Արցախյան դրամ
- Այս հոդվածը Արցախի ազգային արժույթի մասին է։ Չշփոթե՛լ Հայկական դրամի հետ։
| Տեսակ | տարադրամ |
|---|---|
| Երկիր | |
| Ներդրման ամսաթիվը | 1998 |
| Մետաղադրամ | 50 լումա, 1, 5 դրամ |
| Թղթադրամ | 2, 10 լումա |
Արցախյան լումա, Արցախի ազգային արժույթ։ Հայաստանում ևս ծառայում է որպես վճարման միջոց։
Արցախյան մեկ դրամը հավասարազոր է հարյուր լումայի և հայկական մեկ դրամի։ Արցախի Հանրապետության առանձին լուման ներկայումս կիրառության մեջ չէ և չի օգտագործվում առևտրա-արդյունաբերական նկատառումներով։
Արցախի Հանրապետության դրամական միջոցը նույն հայկական դրամն է։
Միակ դրամահատարանը, որը թողարկում է արցախյան դրամ (խոսքը 1, 2, 5 և 10 արցախյան դրամների մասին կամ լումայի մասին էէ, որոնք Արցախի անկումից հետո դուրս են եկել կիրառությունից), Ավստրիայի դրամահատարանն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։
Ընդունվեցին անկախ պետության ազգային խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և ազատության օրհներգը։ Կարևոր նվաճում էր նաև որպես արժույթ ռուբլու վերացումը երկրում։
1994 թվականից դրամը Արցախում դարձավ միակ պաշտոնական արժույթը։ 2004 թվականին վաճառքի ուղղիչ նպատակներով Արցախում թողարկվել են մետաղադրամներ և թղթադրամներ։ 2005 թվականին Լեռնային Ղարաբաղում արցախյան դրամը (1-ից 5 դրամանոցներ) շրջանառության մեջ է դրվել՝ որպես վճարման միջոց։
Մետաղադրամների դարձերեսին պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանը։
Թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականից շրջանառության մեջ են դրված հետևյալ թղթադրամները[1]՝
| 2004 թվականի սերիա | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Պատկեր | Գնահատական (դրամով) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույն |
Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | ||
| Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | ||||
| 2 | 150×80 | կարմրա- շագանակագույն |
ԼՂՀ զինանշան, Գանձասարի վանք Գրիգոր Լուսավորիչ |
Հովհաննես Մկրտիչ և Հիսուս Քրիստոս, Խաչելություն, ԼՂՀ զինանշան |
2004 | ||
| 10 | 165×90 | կապտա- կանաչավուն |
ԼՂՀ զինանշան, Հիսուսը Հրեշտակապետի հետ Դադիվանք |
Խուդաֆերինի կամուրջ, գինու տակառներ, արցախյան գորգ, ԼՂՀ զինանշան |
2004 | ||
| Պատկերի մասշտաբ՝ 1,0 փիքսել միլիմետրում։ | |||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն». minfin-nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արցախյան դրամ» հոդվածին։ |
| |||||||||||||||||
| ||||||||||||||||