Հայկական թվային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայկական թվային համակարգ, հնագույն թվային համակարգ, որը հիմնված է Հայերենի այբուբենի տառերի վրա:

Այս թվային համակարգը օգտագործվել է հայերի կողմից հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայում են հազարամյա պատմական հուշարձանների պատերին պահպանված փորագրությունները: Ներկայիս Հայաստանում կիրառվում է արաբական թվային համակարգը, սակայն հայկական թվերը նույնպես կիրառելի են, հիմնականում՝ եկեղեցիների և այլ շինությունների կառուցման կամ որևէ հիշարժան օրվա մասին արձանագրության տեսքով: Հուշարձաններ ուսումնասիրող մասնագիտական գրականության մեջ տարեթվերը նշելիս երբեմն հեղինակները օգտագործում են հայկական թվային համակարգը: Այն կիրառելի է նաև թագավորների, միապետերի, կրոնական առաջնորդների անունների գրելաձևում: Օրինակ Գարեգին Ա նշանակում է Գարեգին I (Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս):

Հայկական թվային համակարգ
Հայկական Գրադարձություն Արաբական
Ա Այբ 1
Բ Բեն 2
Գ Գիմ 3
Դ Դա 4
Ե Եչ 5
Զ Զա 6
Է Է 7
Ը Ըթ 8
Թ Թո 9
Ժ Ժե 10
Ի Ինի 20
Լ Լյուն 30
Խ Խե 40
Ծ Ծա 50
Կ Կեն 60
Հ Հո 70
Ձ Ձա 80
Ղ Ղատ 90
Ճ Ճե 100
Մ Մեն 200
Յ Հի 300
Ն Նու 400
Շ Շա 500
Ո Վօ 600
Չ Չա 700
Պ Պէ 800
Ջ Ջէ 900
Ռ Ռա 1000
Ս Սէ 2000
Վ Վեվ 3000
Տ Տյուն 4000
Ր Րե 5000
Ց Ցո 6000
Ւ Վյուն 7000
Փ Փյուր 8000
Ք Քէ 9000

Հայերենի այբուբենում վերջին Օ և Ֆ տառերը ավելացվել են 12-րդ դարում՝ արաբական թվերի կիրառության տարածումից հետո, և այդ իսկ պատճառով նրանց թվային արժեքներ չեն վերագրվել:

Ալգորիթմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական թվային համակարգում թվերը ստացվում են պարզ թվային միացության միջոցով։ Հայկական թվերը գրվում են ձախից աջ, ինչպես որ հայերենը։

Օրինակներ՝

  • ՌՋՀԵ = 1975 = 1000 + 900 + 70 + 5
  • ՍՄԻԲ = 2222 = 2000 + 200 + 20 + 2
  • ՍԴ = 2004 = 2000 + 4
  • ՃԻ = 120 = 100 + 20
  • Ծ = 50

9000-ից բարձր թվերը գրելու համար համապատասխան տառի վրա նշվում է գծիկ, ինչը նշանակում է, որ այդ թիվը պետք է բազմապատկվի 10000-ով, այսինքն՝ 10000-ը գրվում է Ա տառով, որի վրա նշվում է գծիկ, 20000-ը գրվում է Բ տառով, որի վրա նշվում է գծիկ և այլն:

Օրինակներ՝

  • Ա = 10000
  • Ջ = 9000000
  • ՌՃԽԳՌՄԾԵ = 11431255

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]