Այծեղջյուր (կենդանակերպի նշան)
- Չշփոթել Այծեղջյուր կենդանակերպի համաստեղության հետ։
Այծեղջյուր (լատ.՝ Capricornus), կենդանակերպի տասներորդ նշանը, որը համապատասխանում է խավարածրի 270-300° սեկտորին՝ հաշված գարնանային գիշերահավասարից, Երկրի տրիգոնի հիմնական նշանն է:
Արևմտյան աստղագուշակության մեջ ենթադրվում է, որ դեկտեմբերի 22-հունվարի 20-ը Արևը գտնվում է Այծեղջյուրի նշանում[1]։ Պետք չէ շփոթել այծեղջյուրի նշանը համանուն համաստեղության հետ, որում Արևը գտնվում է հունվարի 18-փետրվարի 15-ը։
Այծեղջյուրի նշանը ղեկավարում է Սատուրնը[2]։
Բովանդակություն
Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունական դիցաբանության մեջ Այծեղջյուրը նույնացվում է Ամալֆեյա այծի հետ, որը Կրետե կղզում կաթով կերակրել է (հանդիպում է նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ կաթի փոխարեն կերակրում է ամբրոսիայով) Զևսի նորածնին։ Ի նշան երախտագիտության՝ Զևսը կերակրողին վերածել է համաստեղության[3] (տես Կատաստերիզմ)։
Ըստ ուրիշ վարկածի՝ Այծեղջյուրի դիցաբանական համանմանությունը անտառների և արոտավայրերի աստված Պանն է՝ Դիոնիսոսի արբանյակը, որը ծնվել է այծի ոտքերով, մորուքով և կոտոշներով։ Պանն օգնել է աստվածներին մարտերի ժամանակ (մասնավորապես, օգնել է Զևսին տիտանների դեմ պայքարում)[4]՝ թշնամիների շրջանում առաջացնելով «խուճապային» վախ։ Աստվածներին օգնելու համար այն վերածվել է համաստեղության[5][6]։
Առասպելներից մեկը պատմում է, որ քիչ էր մնում՝ Պանը դառնար հրացայտ Տիփոնի զոհը: Թայֆոնի կողմից հետապնդվելով՝ Պանն ընկել է Նեղոսի ջրերը, որի հետևանքով նրա մարմնի ստորին մասը վերածվել է ձկան պոչի[7]։
Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այծի տեսքով Այծեղջյուրի ստանդարտ պատկերից բացի, այս նշանի մեկ այլ ընդհանուր պատկեր է «ձուկ-այծը»` ձկան պոչով այծ:
Այծեղջյուրի խորհրդանիշը՝ ♑, ենթադրաբար պատկերում է Պանին, որը սպրդել էր Տիփոնից։ Յունիկոդում այն գրվում է 9809 և 2651 համարների ներքո։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Զևսի մանկությունը»,
Յակոբ Յորդանս, 1640 թվականՌուսական մետաղադրամ` «Այծեղջյուր», 2002 թվական
Ռուսական մետաղադրամ` «Այծեղջյուր», 2005 թվական
Հայկական արծաթե մետաղադրամ՝ «Այծեղջյուր»
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Знаки астрономические // Советский энциклопедический словарь / Научно-редакционный совет: А. М. Прохоров (пред.). — М.: Советская энциклопедия, 1981. — С. 470. — 1600 с.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Այծեղջյուր (կենդանակերպի նշան) կատեգորիայում։ |