Jump to content

Հայաստանի Հանրապետության հուշադրամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


ՀՀ զինանշանը
ՀՀ զինանշանը

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք[ն 1] հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, նրանց արտադրությունը կարող է պահանջել հատուկ տեխնոլոգիաների կիրառում, կարող են ունենալ հավաքորդական և ներդրումային նշանակություն[ն 2][ն 3]:

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (585, 900, 999 հարգի ոսկի, 925, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, արույրապատ պողպատ, արույր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 500, 1000, 5000, 10 000, 25 000, 50 000, 100 000 և 1 միլիոն հայկական դրամ () անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 5, 10, 25, 100, 200, 500, 1000, 1957, 2000, 5000, 10 000 և 20 000 դրամ, մելքիորից՝ 100 դրամ, իսկ արույրից՝ 200 դրամ, արույրապատ պողպատից՝ 50 դրամ։ Մետաղադրամները հատվել են UNC, BU, special, antique finish և proof որակներով:

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամն է «Սարդարապատի հուշահամալիր» մետաղադրամը[7]: Ամենափոքր հուշադրամը «Նուռ» մետաղադրամն է՝ ընդամենը 1.24 գ քաշով, իսկ ամենամեծը՝ «20-րդ դարի հայոց կաթողիկոսներ» ոսկե դրամը, որը կշռում է 1 կգ և հատվել է ամենից սակավ քանակով՝ ընդամենը 25 հատ[8]:

Հայաստանի Հանրապետությունում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվում են արտերկրում, մի շարք դեպքերում էլ դրանց արտադրության և տարածման իրավունքը տրվում է մասնավոր ընկերությունների։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների և ընկերությունների հետ՝

  • Ավստրիա Ավստրիայի դրամահատարան,
  • Գերմանիա «Mayer» դրամահատարան,
  • Գերմանիա «Geiger Edelmetalle» ընկերություն և «Leipziger Edelmetallverarbeitung» դրամահատարան,
  • Լեհաստան Լեհաստանի դրամահատարան,
  • Լիխտենշտայն «Coin Invest Trust» ընկերություն,
  • Լիտվա Լիտվայի դրամահատարան,
  • Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Almar Import Export», «Genesis International» և «Lialoosin» ընկերություններ,
  • Նիդերլանդներ Նիդերլանդների արքայական դրամահատարան,
  • Շվեյցարիա «International Coin House» ընկերություն,
  • Չեխիա Չեխիայի դրամահատարան,
  • Ռուսաստան Սանկտ-Պետերբուրգի դրամահատարան,
  • Սլովակիա Կրեմնիցայի դրամահատարան,
  • Ֆինլանդիա Ֆինլանդիայի դրամահատարան:

ՀՀ հուշադրամների էսքիզների հեղինակներն են գլխավորապես հայ՝ Էդուարդ Կուրղինյան, Հարություն Սամուելյան, Հրաչյա Ասլանյան, Վարդան Վարդանյան, Կարապետ Աբրահամյան, Արմեն Քյուրքչյան, ինչպես նաև՝ լեհ նկարիչ-դիզայներները՝ Ուրսուլա Վալեժակ, Ռոբերտ Կոտովիչ[ն 4]:

Վիճակագրություն

2017 թվականի հունվարի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 353 տարատեսակներ, այդ թվում 4-ը՝ մելքիորից, 6-ը՝ արույրից, 11-ը՝ արույրապատ պողպատից, 240-ը՝ արծաթից, 92-ը՝ ոսկուց։

Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի
1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 Ընդամենը
Մելքիոր 1 2 1 4
Արույր 6 6
Արույրապատ պողպատ 11 11
Արծաթ-925 1 1 1 1 3 1 4 2 1 1 5 8 9 19 3 10 13 13 4 5 6 8 4 123
Արծաթ-999 5 5 1 1 5 5 1 1 4 3 7 47 11 7 7 7 117
Ոսկի-585 1 2 3
Ոսկի-900 1 2 3 2 4 8 8 2 2 3 1 1 1 4 42
Ոսկի-999 2 1 2 1 1 1 39 47
Ընդամենը 6 6 3 5 11 8 1 4 4 2 3 7 11 13 28 12 16 21 34 91 23 13 16 15 353

ՀՀ և միջազգային հանրություն

1995
Միավորված ազգերի կազմակերպության 50-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարից դրվագ, երկու խաչքարեր, հոբելյանական տոնակատարության պատկերանիշը՝ անգլ.՝ «NATIONS UNITED FOR PEACE» մակագրությամբ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ մինչև 100 000 հատ։ Հատվել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում proof որակով։

1999
Հայաստան-Սփյուռք 1-ին համաժողով

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ ճյուղավորված ծառի խորհրդանշական պատկեր, «ՀԱՅԱՍՏԱՆ ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎ» և «Սեպտեմբեր '99 Երևան» գրառումները։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2001
Հայաստանի Հանրապետության 10-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ հատված ՀՀ Կառավարության շենքից՝ պետական դրոշով, «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» և «10 ՏԱՐԻ» գրառումները։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 500 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 155.50 գ։ Տրամագիծը՝ 63.00 մմ։ Հատված քանակը՝ 200 հատ։ Էսքիզները՝ Աննա Արուտչյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

2001
Հայաստանը Եվրախորհրդի անդամ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ Եվրախորհրդի պատկերանիշը, հավերժության նշանի մի հատված և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ» գրառումը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 200 հատ։ Էսքիզները՝ Աննա Արուտչյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

2003
Պետական բանկի 110-ամյակ

Դիմերեսը՝ Կենտրոնական բանկի շենքի պատկերը և անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), մետաղադրամի անվանական արժեքը և թողարկման տարեթիվը,:
Դարձերեսը՝ արևախաչ, «1893», «1993» և «2003» տարեթվերը, եզրերով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «ARMENIAN STATE BANK» գրառումները, մետաղի հարգը (Ag925)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.92 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 300 հատ։ Էսքիզները՝ Կարապետ Աբրահամյանի։ Հատվել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգի դրամահատարանում proof որակով։

2006
Հայաստանի Հանրապետության 15-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ ՀՀ նախագահի նստավայրը՝ Արարատ լեռան ֆոնի վրա, հոբելյանական տոնակատարության գունավոր պատկերանիշը և «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 168.1 գ։ Տրամագիծը՝ 63.00 մմ։ Հատված քանակը՝ 300 հատ։ Էսքիզները՝ Ուրսուլա Վալեժակի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2008
Վճռաբեկ դատարանի 10-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Թեմիս աստվածուհու կերպարը, «ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ» և «10 ամյակ» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2011
Հայաստանի Հանրապետության 20-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ արծիվ և կռունկ՝ որպես ազատության և խաղաղության խորհրդանիշներ, հոբելյանական տարեթիվը (2011) և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 168.1 գ։ Տրամագիծը՝ 63.00 մմ։ Հատված քանակը՝ 300 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում proof որակով։

2012
ՀԱՊ 20-ամյակ և ՀԱՊԿ 10-ամյակ

Դիմերեսը՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների (ՀՀ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ՌԴ, Տաջիկստան, Ուզբեկստան[ն 5]) դրոշները, Արարատ լեռան խորհրդանշական պատկերը, ՀՀ զինանշանը, մետաղադրամի անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» գրառումները։
Դարձերեսը՝ ճյուղավորված ծառ և ՀԱՊԿ պատկերանիշը, եզրերով՝ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿ» և «ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925 Քաշը՝ 33.6 գ։ Տրամագիծը՝ 40.0 մմ։ Հատված քանակը՝ 200 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2015
Եվրասիական տնտեսական միություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, մետաղադրամի անվանական արժեքն ու թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու ռուս.՝ «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ»:
Դարձերեսը՝ ԵԱՏՄ պատկերանիշը՝ անդամ-պետությունների դրոշների գունային ֆոնի վրա[ն 6], եզրերով՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ու ռուս.՝ «ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 300 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2015
Սահմանադրական դատարանի 20-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը և թողարկման տարեթիվը, ներքևում՝ անվանական արժեքը, վերևում՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», աջ և ձախ մասերում՝ հայկական զարդանախշ։
Դարձերեսը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շենքի ուրվագիծը և Թեմիս աստվածուհու քանդակը, «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ 20» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925 ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2016
Հայաստանի Հանրապետության 25-ամյակ

Դիմերեսը՝ Արարատ լեռան գրաֆիկական պատկերը, ՀՀ զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», հուշադրամի անվանական արժեքն ու թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ խաչքար, «25 ՏԱՐԻ YEARS» մակագրությունը՝ ՀՀ դրոշի գունային ֆոնի վրա, եզրերով՝ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «ARMENIAN STATEHOOD» գրառումները։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 168.1 գ։ Տրամագիծը՝ 63.00 մմ։ Հատված քանակը՝ 300 հատ։ Էսքիզները՝ Լուսինե Լալայանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

2017
ՀԱՊ 25-ամյակ և ՀԱՊԿ 15-ամյակ

Դիմերեսը՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների (ՀՀ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ՌԴ, Տաջիկստան) դրոշների ոճավորված պատկերները, ՀՀ զինանշանը, մետաղադրամի անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրով վերևում՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և ռուս.՝ «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ»։
Դարձերեսը․ եզրերով՝ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և ռուս.՝ «КОЛЛЕКТИВНАЯ БЕЗОПАСТНОСТЬ» գրառումները, կենտրոնում՝ ՀԱՊԿ պատկերանիշը՝ «ՊԱՅՄԱՆԱԳԻՐ/ДОГОВОР 25» և «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ/ОРГАНИЗАЦИЯ 15» մակագրություններով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925 Քաշը՝ 33.6 գ։ Տրամագիծը՝ 40.0 մմ։ Հատված քանակը՝ 200 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի և Դավիթ Դովլաթյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

Հայկական դրամներ

1994
Հայկական առաջին թղթադրամների 75-ամյա տարելից

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ ճախարակով թել մանող հայ կնոջ պատկերը՝ վերցված Հայաստանի առաջին հանրապետության 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամից, եզրով՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄՆԵՐ» և «ԹՂԹԱԴՐԱՄԻ 75 ՏԱՐԻՆ» գրառումները։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է ԱՄՆ «Almar Import Export» ընկերությունում proof որակով։

1998
Ազգային դրամի 5-ամյա տարելից

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ 1993 թ. նմուշի ՀՀ թղթադրամները՝ 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով և արևախաչ, եզրով՝ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ ՀԻՆԳ ՏԱՐԻՆ» գրառումը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 5 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

1999
Տիգրան Մեծ

Դիմերեսը՝ Տիգրան Մեծ արքայի արծաթե դրամի դարձերեսի պատկերը և ՀՀ զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Տիգրան Մեծի դիմապատկերը արծաթե դրամից, նրա անունը՝ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» և անգլ.՝ «TIGRAN THE GREAT»: Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 50 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2003
Տիգրան Մեծ

Դիմերեսը՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը, մետաղադրամի անվանական արժեքը և թողարկման տարեթիվը՝ հին մետաղադրամի ոճավորման ֆոնի վրա։
Դարձերեսը՝ Տիգրան Մեծի արծաթե դրամի դիմերեսի պատկերը՝ արքայի կիսադեմը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ ոսկի-585: Քաշը՝ 15.55÷15.85 գ։ Տրամագիծը՝ 26.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Կարապետ Աբրահամյանի և Ավստրիայի դրամահատարանի նկարիչների։ Հատվել է Ավստրիայի դրամահատարանում UNC որակով։

2008
Ազգային դրամի 15-ամյա տարելից

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը՝ հայկական թագավորությունների զինանշաններով վահանով, որն ունի ոսկեզօծ պատվածք, եզրով՝ պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ Կենտրոնական բանկի պատկերանիշը և դրամի գրանշանը ()՝ ոսկեզօծ պատվածքով, մետաղադրամի անվանական արժեքը, եզրով՝ «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 15 ՏԱՐԻՆ» գրառումը։Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925 ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 168.1 գ։ Տրամագիծը՝ 63.0 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Ավստրիայի դրամահատարանում proof որակով։

2013
Ազգային դրամի 20-ամյա տարելից

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը՝ հայկական թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և պաշտպանական ներգիծ) ներկայացնող պատկերների ֆոնի վրա, թողարկման տարեթիվը և դրամի 20-ամյակի պատկերանիշը, եզրով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:
Դարձերեսը․ կենտրոնում՝ Կենտրոնական բանկի շենքը և պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և թափանցիկ պատկեր) ներկայացնող պատկերներ, եզրով՝ «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» և անգլ.՝ «20 YEARS OF NATIONAL CURRENCY» գրառումները։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

«Հայաստանի մարզեր և Երևան» շարք

«Հայաստանի մարզեր և Երևան» շարքի մետաղադրամները թողարկվել են 2012 թվականին 50 դրամ անվանական արժեքով, պատրաստված են արույրապատ պողպատից UNC որակով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ համապատասխան մարզի (և մայրաքաղաքի) տեսարժան վայրի կամ խորհրդանշանի տեսարանը և մետաղադրամի թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և մարզի անվանումները։

Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ եզերված զարդանախշային ձևավորմամբ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 3.50 գ, տրամագիծը՝ 21.50 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 60 000 հատ[10][11]: Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի և Կարապետ Աբրահամյանի[10][12], մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում[10][12]։ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բնորոշվում են որպես հիշատակային շրջանառու մետաղադրամներ[10][13][14]:

