Հայկական դրամի խորհրդանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կ. Կոմենդարյանի դրամի խորհրդանշանի մտահղացում, 1995 թ.

Հայկական դրամի խորհրդանշանը ստեղծվել է 1995 թվականին որպես Հայաստանի ազգային արժույթի խորհրդանիշ։

Անկախություն հռչակելուց երկու տարի անց Հայաստանը 1993 թվականին հիմնել է սեփական ազգային արժույթ՝ հայկական դրամ, որի օգտագործման ընթացքում առաջացավ նրա գրաֆիկական խորհրդանիշի անհրաժեշտությունը։ Ելնելով գործարարական պահանջից, դրամի խորհրդանշանը (խորհրդանիշը) առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամի խորհրդանիշի ի հայտ գալը։

Մաշտոցի ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամի խորհրդանիշի հանդես գալուն նպաստել են մի քանի նախադրյալներ, որոնցից հիմնականն է Մեսրոպյան այբուբենը։ Հայկական տառերի յուրահատուկ և համակարգված երկրաչափական ուրվագծերը հեղինակը նկատել է այբուբենը սովորելու ընթացքում։ Հետագայում, ծանոթանալով հայկական տառերի առաջանալու մի վարկածի[1] հետ, նա մեկ անգամ ևս համոզվել է, որ հայկական տառերի ձևավորման համար հատուկ դեր են կատարում հորիզոնական գծերը։

Դրամի խորհրդանշանի առաջին գրանցումը արժույթների փոխանակման համարժեքով 516 դրամ/դոլար։

Ստեղծման օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանը առաջացավ 1995 թվականի սեպտեմբերի 7-ին, ինչի մասին վկայում են հայկական դրամի շարժի գրանցումները, որոնք հեղինակը կատարել է իր ձեռնարկատիրական գործունեության ընթացքում։ Ավելի վաղ ամսաթիվ կամ փաստեր ոչ մեկի կողմից դեռևս չեն ներկայացվել։ Այդ օրվանից սկսած, հեղինակը օգտագործել է դրամի խորհրդանիշը դոլարի խորհրդանիշի հետ զուգահեռ։

Անհրաժեշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամի խորհրդանշանի նպատակն է պարզագույն ձևով նշել հայկական արժույթը, օրինակ՝ ֆինանսական փաստաթղթերում, գնապիտակներում, արժույթի փոխանակման ցուցակներում, համակարգչային համակարգում և այլ հնարավոր դեպքերում։ Հեղինակը սահմանել է, որ խորհրդանշանը պետք է՝

  • նշի ազգային արժույթը գրաֆիկայի միջոցով.
  • կապված լինի հայկական տառերի հետ.
  • ունենա արտարժույթներին բնորոշ տարրեր.
  • հասարակ լինի հեշտությամբ պատկերելու համար.
  • շատ պարզ լինի ճանաչելու համար։

Նվեր Հայաստանի Հանրապետությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Հայաստանում Քրիստոնեությունը ընդունելու 1700 հոբելյանը նշելու առիթով հեղինակը խորհրդանշանին վերաբերող փաստաթղթերը փոխանցել է որպես նվեր այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ փաթեթի պատճեն փոխանցել է Գարեգին Բ կաթողիկոսին, ում շնորհավորել է և օրհնությունն է խնդրել։

Կենտրոնական Բանկի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջարկ Ռ. Արուտչյանի
Առաջարկ Վ. Փենեսյանի
Առաջարկ Գ. Բաբախանյանցի

ՀՀ նախագահին ներկայացված փաթեթը փոխանցվել է ՀՀ Կենտրոնական բանկ, ինչին հաջորդել է հայկական դրամի խորհրդանշանի մրցույթը։ Մրցութային հանձնաժողովը, դիտարկելով ներկայացված մի քանի տարբերակները, ընտրել է Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի նմանատիպ էսքիզները (համահեղինակներ չեն)։[2]։

Կենտրոնական Բանկի մրցույթին մասնակցել են նկարիչ Ռ. Արուտչյանի առաջարկը, որը ունի եվրոյի խորհրդանիշին բնորոշ տարրերը, և ճարտարապետ Վ. Փենեսյանի առաջարկը, որը բխում է «Փող» բառի առաջին տառից։ Բացի նշված տարբերակներից հայտնի են մի քանի այլ մտահղացումներ, որոնք չեն ներկայացվել մրցույթին։

Խորհրդանշանը թղթադրամի և մետաղադրամի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

թղթադրամ, 10000 դրամ։
հոբելյանական մետաղադրամ, 5000 դրամ։

2003 թվականին դրամի խորհրդանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում, իսկ 2008 թվականին նա պատկերվում է հոբելյանական մետաղադրամի դարձ երեսին։

Նշանի տեսքը և կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամի խորհրդանշանը բխում է «Դրամ» բառի առաջին տառից։ Բացի այդ, խորհրդանիշը ունի երկու հորիզոնական գծեր, որոնք բնորոշ են մի շարք օտարերկրյա արժույթներին։ Այս գծերի նշանակությունը հեղինակը ներկայացնում է իր «արժույթների խորհրդանշաններ» սեմինարներում։

