Հայոց ցեղասպանության խաչքար (Գլենդել)
Հայոց ցեղասպանության խաչքար (Գլենդել, Կալիֆորնիա) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ԱՄՆ |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության խաչքար (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության խաչքար, խաչքար ԱՄՆ Գլենդել հայաշատ քաղաքում՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ստեղծվել է Արթուր Զաքարյանի ընտանիքի հովանավորությամբ, տեղադրվել է 2000 թվականի հուլիսի 23-ին[1][2]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարը կառուցված է Հայաստանի բերված տուֆ քարից, հիմքը գրանիտ է, որը կազմված է 5 մասից՝ խորհրդանշելով 5 մայրցամաքները։ Խաչքարի կենտրոնից կախված է համընդհանուր սիրո և բարեգործության սիրտը, որից, որպես ցեղասպանության հետևանք, արյուն է կաթում խաչի վրա։ Խաչքարի վրայի 12 դատարկ խոռոչները խորհրդանշում են հայկական 12 գավառները, որտեղից տեղահանվել է հայ բնակչությունը։ Հավերժության ասուպը խորհրդանշում է հայ ժողովրդի ուժեղ և ամուր ապագան։ Խաչքարի վերևի կամարի զանգը ղողանջում է ի նշան փոխհատուցման։ Ցեղասպանությունը չի մոռացվում դարերի ընթացքում։ Խաչքարի վրայի արծիվը բնորոշում է հավերժական արդարությունը։