2012 ԵՐԵՎԱՆ

Դիմերեսը՝ Սասունցի Դավթի արձանը՝ համանուն երկաթուղային կայարանի ֆոնի վրա։

2012 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

Դիմերեսը՝ Գառնիի հեթանոսական տաճարը:

2012 ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Դիմերեսը՝ Բյուրականի աստղադիտարանը:

2012 ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Դիմերեսը՝ ֆայտոն Գյումրիի փողոցում։

2012 ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Դիմերեսը՝ Արարատ լեռը և Խոր Վիրապի վանքը

2012 ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Դիմերեսը՝ Սյունիքի դարպասները:

2012 ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Դիմերեսը՝ Սարդարապատի հուշահամալիրը:

2012 ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

Դիմերեսը՝ քարայծ:

2012 ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Դիմերեսը՝ Սևանի թերակղզին և Սևանավանքը:

2012 ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Դիմերեսը՝ Տավուշի բերդը:

2012 ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

Դիմերեսը՝ Հաղպատավանքը:

Ազգային պատմություն

1998
Սպիտակի երկրաշարժի 10-ամյա տարելից

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ եկեղեցու, քանդված շինությունների և երկրաշարժի ժամը ցույց տվող ժամացույցի պատկերները՝ Հայաստանի քարտեզի ֆոնի վրա, «ՀԱՅԱՍՏԱՆ 7.12.88» և «10 ՏԱՐԻ» գրառումները։ Մասնակիորեն եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 10 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2002
Հայոց գրերի գյուտի 1600-ամյակ

Դիմերեսը՝ հայոց այբուբենի տառերը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը (ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ) և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը՝ Մատենադարանի շենքի ֆոնի վրա, եզրով՝ «ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ 1600-ԱՄՅԱԿ» և անգլ.՝ «1600-TH ANNIVERSARY OF ARMENIAN ALPHABET» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-999: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի և Աշոտ Մանուկյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

2005
Սահակ Պարթև

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրով՝ թողարկման տարեթիվը և թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ)։
Դարձերեսը․ կենտրոնում՝ մեսրոպյան այբուբենի տառերը, գործչի պատկերը և անունը՝ «ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ», եզրով՝ ազգային զարդանախշը, «ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ 1600-ԱՄՅԱԿ» և անգլ.՝ «1600 ANNIVERSARY OF ARMENIAN ALPHABET» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2005
Վռամշապուհ արքա

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրով՝ թողարկման տարեթիվը և թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ)։
Դարձերեսը․ կենտրոնում՝ մեսրոպյան այբուբենի տառերը, գործչի պատկերը և անունը՝ «ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԱՐՔԱ», եզրով՝ ազգային զարդանախշը, «ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ 1600-ԱՄՅԱԿ» և անգլ.՝ «1600 ANNIVERSARY OF ARMENIAN ALPHABET» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2011
Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակ

Դիմերեսը՝ հովազի պատկերով և արևախաչով խորաքանդակ՝ Անիի համայնապատկերի ֆոնի վրա, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեք և թողարկման տարեթիվը:
Դարձերեսը՝ Անիի Մայր Տաճարը, «ԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ 1050» գրառումը, եզրով՝ զարդանախշ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ ոսկի-585: Քաշը՝ 15.60 գ։ Տրամագիծը՝ 26.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում special որակով։

2011
Արտաշատի հիմնադրման 2200-ամյակ

Դիմերեսը՝ մայրաքաղաքի հովանավոր Տիխե դիցուհու կիսանդրին՝ աշտարակաձև թագով, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեք և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ հին մետաղադրամի ոճավորմամբ հաղթության դիցուհի Նիկեի պատկերը, «ԱՐՏԱՇԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ 2200» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ ոսկի-585: Քաշը՝ 15.60 գ։ Տրամագիծը՝ 26.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում special որակով։ «Դրամների համաստեղություն 2012» միջազգային մրցույթում հուշադրամը զբաղեցրել է երրորդ տեղը «Տարվա մետաղադրամ» անվանակարգում[15][16][17]:

2015
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից

Դիմերես․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները՝ սգվոր մոր հուշարձանը Իժևսկում, Կոմիտասին նվիրված հուշարձանը Փարիզում, խաչքար-հուշարձանը Էջմիածնում, հուշասյուն-խաչքարը Գլենդելում, ներքևի շրջագծով՝ հատված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: Գրառումները՝ անգլ.՝ «ARMENIAN GENOCIDE», մետաղադրամի անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:
Դարձերեսը․ հուշակոթողները՝ հուշարձան հայ հայդուկներին Ուջանում, հուշարձան Հալեպում, հուշատախտակից մի հատված՝ կնոջ քանդակ Սան Պաուլոում, խաչքար Անտվերպենում, ներքևի շրջագծով՝ հատված Ծիծեռնակաբերդի համալիրից՝ հուշասյունով։ Գրառումները՝ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ», հիշատակային տարեթվեր՝ «1915-2015»: Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 67.2 գ։ Տրամագիծը՝ 50.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Սուրեն Սիմոնյանի և Արամ Ուռուտյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում UNC որակով։ «Դրամների համաստեղություն 2016» միջազգային մրցույթում հուշադրամը հաղթող է ճանաչվել «Տարվա մետաղադրամ» անվանակարգում[18][19]:

2017
Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակ

Դիմերեսը՝ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրում՝ «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ » և անգլ.՝ «GRATITUDE» մակագրությամբ, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ հատված Ալեքսանդր Մանթաշյանի արձանից Երևանում և գործչի ինքնագիրը, անունը՝ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆ» և անգլ.՝ «ALEXANDER MANTASHIAN», ծննդյան ու մահվան տարեթվերը (1842-1911)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

Հայկական զինված ուժեր

1997
Մարշալ Բաղրամյանի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի դիմապատկերը՝ Սարդարապատի հուշահամալիրի ֆոնի վրա, «ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» և անգլ.՝ «MARSHAL BAGHRAMYAN» գրառումները, հոբելյանական տարելիցը (100) և տարեթվերը (1897-1997)։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 1200 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է ԱՄՆ «Genesis International» ընկերությունում proof որակով։

2001
Գարեգին Նժդեհ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ գործչի դիմապատկերը և «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» գրառումը, եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 170 հատ։ Էսքիզները՝ Աննա Արուտչյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

2001
Գարեգին Նժդեհ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ գործչի դիմապատկերը և «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» գրառումը, եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925 ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 30 հատ։ Էսքիզները՝ Աննա Արուտչյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

2005
Հայաստանի զինված ուժեր

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ «Մարտական խաչ» շքանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» և անգլ.՝ «ARMED FORCES OF ARMENIA» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 31.10 գ։ Ձևը՝ ութանկյուն, 38.00 մմ առավելագույն անկյունագծով։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2005
Հայաստանի զինված ուժեր

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ «Մարտական խաչ» շքանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» և անգլ.՝ «ARMED FORCES OF ARMENIA» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 50 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-999: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2006
Մարշալ Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ մարշալ Բաբաջանյանի դիմապատկերը, «ՄԱՐՇԱԼ ՀԱՄԱՁԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ» գրառումը և ծննդյան ու մահվան տարեթվերը (1906-1977)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Կարեն Կոջոյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2007
Հայոց բանակի կազմավորման 15-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ «Տիգրան Մեծ» շքանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2007
Շուշիի ազատագրման 15-ամյակ

Դիմերեսը՝ ճախրող արծիվ՝ հավերժության նշանի ֆոնի վրա, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2012
Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ «Հայրենիք» շքանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Ձևը՝ ութանկյուն, 40.00 մմ առավելագույն անկյունագծով։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2012
Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ «Հայրենիք» շքանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2012
Շուշիի ազատագրման 20-ամյակ

Դիմերեսը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ հավերժության նշանի ֆոնի վրա, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ ԼՂՀ «Ոսկե արծիվ» շքանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2015
Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA» և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Զորավար Անդրանիկի հուշարձանը Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը, անունը (ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ) և ծննդյան ու մահվան տարեթվերը (1865-1927), հոբելյանական տարելիցը (150 ամյակ), «Ես պայքարել եմ մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Լուսինե Լալայանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

2016
Վարդան Մամիկոնյանի ծննդյան 1625-ամյակ

Դիմերեսը՝ խաչ, թուր և զարդանախշ, անվանական արժեքը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ դրվագ Խանջյանի «Վարդանանք» գոբելենից՝ Մամիկոնյանների զինանշանի պատկերների ֆոնի վրա, եզրերով՝ զորավարի անունը (ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ) և ծննդյան ու մահվան տարեթվերը (391-451)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 4.30 գ։ Տրամագիծը՝ 18.00 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում BU որակով։

2017
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը և ՀՀ ԶՈՒ զինանշանը՝ արևախաչի ֆոնի վրա, «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Ձևը՝ ութանկյուն, 40.00 մմ առավելագույն անկյունագծով։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել էԼիտվայի դրամահատարանում proof որակով։

2017
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը և ՀՀ ԶՈՒ զինանշանը՝ արևախաչի ֆոնի վրա, «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

2017
Շուշիի ազատագրման 25-ամյակ

Դիմերեսը՝ Շուշի քաղաքի զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ ԼՂՀ զինանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի և Լուսինե Լալայանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

«Հայոց պետականություն» շարք

«Հայոց պետականություն» շարքի մետաղադրամները թողարկվել են 1995 թվականին 500 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրով՝ պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)։

Դարձերեսը՝ շարքի անվանումը (ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ), մետաղադրամի անվանումը, կենտրոնում՝ արքայատոհմի զինանշանը կամ նրա մի մասը (շարքի մետաղադրամներից մեկի դեպքում՝ պետական կառույցի շինությունը)։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 155.5 գ, տրամագիծը՝ 63.00 մմ, յուրաքանչյուրի հատված քանակը՝ 300 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի, մետաղադրամները հատվել են ԱՄՆ «Lialoosin» ընկերությունում։

1995 ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Դարձերեսը՝ գլուխները շրջած երկու հանդիպակաց արծիվներ և ութաթև աստղ, ավելի ցած՝ յոթ աստղազարդ։

1995 ԿԻԼԻԿՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Դարձերեսը՝ թաթով խաչը բռնած առյուծ և աստղազարդեր՝ ձախից ինը, իսկ աջից՝ յոթ։

1995 ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Դարձերեսը՝ երկգլխանի արծիվ, ավելի ցած՝ տասնմեկ աստղազարդ։

1995 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԸ

Դարձերեսը՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը։

1995 ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Դարձերեսը՝ առյուծ՝ մեջքին խաչ, ավելի ցած՝ յոթ աստղազարդ։

Ճարտարապետական հուշարձաններ

1994
Սարդարապատի հուշահամալիր

Դիմերեսը՝ պետական զինանշանը, մետաղադրամի անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆ»:
Դարձերեսը՝ Սարդարապատի հուշահամալիրը և արծիվ, որի թևերը պատկերված են Արարատ լեռան տեսքով, ինչպես նաև՝ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» գրառումը և «✤» նշանը։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 25 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Աշոտ Ադամյանի։ Հատվել է ԱՄՆ «Almar Import Export» ընկերությունում proof որակով։

1994
Սասունցի Դավիթ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, մետաղադրամի անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Դարձերեսը՝ Սասունցի Դավթի արձանը Երևանում, վերևում՝ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 25 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Հատվել է ԱՄՆ «Almar Import Export» ընկերությունում proof որակով։

1994
Պատկեր:AM 25 dram Ag 1994 Garni a.png
Գառնիի տաճար

Դիմերեսը՝ պետական զինանշանը, մետաղադրամի անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Դարձերեսը՝ Գառնիի հեթանոսական տաճարը՝ «ԳԱՌՆԻ» և «I ԴԱՐ» մակագրությամբ։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 25 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Էսքիզները՝ Գառնիկ Վարդանյանի։ Հատվել է ԱՄՆ «Almar Import Export» ընկերությունում proof որակով։

1994
Արցախ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, մետաղադրամի անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Դարձերեսը՝ Արցախը խորհրդանշող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, հայկական եկեղեցի, արծիվ, սուր և հավերժության նշանի պատկերով վահան, «ԱՐՑԱԽ» և «ԱՍՏՎԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է» գրառումները։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 25 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է ԱՄՆ «Almar Import Export» ընկերությունում proof որակով։

2004
Գանձասարի վանք

Դիմերեսը՝ Գանձասարի վանքի քանդակներից մեկը՝ խաչի տեսքով, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ վանքի պատկերը և անվանումը՝ «ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆՔ» և անգլ.՝ «GANDZASAR MONASTERY»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2016
Բոստոնի լաբիրինթոս

Դիմերեսը՝ Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» հուշահամալիրը և քաղաքի համայնապատկերը, վերևում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը (DRAM 5000 ԴՐԱՄ), թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», եզրով ներքում՝ «ԱՄՆ • ԲՈՍՏՈՆ» և անգլ.՝ «BOSTON • USA» գրառումները։
Դարձերեսը՝ Բոստոնի լաբիրինթոսի գծապատկերը՝ հավերժության նշանը կենտրոնում, և լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ, «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» և անգլ.՝ «LABYRINTHS OF THE WORLD» գրառումները: Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 62.20 գ։ Ձևը՝ անհատական։ Հատված քանակը՝ մինչև 2000 հատ։ Էսքիզները՝ Գիեդրյուս Պաուլաուսկիսի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

