Jump to content

Գերմանական հարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտրոնական Եվրոպայի քարտեզը 1820 թվականին: Կապույտով նշված է Պրուսիան, դեղինով՝ Ավստրիական կայսրությունը, իսկ մոխրագույնով թերևս անկախ գերմանական պետությունները: Կարմիր գիծը ցույց է տալիս Գերմանական Միության սահմանը: Ե՛վ Պրուսիան, և՛ Ավստրիան վերահսկել են նաև ոչ կոնֆեդերացիոն հողերի

Գերմանական հարց կամ գերմանական հիմնահարց (գերմ.՝ Deutsche Frage), Եվրոպայի կարևորագույն աշխարհա-քաղաքական հիմնախնդիրներից մեկը 19-20-րդ դարերում[1]։

1815-1866 թվականներին Գերմանիայի ներկայիս տարածքում և շրջակա սահմաններում գոյություն են ունեցել շուրջ 37 անկախ գերմանախոս պետություններ, որոնք միավորվել են Գերմանական Միության մեջ։

Որպես արևմուտքի գերմանախոս երկրներին միավորող պետական միավորում՝ պատմության թատերաբեմ է դուրս գալիս Ավստրիական կայսրությունը, որը իր դաշնակիցների օգնությամբ կարողանում է վերամիավորել Գերմանիայի մեծ մասը[2]։

Հյուսիսգերմանական հողերի միավորման գործում հավակնում էր Պրուսիայի թագավորությունը։ Ե՛վ Ավստրիական կայսրությունը, և՛ Պրուսիան ձգտում էին վերամիավորել Գերմանիան՝ ստեղծելով անկախ պետություն, որն էլ կլիներ նույն ազգին պատկանող և նույն լեզվով խոսացող գերմանացիների հայրենիքը։

Նույն ժամանակների կարևորագույն խնդիրներից էին նաև Իտալիայի վերամիավորման և Սերբիայի անկախության հարցերը։

Սրբազան Հռոմեական կայսրության անկում և գերմանական առաջին հարց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտտո ֆոն Բիսմարկը գերմանական առաջին հարցի լուծման և Գերմանիայի վերամիավորման գործում մեծ ներդրում ունեցած քաղաքական գործիչներից էր, ով Գերմանիայի վերամիավորումը կապում էր միայն Պրուսիայի թագավորության հետ

Գերմանական պատմագրության մեջ որպես գերմանական հարցի ծագման ամսաթիվ համարվում է 1806 թվականի օգոստոսի 6-ը՝ Սրբազան Հռոմեական կայսրության անկումը (Սրբազան Հռոմեական կայսրությունը Գերմանիայի պատմության մեջ հայտնի է Առաջին Ռայխ անունով և գերմանացիները այս պետական միավորումը համարում են գերմանական առաջին կայսրությունը

Սրբազան Հռոմեական կայսրության անկումից հետո նրա տարածքը բաժանվեց փոքրիկ քաղաք պետությունների միջև։ Այս հիմնախնդրի լուծման համար առաջարկվել է երկու ճանապարհ, որոնցից առաջինը պետք է լուծվեր Ավստրիական կայսրության միջոցով (Մեծ գերմանական ճանապարհ), իսկ մյուսը (փոքրգերմանական)` Պրուսիայի թագավորության։

Ավստրիական կայսրությանը հաջողվեց միավորել գերմանական հողերի մեծ մասը, ինչպես նաև գրավել հարակից հսկայական տարածքներ (Այդ թվում ներկայիս Սլովենիայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Չեխիայի, Ավստրիայի և Իտալիայի տարածքները) և ստեղծել մեկ հսկայական պետական միավորում՝ պահպանելով կայսերական տիտղոսը։

Հյուսիսային Գերմանիայի գերմախոս պետությունների միավորման գործը ստանձնեց Պրուսիան, որը համարվում էր Գերմանիայի սիրտը։ Միավորելով գերմանախոս հողերը՝ պրուսիական զորքերը կարողանում են ռազմակալել նաև Նիդերլանդների և Լեհաստանի հողերը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան դուրս եկավ պարտված, որն էլ առիթ տվեց Գերմանիայի կտրուկ թուլացման և տնտեսական մասնատման։ Սակայն՝ Պրուսիայի թագավորության կողմից վերջին գերմանական հողի ազատագրումով Գերմանական հարցը առաջին անգամ հանգուցալուծում գտավ։

Երրորդ Ռայխի անկում և Գերմանիայի հիմնահարց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթական անգամ Գերմանիայի հիմնահարցը դարձավ արդիական, երբ գերմանական երրորդ կայսերական-պետական միավորումը՝ Երրորդ Ռայխը, նույն Նացիստական Գերմանիան, պարտություն կրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում, իսկ մայրաքաղաք Բեռլինը և Արևելյան Գերմանիան գրավվեց Խորհրդային Միության կարմիր բանակի կողմից։ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Գերմանիան և իր դաշնակից երկրները (Իտալիա, Ճապոնիա, Բուլղարիա) մասնատվեցին, իսկ Գերմանիան բաժանվեց դաշնակիցների ազդեցության գոտիների (Ամերիկյան, ֆրանսիական և խորհրդային)։

Շուտով՝ Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց զորքերը դուրս հանեցին Արևմտյան Գերմանիայից, փոխարենը խորհրդային ազդեցության գոտում հայտնված Արևելյան Գերմանիան (Բեռլին մայրաքաղաքով) վերածվեց նոր սոցիալիստական պետական միավորման՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն անվան տակ։

Երկու Գերմանիաների միջև կառուցվեց գերմանական պատը, որն էլ համարվում էր կապիտալիզմի և սոցիալիզմի ճամփաբաժանը։ Արևմտյան Գերմանիան ուշքի գալով սկսեց վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ավելի ուշ պետությունները միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, որից հետո արևմտյան պետությունները սկսեցին սատարել Գերմանիայի վերամիավորմանը։

Այդ ճնշումների ներքո՝ 1990 թվականին ԽՍՀՄ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Միխայիլ Գորբաչովի հրամանագրով Բեռլինի պատը քանդվեց և Գերմանիան վերամիավորվեց։ Խորհրդային զորքերը դուրս բերվեցին Բեռլինից և հռչակվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության անկախությունը։

Այդպիսով երկրորդ անգամ գերմանական հիմնահարցը ստացավ իր հանգուցալուծումը՝ հօգուտ Գերմանիայի։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմաներեն գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Albrecht Behmel: Die Mitteleuropadebatte in der Bundesrepublik Deutschland: Zwischen Friedensbewegung, kultureller Identität und deutscher Frage. Ibidem-Verlag, Hannover 2011.
  • Dieter Blumenwitz: Denk ich an Deutschland. Antworten auf die Deutsche Frage. Bayerische Landeszentrale für politische Bildungsarbeit, München 1989, 3 Teile (2 Bände, 1 Kartenteil).
  • Anselm Doering-Manteuffel: Die deutsche Frage und das europäische Staatensystem 1815–1871, 3., um einen Nachtr. erw. Aufl., Oldenbourg Wissenschaftsverlag, München 2010, ISBN 978-3-486-59675-5 (Enzyklopädie deutscher Geschichte, 15).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Robert D. Billinger (1991). Metternich and the German Question: States' Rights and Federal Duties, 1820-1834. University of Delaware Press.
  2. The Situation of Germany. (PDF) - The New York Times, July 1, 1866

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]