Ֆիլիպ I Սիրունատես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ I Սիրունատես
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Դավանանք ռոմանական կաթոլիկ
Ծննդյան օր հունիսի 22, 1478[1]
Ծննդավայր Բռյուգե, Ֆրանսիայի թագավորություն[1]
Վախճանի օր սեպտեմբերի 25, 1506(1506-09-25)[2][3][4][…] (28 տարեկան)
Վախճանի վայր Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1]
Թաղված Գրանադայի թագավորական մատուռ[5]
Դինաստիա Հաբսբուրգներ
Քաղաքացիություն  Կաստիլիայի թագավորություն
Հայր Մաքսիմիլիան I[2]
Մայր Մարիա Բուրգունդացի[2]
Ամուսին Ժուաննա (Կաստիլիայի թագուհի)[2]
Զավակներ Էլեոնորա Հաբսբուրգ[2], Կառլոս V կայսր[2], Իզաբելլա Հաբսբուրգ, Ֆերդինանդ I[2], Մարիա Ավստրիացի, Եկատերինա Ավստրիացի և Rietje Koane?
 
Պարգևներ
Կապիչի շքանշան և Ոսկե գեղմի շքանշանի ասպետ

Ֆիլիպ I Սիրունատես (իսպ.՝ Felipe I de Habsburgo el Hermoso, հուլիսիհունիսի 22, 1478[1], Բռյուգե, Ֆրանսիայի թագավորություն[1] - սեպտեմբերի 25, 1506(1506-09-25)[2][3][4][…], Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1])[6], Բուրգունդիայի դուքս Ֆիլիպ IV անունով (1482 թվականից) և Կաստիլիայի թագավորի Ֆիլիպ I անունով (1504 թվականից), իսպանական գահի Հաբսուրգ արքայատոհմի առաջին ներկայացուցիչը։

Դեռահասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպը եղել է Սրբազան Հռոմեական կայսրության ապագա կայսրը՝ ավստրիական էրցհերցոգի՝ Մաքսիմիլիանա I-ի և Բուրգունդիական տան ունեցվածքի ժառանգորդ՝ Մարիա Բուրգունդսկացու որդին։ Իր անունը ստացել է ի պատիվ իր նախապապի՝ Ֆիլիպ Բարեսրտի։

1482 թվականին Ֆիլիպի մայրը որսորդության ժամանակ անսպասելիորեն մահացել է, իսկ նա ժառանգելով հսկայական և հարուստ Բուրգունդյան պետությունը, որը ներառում էր բացի Բուրգունդիայի դքսությունից, Բրաբանտը, Լիմբուրգը, Լյուքսեմբուրգը, Արտուան, Ֆրանշ Կոնտեն, Ֆլանդրիան, Գենեգաուն, Հոլանդիան, Նամուրը, Գելդերնը և մի շարք այլ ֆեոդներ Ֆրանսիայում և կայսրությունում։ Հաբսբուրգյան հայրը ՝ Մաքսիմիլիան, դարձել է երիտասարդ դուքսի խնամակալը։

Կառավարումը Բուրգունդույում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն որ Մաքսմիլիան ընդունել էր Ֆիլիպի խնամակալությունը, Բուրգունդյան պետությունը հրաժարվել էր հաստատել այդ։ Ի տարբերություն երիտասարդ դուքսի, Մաքսիմիլիան չուներ Նիդերլանդների ազնվականության և քաղաքների զգալի մասի աջակցությունը։ Մաքսիմիլիանի և նրա իշխանության ընդդիամականների միջև հակամարտությունը բարդանում էր ֆրանսիական թագավոր Լյուդվիք XI-ի և Մարիա Բուրգունդսկացու ժառանգության պահանջների հետ կապված։ 1482 թվականին Արրասի պայմանագրով Ֆրանշ Կոնտեն և Արտուան հանձնվեցին Ֆրանսիային։

Որն էլ ստիպեց Մաքսիմիլիանին պայքարելու ֆլամանդական կալվածքների դեմ, որոնց ելույթներն արդեն վերածվել էին բացահայտ ապստամբության՝ պահանջելով ընդլայնել Հոլանդիայի ինքնակառավարումը։ Ապստամբների հիմնական կենտրոնները Գենտ և Բրյուգգե քաղաքներն էին։ Դուքս Ֆիլիպը որոշ ժամանակ գերեվարված է եղել ապստամբների կողմից։ Մաքսիմիլիանի և քաղաքների միջև պայքարը շարունակվել է առանց մեծ հաջողության այս կամ այն կողմում հասնելու մինչև 1494 թվականը, երբ Մաքսիմիլիան, ով դարձել էր Հռոմեական Սրբազան կայսրության կայսրը 1493 թվականին պաշտոնապես Նիդերլանդների և Բուրգունդիայի իշխանությունը իր որդուն՝ Ֆիլիպին, որն իր հերթին խոստացել է հարգել իրավունքներն ու կալվածքների արտոնությունները և պաշտպանել ֆլամանդական քաղաքների օրինական շահերը։