2016
Վաալսի լաբիրինթոս

Դիմերեսը՝ Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսը, Բելգիայի, Նիդերլանդների ու Գերմանիայի սահմանասյուները, վերևում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը (DRAM 5000 ԴՐԱՄ), թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», եզրերով՝ «ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ • ՎԱԱԼՍ» և անգլ.՝ «VAALS • NETHERLANDS» գրառումները։
Դարձերեսը՝ Վաալսի լաբիրինթոսի գծապատկերը՝ դիտակետը կենտրոնում, և լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ, «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» և անգլ.՝ «LABYRINTHS OF THE WORLD» գրառումները: Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 62.20 գ։ Ձևը՝ անհատական։ Հատված քանակը՝ մինչև 1500 հատ։ Էսքիզները՝ Գիեդրյուս Պաուլաուսկիսի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

«Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակ» շարք

«Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակ» շարքի մետաղադրամները թողարկվել են 1998-1999 թվականներին, նրանցից չորսը պատրաստված են 999 հարգի արծաթից, երեքը՝ 900 հարգի ոսկուց (proof որակով)։

Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրով՝ պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)։

Դարձերեսը՝ պատմական հուշարձանի պատկերը, տեղանքի անվանումը հայերեն ու անգլերեն, «ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլ.՝ «CHRISTIAN ARMENIA» գրառումները, հոբելյանական տարեթվերը (301-2001) և տարելիցը (1700)։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։

Տեխնիկական բնութագրեր․ արծաթե մետաղադրամների քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.00 մմ, ոսկե մետաղադրամների քաշը՝ 8.60 գ, տրամագիծը՝ 22.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 1700 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի, մետաղադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում։

Արծաթե մետաղադրամներ Ոսկե մետաղադրամներ
1998 ԱՆԻ
անգլ.՝ ANI

Դիմերեսը՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին:
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։

1998 ԱՆԻ
անգլ.՝ ANI

Դիմերեսը՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։

1998 ՀԱՂՊԱՏ
անգլ.՝ HAGHPAT

Դիմերեսը՝ խաչքար Հաղպատավանքից:
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։

1998 Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
անգլ.՝ H. ETCHMIADZIN

Դիմերեսը՝ Էջմիածնի Մայր Տաճարը։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։

1998 Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
անգլ.՝ H. ETCHMIADZIN

Դիմերեսը՝ Էջմիածնի Մայր Տաճարը:
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։

1999 ԱԽԹԱՄԱՐ
անգլ.՝ AKHTAMAR

Դիմերեսը՝ Սուրբ Խաչ եկեղեցին։
Անվանական արժեքը՝ 50 000 դրամ։

1999 ԱԽԹԱՄԱՐ
անգլ.՝ AKHTAMAR

Դիմերեսը՝ Սուրբ Խաչ եկեղեցին՝ Վանա լճի ֆոնի վրա։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։

«Խաչքարեր» շարք

«Խաչքարեր» շարքի մետաղադրամները թողարկվել են 2011 թվականին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից (մարմարե ներդիրով) antique finish որակով։

Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը (դրամ 1000 dram) և երկրի անվանումը անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», աջ մասում՝ անվանումը հայերեն՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Դարձերեսը․ կենտրոնում՝ խաչքարի մանրակերտը՝ զարդանախշի ֆոնի վրա, վերևում՝ համապատասխան վանքի խորհրդանշական պատկերը, ներքևում՝ թողարկման տարեթիվը (2011), կողքերից՝ խաչքարի ստեղծման ժամանակաշրջանը և վանքի անվանումը հայերեն և անգլերեն։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 25.00 գ, ձևը՝ ուղղանկյուն, կլորացված եզրերով, 27.00×47.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 2500 հատ։ Էսքիզները՝ ռուսական «Ресурс» ընկերության նկարիչների[20]։ Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Mayer» դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է լիխտենշտայնյան «Coin Invest Trust» ընկերությունը[21][22]: «Դրամների համաստեղություն 2012» միջազգային մրցույթում այս շարքը զբաղեցրել է երկրորդ տեղը «Տարվա շարք» անվանակարգում[15][16][17]:

2011 ԳՆԴԵՎԱՆՔ
անգլ.՝ GNDEVANK MONASTERY
2011 ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ
անգլ.՝ KECHARIS MONASTERY
2011 ԳՈՇԱՎԱՆՔ
անգլ.՝ GOSHAVANK MONASTERY
2011 ՆՈՐԱՎԱՆՔ
անգլ.՝ NORAVANK MONASTERY
2011 ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ
անգլ.՝ MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN
2011 ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ
անգլ.՝ SANAHIN MONASTERY

«Վանքեր և եկեղեցիներ» շարք

Վանքեր և «եկեղեցիներ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2012 թվականին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը (դրամ 1000 dram) և երկրի անվանումը անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», աջ մասում՝ անվանումը հայերեն՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Դարձերեսը․ կենտրոնում՝ վանքի պատկերը, ներքևում՝ զարդանախշը, վերին կեսի եզրերով՝ թողարկման տարեթիվը (2012) և վանքի անվանումը հայերեն ու անգլերեն լեզուներով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 25.00 գ, ձևը՝ ուղղանկյուն, կլորացված եզրերով, 27.00×47.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 2500 հատ։ Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Mayer» դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է լիխտենշտայնյան «Coin Invest Trust» ընկերությունը[23][24]:

2012 ԳՆԴԵՎԱՆՔ
անգլ.՝ GNDEVANK MONASTERY
2012 ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ
անգլ.՝ KECHARIS MONASTERY
2012 ԳՈՇԱՎԱՆՔ
անգլ.՝ GOSHAVANK MONASTERY
2012 ՆՈՐԱՎԱՆՔ
անգլ.՝ NORAVANK MONASTERY
2012 ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ
անգլ.՝ MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN
2012 ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ
անգլ.՝ SANAHIN MONASTERY

Կրոն և դիցաբանություն

1997
Անահիտ դիցուհի

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Անահիտ դիցուհու դիմաքանդակը, անվան գրառումները՝ «ԱՆԱՀԻՏ» և անգլ.՝ «ANAHIT», եզրով աջ և ձախ մասերում՝ 7-ական աստղեր: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 25 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 4.30 գ։ Տրամագիծը՝ 18.00 մմ։ Հատված քանակը՝ 20 000 հատ[25]: Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում UNC որակով։ Կենտրոնական բանկը բնորոշում է որպես հիշատակային շրջանառու մետաղադրամ[13][14]:

Համարժեք տեխնիկական բնութագրերով և համանման դիզայնով (հարթ դրամաշուրթով) հատվել է 500 հատ հուշադրամ՝ BU որակով։

1999
Նոյի վայրէջքը Արարատից

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Նոյն իր ընտանիքով և ճյուղը կտուցին աղավնին՝ Արարատ լեռան ֆոնի վրա, վերևում՝ «ՆՈՅԻ ՎԱՅՐԷՋՔԸ ԱՐԱՐԱՏԻՑ» գրառումը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 100 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 17.20 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2000
Նոր հազարամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ վիշապին հաղթող և նժույգին հեծած Սուրբ Գևորգ Ամենափրկչի պատկերը՝ զարդանախշերից բաղկացած շրջագծի մեջ, եզրով՝ «ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ» և անգլ.՝ «MILLENIUM COIN COLLECTION» գրառումները։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 2000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Ձևը՝ ութանկյուն, 38.61 մմ առավելագույն անկյունագծով։ Հատված քանակը՝ մինչև 30 000 հատ։ Էսքիզները՝ Մկրտիչ Մաթևոսյանի։ Հատվել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում proof որակով։

2007
Հայկ Նահապետ

Դիմերեսը՝ Օրիոն կամ Հայկ համաստեղությունը, ՀՀ զինանշանը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը
Դարձերես՝ Երևանում տեղադրված Հայկ Նահապետի արձանը, անվան գրառումները՝ «ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ» և անգլ.՝ «HAIK NAHAPET»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 4.30 գ։ Տրամագիծը՝ 18.00 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի և Հարություն Սամուելյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում BU որակով։

2008
20-րդ դարի հայոց կաթողիկոսներ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, նրա շուրջ՝ յոթ կաթողիկոսների (Մկրտիչ Ա, Մատթեոս Բ, Գևորգ Ե, Խորեն Ա, Գևորգ Զ, Վազգեն Ա, Գարեգին Ա) դիմապատկերները, անունները և կաթողիկոսության ժամանակահատվածը, , ներքևում՝ «XX ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ» գրառումը։ Եզերվում է խաչազարդերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով և գրառումով։
Անվանական արժեքը՝ 1 000 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-999: Քաշը՝ 1000 գ։ Տրամագիծը՝ 90.00 մմ։ Հատված քանակը՝ 25 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2009
Սուրբ Սարգիս

Դիմերեսը՝ խաչերով ձևավորված զարդանախշ, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ վիշապին հաղթող Սուրբ Սարգիսը՝ նժույգի վրա, վերևում՝ «ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 4.30 գ։ Տրամագիծը՝ 18.00 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Էսքիզները՝ Կարապետ Աբրահամյանի։ Հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում BU որակով։

«Կենդանակերպի նշանները» շարք

«Կենդանակերպի նշանները» շարքի մետաղադրամները թողարկվել են 2007-2008 թվականներին 100 դրամ անվանական արժեքով՝ պատրաստված 925 հարգի արծաթից, և 2008-2009 թվականներին 10 000 դրամ անվանական արժեքով՝ պատրաստված 900 հարգի ոսկուց (BU որակով)։

Դիմերեսը․ կենտրոնում՝ Հայաստանի զինանշանը, տակ՝ անվանական արժեքը՝ «DRAM 100 ԴՐԱՄ» կամ «DRAM 10000 ԴՐԱՄ», զինանշանից վերև՝ թողարկման տարեթիվը (2007, 2008 կամ 2009), նրանց շուրջ՝ կենդանակերպի 12 նշանների խորհրդանիշների պատկերներով օղակ, իսկ մետաղադրամի եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:

Դարձերեսը՝ կենդանակերպի համապատասխան նշանի ոճավորված պատկերը և խորհրդանիշը՝ աստղազարդ երկնքի ֆոնի վրա, կենդանակերպի նշանի լատիներեն և ռուսերեն անվանումները (հայերեն անվանումները բացակայում են)։ Արծաթե մետաղադրամների վրա առկա է նաև որոշակի գույնի աստղի տեսքով ցիրկոնե ներդիր, որը խորհրդանշում է համապատասխան կենդանակերպի նշանի թալիսման-քարը։ Դրամաշուրթ․ արծաթե դրամներ՝ հարթ, ոսկե դրամներ՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ արծաթե մետաղադրամների քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ, ոսկե մետաղադրամների քաշը՝ 8.60 գ, տրամագիծը՝ 22.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ արծաթե դրամներ՝ մինչև 12 000 հատ, ոսկե դրամներ՝ մինչև 10 000 հատ։ Էսքիզները՝ Ուրսուլա Վալեժակի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։

Արծաթե մետաղադրամներ Ոսկե մետաղադրամներ
2007 Այծեղջյուր

լատին․՝ CAPRICORN
ռուս.՝ КОЗЕРОГ

2008 Կշեռք

լատին․՝ LIBRA
ռուս.՝ ВЕСЫ

2007 Ջրհոս

լատին․՝ AQUARIUS
ռուս.՝ ВОДОЛЕЙ

2008 Կարիճ

լատին․՝ SCORPIO
ռուս.՝ СКОРПИОН

2007 Ձկներ

լատին․՝ PISCES
ռուս.՝ РЫБЫ

2008 Աղեղնավոր

լատին․՝ SAGITTARIUS
ռուս.՝ СТРЕЛЕЦ

2008 Խոյ

լատին․՝ ARIES
ռուս.՝ ОВЕН

2008 Այծեղջյուր

լատին․՝ CAPRICORN
ռուս.՝ КОЗЕРОГ

2008 Ցուլ

լատին․՝ TAURUS
ռուս.՝ ТЕЛЕЦ

2008 Ջրհոս

լատին․՝ AQUARIUS
ռուս.՝ ВОДОЛЕЙ

2008 Երկվորյակներ

լատին․՝ GEMINI
ռուս.՝ БЛИЗНЕЦЫ

2008 Ձկներ

լատին․՝ PISCES
ռուս.՝ РЫБЫ

2008 Խեցգետին

լատին․՝ CANCER
ռուս.՝ РАК

2009 Խոյ

լատին․՝ ARIES
ռուս.՝ ОВЕН

2008 Առյուծ

լատին․՝ LEO
ռուս.՝ ЛЕВ

2009 Ցուլ

լատին․՝ TAURUS
ռուս.՝ ТЕЛЕЦ

2008 Կույս

լատին․՝ VIRGO
ռուս.՝ ДЕВА

2009 Երկվորյակներ

լատին․՝ GEMINI
ռուս.՝ БЛИЗНЕЦЫ

2008 Կշեռք

լատին․՝ LIBRA
ռուս.՝ ВЕСЫ

2009 Խեցգետին

լատին․՝ CANCER
ռուս.՝ РАК

2008 Կարիճ

լատին․՝ SCORPIO
ռուս.՝ СКОРПИОН

2009 Առյուծ

լատին․՝ LEO
ռուս.՝ ЛЕВ

2008 Աղեղնավոր

լատին․՝ SAGITTARIUS
ռուս.՝ СТРЕЛЕЦ

2009 Կույս

լատին․՝ VIRGO
ռուս.՝ ДЕВА

«Նոյյան տապան» շարք

ՀՀ Կենտրոնական բանկը «Նոյյան տապան» ներդրումային մետաղադրամների շարքը[ն 3] սկսել է թողարկել 2011 թվականից․ և դրանք թողարկվում են յուրաքանչյուր տարի մինչև այժմ (2017)։ «Նոյյան տապան» ներդրումային դրամները թողարկվում են յոթ քաշային տարբերակներով և համապատասխանաբար յոթ անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի արծաթից UNC որակով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, նրանից ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, աջ մասում՝ մետաղադրամի քաշը տրոյական ունցիայով կամ կգ-ով, մետաղի հարգը (Ag999), ձախ մասում՝ դրամահատարանի դրոշմակնիքը, եզրերով՝ պետության անվանումը՝ անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Դարձերեսը՝ ձիթենու ճյուղը կտուցին աղավնին՝ Նոյյան տապանի, Արարատ լեռան և արևածագի ոճավորված պատկերների ֆոնի վրա, եզրերով՝ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և անգլ.՝ «NOAH'S ARK» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Մետաղադրամները հատվել են Գերմանիայի «Geiger Edelmetalle» ընկերության «Leipziger Edelmetallverarbeitung» դրամահատարանում[ն 7]: Շարքի դրամների հատման իրավունքից բացի, ՀՀ Կենտրոնական բանկը գերմանական «Geiger Edelmetalle» ընկերությանը տվել է նաև դրանց գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը։

