Հայ բարերարների ճեմուղի
Հայ բարերարների ճեմուղի | |
---|---|
«Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 2010, օգոստոսի 12 |
Գտնվում է | Օղակաձև զբոսայգի |
Քանդակագործ(ներ) | Ֆերդինանդ Առաքելյան |
Շինարարության ավարտ | 2012, հոկտեմբերի 20 |
Ներկա վիճակ | կանգուն
|
«Հայ բարերարների ճեմուղի», հուշահամալիր Երևանի Կենտրոն համայնքում, Օղակաձև զբոսայգում՝ Նալբանդյան, Խանջյան և Իսահակյան փողոցների հատվածում, Միքայել Նալբանդյանի հուշարձանի հետնամասում։ Ներառում է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող և անհատ բարերարներին նվիրված հուշարձաններ։ Հիմնադրվել է 2010 թվականին, բացումը տեղի է ունեցել 2012 թվականին։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ։ Աշխատանքներն ավարտվել են երկու տարի անց։ Հուշակոթողի տեղադրումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ։
Բացման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 20-ին։ Մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, հեղինակ Ֆերդինանդ Առաքելյանը, բարձրաստիճան այլ հյուրեր և երևանցիներ։ Ողջույնի խոսք է ասել Հրանուշ Հակոբյանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուղերձն է հղել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Ներկա պաշտոնյաները, ինչպես նաև Գալուստ Գյուլբենկյանի և Ալեք Մանուկյանի անվան դպրոցների աշակերտները կտրել են ճեմուղու ժապավենը։ Արարողությունն ուղեկցվել է ազգային երաժշտական կատարումներով։
Քանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշակոթող
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշակոթողը խորհրդանշում է հայ բարերարի հավաքական կերպարը։