականին Բարոզուն առաջին անգամ սոցիալ-դեմոկրատների կառավարությունում զբաղեցրել է պատասխանատու պաշտոն՝ դառնալով ներքին գործերի նախարարության պետական-քարտուղարի տեղակալ։ 1987 թվականին նա նշանակվում է Արտաքին գործերի պետական-քարտուղար։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է Մարգարիդե Սոուզա Ուվայի հետ։ Նրանք ունեն երեք զավակներ՝ Լուիշը, Գիլերմին և Ֆրանսիշկուն։
Բացի մայրենի պորտուգալերենից, Ժոզե Մանուել Դուրան Բարոզուն տիրապետում է անգլերենի և իսպաներենի, ազատ խոսում է ֆրանսերենով։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Жозе Мануэль Баррозу, председатель Европейской комиссии в передаче «48 минут» радиостанции «Эхо Москвы» 10.06.2009
- Ժոզե Մանուել Բարրոզուն ընտրվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ
|