2011 2012 2013 2014 2015 2016 2017 Տեխնիկական բնութագրեր
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Քաշը՝ 7.77 գ (1/4 OZՏրամագիծը՝ 20.18 մմ։
17 068 173 696 124 713 113 723 183 622 292 562 մինչև 2 միլիոն
Անվանական արժեքը՝ 200 դրամ։ Քաշը՝ 15.55 գ (1/2 OZՏրամագիծը՝ 27.66 մմ։
15 533 102 028 90 204 87 563 139 722 156 002 մինչև 2 միլիոն
Անվանական արժեքը՝ 500 դրամ։ Քաշը՝ 31.10 գ (1 OZՏրամագիծը՝ 38.50 մմ։
268 325 457 576 581 800 556 323 960 182 529 202 մինչև 8 միլիոն

Դարձերեսը

Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Քաշը՝ 155.5 գ (5 OZՏրամագիծը՝ 60.15 մմ։
3550 2436 4535 3348 4123 մինչև 500 000
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Քաշը՝ 311.0 գ (10 OZ
2003 1992 3645 4065 4562 մինչև 500 000
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Քաշը՝ 1 կգ։ Տրամագիծը՝ 100.00 մմ։
2449 2826 2590 2485 3606 մինչև 500 000
Անվանական արժեքը՝ 20 000 դրամ։ Քաշը՝ 5 կգ։ Տրամագիծը՝ 149.62 մմ։
Քանակը[5][28] 163 171 476 473 449 մինչև 50 000

2012 թվականին 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով թողարկվել են ներդրումային դրամներին համարժեք տեխնիկական բնութագրերով (մետաղ, հարգ, քաշ, տրամագիծ) և համանման դիզայնով հուշադրամներ։ Ներդրումային մետաղադրամներից տարբերվում են միայն ընդհատվող ատամնավոր, համարակալումով դրամաշուրթով և պատրաստման proof որակով։ Յուրաքանչյուրից հատվել է 2000 հատ։

«Էջմիածնի սրբազան գանձերը» շարք

«Էջմիածնի սրբազան գանձերը» շարքի մետաղադրամները թողարկվել են 2013-2016 թվականներին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից (ոսկեզօծ պատվածքով) proof որակով։

Դիմերեսը՝ Հայաստանի զինանշանը, նրանից ցած՝ անվանական արժեքը (դրամ 1000 dram) և երկրի անվանումը անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», իսկ աջից՝ անվանումը հայերեն՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Դարձերեսը՝ սրբազան գանձի պատկերը և անվանումը հայերեն ու անգլերեն լեզուներով, «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ» և անգլ.՝ «HOLY ETCHMIADZIN» գրառումները, և Էջմիածնի նշանը՝ մեծատառ «Է», թողարկման տարեթիվը արաբական թվանշաններով և հայոց այբուբենի տառերով՝ «2013 ՌՆԿԲ», «2014 ՌՆԿԳ» կամ «2014 ՌՆԿԵ»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 25.00 գ, ձևը՝ ուղղանկյուն, կլորացված եզրերով, 27.00×47.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 2500 հատ։ Էսքիզները՝ ռուսական «Ресурс» ընկերության նկարիչների[30], դրանց մշակման հարցում աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Mayer» դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է լիխտենշտայնյան «Coin Invest Trust» ընկերությունը[31][32]:

2013 ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴ
անգլ.՝ HOLY LANGE

Դարձերեսը՝ Սուրբ Գեղարդը արծաթե պահարանում:

2016 ԽՈՏԱԿԵՐԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ
անգլ.՝ KHOTAKERATS SOURB NSHAN

Դարձերեսը՝ Խոտակերաց Սուրբ Նշան մասունքարանը։

2014 ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈւՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ
անգլ.՝ THE RIGHT HAND OF SAINT GREGORY THE ILLUMINATOR

Դարձերեսը՝ Գրիգոր Լուսավորչի գեղարվեստական կերպարը և նրա աջը մասունքներով:

2016 ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ
անգլ.՝ CROSS WITH THE RELICS OF SAINT GEORGE

Դարձերեսը՝ Սուրբ Գևորգի մասունքով խաչ-մասունքարանը։

2014 ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ԿԱԹՍԱ
անգլ.՝ CAULDRON FOR HOLY CHRISM

Դարձերեսը՝ մյուռոնի արծաթե անոթը։

2016 ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ
անգլ.՝ CROSS WITH THE RELICS OF SAINT JOHN THE BAPTIST

Դարձերեսը՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ-մասունքարանը։

Գիր և գրականություն

1997
Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը․կենտրոնում՝ Եղիշե Չարենցի դիմապատկերը, նրա տակ՝ պոետի կեղծանունը՝ «ՉԱՐԵՆՑ» և անգլ.՝ «CHARENTS», աջ մասում՝ հոբելյանական տարելիցը (100) և տարեթվերը (1897-1997)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 28.50 գ։ Տրամագիծը՝ 10.80 մմ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի[33]։ Հատվել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում[33] UNC որակով։ Կենտրոնական բանկը բնորոշում է որպես հոբելյանական շրջանառու մետաղադրամ[13][14]:

1999
Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 200-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ պոետի ինքնապատկերը՝ նրա ինքնագրով, «ՊՈՒՇԿԻՆ-200» գրառումը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 200 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2002
Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի 1000-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ բացված գրքի պատկեր, «1000 ԱՄՅԱԿ» գրառումը և մետաղադրամի թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) և անվանական արժեքը (ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ)։
Դարձերեսը՝ Գրիգոր Նարեկացու պատկերը՝ գրքով, պոետի անունն ու ստեղծագործության անվանումը (ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ. ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Ավստրիայի դրամահատարանում proof որակով։

2008
Ուիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ արև և լեռներ, «Իմ սիրտը լեռներում է» գրառումը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ գրողի դիմապատկերը՝ իր անվան (ՈՒԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ) և ծննդյան ու մահվան տարեթվերի (1908-1981) գրառումների ֆոնի վրա։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2009
Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակ

Դիմերեսը՝ Աբովյանի «ՇՈՒՆՉԴ ՏՈ՛ՒՐ, ՀՈԳԻԴ, ԲԱՅՑ ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔ ՄԻ ՏՈՒՐ ԹՇՆԱՄՅԱՑ...» պատգամը և ինքնագիրը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ գրողի դիմապատկերը և անունը (ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ), «200 ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Կարապետ Աբրահամյանի։ Հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում proof որակով։

2010
Րաֆֆու ծննդյան 175-ամյակ

Դիմերեսը՝ փետրագրիչ և Րաֆֆու ինքնագիրը՝ «Ձայն տուր, ով ծովակ» բանաստեղծության ձեռագրի ֆոնի վրա, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ գրողի դիմապատկերը, կեղծանունը (ՐԱՖՖԻ) և ծննդյան ու մահվան տարեթվերը (1835-1888)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2010
Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակ

Դիմերեսը՝ աշնանային տեսարան, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ պոետի դիմապատկերը, նրա անունը՝ «ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ» և անգլ.՝ «VAHAN TERIAN», ծննդյան և մահվան տարեթվերը (1885-1920)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի և Հարություն Սամուելյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2011
Միսաք Մեծարենցի ծննդյան 125-ամյակ

Դիմերեսը՝ աստղեր, լուսին և գրչածայր (Միսաք Մեծարենցի «Սիրերգ» բանաստեղծության մեկնաբանությունն է), թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ պոետի դիմապատկերը, նրա անունը՝ «ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ», և ծննդյան ու մահվան տարեթվերը (1886-1908)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2014
Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ Շիրազի «Կտակ» բանաստեղծությունից տողեր՝ Մեծ Մասիսի և պոետի ինքնագրի ֆոնի վրա, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ բանաստեղծի դիմապատկերը, նրա կեղծանունը (ՇԻՐԱԶ) և ծննդյան ու մահվան տարեթվերը (1914-1984)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի և Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

«Հայոց այբուբենի տառերը» շարք

«Հայոց այբուբենի տառերը» շարքի մետաղադրամները թողարկվել են 2013 թվականին 500 դրամ անվանական արժեքով՝ պատրաստված 999 հարգի արծաթից, և 5000 դրամ անվանական արժեքով՝ պատրաստված 999 հարգի ոսկուց (BU և proof որակներով)։

Դիմերեսը․ կենտրոնում՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը, եզրով՝ թողարկման տարեթիվը, մետաղի հարգը և պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:

Դարձերեսը․ կենտրոնում՝ համապատասխան մեծատառի գեղարվեստական պատկերը, եզրով՝ հայոց այբուբենը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ արծաթե մետաղադրամների քաշը՝ 15.55 գ, տրամագիծը՝ 30.00 մմ, ոսկե մետաղադրամների քաշը՝ 3.89 գ, տրամագիծը՝ 20.00 մմ։ Էսքիզները՝ Արմեն Քյուրքչյանի, մետաղադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է շվեյցարական «International Coin House» ընկերությունը[34][35]: «Դրամների համաստեղություն 2014» միջազգային մրցույթում արծաթե հուշադրամների շարքը արժանացել է «Կազմկոմիտեի հատուկ մրցանակին»[36][37]:

Արծաթե մետաղադրամներ Ոսկե մետաղադրամներ
Դիմ․ Ժ Մ Վ Դիմ․ Ժ Մ Վ
Հատված քանակը 2000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 8000 BU + 200 proof Հատված քանակը 1500 BU + 200 proof 5000 BU + 200 proof 5000 BU + 200 proof
Ա Ի Յ Տ Ա Ի Յ Տ
8000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 5000 BU + 200 proof 5000 BU + 200 proof 1500 BU + 200 proof 5000 BU + 200 proof
Բ Լ Ն Ր Բ Լ Ն Ր
8000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 5000 BU + 200 proof 5000 BU + 200 proof 5000 BU + 200 proof 5000 BU + 200 proof
Գ Խ Շ Ց Գ Խ Շ Ց
8000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 5000 BU + 200 proof 1500 BU + 200 proof 5000 BU + 200 proof 1500 BU + 200 proof
Դ Ծ Ո Ու Դ Ծ Ո Ու
2000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 1500 BU + 200 proof 1500 BU + 200 proof 5000 BU + 200 proof 5000 BU + 200 proof
Ե Կ Չ Փ Ե Կ Չ Փ
8000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 5000 BU + 200 proof 5000 BU + 200 proof 1500 BU + 200 proof 1500 BU + 200 proof
Զ Հ Պ Ք Զ Հ Պ Ք
8000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 5000 BU + 200 proof 5000 BU + 200 proof 1500 BU + 200 proof 1500 BU + 200 proof
Է Ձ Ջ և Է Ձ Ջ և
8000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 5000 BU + 200 proof 1500 BU + 200 proof 1500 BU + 200 proof 1500 BU + 200 proof
Ը Ղ Ռ Օ Ը Ղ Ռ Օ
2000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 1500 BU + 200 proof 1500 BU + 200 proof 5000 BU + 200 proof 1500 BU + 200 proof
Թ Ճ Ս Ֆ Թ Ճ Ս Ֆ
8000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 8000 BU + 200 proof 2000 BU + 200 proof 5000 BU + 200 proof 1500 BU + 200 proof 5000 BU + 200 proof 1500 BU + 200 proof

Արվեստ

2002
Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Արամ Խաչատրյանի կիսադեմը և նոտաների գրառումից մի հատված, «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» և անգլ.՝ «ARAM KHACHATRYAN» գրառումները, «1903-2003» տարեթվերը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 300 000 հատ։ Էսքիզները՝ Աշոտ Մանուկյանի։ Հատվել է Ավստրիայի դրամահատարանում BU որակով։

2002
Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Արամ Խաչատրյանի կիսադեմը և նոտաների գրառումից մի հատված, «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» և անգլ.՝ «ARAM KHACHATRYAN» գրառումները, «1903-2003» տարեթվերը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-999: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Կարապետ Աբրահամյանի և Աշոտ Մանուկյանի։ Հատվել է Ավստրիայի դրամահատարանում proof որակով։