Դրանից անմիջապես առաջ՝ 1493 թվականին, Ֆրանսիայի հետ կնքվել է Սենլիսի պայմանագիրը, համաձայն որի՝ Ֆրանշ Կոնտեն և Արտուան վերադարձել են Ֆիլիպ դուքսին, իսկ ֆրանսիական արքան ստացել է Պիկարդիան և բուրգունդյան դքսությանը։ Այս համաձայնագրով կարգավորվել է Բուրգունդյան ժառանգության շուրջ ֆրանկո-հաբսբուրգյան վեճերը և հաստատվել է Նիդերլանդների հանձնումը Հաբսբուրգներին։

Նիդերրանդներում Ֆիլիպ Սիրունատեսի կառավարումը սկսվել է 1494 թվականին համեմատաբար բարենպաստ միջավայրում։ Քաղաքների անկարգությունները դադարել էին, իսկ տասնվեցամյա դքսի իշխանությունը մի խորհրդի կողմից սահմանափակվել էր, որի կազմում էին Բուրգունդիայի նահանգի առաջատար բարոնները։ Այնուամենայնիվ, անգլիական գահին հավակնող խաբեբա Ֆիլիպ Պերկին Ուրբեկի ցուցաբերած աջակցությունը, լրջորեն խարխլեց անգլո-բուրգունդական հարաբերությունները և հանգեցրեց բրիտանական բրդի առևտրի կենտրոնի տեղափոխումը Անտվերպեն՝ Կալե։

Ի պատասխան, դուքս Ֆիլիպը բեռնարգելք է դրել Անգլիայից իր տիրույթ բուրդ և երկաթ ներկրելու համար։ Հակամարտությունը ծայրաստիճան բացասական ազդեցություն էր ունեցեել ինչպես Անգլիայի, այնպես էլ Նիդերլանդների տնտեսության վրա և առաջացրել էր դժգոհության նոր ալիք Ֆլամանդական քաղաքներում, որոնք զրկված էին հյուսվածքային արդյունաբերության հումքից։

Ֆլամանդացիների և նրա հոր ճնշման ներքո, որը շահագրգռված էր իտալական պատերազմների բռնկման ժամանակ Անգլիայի աջակցությամնը 1496 թվականին գալով հաշտության Հենրի VII-ի և Անգլիայի հետ կնքել է համապարփակ առևտրային համաձայնագիր, որը հայտնի էր Intercursus Magnus անունով։ Այս պայմանագրի հիման վրա պաշտոնապես ձևակերպվել է երկարատև անգլո-բուրգունդյան ռազմաքաղաքական դաշինքը և հաստատել առևտրի ազատությունը երկու երկրների միջև։ Անգլիայի և Բուրգունդիայի միջև ամուր բարեկամական հարաբերությունների հաստատման մասին է վկայում Ֆիլիպի և Հենրի VII թագավորի անձնական հանդիպումը Կալեում 1500 թվականին։

Նիդերլանդներում Ֆիլիպի կառավարման մեկ այլ կարևոր իրադարձություն էր՝ Ֆիլիպի ամուսնությունը 1496 թվականի հոկտեմբերի 20-ին Կաստիլիայի թագուհու՝ Իզաբելլայի դստեր ՝ Ինֆանտա Խուանի հետ[7]։

Ֆիլիպի քույրը՝ Մարգարիտան, հաջորդ տարի ամուսնացել է Իզաբելլայի և Արագոնացի Ֆերդինանդ Խուանի ժառանգորդի հետ։ Այս ամուսնությունները հիմք հանդիսացան Իսպանիայի և Հաբսբուրգների պալատի դինաստիկ դաշինքի համար, որն ուղղված էր Ֆրանսիայի դեմ։ 1497 թվայանին՝ Խուան Արագոնի մահից հետո, 1498 թվականին նրա ավագ քրոջ՝ Իզաբելլայի և 1500 թվականին նրա որդու՝ Միգելի մահից հետո, Ֆիլիպ Սիրունատեսի կինը՝ Կաստիլիան դարձել է և Արագոնի գահերի միակ ժառանգը, ինչն էլ առաջ քաշեց հաբսբուրգյան հսկայական կայսրություն ստեղծելու հեռանկար, ներառյալ Ավստրիան, Նիդերլանդները և Բուրգունդիան։ Ինչպես նաև նվաճելու Պիրենեյան թերակղզու և արտասահմանյան ունեցվածքի մեծ մասը։

Ամուսնություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (1496) Խուանա Խելագառ (1479-1555), Կաստիլիայի և Լեոնի թագավորը (1504 թվականից ի վեր)։
  • Էլյանորա (1498-1558), ամուսնցել է Պորտուգալիայի թագավոր՝ Մանուել I-ի հետ(1518), իսկ երկրորդ ամուսնությունը Ֆրանսիայի թագավոր՝ Ֆրանցիսկ (1530) հետ։
  • Կառլ V (1500-1558), Սրբազան Հռոմեական կայսրության կասրը (1519-1556), Իսպանիայի թագավորը (1516-1556)։
  • Իզաբելլա (1501-1525), ամուսնացել է Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագավոր՝ Կրիստիան II-ի հետ (1515)
  • Ֆերդինանդ I (1503-1564), Սրբազան Հռոմեական Կայսրության կայսրը (1558 թվակամից), Չեխիայի և Հունգարիայի թագավորը (1526 թվականից), Ավստրիայի էրցհերցոգը (1521 թվականից)։
  • Մարիա (1505-1558),ամուսնացել է Չեխիայի և Հունգարիայի թագավոր՝ Լյուդովիկ II-ի հետ։
  • Եկատերինա (1507-1578), ամուսնացել է Պոտուգալիայի թագավոր Ժուան III-ի հետ։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպի զինանշանը՝ որպես Բուրգունդիայի վարդապետ և տիտղոսական դուքս
Ֆիլիպի զինանշանը որպես Բուրգունդիայի Պալատին կոմս
Ֆիլիպի զինանշանը ՝ որպես Կաստիլիայի թագավոր
  • 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Բուրգունդայի դուքսը՝ որպես Ֆիլիպ IV
  • 1482 թվականի մարտի 27-ից 1506 թվականի սեպտեմբերի 25-ը Բրաբանտ դուքսը՝ որպես Ֆիլիպ III
  • 1482 թվականի մարտի 27-ից 1506 թվականի սեպտեմբերի 25-ը Լիմբուրգի դուքսը՝ որպես Ֆիլիպ III
  • 1482 թվականի մարտի 27-ից 1506 թվականի սեպտեմբերի 25-ը Լոթերի դուքսը՝ որպես Ֆիլիպ III
  • 1482 թվականի մարտի 27-ից 1506 թվականի սեպտեմբերի 25-ը Լուքսմեբուրգի դուքսը՝ որպես Ֆիլիպ II
  • 1482 թվականի մարտի 27-ից 1506 թվականի սեպտեմբերի 25-ը Բուրգունդայի դուքսը՝ որպես Ֆիլիպ V
  • 1482 թվականի մատի 27-ից 150 թվականի սեպտեմբերի 25-ը Բուրգունդայի դուքսը՝ որպես Ֆիլիպ VI
  • 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Բուրգունդայի կոմսը՝ որպես Ֆիլիպ VI
  • 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Արտոիսի կոմսը՝ որպես Ֆիլիպ III
  • 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Ֆլանդրիա կոմսը՝ որպես Ֆիլիպ IV
  • 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Հայնոյի կոմսը՝ որպես Ֆիլիպ II
  • 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Հոլանդիայի կոմսը՝ որպես Ֆիլիպ II
  • 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Նոր Զելանդիայի կոմսը՝ որպես Ֆիլիպ II
  • 1482 թվականի մարտի 27-ից 1492 թվականը Գյուլդերսի դուքսը՝ որպես Ֆիլիպ I
  • 1482 թվականի մարտի 27-ից 1492 թվականը Զութֆենի դուքսը՝ որպես Ֆիլիպ I

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Kindred Britain
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  5. https://capillarealgranada.com/los-reyes-fundadores/
  6. Constantin von Wurzbach (1861). «Habsburg, Philipp I. der Schöne von Oesterreich». Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. Vol. 7. L. C. Zamarski. էջ 112.
  7. Hermann Wiesflecker, Maximilian I. und die habsburgische-spanischen Heirats- und Bündnisverträge von 1495–1496, in Mitteilungen des Instituts für Österreichische Geschichtsforschung 67 (1959)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]