Հարություն Սամուելյան
Հարություն Սամուելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1947 (76 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, դիզայներ և գծանկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Զավակներ | Արև Սամուելյան |
Haroutiun Samuelian Վիքիպահեստում |
Հարություն Արամի Սամուելյան (նոյեմբերի 3, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, գրաֆիկ-դիզայներ։
Օպերային երգիչ Արամ Սամուելյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Սամուելյանը ծնվել է 1947 թվականին Երևանում, օպերային երգիչ Արամ Սամուելյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1965 թվականին ավարտել է Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը, 1970 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1969-1983 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, 1982 թվականից՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։ 1984-1990 թվականներին եղել է «Մշակույթ» (նախկինում՝ Կուլտուր-լուսավորական աշխատանք) հանդեսի գեղարվեստական խմբագիր, 1992-2004 թվականներին՝ «Նամականիշ» ՓԲԸ-ի գլխավոր նկարիչ։ 2007 թվականից համագործակցում է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ։ 2013-2015 թվականներին եղել է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի միջազգային փառատոնի տնօրենը։
Հեղինակ է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից թողարկված մոտ երեք տասնյակ հուշադրամների, նամականիշերի, փոստային բլոկներ, ՀՀ պետական զինանշանի ժամանակակից գրաֆիկական մեկնության (գեղանկարիչ Ռուբեն Ղևոնդյանի հետ)[1][2]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ առաջին նամականիշի մրցույթի գլխավոր մրցանակ (1992)
- Երևան քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակ (1995 թվական, իրագործված է այլ նախագիծ)
- ՀՀ պետական պարգևների անվանական մրցույթի դրամական խրախուսանք (1995)
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդանշանի մրցույթի գլխավոր մրցանակ (2003)
- ՀՀ սոցիալական ապահովության նախարարության և Սոցիալական ծառայութուններ մեկ կանգառում սոցիալական համալիր կենտրոնի խորհրդանշանների մրցույթի գլխավոր մրցանակ (2003)
- «Virtual Silk Highway» միջազգային նախագծի խորհրդանշանի մրցույթի գլխավոր մրցանակ (2003)
- Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի Երևանի ոսկերչական գործարանի Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված հուշամեդալի նախագծի բաց մրցույթի հաղթող (2004)
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի նկարիչների միության անդամ, 1986
- Հայաստանի դիզայներների միությունների անդամ, 1991
- Դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ
- Ֆիլատելիայի և դրամագիտության համահայկական ակադեմիայի լիիրավ անդամ, 2001
- Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի անդամ, 2004
- Հայաստանի տառաստեղծների միավորման անդամ, 2006
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Հարություն Սամուելյան». zarkfoundation.com.
- ↑ «Անցումներ. Հարություն Սամուելյան». arvestagir.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարություն Սամուելյան կատեգորիայում։ |