2004
Արշիլ Գորկու ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ Արշիլ Գորկու «Նկարիչն ու իր մայրը» կտավից մի դրվագ, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ նկարչի դիմապատկերը, անունը՝ «ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ» և անգլ.՝ «ARSHILE GORKY», ծննդյան և մահվան տարեթվերը (1904-1948)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-999: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Կարապետ Աբրահամյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2005
Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակ

Դիմերեսը՝ Սարյանի կտավից մի դրվագ՝ Արարատյան դաշտը՝ Արարատ լեռան ֆոնի վրա, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ նկարչի դիմապատկերը, անունը՝ «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ» և անգլ.՝ «MARTIROS SARIAN», ծննդյան և մահվան տարեթվերը (1880-1972)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-999: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2006
Հակոբ Գյուրջյանի ծննդյան 125-ամյակ

Դիմերեսը՝ Գյուրջյանի «Սալոմե» քանդակի պատկերը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ քանդակագործի դիմաքանդակը, անունը՝ «ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆ» և անգլ.՝ «HAKOB GURJIAN», ծննդյան և մահվան տարեթվերը (1881-1948)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-999: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի և Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2006
Կոմիտաս

Դիմերեսը՝ ժամանակակից նոտաները և խազերը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Կոմիտասի դիմապատկերը, ծննդյան և մահվան տարեթվերը (1869-1935), «ԿՈՄԻՏԱՍ» և անգլ.՝ «KOMITAS» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-999: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2007
Ժան Գառզուի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ Գառզուի «Վանք» կտավը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Գառզուի դիմապատկերը, «ԺԱՆ ԳԱՌԶՈՒ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի և Կարեն Կոջոյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2008
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի հիմնադրման 75-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ֆոնի վրա, մետաղադրամի անվանական արժեքը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ բալետի պարողների զույգ, տարբեր երաժշտական գործիքների ոճավորված պատկերներ, «ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԹԱՏՐՈՆ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի և Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2010
Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ Ենգիբարյանի ամենահայտնի ծիծաղաշարժ համարի գործողության փուլերը, աջ մասում՝ թողարկման տարեթիվը, եզրերով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և անվանական արժեքը։
Դարձերեսը՝ Լեոնիդ Ենգիբարյանի դիմապատկերը՝ կրկեսի գմբեթի ոճավորված պատկերի ֆոնի վրա, նրա անունը՝ «ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ» և անգլ.՝ «LEONID YENGIBAROV», «75 ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2010
Ջազ

Դիմերեսը՝ ջազային նվագախումբ և ջազային գործիքների ոճավորված պատկերներ, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերես՝ ջազային գործիքների և նոտաների ոճավորված պատկերներ՝ իտալ.՝ «Maestoso», անգլ.՝ «JAZZ» և «ՋԱԶ» մակագրություններով, մետաղի հարգը (Ag925)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ մինչև 10 000 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Գերմանիայի «Mayer» դրամահատարանում proof որակով, արտադրությունը և տարածումը նախաձեռնել է շվեյցարական «International Coin House» ընկերությունը[34]: «Դրամների համաստեղություն 2011» միջազգային մրցույթում հուշադրամը զբաղեցրել է երրորդ տեղը «Գեղարվեստական հաջող լուծում» անվանակարգում[38][39]:

2011
Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակ

Դիմերեսը՝ Թորոս Ռոսլինի մանրանկարից դրվագ՝ տեսարան Ավետարանից, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը (ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ) և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ մեկ այլ տեսարան Ավետարանից, մանրանկարչի անունը՝ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ» և անգլ.՝ «TOROS ROSLIN», հոբելյանական տարելիցը՝ «800»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2012
Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ

Դիմերեսը՝ նուռ, որը խորհրդանշում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի՝ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» կինոնկարը, քամանչա, գիրք և փետրագրիչ, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «CENTRAL BANK OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ աշուղի դիմաքանդակը, «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» և «300» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Տիգրան Չոբանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2013
Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ

Դիմերեսը՝ թատրոնը խորհրդանշող դիմակներ, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ դերասանի դիմապատկերը, անունը (ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ) և ծննդյան ու մահվան տարեթվերը (1888-1968)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2017
Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակ

Դիմերեսը՝ դրվագ Այվազովսկու «Իններորդ ալիք» նկարից, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ ծովանկարչի դիմապատկերը, անվան գրառումները՝ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ» և անգլ.՝ «HOVHANNES AIVAZOVSKY», ծննդյան ու մահվան տարեթվերը (1817-1900)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

«Հայ գեղանկարիչներ» շարք

«Հայ գեղանկարիչներ» շարքի մետաղադրամները թողարկվել են՝ սկսած 2006 թվականից, 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից BU կամ proof որակով։

Դիմերեսը՝ համապատասխան արվեստագետի ստեղծագործություններից մեկից դրվագ։

Դարձերեսը՝ համապատասխան արվեստագետի պատկերը և այլ խորհրդանշական պատկերներ։ Դրամաշուրթը՝ հարթ։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 28.28 գ, ձևը՝ ուղղանկյուն, կլորացված եզրերով, 40.00×28.00 մմ չափերով։

2006
Հովհաննես Այվազովսկի

Դիմերեսը՝ դրվագ Այվազովսկու «Փոթորիկ» նկարից, ՀՀ զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը (DRAM 100 ԴՐԱՄ) և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ դրվագ «Չեսմենյան ծովամարտ» նկարից, նկարչի ծննդյան ու մահվան տարեթվերը (1817-1900) և անունը՝ անգլ.՝ «HOVHANNES AIVAZOVSKY»:
Հատված քանակը՝ մինչև 5000 հատ։ Էսքիզները՝ Ռոբերտ Կոտովիչի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում BU որակով։ «Դրամների համաստեղություն 2007» միջազգային մրցույթում հուշադրամը հաղթող է ճանաչվել «Օրիգինալ տեխնոլոգիա» անվանակարգում[40][41]:

2010
Թեոդոր Աքսենտովիչ

Դիմերեսը՝ դրվագ Թեոդոր Աքսենտովիչի՝ կնոջ դիմանկար պատկերող պաստառից, ՀՀ զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը (DRAM 100 ԴՐԱՄ) և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ նկարչի դիմանկարը և կտավից մի հատված՝ իր ինքնագրով, ծննդյան և մահվան տարեթվերը (1859-1938) և անվան գրառումը՝ անգլ.՝ «TEODOR AXENTOWICZ»:
Հատված քանակը՝ մինչև 4000 հատ։ Էսքիզները՝ Ուրսուլա Վալեժակի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2010
Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակ

Դիմերեսը՝ դրվագ Սուրենյանցի «Տիրամայրը մանկան հետ» կտավից, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ նկարչի նկարը՝ ներկապնակով, նրա անունը՝ «ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ» և անգլ.՝ «VARDGES SURENIANTS», ծննդյան և մահվան տարեթվերը (1860-1921)։
Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2012
Սերգեյ Փարաջանով

Դիմերեսը՝ հատված Սերգեյ Փարաջանովի կոլաժից, նրա լուսանկարը, կինոխցիկը եռոտանիով, նռան բացված պտուղ, ՀՀ զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», հուշադրամի անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, մետաղի հարգը (Ag925) և դրամահատարանի դրոշմակնիքը։
Դարձերես՝ հատված «Ֆաբերժեի հիշատակին» կոլաժից, Փարաջանովի դիմապատկերը, յուրատիպ ինքնագիրը, ծննդյան և մահվան տարեթվերը (1924-1990) և անվան ոճավորված գրառումը՝ անգլ.՝ «SERGEI PARAJANOV»:
Հատված քանակը՝ մինչև 5555 հատ։ Էսքիզները՝ Ուրսուլա Վալեժակի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2013
Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ

Դիմերեսը՝ դրվագ «Գասպարյան Վարդիթերի դիմանկարը» կտավից և նույն դրվագի գծանկարը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Ստեփան Աղաջանյանի «Ինքնադիմանկար» կտավը, ներկապնակ և վրձիններ, ծննդյան և մահվան տարեթվերը (1863-1940), անվան գրառումները՝ «ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ» և անգլ.՝ «STEPAN AGHAJANIAN»:
Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում BU որակով։

2013
Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ դրվագ Արա Բեքարյանի «Աշտարակ» կտավից, ՀՀ զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ նկարչի դիմանկարը և նրա՝ «Քաջ Նազարը» հեքիաթի նկարազարդումը, ինքնագիրը, ծննդյան և մահվան տարեթվերը (1913-1986) և անունը (ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ)։
Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում BU որակով։

2014
Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ դրվագ Էդուարդ Իսաբեկյանի «Պատանի Դավիթ» կտավից, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ նկարչի գրաֆիկական ինքնադիմանկարը, ինքնագիրը, ծննդյան և մահվան տարեթվերը (1914-2007), անվան գրառումները՝ «Էդուարդ Իսաբեկյան» և անգլ.՝ «Eduard Isabekyan»:
Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում BU որակով։

2015
Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակ

Դիմերեսը՝ դրվագ Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» կտավից, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ դրվագներ Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» կտավից և նրա ինքնադիմանկարից, նկարչի ծննդյան ու մահվան տարեթվերը (1865-1941) և անունը՝ «ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ», հոբելյանական տարելիցը (150 ամյակ)։
Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Լուսինե Լալայանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում BU որակով։

2016
Արշակ Ֆեթվաճյանի ծննդյան 150-ամյակ

Դիմերեսը՝ դրվագ Ֆեթվաճյանի «Էրզրումի հայուհին» կտավից, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ նկարչի դիմապատկերը՝ Հայաստանի առաջին հանրապետության 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամի ֆոնի վրա, դրվագ «Անի. Միջնաբերդի եկեղեցին» կտավից, նրա անվան գրառումները՝ «ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ» և անգլ.՝ «ARSHAK FETVADJIAN», հոբելյանական տարելիցը՝ «150 ամյակ»:
Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում BU որակով։

2016
Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյակ

Դիմերեսը՝ Բաժբեուկ-Մելիքյանի «Լիդան բարձրացրած ձեռքերով» կտավը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ նկարչի «Ինքնադիմանկար» և «Կանայք» կտավները, նրա անվան գրառումները՝ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ» և անգլ.՝ «ALEXANDER BAZHBEUK-MELIKIAN», հոբելյանական տարելիցը՝ «125 ամյակ»:
Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Լուսինե Լալայանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում BU որակով։

2017
Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակ

Դիմերեսը՝ դրվագ «Պեպո» ֆիլմի պաստառից և կինոժապավեն, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ կինոռեժիսորի դիմապատկերը, նրա անվան գրառումները՝ «Համո Բեկնազարյան» և անգլ.՝ «Hamo Beknazaryan», հոբելյանական տարելիցը (125 ամյակ)` տեսախցիկի պատկերի ֆոնի վրա:
Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Սուսաննա Պետրոսյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

«Հայկական մանրանկարչություն» շարք

«Հայկական մանրանկարչություն» շարքի մետաղադրամները թողարկվել են 2010 թվականին 1000 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը․ աջ վերին անկյունում՝ ՀՀ զինանշանը, կենտրոնում՝ «Ավետում», «Մոգերի երկրպագությունը», «Մուտք Երուսաղեմ» և «Համբարձում» տեսարանների խորհրդանշական պատկերները՝ ավետաբեր Աղավնին, նորածին Հիսուսը, արմավենու ճյուղերով շրջապատված Հիսուսը և Հիսուսը համբարձվելիս, եզրերով՝ պետության անվանումը՝ «Հայաստանի Հանրապետություն» և անգլ.՝ «Republic of Armenia», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։

Դարձերեսը՝ համապատասխան տեսարանի պատկերով մանրանկարը, անվանումը հայերեն և անգլերեն։ Դրամաշուրթը՝ հարթ։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, ձևը՝ քառակուսի, կլորացված եզրերով, 32.00×32.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 6000 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում։

2010 Ավետում
անգլ.՝ Annunciation
2010 Մուտք Երուսաղեմ
անգլ.՝ Entry into Jerusalem
2010 Մոգերի երկրպագությունը
անգլ.՝ Adoration of the Magi
2010 Համբարձում
անգլ.՝ Ascension

Գիտություն

2005
Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ ՄիԳ-25, ՄիԳ-19 և ՄիԳ-3 ինքնաթիռները, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Արտեմ Միկոյանի դիմապատկերը՝ ինքնաթիռների գծանկարների ֆոնի վրա, «ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆ» և անգլ.՝ «ARTEM MIKOYAN» գրառումները, ծննդյան և մահվան տարեթվերը (1880-1972)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2005
Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ տիեզերքի խորհրդանշական պատկերը՝ Երկիր մոլորակով և աստղերով, մետաղադրամի անվանական արժեքը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Անանիա Շիրակացին՝ աջ ձեռքում երկրագնդի մոդելը, հոբելյանական տարելիցը (1400 ՏԱՐԻ), գիտնականի անունը՝ «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ» և անգլ.՝ «ANANIA SHIRAKATSI»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի և Մարինա Մակարյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2006
Միջազգային բևեռային տարի

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը (DRAM 100 ԴՐԱՄ) և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:
Դարձերես՝ Ֆրիտյոֆ Նանսենի կիսադեմը և անգլ.՝ «FRIDTJOF NANSEN» գրառումը, առագաստանավի և բևեռախույզների պատկերներ, «Միջազգային բևեռային տարի 2007-2008» ծրագրի պատկերանիշը և անգլ.՝ «2007 2008 INTERNATIONAL POLAR YEAR» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ մինչև 10 000 հատ։ Էսքիզները՝ Ռոբերտ Կոտովիչի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2007
Մատենադարանի հիմնադրման 50-ամյակ

