Կոմիտասի հուշարձան (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոմիտասի հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Կոմիտասի հուշարձան (Փարիզ)
Cours Albert 1er Paris.jpg
Կոմիտասի հուշարձանը Փարիզում
Կոորդինատներ48°54′51″ հս․ լ. 2°18′35″ ավ. ե. / 48.91417° հս․. լ. 2.30972° ավ. ե. / 48.91417; 2.30972Կոորդինատներ: 48°54′51″ հս․ լ. 2°18′35″ ավ. ե. / 48.91417° հս․. լ. 2.30972° ավ. ե. / 48.91417; 2.30972
Գտնվում էՖրանսիա Փարիզ
Կառուցվել է2003
Շինության ձևըՀուշարձան
Կառուցել էՔանդակագործ` Դավիթ Երևանցի
Ներկա վիճակըԿանգուն

Կոմիտասի հուշարձան, հուշարձան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ «Երևան» պուրակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի հունվարի 27-ին Փարիզի հայ համայնքը՝ Էջմիածնի կաթողիկոսարանի Եվրոպայի պատվիրակ Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ դիմել էր Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակին` հայ երգահան Կոմիտասին և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ստեղծելու թույլտվության խնդրանքով։ Հուշարձանի կառուցման աշխատանքները երկար տարիներ ձգձգվել են` չնայած որ 1978 թվականի սեպտեմբերի 15-ին արդեն կար նամակի դրական արձագանքը։ 1997 թվականի հունվարի 17-ին, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ը գտնվում էր Փարիզում, հուշարձանի կառուցման երկրորդ նամակն է կազմվում։
Հուշարձանի տեղադրման աշխատանքներն սկսվեցին 2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Հուշարձանի պաշտոնական բացումը կատարվել է 2003 թվականին։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ[1][2][3]:

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը գտնվում է Ալբերի գետափի մոտ, Փարիզի հեղինակավոր ութերորդ շրջանում, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հարևանությամբ` «Երևան» պուրակում։
Հուշարձանի բարձրությունը 6 մետր է, 2 մետր պատվանդանն է, արձանը՝ 4 մետր, նյութը՝ բրոնզ։ Հուշարձանի հետևի մասում խաչքար է, իսկ վարդապետի ձեռքին՝ գիրք, մյուս կողքից նոր կյանք խորհրդանշող երեխայի գլուխ է քանդակված։ Հուշարձանի վրա գրված է.

Aquote1.png Ի ՅԻՇԱՏԱԿ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԵՎ 1915-ԻՆ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՍՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 1 500 000 ՀԱՅ ԶՈՀԵՐՈՒՆ։ Aquote2.png


«Երևան» պուրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտի 12-ին Կոմիտասի արձանին հարող փոքր պուրակը վերանվանվել է «Երևան»։ Պուրակի բացման արարողությանը ներկա են գտնվել ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը, Էդվարդ Նալբանդյանը, հայկական ծագումով երգչուհի Էլեն Սեգարան և այլք[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]