Հեղինակային իրավունք, պետական սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակային իրավունքը հաստատելու նպատակով Կ. Կոմենդարյանը 1997 թվականին դիմում է Ազգային ստանդարտների վարչություն, իսկ 2001 թվականին ԱՄՆ-ում փոխանցում է խորհրդանիշի նկարագրությունը Ամերիկյան Կոնգրեսի գրադարանի հեղինակային իրավունքների բյուրոյին (Copyright Bureau of Library of US Congress)։ 1997 թվականին նույն նպատակով Ազգային ստանդարտների վարչություն դիմում է ձեռներեց Գևորգ Բաբախանյանցը։ Սակայն, պետք է հաշվի առնել, որ արժույթների նշանները պետական սեփականություն են։ Դրա մասին նշված է նաև 1999 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված օրենքում (վերանայվել է հունիսի 15-ին 2006 թվին)։ Ոստի, դրամի խորհրդանշանը հնարավոր է դիտարկել որպես ևս մի պետական ատրիբուտ՝ ի լրացում ազգային դրոշի, զինանշանի, հիմներգի և դրամի։

Ստանդարտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին հեղինակի խնդրանքով Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն կատարում է լրացում Հայկական խորհրդանիշի աղյուսակում և փոխարինում է «դրամի խորհրդանիշ» բառերը նրա հաստատված գրաֆիկական նշանով։ 2010 թվականից հեղինակը և Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն կատարում են համատեղ աշխատանք, որի նպատակն է հաստատել հայկական դրամի խորհրդանշանը Unicode միջազգային ստանդարտում։ 2011 թվականի հունիսի 15-ին Unicode Technical Committee (UTC) նշանակում է դրամի նշանի համար 058F կոդը, իսկ 2012 թվականին դրամի նշանը վերջնական հաստատվում է Unicode և ISO ստանդարտներում[3]։

Տառատեսակների տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամի խորհրդանշանի համար ստեղծվել են տարբերակներ ըստ տառատեսակների։ Խորհրդանշանը նկարագրող տեսքի հետ միասին հեղինակը ներկայացրեց նաև խորհրդանիշի մի քանի կաղապար (օրինակ)` հայտնի տառատեսակներին համապատասխան։

2008 թվականին Ազգային գրապալատը Մշակույթի նախարարության ներքո իրականացրեց «Գրանշան 2008» տառատեսակների մրցույթ և ներառեց դրամի խորհրդանշանը մի քանի նոր հայկական տառատեսակներում[4]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին դրամի խորհրդանշանը Կարեն Կոսմենդարյանն առաջին անգամ ներկայացրել է հանրությանը ԱՄՆՍան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած ԱՐՄԹԵՔ-2007 բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ խորհրդանիշը հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ այն ներառելու նպատակով։ Սկսած 2008 թվականից, հեղինակը իր սեմինարներում ներկայացնում է հայկական դրամի, դոլարի և եվրոյի խորհրդանիշների պատմությունը։ Նա հյուր է եղել Երևանի և Գյումրու Ամերիկյան անկյուններում (գրադարաններում), ՀՀ Կենտրոնական բանկում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Եղեգնաձորի նրա մասնաճյուղում, Դիլիջանի քոլեջում, CRRC գրասենյակում, Շիրակացու անվան կրթահամալիրում։

Դրամի խորհրդանշանը ներկայացվել է մի շարք պարբերականներում.[5][6][7][8] [9][10][11][12][13] և կայքերում[14][15]

2011 թվականին դրամի խորհրդանշանը հայտնվել է ՀՀ Կենտրոնական բանկի նոր վեբ կայքում և տեղ է գտել ԿԲ-ի նոր թանգարանի ձևավորման մեջ։

Լեռնային Ղարաբաղի դրամի խորհրդանշանի առաջարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Էդգար Ղազարյանի և Կարեն Կոմենդարյանի կողմից ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի դրամի հետևյալ տարբերակները՝

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Муравьев Сергей. «Тайна Месропа Маштоца», «Литературная Армения» #2, Ереван, 1985
  2. Հայաստանի Հանրապետության դրամի խորհրդանշանի ընտրության մասին, ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդ, արձանագրային որոշում թիվ 25, հոկտեմբերի 9, 2001
  3. The Unicode Standard
  4. Granshan International Type Design Competition for non-Latin typefaces http://www.granshan.org
  5. Հարցազրույց՝ Կարեն Կոմենդարյանի հետ, Հայաստանի Բանկերի Միության պարբերական, #4, նոյեմբեր, 2008
  6. Комендарян, Карен, Графический символ армянского драма, «Базис», Первый армянский экономический журнал #8-9, октябрь-ноябрь, Ереван 2008
  7. Арзуманян, Карен, Символ армянских денег, «Деловой Экспресс», Армянский бизнес еженедельник, #43, 21–28 ноябрь, Ереван 2008
  8. Захарян, Виолетта, Валюнтаризм, журнал «Ереван», #12, Етнопресс Армения-Россия-США, декабрь 2008
  9. Монумент валюте, журнал «Ереван», #12, декабрь 2008
  10. Ալոյան, Աննա, Հայկական դրամի և գրանշանի ծնունդը, «Էկոնոմիկա» տնտեսական, հասարակական, մշակութային հանդես, ձմեռ #3 (9), 2008-2009
  11. Հայկական դրամի գրաֆիկական խորհրդանիշը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» պաշտոնաթերթ, #9 (641), նոյեմբեր, 2008
  12. Հայկական դրամի գրանշանի պատմությունը՝ անձամբ հեղինակից, «Տնտեսագետ» պաշտոնաթերթ, #4 (645), ապրիլ 2009
  13. Դրամաcode «NewMag» ամսագիր, #27, նոյեմբեր 2011
  14. «Հայաստանը դու ես», Հայկական ազգային դրամի գրանշանը` որպես պետականության ևս մի խորհրդանշան, 2011, www.20hh.am
  15. Պետականության խորհրդանշան, «Հայոց Աշխարհ» օրաթերթ, # 161/3443, 8 սեպտեմբերի 2011, www.armworld.am

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]