Դիմերես. կենտրոնում՝ պետական զինանշանը և Մատենադարանի շքամուտքի դռան զարդանախշից մի հատված, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և թողարկման տարեթիվը։
Դարձերես՝ Մատենադարանի շենքը, անվանման գրառումները՝ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» և անգլ.՝ «MATENADARAN», հոբելյանական տարելիցը՝ «50-ամյակ» և անգլ.՝ «50 of Anniversary», անվանական արժեքը (1957 ԴՐԱՄ)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1957 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2008
Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ աստղադիտակ և տիեզերքի խորհրդանշական պատկերը, անվանական արժեքն ու թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ)։
Դարձերեսը՝ Համբարձումյանի դիմապատկերը և արեգակնային համակարգի մոլորակների խորհրդանշական պատկերը, աստղագետի անունը՝ «ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» և անգլ.՝ «VIKTOR AMBARTSUMIAN», ծննդյան և մահվան տարեթվերը (1908-1996)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2009
Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» աշխատության 825-ամյակ

Դիմերեսը՝ Մխիթար Գոշի դիմաքանդակը, անվան գրառումը, մետաղադրամի անվանական արժեքը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ «Միջնադարյան իրավունքի հայկական հուշարձան՝ «Գիրք Դատաստանի» 825-ամյակը» բառերով կառուցված պարույր, եզրով՝ պետության անվանումը և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում proof որակով։

2009
Գլաձորի համալսարանի հիմնադրման 725-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ Աղբերց վանքի պատկերը, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ)։
Դարձերեսը․ կենտրոնում՝ միջնադարյան գրակալ, նրանից աջ՝ 1282 - 1386 թթ. Գլաձորի համալսարանի րաբունապետերի անունները՝ «Ներսես Մշեցի», «Եսայի Նչեցի», «Տիրատուր Կիլիկեցի», «Հովհան Որոտնեցի», «Գրիգոր Տաթեւացի», ձախ մասում՝ «725 ամյակ» գրառումը, եզրով՝ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում proof որակով։

2010
Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ խորան, դրվագ Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից, մետաղադրամի անվանական արժեքը, աջ մասում՝ զարդանախշ և թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ)։
Դարձերեսը՝ պատմագրի հավաքական կերպարը, խորան և Խորենացու աշխատությունից հատված, պատմագրի անունը՝ «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ» և անգլ.՝ «MOVSES KHORENATSI», «1600 ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։ «Դրամների համաստեղություն 2011» միջազգային մրցույթում հուշադրամը զբաղեցրել է առաջին տեղը «Տարվա արծաթե մետաղադրամ» անվանակարգում[38][39]:

2010
Լեոյի ծննդյան 150-ամյակ

Դիմերեսը՝ Արարատ լեռը, Լեոյի աշխատություններից մեկի անվանումը՝ «Հայ Ժողովրդի պատմություն» և հատված նրանից, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Լեոյի՝ Առաքել Բաբախանյանի դիմապատկերը, ծննդյան և մահվան տարեթվերը (1860-1932), կեղծանունը՝ «ԼԵՈ» և անգլ.՝ «LEO»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հարություն Սամուելյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2011
Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակ

Դիմերեսը՝ Վիեննայի միաբանության գրապահոցը և գերմանական կայսրուհի Մարիա Թերեզայի կողմից տրված հատուկ արտոնագիրը[ն 8], թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Վիեննայի միաբանության վանքի շքամուտքը, միաբանության զինանշանը, անվանումը (ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ), հոբելյանական տարելիցը (200 ամյակ)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2012
Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ

Դիմերեսը՝ Հովսեփ Օրբելու հնագիտական պեղումների չափագրումներից գծագիր, Էրմիտաժի արծաթյա ցուցանմուշներ և գրառումով քարե սալիկ՝ Աղթամար կղզուց, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը'՝ գիտնականի դիմապատկերը, անունը՝ «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ» և անգլ.՝ «JOSEPH ORBELI», ծննդյան և մահվան տարեթվերը (1887-1961), Անիի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված կարասի դրվագներ, «125 ամյակ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2012
Հայ գրքի տպագրության 500-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ «Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պատկերանիշը և հուշադրամի անվանական արժեքը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:
Դարձերեսը՝ տեսարան Վենետիկից, Հակոբ Մեղապարտի նշանադրոշմը, հայերեն առաջին տպագիր գիրքը, նրա անվանումը՝ «Ուրբաթագիրք», տպագրման տարեթիվը (1915) և գրքից մի պատկեր՝ «Հիվանդի այցը», եզրով աջից՝ «ՀԱՅ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։ Հուշադրամն արժանացել է «Վիչենցա Նումիզմատիկա 2013» միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին՝ հաղթելով «Աշխարհի լավագույն մետաղադրամ» անվանակարգում[43][44]:

2013
Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ տիեզերքի և գալակտիկաների խորհրդանշական պատկերներ, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Բենիամին Մարգարյանի դիմապատկերը, նրա հայտնաբերած գալակտիկաները, եզրերով՝ նրա անվան գրառումները՝ «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ» և անգլ.՝ «BENJAMIN MARGARYAN», ծննդյան ու մահվան տարեթվերը (1913-1985)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2014
Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակ

Դիմերեսը՝ «Շարակնոց» ժողովածուից մի էջ և առաջին հայերեն տպագիր «Աստվածաշունչը» արծաթյա կազմով, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ քանդակագործ Երվանդ Քոչարի «Ոսկան Երևանցի» գրաֆիկական աշխատանքը, «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ», անգլ.՝ «VOSKAN YEREVANTSI», «400 ամյակ» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

2015
Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ Հովհաննես Աղազարի Լազարյանի դիմապատկերը, ճեմարանի շենքի աջ թևը և ճեմարանն ավարտողներին տրվող կրծքանշանը, հուշադրամի անվանական արժեքն ու թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:
Դարձերեսը․ կենտրոնում՝ Հովակիմ Աղազարի Լազարյանի դիմապատկերը, ճեմարանի շենքի ձախ թևը և գերազանց ուսման համար տրվող մեդալը, եզրերով՝ «ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ» և «200-ԱՄՅԱԿ» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

2017
Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ

Դիմերեսը՝ Վենետիկի միաբանության զինանշանը և հիմնադրման տարեթիվը (1717), Սուրբ Ղազար կղզու պատկերը և անվան գրառումը՝ «ՍԲ ՂԱԶԱՐ ԿՂԶԻ» ու իտալ.՝ «SAN LAZZARO DEGLI ARMENI», Վենետիկի խորհրդանիշը՝ առյուծի տեսքով, «ՎԵՆԵՏԻԿ» գրառումը, թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Վենետիկի միաբանության վանքի աշտարակը և Մխիթար Սեբաստացու արձանը՝ վանքի մուտքի ապակենախշի ֆոնի վրա, եզրով՝ «ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ 300-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Վարդան Վարդանյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

Սպորտ

1996
32-րդ շախմատային օլիմպիադա

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ օլիմպիադայի տարբերանշանը շախմատային դաշտի տեսքով՝ Արարատ լեռան ֆոնի վրա, և խորհրդանշանը շախմատի խաղատախտակով արագիլի տեսքով, նրանց միջև՝ անգլ.՝ «32 CHESS OLIMPIAD YEREVAN 96» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել է ԱՄՆ «Lialoosin» ընկերությունում proof որակով։

1996
32-րդ շախմատային օլիմպիադա

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ օլիմպիադայի խորհրդանշանը արագիլի տեսքով՝ շախմատի խաղատախտակի մոտ։ Դրա տակ՝ օլիմպիադայի անցկացման տարեթիվը (1996)՝ Խորհրդանշանը շրջապատված է անգլ.՝ «XXXII CHESS OLYMPIAD» և անգլ.՝ «YEREVAN ARMENIA» գրառումներով։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 10.80 գ։ Տրամագիծը՝ 29.50 մմ։ Հատված քանակը՝ մինչև 200 000 հատ[45]: Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում UNC որակով։ Կենտրոնական բանկը բնորոշում է որպես հիշատակային շրջանառու մետաղադրամ[13][14]:

Համարժեք տեխնիկական բնութագրերով և համանման դիզայնով հատվել է 2000 հատ հուշադրամ՝ proof որակով։

1996
32-րդ շախմատային օլիմպիադա

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ օլիմպիադայի խորհրդանշանը արագիլի տեսքով՝ շախմատի խաղատախտակի մոտ։ Դրա տակ՝ օլիմպիադայի անցկացման տարեթիվը (1996)՝ Խորհրդանշանը շրջապատված է անգլ.՝ «XXXII CHESS OLYMPIAD» և անգլ.՝ «YEREVAN ARMENIA» գրառումներով։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 10 000 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում proof որակով։

1998
1998 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ երկու ֆուտբոլիստներ գնդակով՝ Ֆրանսիայի քարտեզի ֆոնի վրա, եզրով՝ անգլ.՝ «WORLD CUP» և «ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ • ՖՐԱՆՍԻԱ 1998» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 мм: Հատված քանակը՝ մինչև 10 000 հատ։ Հատվել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում proof որակով։

1998
18-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ դահուկորդի մարմինը և ուրվագիծը, անգլ.՝ «THE XVIII OLINPIC WINTER GAMES» և «XVIII ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ մինչև 10 000 հատ։ Հատվել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում proof որակով։

1999
1-ին համահայկական խաղեր

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ խաղերի խորհրդանշանը, անգլ.՝ «FIRST PAN-ARMENIAN GAMES» և «ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ» գրառումները։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

1999
Տիգրան Պետրոսյանի ծննդյան 70-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Տիգրան Պետրոսյանի դիմապատկերը, շախմատային խաղաքարի ոճավորված պատկերը, պատկերի տակ՝ «70» թիվը, եզրերով՝ «ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ» և «ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ» գրառումները։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2004
2006 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ և անգլ.՝ REPUBLIC OF ARMENIA, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ ֆուտբոլային տեսարան, առաջնության պատկերանիշը, անգլ.՝ «2006 FIFA WORLD CUP GERMANY™» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ մինչև 50 000 հատ։ Էսքիզները՝ Ռոբերտ Կոտովիչի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2006
37-րդ շախմատային օլիմպիադա

Դիմերեսը՝ պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը, թողարկման տարեթիվ, օլիմպիադայի տարբերանշանը և իտալ.՝ «OLIMPIADI degli Scacchi TORINO 2006» գրառումը։
Դարձերեսը՝ Հայաստանի զինանշանը, նրա շուրջ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԵ ԹԻՄ» գրառումը, շախմատային խաղաքարերը և շախմատիստների ազգանունները՝ «Ա․ ՄԻՆԱՍՅԱՆ», «Լ․ ԱՐՈՆՅԱՆ», «Վ․ ՀԱԿՈԲՅԱՆ», «Կ․ ԱՍՐՅԱՆ», «Գ․ ՍԱՐԳՍՅԱՆ» և «Ս․ ԼՊՈՒՏՅԱՆ»Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։: Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2014
2014 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA», անվանական արժեքը, թողարկման տարեթիվը և դրամահատարանի դրոշմակնիքը։
Դարձերեսը՝ առաջնության մասնակից երկրների անվանումներն անգլերենով և դրոշները, կենտրոնում՝ անգլ.՝ «2014 FIFA WORLD CUP™» գրառումը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 20.00 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Էսքիզները՝ գերմանական «MDM» (Münzhandelsgesellschaft Deutsche Münze) ընկերության նկարիչների։ Հատված քանակը՝ մինչև 5000 հատ։ Հատվել է Գերմանիայի «Leipziger Edelmetallverarbeitung» դրամահատարանում[ն 9] proof որակով։

«Ֆուտբոլի արքաներ» շարք

«Ֆուտբոլի արքաներ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2008-2011 թվականներին 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ շարքի տարբերանշանը՝ անգլ.՝ «KINGS OF FOOTBALL» մակագրությամբ եզրապատված արքայական թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Եզրով՝ երկրի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»: Տարբերանշանի տակ՝ անվանական արժեքը։ Ավելի ցած՝ թողարկման տարեթիվը (2008, 2009, 2010 կամ 2011), որի մեջտեղում՝ պետական զինանշանը։

Դարձերեսը․ կենտրոնում՝ ֆուտբոլիստի կիսանդրին՝ ազգային դրոշի գույներով արված վառ տափանի և թռչող գնդակի ֆոնի վրա։ Վերևում, ձախ մասին ավելի մոտ՝ մականունը կամ անուն-ազգանունը անգլերենով։ Ստորին մասում՝ ֆուտբոլիստի ինքնագիրը։ Դրամաշուրթը՝ հարթ։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ «Պելե», «Էյսեբիո», «Լև Յաշին», «Ֆրանց Բեկենբաուեր»՝ մինչև 200 000 հատ, «Զբիգնև Բոնեկ»՝ մինչև 50 000 հատ, «Յոհան Կրոյֆ», «Մարիո Կեմպես», «Միշել Պլատինի»՝ 20 000 հատ։ Էսքիզները՝ Ռոբերտ Կոտովիչի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։

2008 Պելե
անգլ.՝ PELÉ
2009 Զբիգնև Բոնեկ
անգլ.՝ ZBIGNEW BONIEK
2008 Էյսեբիո
անգլ.՝ Eusébio
2010 Յոհան Կրոյֆ
անգլ.՝ JOHAN CRUYFF
2008 Լև Յաշին
անգլ.՝ LEV YASHIN
2010 Մարիո Կեմպես
անգլ.՝ MARIO KEMPES
2009 Ֆրանց Բեկենբաուեր
անգլ.՝ FRANZ BECKENBAUER
2011 Միշել Պլատինի
անգլ.՝ MICHEL PLATINI

