Հաբսբուրգների դինաստիայից։ Նրա ողջ քաղաքականությունը նպատակամղված էր «համաշխարհային քրիստոնեական միապետություն» ստեղծելու հետադիմական ծրագրի իրականացմանը։ Կառլոս V-ի բացարձակապետական քաղաքականությունը առաջ է բերել ապստամբություններ Իսպանիայում և Նիդերլանդներում։ Մղել է բազմաթիվ պատերազմներ Ֆրանսիայի և Օսմանյան կայսրության դեմ։ Գործելով Արևմտյան Եվրոպայի համար պատմականորեն շրջադարձային ժամանակաշրջանում, Կառլոս V-ի քաղաքականությունը կրել է հետադիմական բնույթ, ուղղված է եղել քայքայվող ֆեոդալիզմի ու դարն ապրած պետականության ձևերն ամրապնդելու նպատակին։ Կառլոս V-ը նաև վերջին անձավորությունն էր, ով իրեն հռչակեց հռոմեական կայսր և նշեց իր տրիումֆը Հռոմում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 324)։