Գլաձոր (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղբերց վանք (Գլաձոր)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Գլաձոր
Գլաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքԵղեգնաձոր խոշորացված համայնք
Համայնքապետի ներկայացուցիչՆաիրի Մարտիրոսյան
Հիմնադրված է1830 թ.
ԲԾՄ1350 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2126[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 281
Փոստային ինդեքս3607
Պաշտոնական կայքgladzorhamaynq.am/Pages/Home/Default.aspx
Գլաձոր (գյուղ) (Հայաստան)##
Գլաձոր (գյուղ) (Հայաստան)
Գլաձոր (գյուղ) (Վայոց ձորի մարզ)##
Գլաձոր (գյուղ) (Վայոց ձորի մարզ)

Գլաձոր (նախկին անվանումը՝ Օրթաքենդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոն Եղեգնաձորից անմիջապես հյուսիս-արևելք, Եղեգիս գետի ափերին։

Մայրաքաղաք Երևանից գտնվում է 120 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մոտ 1350 մ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մերձարևադարձային է, չոր, ցամաքային։ Ամռանը շոգ է, ձմռանը՝ ցուրտ։ Տարեկան տեղումների քանակը 300-350 մմ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1830 թ.։ Նախկինում ունեցել է Օրթաքենդ անվանումը, 1946 թ. վերանվանվել է Գլաձոր։ Ներկայիս բնակիչները 1830 - ական թվականներին ներգաղթել են ռուս-պարսկական պատերազմի տարիներին, Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները 1828-1830 թթ.-ին ներգաղթել են Խոյից և Սալմաստից։

Գլաձորի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 128 410[4] 703 812 1255 1364 1878 2105 2454 2259 2126[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։ Այստեղ կլիման նպաստավոր է այգեգործության և խաղողագործության համար։ 2011 թ. տնտեսությունների թիվը կազմում էր 881։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակավոր վանքը

Գլաձորում են գտնվում «Սպիտակավոր», Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետաց 1692 թ. եկեղեցիները, XII-XIV դարերի խաչքարեր իսկ գյուղից հարավ-արևմուտք՝ «Վարդանի» բերդը (IX դար

«Սպիտակավորը» կառուցվել է XII դարում Պռոշյանների կողմից, 80-ական թվականներին հուշարձանի տարածքում է ամփոփվել հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհի աճյունի մի մասը, որն այնտեղ է հասել նրա եղբոր և մի խումբ նվիրյալների ջանքերով, հաշվի առնելով զորավարի ցանկությունը։

«Սուրբ Հակոբ» եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում, որը մարզի գործող եղեկեցիներից է։ 2010 թվականից ընթանում են եկեղեցու վերանորոգման և համալիր կառույցների շինարական աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն 2011 թվականի վերջին։

Գլաձորի տարածքից քիչ հեռու գտնվում են Աղբերց և Թանահատի վանքերը, որտեղ XIII դարում գործել է Գլաձորի համալսարանը։

Գլաձորի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլաձորի համալսարանը եղել է Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կաճառ։ Որպես համալսարան ձեռագրերում հիշատակվում է 1291 թվականից։ Հիմնադրվել է Թանադե վանքում՝ Խաղբակյան Պռոշ իշխանի նախաձեռնությամբ և Օրբելյան իշխանական տան ու Սյունաց մետրոպոլիտության աջակցությամբ։ Գոյատևել է մինչև 1340-ական թվականներին։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլաձորի համայնքն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց, գրադարան, գործող 10 առևտրի կրպակներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 59» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 11-ին.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»