«Մենամարտի արվեստը» շարք

«Մենամարտի արվեստը» շարքի մետաղադրամները թողարկվել են 2011-2012 թվականներին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ այն վայրի պատկերը «պոզիտիվ» և «նեգատիվ» տարբերակներով, որտեղ առաջացել է այս կան այն մարտաձևը, պետության անվանումը և անվանական արժեքը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM», թողարկման տարեթիվը։

Դարձերեսը՝ մարտիկների պատկերը՝ բնապատկերի ֆոնի վրա, մարտարվեստի անվանումը հայերեն և անգլերեն, մետաղի հարգը (Ag925)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38․61 մմ, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 5000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի, մետաղադրամները հատվել են Գերմանիայի «Mayer» դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է շվեյցարական «International Coin House» ընկերությունը[46][47]:

2011 ՁՅՈՒԴՈ
անգլ.՝ JUDO

Դիմերեսը՝ Տոկիոյի կայսերական պալատը:

2012 ԿԱՐԱՏԵ
անգլ.՝ KARATE

Դիմերեսը՝ Սյուրի ամրոցի արարողական դարպասները:

2011 ՈՒՇՈՒ
անգլ.՝ WUSHU

Դիմերեսը՝ Շաոլինի վանքը:

2012 ԿՈԽ
անգլ.՝ KOKH

Դիմերեսը՝ Սևանավանքը:

Բուսակենդանական աշխարհ

1994
Ծիրան

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ ծիրանի տերև և երկու պտուղներ, մրգի անվանումը՝ «ԾԻՐԱՆ» և անգլ.՝ «APRICOT», տեսակային մակդիրը՝ լատին․՝ «ARMENIACA»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 25 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ մինչև 10 000 հատ։ Էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում proof որակով։

2007
Հայկական խաղող

Դիմերեսը․ կենտրոնում՝ երկրի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, դրանց շուրջը՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), եզրով՝ խաղողի տերևների և ողկույզների տեսքով կրկնվող զարդանախշ։
Դարձերեսը՝ Դարձերես՝ խաղողի ողկույզը՝ տերևի ֆոնի վրա՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂՈՂ» մակագրությամբ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 1000 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում proof որակով։

2011
Նուռ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:
Դարձերեսը՝ նռան ճեղքված պտուղ, բույսի անվանումը՝ «ՆՈՒՌ» և լատին․՝ «PUNICA GRANATUM», եզրով՝ տերևների և պտուղների տեսքով կրկնվող զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 500 դրամ։ Նյութը՝ ոսկի-999: Քաշը՝ 1.24 գ։ Տրամագիծը՝ 13.92 մմ։ Հատված քանակը՝ մինչև 5000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

«Բնության պահպանության WWF-ի ծրագիր» շարք

«Բնության պահպանության WWF-ի ծրագիր» շարքի մետաղադրամները թողարկվել են 1997-1998 թվականներին 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են համանման դիզայնի երկու տարբերակով՝ մելքիորից UNC որակով և 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը՝ պետական զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրով՝ պետության անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)։ Դարձերեսը՝ կենդանու պատկերը, եզրով ներքևում՝ կենդանու անվանումը հայերեն և լատիներեն, եզրով վերևում՝ ծրագրի անվանումը ըստ տարեթվի՝ անգլ.՝ «WWF CONSERVING NATURE '97» կամ անգլ.՝ «WWF CONSERVING NATURE '98»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ մելքիորե դրամներ՝ մինչև 50 000 հատ, արծաթե դրամներ՝ մինչև 15 000 հատ։ «Կովկասյան ջրասամույր» մետաղադրամների էսքիզները՝ Ռուբեն Արուտչյանի, «Հայկական որոր» մետաղադրամներինը՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում։

Մելքիորե մետաղադրամներ Արծաթե մետաղադրամներ
1997 ԿՈՎԿԱՍՅԱՆ ՋՐԱՍԱՄՈՒՅՐ
անգլ.՝ CAUCASIAN OTTER
1997 ԿՈՎԿԱՍՅԱՆ ՋՐԱՍԱՄՈՒՅՐ
անգլ.՝ CAUCASIAN OTTER
1998 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՈՐ
անգլ.՝ ARMENIAN GULL
1998 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՈՐ
անգլ.՝ ARMENIAN GULL

«Հայաստանի Կարմիր գիրք» շարք

«Հայաստանի Կարմիր գիրք» շարքի մետաղադրամները թողարկվել են 2006-2008 թվականներին 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից BU որակով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը (DRAM 100 ԴՐԱՄ), վերևում՝ թողարկման տարեթիվը (2006, 2007 կամ 2008)։ Եզրով՝ երկրի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:

Դարձերեսը․ կենտրոնում՝ կենդանու պատկերը, եզրով վերևում՝ նրա լատիներեն, ներքևում՝ հայերեն անվանումը։ Անվանումները մետաղադրամի ներսի կողմից եզերվում են կարմիր գծերով։ Դրամաշուրթը՝ հարթ։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ, յուրաքանչյուրի հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Անդժեյ Նովակովսցիի և Ռոուսանա Նովակովսցիի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։

2006 ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐՇ ԱՐՋ
լատին․՝ Ursus arctos syriacus
2007 ԻՇԽԱՆ
լատին․՝ Salmo ischchan
2006 ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՆՏԱՌԱԿԱՏՈՒ
լատին․՝ Felis silvestris caucasica
2007 ՀԱՅԿԱԿԱՆ ԻԺ
լատին․՝ Montivipera raddei
2006 ԼԱՅՆԱԿԱՆՋ ՈԶՆԻ
լատին․՝ Erinaceus (Hemiechinus) auritus[վ 1]
2008 ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾ
լատին․՝ Capra aegagrus
2006 ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎԱՅԻՆ ԿՐԻԱ[վ 2]
լատին․՝ Testudo graeca
2008 ԿՈՎԿԱՍՅԱՆ ԹԱՎՈՏՆ ԲՎԻԿ
լատին․՝ Aegolius funereus caucasicus
2007 ԼԱՅՆԱՔԻԹ ԲԱԴ
լատին․՝ Anas clypeata Linnaeus[վ 3]
2008 ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱԿԻՐՅԱՆ ԿՈՐԱԳԼՈՒԽ[վ 4]
լատին․՝ Phrynocephalus helioscopus persikus[վ 5]
2007 ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾ
լատին․՝ Panthera pardus tullianus[վ 6]
2008 ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՓԼՈՆ
լատին․՝ Ovis ammon gmelin[վ 7]

«Ծաղիկների գեղեցկությունը» շարք

«Ծաղիկների գեղեցկությունը» շարքի մետաղադրամները թողարկվել են 2010-2011 թվականներին 1000 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը՝ բույսերի մասերի և մի քանի գունավոր շերտերի պատկերը, անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»:

Դարձերեսը՝ բույսի պատկերը և նրա անվանումը հայերեն ու լատիներեն, մետաղի հարգը (Ag925)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 10 000 հատ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի, հուշադրամները հատվել են Գերմանիայի «Mayer» դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է շվեյցարական «International Coin House» ընկերությունը[46]: «Դրամների համաստեղություն 2011» միջազգային մրցույթում «Լվածաղիկ Զանգեզուրի» հուշադրամը զբաղեցրել է երրորդ տեղը «Հուշանվերային մետաղադրամ» անվանակարգում[38][39]:

2010 ԳԱԼԱՆՏՈՒՍ ԱՐՏՅՈՒՇԵՆԿՈՅԻ
լատին․՝ Galanthus artjuschenkoae
2011 ՔՐՔՈՒՄ ԱԴԱՄԻ
լատին․՝ Crocus adamii
2010 ԼՎԱԾԱՂԻԿ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ
լատին․՝ Tanacetum zangezuricum
2011 ԱՐՈՍԵՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ
լատին․՝ Sorbus hajastana

«Հայաստանի վայրի ծառերը» շարք

«Հայաստանի վայրի ծառերը» շարքի մետաղադրամները թողարկվել են 2014 թվականին 200 դրամ անվանական արժեքով, պատրաստված են արույրից UNC որակով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ համապատասխան ծառի ճյուղի պատկեևը, նրա լատիներեն անվանումը և մետաղադրամի թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ) և ծառի հայերեն համառոտ անվանումը։

Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ եզերված զարդանախշային ձևավորմամբ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 4.50 գ, տրամագիծը՝ 24.00 մմ։ Էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի և Կարապետ Աբրահամյանի[71][72], մետաղադրամները հատվել են Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում[71][72]: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բնորոշվում են որպես հիշատակային շրջանառու մետաղադրամներ[13]: Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված 2015 թվականի միջազգային մրցույթում այս շարքը հաղթել է «Լավագույն հիշատակային շրջանառու մետաղադրամ» անվանակարգում[71][72]:

2014 ԿԱՂՆԻ
լատին․՝ Quercus araxina
2014 ՀԱՃԱՐԵՆԻ
լատին․՝ Fagus orientalis
2014 ՈՒՌԵՆԻ
լատին․՝ Salix babylonica
2014 ՍՈՍԻ
լատին․՝ Platanus orientalis
2014 ՍՈՃԻ
լատին․՝ Pinus kochiana
2014 ԲԱՐԴԻ
լատին․՝ Populus tremula

«Աշխարհի հնագույն ծառերը» շարք

«Աշխարհի հնագույն ծառերը» շարքի մետաղադրամները թողարկվել են 2014 թվականին 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը (DRAM 100 ԴՐԱՄ) և թողարկման տարեթիվը, եզրով՝ պետության անվանումը՝ անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», դրամահատարանի դրոշմակնիքը և մետաղի հարգը (Ag999), ներքևում՝ համապատասխան ծառի տերևների և պտուղների պատկերումը․ յուրաքանչյուր մետաղադրամի վրա պտուղներից մեկը գունավորված է։

Դարձերեսը՝ ծառի ոճավորված պատկերը, աջ մասում՝ նրա տերևների և պտուղների խոշորացված պատկերը, ներքևում՝ ծառի անգլերեն անվանումը՝ նրա տերևներից գունավոր զարդանախշի ֆոնի վրա։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 1500 հատ։ Էսքիզները՝ Ուրսուլա Վալեժակի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։ «Դրամների համաստեղություն 2015» միջազգային մրցույթում այս շարքը զբաղեցրել է երրորդ տեղը «Տարվա շարք» անվանակարգում[73][74]:

2014 Հրեշտակի կաղնի
անգլ.՝ ANGEL OAK
2014 Հարյուրավոր ձիերի շագանակենի
անգլ.՝ HUNDRED HORSE CHESTNUT
2014 Սխտորաշենի սոսի
անգլ.՝ SKHTORASHEN PLATANUS
2014 Գեներալ Շերմանի ծառ
անգլ.՝ GENERAL SHERMAN TREE

Տես նաև

Նշումներ

  1. ՀՀ Կենտրոնական բանկի սահմանմամբ Հայաստանի դրամաշրջանառության մեջ են գտնվում մետաղադրամների հետևյալ տեսակները՝ շրջանառու մետաղադրամները, հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամները, հուշադրամները, ներդրումային դրամները: Հուշադրամները, ի տարբերություն մյուս տեսակների, ենթակա չեն վերաթողարկման[1]:
  2. Հուշադրամները հիմնականում թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք առանձնանում են պատրաստման բարձր որակով և թողարկվում են ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները այս կերպ հավերժացնելու, հասարակությանը ներկայացնելու և դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու համար: Նրանք կարող են օգտագործվել որպես օրինական վճարամիջոց[2]:
  3. 3,0 3,1 Ներդրումային դրամները բարձր հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնց շրջանառության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ շատ երկրներում դրանց առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկվում ավելացված արժեքի հարկով: Այդ պատճառով նեդրումային մետաղադրամներն ունեն պարունակվող թանկարժեք մետաղի գնին մոտ վաճառքի գին, որը ձևավորվում է թանկարժեք մետաղների իրացման միջազգային շուկաներում: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին և առայժմ միակ ներդրումային դրամը «Նոյյան տապան» շարքն է: Շարքի թողարկման նպատակն է բնակչությանը հնարավորություն տալ ազատ միջոցները ներդնել արծաթե դրամներում, ինչպես նաև Հայաստանի պատմության ճանաչումն ու մշակութային արժեքների տարածումը[3][4][5][6]:
  4. Էսքիզների մշակմանը մասնակցել են նաև հետևյալ հեղինակները՝ Անդժեյ Նովակովսցի (Լեհաստան), Ռոուսանա Նովակովսցի (Լեհաստան), Լուսինե Լալայան, Աննա Արուտչյան, Ռուբեն Արուտչյան, Գիեդրյուս Պաուլաուսկիս (Լիտվա), Աշոտ Մանուկյան, Կարեն Կոջոյան, Տիգրան Չոբանյան, Մկրտիչ Մաթևոսյան, Գառնիկ Վարդանյան, Աշոտ Ադամյան, Սուսաննա Պետրոսյան, Սուրեն Սիմոնյան, Արամ Ուռուտյան, Մարինա Մակարյան, Դավիթ Դովլաթյան, ինչպես նաև՝ ռուսական «Ресурс» ընկերության, գերմանական «MDM» ընկերության և Ավստրիայի դրամահատարանի նկարիչները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները:
  5. 2012 թ․ դեկտեմբերի 19-ին պաշտոնապես դադարեցվել է Ուզբեկստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին[9]:
  6. Հայաստանի Հանրապետություն՝ նարնջագույն, Ղազախստան՝ երկնագույն, Բելառուս՝ կանաչ, Ղրղզստան՝ կարմիր, Ռուսաստանի Դաշնություն՝ կապույտ:
  7. ՀՀ Կենտրոնական բանկի կայքում որպես դրամահատարան նշված է «Geiger Edelmetalle» ընկերությունը, սակայն իրականում «Նոյյան տապան» մետաղադրամները հատվել են այդ ընկերության «Leipziger Edelmetallverarbeitung» դրամահատարանում[26][27], և դրամների վրա առկա է հենց այս դրամահատարանի դրոշմակնիքը՝ «LEV»[28][29]:
  8. 1775 թ. մայիսի 30-ին տրված արտոնագրով ճանաչվել է Մխիթարյան միաբանության կրոնական կարգը և թույլ է տրվել բացել տպարան[42]:
  9. ՀՀ Կենտրոնական բանկի կայքում որպես դրամահատարան նշված է «Geiger Edelmetalle» ընկերությունը, սակայն հուշադրամը հատվել է այդ ընկերության «Leipziger Edelmetallverarbeitung» դրամահատարանում, և մետաղադրամի վրա առկա է հենց նրա դրոշմակնիքը՝ «LEV»[29]:

