ՀՀ նախագահի նստավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
ՀՀ նախագահի նստավայր
2014 Erywań, Rezydencja Prezydenta Republiki Armenii.jpg
Տեսակպաշտոնական նստավայր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՓողոցՄարշալ Բաղրամյան պողոտա
ԲնակիչՀայաստանի Նախագահ
Օգտագործվում էպաշտոնական նստավայր
Հիմնադրված է1951
ՃարտարապետՄարկ Գրիգորյան
Կոորդինատներ: 40°11′34.0000081″ հս․ լ. 44°30′21.999996099997″ ավ. ե. / 40.192777780028° հս․. լ. 44.50611111002777420° ավ. ե. / 40.192777780028; 44.50611111002777420
Պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր (2018 թվականի ապրիլի 9-ից մինչև նոյեմբերի 22-ը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայր, հայտնի է նաև որպես Բաղրամյան 26), Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատանքային վայրը, որը տեղակայված է Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 26 հասցեում։ 2018 թվականի սեպտեմբերի 21-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Բաղրամյան 26-ի դարպասները բացվել են այցելուների համար[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստավայրի շենքը նախագծվել է 1951 թվականին որպես Հայաստանի ԽՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, հետագայում ծառայել է որպես Հայաստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք։ Նախագծի հեղինակը Մարկ Գրիգորյանն է։ Շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ։ Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10 մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով[3]։

1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա։ Շենքի երկու կողմերում ավելացվել է 10 մ լայնությամբ և 6 մ երկարությամբ երկու եռահարկ շենք։ Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ։

1992 թվականից ծառայում է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր մինչ 2018 թվական, որից հետո սկսեց ծառայել որպես ՀՀ վարչապետի նստավայր։ Այնուհետև 2019-ից ծառայում է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր:

2009-2010 թվականներին Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում կառուցվել է քառահարկ շինություն, որպես վարչական մասնաշենք 3150.0 քմ ընդհանուր մակերեսով։ Շենքի արտաքին պատերը երեսապատված են բաց դեղնավուն ֆելզիտով և տրավերտինով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հարկը և երրորդ հարկի մի հատվածը նախատեսված են ընդունելությունների համար՝ առանձին սրահներով։ Շենքի մնացած հատվածը ծառայում է որպես վարչական մաս։ Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով։

Գեղանկարների հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ նախագահի նստավայրի տարբեր սրահներում են պահվում Հովհաննես Այվազովսկու, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հակոբ Հակոբյանի և մի շարք այլ նշանավոր նկարիչների գեղանկարները, որոնք ի պահ են տրվել նախագահի աշխատակազմին Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից[4]։

Հետաքրքրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]