Վրիպակներ և անհամապատասխանություններ

  1. Լայնականջ ոզնու պատկերով մետաղադրամի վրա լատիներեն անվանման մեջ նշված է ոչ արդիական հոմանիշ՝ «Erinaceus»[48][49][50]․ այն հանդիսանում է Հայաստանում հանդիպող սպիտակափոր ոզնու (Erinaceus concolor) ցեղային անվանումը[51][52][53]:
  2. Գրականության մեջ ընդունված է ջրաբանական օբյեկտների անվանումների դեպքում օգտագործվել «յան» և «ական» վերջավորությունները (ծովային - սևծովյան, օվկիանոսային - խաղաղօվկիանոսյան), և ըստ այդ սկբունքի մետաղադրամի դարձերեսին պիտի գրառվեր «ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ» ձևով:
  3. Լայնաքիթ բադի լատիներեն անվանման մեջ հավելյալ նշված է նրա հեղինակի ազգանունը՝ «Linnaeus»[54][55][56]:
  4. Ռելիեֆին կամ լանդշաֆտին վերաբերվող ածականների դեպքում օգտագործվում է «ային» վերջավորությունը (անապատային, տափաստանային․ մարգագետնային, անտառային և այլն), իսկ տակիրը կամ թակիրը ռելիեֆի ձև է, և ըստ այս սկզբունքի մետաղադրամի դարձերեսին պիտի գրառվեր «ՏԱԿԻՐԱՅԻՆ/ԹԱԿԻՐԱՅԻՆ» ձևով: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փաստաթղթերում նշված է «թակիր» ձևով[57][58]: Բացի այդ, օգտագործվում է «կորագլուխ» տերմինը, որը վերաբերվում է կլոր որդերի ներկայացուցիչներին:
  5. Սողունի լատիներեն անվանման «Phrynocephalus persicus» ձևի փոխարեն նշված է նրա ոչ արդիական հոմանիշը՝ «Phrynocephalus helioscopus persikus», ընդ որում՝ քերականորեն սխալ՝ «persikus» ձևով, «persicus» ձևի փոխարեն[59][60][61]:
  6. Առաջավորասիական ընձառյուծի պատկերով հուշադրամի վրա լատին․՝ «Panthera pardus saxicolor» ձևի փոխարեն նշված է նրա հոմանիշը՝ «Panthera pardus tullianus», ընդ որում՝ քերականորեն սխալ՝ «tullianus» ձևով, «tulliana» ձևի փոխարեն[62][63][64]:
  7. Հայկական մուֆլոնի պատկերով մետաղադրամի վրա «Ovis orientalis gmelini» ձևի փոխարեն նշված է նրա ոչ արդիական հոմանիշը՝ «Ovis ammon gmelin», ընդ որում՝ քերականորեն սխալ՝ «gmelin» ձևով, «gmelini» ձևի փոխարեն[65][66][67]․ «Ovis ammon» անվանումը հանդիսանում է արխարի տեսակային անվանումը[68][69][70]:

Ծանոթագրություններ

  1. Ճանաչիր քո դրամը; ՀՀ ԿԲ կայք, էջ 16-20
  2. Հայաստանի Հանրապետության հուշադրամները; ՀՀ ԿԲ կայք
  3. ՀՀ ներդրումային դրամներ; ՀՀ ԿԲ կայք /վերցված է 2015-10-23/
  4. Հայկական դրամի պատմությունից. Ներդրումային մետաղադրամները; panarmenian.net /վերցված է 2015-11-08/
  5. 5,0 5,1 Noah´s Ark Silver Bullion Coin; geiger-edelmetalle.de (անգլ.) /վերցված է 2015-11-08/
  6. Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 7
  7. Монета «Сардарапатское сражение»; ehobbex.com (ռուս.) /վերցված է 2015-11-19/
  8. Հայկական փողի անցած ուղին՝ ԿԲ այցելուների կենտրոնում. մաս 2-րդ; banks.am /վերցված է 2015-11-15/
  9. Главы государств-членов ОДКБ на сессии Совета коллективной безопасности приняли решения о развитии военной составляющей до 2020 года, о системе коллективного реагирования на чрезвычайные ситуации, а также приостановили членство Узбекистана в Организации; ՀԱՊԿ կայք (ռուս.) /վերցված է 2015-10-25/
  10. 10,0 10,1 10,2 10,3 Որոշում հիսուն դրամ անվանական արժեքով՝ Հայաստանի Հանրապետության մարզերին և Երևանին նվիրված 2012 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները շրջանառության մեջ դնելու մասին; arlis.am /վերցված է 2015-11-12/
  11. Standard Catalog of World Coins 2001-Date, 2015, էջ 42-43
  12. 12,0 12,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 58-61
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 ՀՀ հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ; ՀՀ ԿԲ կայք /վերցված է 2015-10-23/
  14. 14,0 14,1 14,2 14,3 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 54-61
  15. 15,0 15,1 Итоги конкурса «Монетное созвездие - 2012»; gold10.ru (ռուս.) /վերցված է 2015-11-08/
  16. 16,0 16,1 Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012, էջ 34-35
  17. 17,0 17,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 217
  18. Итоги конкурса «Монетное созвездие - 2016»; gold10.ru (ռուս.) /վերցված է 2016-11-01/
  19. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը; ՀՀ ԿԲ կայք /վերցված է 2016-11-01/
  20. Сколько монет, столько и мнений; gold10.ru (ռուս.) /վերցված է 2017-01-22/
  21. Coins «Gndevank Cross-Stone», «Goshavank Cross-Stone», «Etchmiadzin Cross-Stone», «Kecharis Cross-Stone», «Noravank Cross-Stone», «Sanahin Cross-Stone»; coin-invest.li (անգլ.) /վերցված է 2017-01-22/
  22. Որոշում 2010-2011 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին; arlis.am /վերցված է 2016-01-27/
  23. Coins «Gndevank Monastery», «Goshavank Monastery», «Etchmiadzin Monastery», «Kecharis Monastery», «Noravank Monastery», «Sanahin Monastery»; coin-invest.li (անգլ.) /վերցված է 2017-01-22/
  24. Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012, էջ 18-21
  25. Coin «25,000 Dram (Goddess Anahit)»; colnect.com (անգլ.) /վերցված է 2015-11-15/
  26. Armenian Noah's Ark; agaunews.com (անգլ.) /վերցված է 2017-01-05/
  27. A Silver coin from the Central Bank of Armenia; armenianstamps.com (անգլ.)
  28. 28,0 28,1 Arche Noah Silbermünze; gold.de (գերմ.) /վերցված է 2016-09-21/
  29. 29,0 29,1 Leipzig Precious Metals Factory (LEV); bleyerbullion.co.uk (անգլ.) /վերցված է 2016-12-06/
  30. Монеты «Святое Копье», «Десница Св. Григория Просветителя», «Священная Мирница»; gold10.ru (ռուս.) /վերցված է 2016-12-05/
  31. Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2013, էջ 26
  32. Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2014, էջ 26
  33. 33,0 33,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 56
  34. 34,0 34,1 Silver coin - single issues; intercoinhouse.eu (անգլ.) /վերցված է 2016-01-26/
  35. Gold coins; intercoinhouse.eu (անգլ.) /վերցված է 2016-01-26/
  36. Итоги конкурса «Монетное созвездие - 2014»; gold10.ru (ռուս.) /վերցված է 2015-11-08/
  37. Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2014, էջ 29-30
  38. 38,0 38,1 38,2 Итоги конкурса «Монетное созвездие - 2011»; gold10.ru (ռուս.) /վերցված է 2015-11-08/
  39. 39,0 39,1 39,2 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 216
  40. Итоги конкурса «Монетное созвездие - 2007»; gold10.ru (ռուս.) /վերցված է 2015-11-08/
  41. Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 213
  42. Վիեննայի Մխիթարյանները գիտության և մշակույթի ջահակիրներ (Միաբանության 200-ամյակի առթիվ); hpj.asj-oa.am, էջ 29
  43. Армянская памятная монета признана лучшей на международном конкурсе «Виченца Нумизматика»; gold10.ru (ռուս.) /վերցված է 2015-11-08/
  44. Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2013, էջ 27
  45. Coin «100 Dram (XXXII Chess Olympiad)»; colnect.com (անգլ.) /վերցված է 2015-11-15/
  46. 46,0 46,1 Silver coin - series; intercoinhouse.eu (անգլ.) /վերցված է 2016-01-26/
  47. Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012, էջ 22-23
  48. Genus Hemiechinus; departments.bucknell.edu (անգլ.) /վերցված է 2015-11-14/
  49. Hemiechinus auritus Gmelin 1770 - Ёж ушастый; sevin.ru (ռուս.) /վերցված է 2015-11-14/
  50. Hemiechinus auritus; iucnredlist.org (անգլ.) /վերցված է 2015-11-14/
  51. Հայաստանի բնաշխարհ; Վիքիդարան, էջ 517
  52. Белобрюхий еж (Erinaceus concolor); zooclub.ru (ռուս.) /վերցված է 2015-11-14/
  53. Erinaceus concolor Martin 1838 - Ёж белогрудый; sevin.ru (ռուս.) /վերցված է 2015-11-14/
  54. Species summary for Anas clypeata; animalbase.uni-goettingen.de (անգլ.) /վերցված է 2015-11-11/
  55. Широконоска · Anas clypeata · Linnaeus, 1758; xeno-canto.org (ռուս.) /վերցված է 2015-11-11/
  56. Anas clypeata Linnaeus, 1758 - Широконоска; sevin.ru (ռուս.) /վերցված է 2015-11-12/
  57. Հրաման 1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզների կազմման, հրատարակման նախապատրաստման և թվայնացման հրահանգը հաստատելու մասին; arlis.am /վերցված է 2015-10-13/
  58. Հրաման 1:25 000, 1:50 000, 1:100 000 մասշտաբների տեղագրական քարտեզների պայմանական նշանների հրահանգը հաստատելու մասին; arlis.am /վերցված է 2015-10-13/
  59. Phrynocephalus persicus De Filippi, 1863; reptile-database.reptarium.cz (անգլ.) /վերցված է 2015-11-14/
  60. Phrynocephalus persicus; iucnredlist.org (անգլ.) /վերցված է 2015-11-14/
  61. Habitat Suitavility for Reptiles in the Goravan Sands Sanctuary, Armenia; herpconbio.org, էջ 39 (անգլ.)
  62. Кошачья энциклопедия: Леопард (Panthera pardus); 33cats.ru (ռուս.) /վերցված է 2015-11-11/
  63. Leopard; newworldencyclopedia.org (անգլ.) /վերցված է 2015-11-11/
  64. Panthera pardus ssp. saxicolor; iucnredlist.org (անգլ.) /վերցված է 2015-11-12/
  65. Հայկական մուֆլոն (Ovis orientalis gmelini); yerevanzoo.am /վերցված է 2015-11-12/
  66. Армения: исчезающие виды; enrin.grida.no (ռուս.) /վերցված է 2015-11-12/
  67. Ovis orientalis; iucnredlist.org (անգլ.) /վերցված է 2015-11-12/
  68. Архар, или аргали, или аркар, или качкар (Ovis ammon); zooclub.ru (ռուս.) /վերցված է 2015-11-12/
  69. Ovis ammon Linnaeus, 1758 - Архар; sevin.ru (ռուս.) /վերցված է 2015-11-12/
  70. Ovis ammon; iucnredlist.org (անգլ.) /վերցված է 2015-11-12/
  71. 71,0 71,1 71,2 Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2015, էջ 37
  72. 72,0 72,1 72,2 Մամլո հաղորդագրություն «Հայաստանի վայրի ծառերը» շրջանառու հիշատակային մետաղադրամների վերաբերյալ; ՀՀ ԿԲ կայք
  73. Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2015, էջ 35
  74. Итоги конкурса «Монетное созвездие - 2015»; gold10.ru (ռուս.) /վերցված է 2015-11-15/

Գրականություն

Արտաքին հղումներ